Լրահոս
Օրվա լրահոսը

Շունը կծել է դասախոսին, թռել 1 տարեկան երեխայի վրա. վիճաբանությունը  վերածվել է ծեծկռտուքի. Shamshyan.com

Հոկտեմբեր 10,2024 12:04 Share

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից որը հայտնել է՝ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա:

Ոստիկանները պարզել են, Հալաբյան 22 շենքի բակում Մարինա Թ․-ն զբոսնելիս է եղել, երբ  շունը կծել է, որից հետո առաջացել է վիճաբանություն Երևանի բնակիչ 62-ամյա Հարություն  Թ․-ի և Միսակ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Հարություն Թ․-ի փեսան՝ Երևանի բնակիչ 40-ամյա Սարգիս Մ․-ն հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի բնակիչ  35-ամյա Խաչատուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարինա Թ․-ն աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. G. Petrosyan says:

    թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա:
    1 տարեկան Թոռնիկը փողոցով քայլու՞մ եր։ Շունն ել վերցրեց ու հարձակվեց։
    Գնացեք այդ հասցեով և բնակիչներին հարցրեք թե ինչ կարծիք ունեն դեպքի մասնակիցների մասին, հատկապես Միսակ Ա․ -ի մասին։
    Ձեզ մոտ շատ մակերեսային մոտեցում է ։ Մարդկանց և դեպքերի մասին գրելուց առաջ լավ կլինի գոնե մի փոքր ավելի պատասխանատու մոտենալ հարցին։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/10/10/1448204/

    © 1998 – 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել G. Petrosyan

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031