Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը փաստաբանական գործունեություն կծավալեն

Դեկտեմբեր 06,2022 23:30

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Այսօր խորհրդանշական օր է։ Նշվում է փաստաբանության 104-րդ տարեդարձը։ Մասնագիտական այս տոնն ինձ համար նշանավորվեց լրացուցիչ խորհրդով։ Հենց այսօր ես ստացա փաստաբանի արտոնագիր և միացա փաստաբանների պատվաբեր աշխատանքին։

2019 թվականին, երբ ազատվեցի ապօրինի բանտարկութունից, հայտարարեցի, որ իրավապաշտպանական գործունեություն եմ սկսում և այդ օրվանից մինչ օրս փորձել եմ իրավապաշտպանի բարձր առաքելությունը կատարել մեծ պատասխանատվությամբ և արդյունավետությամբ։ Ինձ համար փաստաբանությունն իրավապաշտպանության բարձրագույն աստիճանն է, առանց որի այդ կարևորագույն առաքելությունը լիարժեք չի կարող ստացվել։ Դրանով էր պայմանավորված նաև, որ այս տարի որոշեցի անցնել երկար ու բարդ այս պրոցեսը և դառնալ փաստաբան։

Այսուհետ մասնագիտական գործունեությանս շրջանակներում ես ակտիվ զբաղվելու եմ փաստաբանությամբ։

Հենց այս նպատակով ընկերոջս (արդեն նաև գործընկեր) Սոս Հակոբյանի հետ միասին այսօր հիմնադրեցինք «LEGIST» փաստաբանական գրասենյակ ընկերությունը, և ես նշանակվեցի այդ ընկերության գործադիր մարմնի ղեկավար՝ Կառավարող գործընկեր։

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի ընկերներ,

Այսօրվանից միանում եմ փաստաբանական համայնքին։
Հետևապես, սոցիալական ցանցերի իմ էջերով հնարավոր է, որ կիսվեմ նաև փաստաբանական գործունեությանս վերաբերող տեղեկատվական նյութերով։
Մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ պատրաստվում կատարել փաստաբանական գործը՝ մի կողմից մասնագիտական հետաքրքրասիրությունս բավարարելու, մյուս կողմից՝ իրավապաշտպան գործունեության մեջ հմտանալու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031