Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստանալ վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն. «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2024 10:11

2023-ի հունվարի 19-ին այցելելով ՀՀ ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է»: Սակայն իրականում շարունակում են Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստանալ վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է բազմաթիվ բացահայված փաստերից մի քանի օրինակներ, որոնք տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։

05․09․2023թ․ դատախազությունը հայտնեց, որ 17 անձ, 70-ից մինչև 300 հազար դրամ կաշառքի միջոցով, վարորդական վկայական է փորձել ստանալ

24.11.23թ․ Հակակաոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՃՈ տեսուչը շուրջ 30 քաղաքացու կաշառքով վարորդական իրավունքի վկայական է տվել՝ յուրաքանչյուրից վերցնելով 380.000-ից 500.000 դրամ:

02․12․2023թ․ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930