Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Մենք ոտքի ենք կանգնել՝ ասելու մենք կարող ենք, մենք ունենք փորձ, ունենք կամք՝ կոտրելու եւ կտրելու այս պարտությունների եւ անարժանապատվության շղթան»

Մայիս 30,2026 20:20 Share

ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակում կազմակերպած հանրահավաքում ելույթ ունենալով՝ ասաց. «Ինձ համար առանձնակի զգացական է՝ խոսել այստեղ Աշտարակի կենտրոնից, Աշտարակ, որը հրաշալի եւ բացառիկ հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգություն եւ անուրանալի ավանդույթներ ունի։ Փորձեմ շեշտադրել մի քանի փոքր առանձնահատկություններ։

Պատասխանատվություն, ձեր, յուրաքանչյուր հայ մարդու պատասխանատվություն։ Հիշեցնեմ 2021 թվականը։ 1 մլն. 200 հազար հայից այս չարաբաստիկ, չարիքի իշխանությանը ձայն է տվել ընտրողների ընդամենը 26 %-ը։ Ընդամենը 26 %, որը ճակատագրական եղավ թե մեր պատմության, թե մեր պետականության, թե ողջ հայության, թե մեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Շատ կարեւոր է հունիսի 7-ին ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը։ Գնալ եւ ընտրել ոչ թե պարզ իշխանություն, ոչ թե քվե տալ ինձ, սրան կամ նրան։ Դու ընտրում ես քո վաղվա օրը, քո՝ պետականություն ունենալու իրավունքը, դու ընտրում ես քո արժանապատվությունը եւ կոտրում ես այն շղթան, որը կործանման է տանում Հայաստանի պետականությունը։ Ուրեմն հունիսի 7-ը նախ եւ առաջ պատասխանատվության օր է։

Իմ թիկունքում մարդիկ են կանգնած, որոնց կենսագրությունը մեր պատմության մեջ անուրանալի հետք է դրել։ Մարդիկ, որոնց կենսագրությունը անուրանալի ծառայություն է հայկականությանը, հայոց պետականությանը։

Այսօր շատ են փորձում ձեզ մոլորեցնել, թե խաղաղությունը նվաճված է։ Բայց դա բոլորովին այդպես չի, որովհետեւ այսօր պատերազմը մեր ներսում է՝ պատերազմ մեր ինքնության դեմ, մեր արժեքների, մեր սրբությունների, մեր լինելիության, մեր վաղվա օրվա, մեր արժանապատվության, մեր պետականության դեմ։ Եվ մենք ոտքի ենք կանգնել՝ ասելու ոչ, մենք կարող ենք, մենք ունենք փորձ, մենք ունենք կամք՝ կոտրելու, կտրելու այս պարտությունների եւ անարժանապատվության շղթան։

Այո, մենք բոլորս միասին պետք է հունիսի 7-ին անուրանալի կամքով, համառությամբ թույլ չտանք, որպեսզի շարունակվի մեզ մոլորեցնելը, մեր պետականությանը կործանման տանելը, որովհետեւ սա օկուպացիոն ռեժիմ է, որովհետեւ այսօր Բաքվի եւ Անկարայի օրակարգը ավելի լավ չէր կարող իրագործվել, քան իրագործվում է Հայաստանի գործող վարչախմբի կողմից։

Այսօր ձեզ պիտի շատ ներշնչեն, թե մեր ուժը հյուսիսում է, հարավում է, արեւմուտքում է։ Հայ մարդ, ոչ մեկը չի կարող քո, մեր պետականության, մեր ինքնիշխանության ճակատագիրն այնպես կերտել, ինչպես մենք եւ մեզանից յուրաքանչյուրը։ Նորից եմ խնդրում, նայեք մեր թիմին, նայեք մարդկանց։ Նրանք անհավասարակշիռ չեն, նրանք մեկ Բրյուսել, մեկ Մոսկվա չեն ցատկոտում, առավոտյան մի բան չեն ասում ու երեկոյան հերքում իրենց ասածը, նրանք ոչ էլ երկիրը աճուրդի հանող են։ Նրանք իրենց կյանքով, ձեռագրով, իրենց կենսագրությամբ քաղաքական ժառանգությամբ մարդիկ են, որոնք կարողացել են մեզ համար կերտել խաղաղություն, արժանապատվություն եւ պետականություն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031