Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»

Փետրվար 20,2026 12:38

ԵՄ գնահատողական այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիաընկերություններում չեն հայտնաբերվել թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ, ArmeniaSputnik–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ։

Կոմիտեից հայտնում են, որ համակարգը նոր է ներդրվել և որակյալ աշխատանք կատարելու ադմինիստրատիվ մշակույթ ձևավորելու համար հետագա բարելավումների անհրաժեշտություն կա։ Թերությունների վերացման նպատակով կոմիտեն մշակել է ճանապարհային քարտեզ, որում ներառվում են կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններ և ներկայացրել է առավելագույն հաստիքների ավելացման վերաբերյալ առաջարկություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728