Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահվան վերելակները» 5 տարի անց դեռևս մնում են «մահվան վերելակներ»․ Մանե Թանդիլյան

Օգոստոս 12,2023 20:01
verelak

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

82-ամյա կինը վերելակների անսարքության զոհ է։ Սա հերթական ողբերգական դեպքն է վերելակների հետ կապված։ Ցավոք, նման դեպքեր նորից կլինեն, քանզի հիմնախնդիրը ներկա լուծումով չի վերանալու։

Երևանում օրական հարյուր հազարավոր մարդիկ են օգտվում վերելակներից։ Այս տարվա սկզբի դրությամբ փոխարինման ենթակա վերելակների թիվը Երևանում ընդամենը 3200 է, որից այս տարի նախատեսվում է փոխարինել 500-ը։

2700 մահվան վերելակ դեռևս կշարունակեն մնալ Երևանում, եթե շարունակեն իշխանության մնալ այս մարդիկ, որովհետև նրանց ներկայացրած Երևան քաղաքի 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաջորդ երեք տարիներին նախատեսվում է փոխարինել տարեկան 100 վերելակ։

Հիմա բոլոր այն մարդկանց համար, որոնք իրականում հետաքրքրված են վերելակների հիմնախնդրի վերացմամբ․
2700 վերելակը բաժանում ենք տարեկան 100 վերելակի, ստացվում է 27 տարի։ Այսինքն, եթե տեսականորեն (պարզ է՝ դա իրականում տեղի չի ունենալու) ՔՊ-ն մնա իշխանության, Երևանի բոլոր վերելակները կփոխարինվեն 2050 թվականին, իսկ այդ ժամանակ արդեն այս տարի փոխարինված 500 վերելակները կլինեն 27 տարեկան և արդեն կարիք կլինի դրանք փոխարինելու նորերով։
Վերելակների փոխարինումը դառնալու է մեր ծրագրի կարևորագույն կետերից մեկը․ 2024 թվականի ընթացքում ամբողջությամբ վերջ ենք դնելու վերելակների հիմնախնդրին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031