Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել, եթե «Ինտերը» Իտալիայի չեմպիոն դառնա

Փետրվար 19,2023 17:46

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստացել է կատարել իտալացի հանրահայտ էստրադային երգիչ Ալ Բանոյի երգը, եթե իր թիմը նվաճի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

«Ես երազում եմ «ինտերի» համար 20-րդ անգամ նվաճել սկուդետոն: Եթե դա ստացվի, խոստանում եմ  երգել Ալ Բանոյի երգը:

Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը մենք հանդերձարանում միմյանց չհասկանալու որոշակի խնդիր ունեինք: Բայց մենք զրուցեցինք միմյանց հետ եւ պայմանավորվեցինք, որ մեզ անհրաժեշտ է շարժվել առաջ եւ պայքարել ակումբի գույների համար: Մենք գիտենք, որ մրցաշրջանի սկզբում կարող էինք ավելիին հասնել, բայց հիմա կարեւորն այն է, թե մենք ինչ կարող ենք անել ապագայում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է DAZN-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728