Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ էր մի քայլ առաջ մտածել հակառակորդից. «Փաստ»

Ապրիլ 04,2023 10:10 Share

Իսկ 2020 թվականից հետո կանխատեսելի՞ էր, որ հակառակորդը ներխուժում կձեռնարկի ՀՀ տարածք: Միանշանակ կանխատեսելի էր, կանխատեսելի է նաև հիմա։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ էին զբաղված իշխանավորները այս երկու տարվա ընթացքում։ Պետք էր Հայաստանի սահմանի երկայնքով շատ լավ կահավորված ու ստրատեգիական առումով մեզ համար կարևոր տեղանքում դիրքեր ստեղծել, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, շուտափույթ լուծել նորագույն զենքերի ձեռքբերման հարցերը, այլ ոչ թե առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։ Հենց միայն Ազատ գյուղի հրդեհի դեպքը ցույց տվեց, որ զինվորներին նույնիսկ նորմալ պայմաններ ունեցող կացարանով չեն կարողանում ապահովել, երկու տարվա ընթացքում մոդուլային զորամասերի հարցը չեն լուծել։

Մինչև հիմա ձեռք չենք բերել նոր ՀՕՊ համակարգեր ու նոր անօդաչուներ, որոնք կարող են կոնկրետ խնդիր լուծել մարտի դաշտում։ ՍՈւ 30 կործանիչների մասով էլ դեռ հայտնի չէ՝ դրանց համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել են, թե ոչ։ Կարճ ասած՝ իշխանությունները երկրի համար չեն արել այն, ինչ անհրաժեշտ էր։ Չե՞ն կարողացել, թե՞ չեն ցանկացել, մեր գնահատելիքը չէ, դա ժամանակին գուցե կստանա իրավական գնահատական: Բայց այս ամենը չի խանգարում, որ նրանք, իրենց սովորության համաձայն, միշտ ուրիշներին մեղադրեն։ Օրինակ՝ խոսեն հազարավոր դասալիքների ու հինգերորդ շարասյան մասին։ Բայց եթե Ալիևի թեզերը կրկնում են ու հաստատում, որ, օրինակ՝ հազարավոր դասալիքներ են եղել, այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն պատժվել։ Ստացվում է, որ իշխանությունների կողմից ուղղակի խրախուսվե՞լ է դասալքությունը։

Ներկա պայմաններում անհրաժեշտ էր մի քայլ առաջ մտածել հակառակորդից։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նշում են, թե Ադրբեջանը խախտել է բանավոր պայմանավորվածությունները։ Ադրբեջանը նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը չի կատարում, այդ դեպքում ի՞նչ հույս պետք է լինի, թե Բաքուն բանավոր պայմանավորվածությունները պահելու է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930