Օրվա լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվում է իր սուզանավերի համար հայերի արտադրանքը գնել (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր իր շրջայցը Գյումրիի արտադրական ձեռնարկություններ սկսեց «Անալիտիկ սարքերի գործարանից»: Այս գործարանը տարիներ ի վեր արտադրել է աղաչափեր Ռուսաստանի պաշտպանության նախարարության սուզանավերի համար: Ռուսական երկրորդ, երրորդ սերնդի սուզանավերն հիմնականում աշխատել են այս գործարանի արտադրանքով, սակայն այժմ այն փակման վտանգի տակ է: Մինչ նախարարը կհասներ այս գործարան, տնօրեն Ժորա Ավետիսյանը լրագրողներին

Խորենացիից երթով գնացին ԱԱԾ եւ ոստիկանության շենք

Այսօր դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Խորենացի փողոցում կոչ արեց Սերժ Սարգսյանին հեռանալ: Նա վստահեցրեց, թե հանրահավաքում հավաքվածները գեղեցիկ մարդիկ են, իսկ վերեւներում, իր խոսքերով՝ բորենիներ: Թամար Հովհաննիսյանը Տերյան արտասանեց. «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին,մեր երկիրը ավերված, բայց սուրբ է, եւ հին…»: Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարեց, որ ԱԱԾ-ի եւ կենտրոնական ոստիկանության շենքի մոտ են շարժվելու

Մեկնարկել է զսպվածության կոչով երթը

«Քաղաքացիների ճնշումը անընդհատ մեծանում է եւ միակ ուղղին սա է լինելու».Արմեն Մարտիրոսյան

Խորենացիում պահանջում են Միհրան Պողոսյանի 800 մլն-ը, Թալիշ գյուղն ու ընտրություների իրական արդյունքները

Ասում են՝ սա ճիշտ ճանապարհ չի: Եթե սա ճանապարհ չի, իհարկե, սա ծայրահեղ անհրաժեշտության գործողություններ են, ապա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կա այլ ճանապարհ, թող մեզ հետ վերադարձնեն դեկտեմբերի 6–ի կեղծված հանրաքվեն:

Հայաստանում վստահության ճգնաժամ է. Արթուր Սաքունց

«Արհեստականորեն միայն իրավական գնահատական տալ խմբի գործողություններին՝ մոռանալով քաղաքական նպատակները, կլինեն ոչ լիարժեք». Սաքունց

«Կա հստակ ճանապարհային քարտեզ». Սասնա ծռերի հարցը լուծելու Հայրիկյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին

Եթե որեւէ մեկը կարողանա այլ հիմնավոր տարբերակ առաջարկել, ես խոստանում եմ այլեւս քաղաքականությամբ չզբաղվել, չկա՛ այլ տարբերակ, բոլոր տարբերակները տանում են դեպի արյունահեղություն:

«Կա՛մ ես հենց հիմա ուտելիք եմ տանում, կա՛մ այլեւս այստեղ չեմ աշխատի». Հայրիկյանը ՄԻՊ-ին հորդորում է նախագահի մոտ մտնել

Այսօր Խորենացի փողոցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ ինքն էլ է ժամանակին Մարդու իրավունքների պաշտպանի դեր կատարել. «Երբ 1998-2002-ը ես հասարակական կարգով զբաղեցում էի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, մի մարդու բանտից ազատելու հարց կար: Ես նրան չէի էլ համակրում, բայց նա քաղկալանավոր էր: Դիմեցի Քոչարյանին, որ մեր պետության համար խայտառակություն է քաղկալանավոր ունենալը: Նա

Իսկ դուք այլեւս ժամանակ չունե՛ք

Երբ «Բարեւ, Ռոբ» արտահայտության համար երեւանյան սրճարաններից մեկում բոլորի աչքի առաջ մարդ սպանեցին եւ չպատժվեցին, երբ Հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով գործը դեռ իբր հետաքննվում է, իսկ Մարտի 1-ի գործը մնում է «ընթացքում», ապա դժվար չէ փաստել, որ պետությունը կորցրել է իր գլխավոր հատկանիշը՝ արդարության եւ արդարադատության վրա հիմնված բռնության մենաշնորհի երաշխավորի դերը: Դրանով պետությունը կորցրել

Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին

Հայաստանում կյանքի որակը եւ տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն: Մաս 4 Գիտահենք տնտեսություն:  Համաձայն ՄԱԿ-ի ներկայումս նորարարությունը գործունեության հիմնական շարժիչ ուժն է տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի բարձրացման: Շուկայական տնտեսության անցման ժամանակահատվածում պետությունը հանդես է գալիս որպես տնտեսական զարգացման նորարարական մոդելի գլխավոր հեղինակ ու  ինքնակարգավորվող մեխանիզմների և արդյունավետ ինովացիոն ինստիտուտների միջավայրի ձևավորող: Զարգացման գերակայությունները

Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց (Տեսանյութ). araratnews.am

araratnews.am. Անցած գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Մինչ այս վերջիններս անհրաժեշտ բուժօգնություն էին ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում, սակայն դատարանի կողմից նրանց նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Հանրահավաքից առաջ 3 քաղաքացու թեւերը ոլորել, տարել են առանց պետհամարանիշի մեքենայով». Լեւոն Բարսեղյան

Նա ասաց, որ տեսագրություններ կան, թե ինչպես են բռնի ուժով այդ քաղաքացիներին տարել. «Իբր թե սադրիչ են ու իբր թե ոստիկանները գործ են անում»:

Տավուշի մարզի Կողբ գյուղում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի

Կենտրոնի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը՝ 2018 թվականին:

«Կինս ուզում էր հետս գար, ասի՝ դու ի՞նչ գործ ունես գաս, հետո փոշմանեցի՝ գլխաքանակ ա, էլի». Հախվերդյանը՝ Խորենացիում

Ռուբեն Հախվերդյանը հորդորեց ոստիկաններին՝ մի՛ կանգնեք կառավարության կողքը, կանգնեք ժողովրդի կողքին. «Տղե՛րք ջան, եթե միջադեպ լինի, դուք կորցնելու ի՞նչ ունեք՝ ձեր չնչին աշխատավա՞րձը»:

«Եթե իշխանությունը չփոխվեց, երեւի մինչեւ տարեվերջ 200-300.000 կթողնեն կգնան». Սարի թաղի բնակիչ. (Տեսանյութ)

«Եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը հեռանան, ամեն ինչ լավ կլինի».

«Ոչ կարող է գրոհել, ոչ էլ կարող է զիջումների գնալ. երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի վերջն է». Ալեք Ենիգոմշյան

Վարչախումբը խաբում է, ասում էր՝ պատանդները թողեք, հետո կսկսենք խոսել, պատանդները թողում են, ասում են՝ զենքերը վայր դրեք: Պայմանավորվում է մամուլի կետ տեղադրել, մամուլի հետ հանդիպումից 2 ժամ հետո մամուլին էդտեղից ռադ է անում:

Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը պետք է զինաթափվի եւ նոր խոսի այդ տղաների հետ

Այսօր Խորենացի փողոցում հանրահավաքին է միացել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը

Կուսակցությունների` հանրահավաքին միանալը ողջունում են, բայց թույլ չեն տա, որ շարժումը դառնա կուսակցական

Գիշերվա միջադեպի մասին «Սասնա ծռերի» խմբի անդամները բացատրություններ տալու հնարավորությունից զրկված են

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության պլանը

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Խնդրում եմ այդ մարդկանց՝ ողջ և առողջ լքել գրավված գունդը ՝ ներողություն խնդրելով ողջ հայությունից».168.am

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա

Դաշնակցական նախարարը կպայքարի թուրքական 50 ապրանքատեսակների ներմուծման դեմ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Որպես նախարար առաջին անգամ լինելով Շիրակի մարզում՝ նա առավոտից մինչև երեկո շրջայց կատարեց մի քանի ձեռնարկություններում: Նախ` եղավ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, այնուհետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, այցելեց խնդիրների մեջ գտնվող Գյումրու «Անալիտիկ սարքերի գործարան», «Արմտեքս գրուպ» ընկերություն, ՓՄՁ ԶԱԳ  հիմնադրամի տեղի մասնաճյուղ, իսկ կեսօրին հանդիպեց

«Սասնա ծռերի» վիրավորված անդամներին մեղադրանք է առաջադրվել

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով «Սասնա Ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը  քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: NEWS.am-ի հետ զրույցում  նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ  ինքն  առավոտից ներգրավվել է որպես պաշտպան, սակայն, անհասկանալի պատճառներով Աշոտ Պետրոսյանին

Դավիթ Սանասարյան. Խորհրդի ոչ մի անդամ «Ալյանս» կուսակցությունից չէ

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Ալյանս կուսակցությունը միացել է ժողովրդական շարժմանը, ինչի կապակցությամբ ֆեյսբուքում առաջացել են հարցեր և մտահոգություններ: Այն որ, «Սասնա ծռերի» և ժողովրդի արդար պահանջներին վաղ թե ուշ միանալու են բոլոր քաղաքական միավորները ակնհայտ է, սակայն Խորհրդում ոչ մի կուսակցություն ներկայացված չէ, իսկ Խորհրդի ոչ մի անդամ «Ալյանս» կուսակցությունից չէ: Դավիթ Սանասարյան Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի

Մոտ 50 ավտոբուսով ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Խորենացի փողոցում

ՊՊԾ գնդի հարակից տարածք մեծ քանակությամբ ոստիկաններ են բերել

Ժիրայր Սեֆիլյան․ «Չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ». «Ազատություն»

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը հայտարարում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»: Բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» փոխանցած հայտարարությունում ասել է․ -«Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն

Քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 26-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը: Քննարկումների նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ: Խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ

«Հոսանքը, ջուրը կտրելը բանակցություն վարելու մեթոդներ են». բանակցային գործի մասնագետ

95 տոկոս հուզական մթնոլորտում դժվար է բանակցելը:

Պայթել է Ադրբեջանի զենքի պահեստներից մեկը. Trend

Ադրբեջանի Շիրվան քաղաքի զենքի պահեստներից մեկում պայթյուն է եղել, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքի առնչության հայտարարություն է տարածվել, որի մեջ, մասնավորապես նշվում է, որ պայթյունը առաջացել է կայծի հետևանքով, որից հետո էլ պահեստում հրդեհ է բռնկվել։

«Ինչքան հասկացա երեկ գիշերվանից` որոշում է կայացված ուժային մեթոդով հարցը լուծել». Ստեփան Գրիգորյան

ՀՀ իշխանություններն ուզում էին ոստիկաններին հետ ստանալ, դրանից հետո նրանք համարում են, որ այլևս ոչ մի պատասխանատվություն չեն կրում:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունն իր 26.07.2016թ., հայտարարությամբ տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի ներկայացուցիչներ ավտոմեքենայով շարժվել են դեպի ոստիկանական շղթան: Թվացյալ վտանգը կանխելու նպատակով ոստիկանները կրակ են բացել, որի հետեւանքով ապստամբ խմբի երկու անդամներ ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության տարածած տեսանյութից ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» տղաները՝

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930