«Ազատություն». Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։
«Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է և հստակ, – ապրիլի 12-ի երեկոյան աջակիցների առջև հայտարարել է Օրբանը, – Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը և հնարավորությունը մեզ չի տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»։
«Իմ համաքաղաքացինե՛ր, մենք արեցինք դա, – ընտրողների առջև ունեցած ելույթում հայտարարել է Մաջյարը և հավելել, – Միասին մենք վերջ դրեցինք Օրբանի ռեժիմին։ Միասին մենք ազատագրեցինք Հունգարիան, վերականգնեցինք մեր հայրենիքը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































