Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ արտադրողներ՝ հատկապես ջերմոցային տնտեսությունները, նախընտրելու են դադարեցնել իրենց գործունեությունը․ «Փաստ»

Մարտ 03,2022 10:26

Գազի գինը համատարած թանկացումների է հանգեցնելու այն պարագայում, երբ արդեն իսկ գնաճը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այսինքն, եթե մինչ այս էլ թանկացումները զգալի հարված էին հասցնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա կապույտ վառելիքի թանկացման արդյունքում իրավիճակը դառնալու է ուղղակի ծայրահեղ։

Հայաստանն ունի վճարունակության որոշակի սահման, որն անցնելու դեպքում չի կարող կատարել իր վարկային պարտավորությունները, իսկ արտոնյալ պայմաններով վարկերի դիմելու դեպքում դրանք տրամադրող համապատասխան հաստատությունները կարող են մեր երկրին նվաստացուցիչ պայմաններ պարտադրել։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայաստանյան բազմաթիվ տնտեսվարողներ ևս վարկեր են վերցրել՝ արտահանումը խթանելու նպատակներից ելնելով, սակայն առկա պայմաններում, չկարողանալով արտահանել իրենց արտադրանքը, նրանք կանգնելու են վարկային պարտավորություններն իրականացնելու խնդրի առաջ։ Եվ փոխանակ կառավարությունը միջոցներ ձեռնարկի արտահանողների համար ավելի նպաստավոր ու արտոնյալ պայմանների ստեղծման ուղղությամբ, նրանց ուսերի վրա են միանգամից ծանրացնում էներգակիրների՝ առաջին հերթին գազի սակագնի թանկացումը։

Լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հատկապես մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողները, որոնց համար շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսվում։ Իսկ սա ուղղակիորեն հարվածելու է մասնավորաբար ջերմոցային տնտեսություններին ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղերի, ինչպես, օրինակ՝ պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը։ Ուստի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի համար զարգացումների բացասական սցենարից խուսափելու համար ամեն կերպ պետք է զարկ տալ արտադրությանը, եթե անհրաժեշտ է՝ նաև լրացուցիչ դոտացիաներ տրամադրել՝ հաշվի առնելով, որ էներգակիրների սակագների բարձրացման արդյունքում հայկական արտադրանքը դառնալու է ավելի թանկ ու անմրցունակ։ Այլապես բազմաթիվ արտադրողներ՝ հատկապես ջերմոցային տնտեսությունները, իսկույն նախընտրելու են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել նաև այլ ոլորտների վրա։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031