Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին. Սերժ Սարգսյանը՝ Ռազմիկ Դավոյանի մասին

Հունվար 12,2022 10:56

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը:

Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում: Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության շրջանում, ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:

Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին:

Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և անվանի մտավորականի բազմահազար ընթերցողներին»:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31