Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին էլ ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը. Իրանի նախագահ

Օգոստոս 19,2025 15:31

«Հայաստանը մեզ համար կարեւոր հարեւան է: Պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խորը արմատների մասին: Իրանի հայ համայնքի ներկայությունն Իրանում, հատկապես սահմանակից հատվածներում խոսում է մեր քաղաքակրթական եւ մշակութային ընդհանրությունների, նաեւ սահմանների երկու կողմերում բարեկամության եւ ամուր կապերի մասին: Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության եւ ժողովուրդների միջեւ կապի կամուրջ… Արարատյան լեռներից սկսած՝ մինչեւ Իրանի դաշտը պատմությունն այդ մասին վկայում է նաեւ երաժշտության եւ բանաստեղծության միջոցով…»,- Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Հանրապետության միջեւ մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո ասաց հայտարարությամբ հանդես եկած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

RA Prime Minister Nikol Pashinyan and the President of the Islamic Republic of Iran, Masoud Pezeshkian made a joint statement at the Presidential Residence of Yerevan, Armenia

«Մենք մեր հարեւանների խաղաղությունն ու հանգստությունն ենք ցանկանում, հատկապես մեր հարեւան Հայաստանի համար: Գտնում ենք, որ ինտեգրացումը եւ բարեկամությունը լավագույն գործոններն են խաղաղության պահպանման եւ զարգացման ուղով շարժվելու համար: Մենք միշտ պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, եւ դա մեր քաղաքականությունն է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի Կովկասյան, եւ խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին էլ ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը:

Իրանի Իսլամական Հանրապետության համար խաղաղությունը Կովկասում համարվում է ռազմավարական առաջնահերթություն, եւ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում սահմանների անփոփոխության մասին նույնն է: Մենք կարծում ենք, որ սահմանների փոփոխությունը կարող է աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ»,-ընդգծեց նախագահ Փեզեշքիանը:

Հայտարարություններն ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031