Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Լավ էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդն այնպես չի կանգնում իրենց կողքին, էլի կլինի չէ՞» (Տեսանյութ)

Արձակագրի համոզմամբ, նման ենք ընկնող ինքնաթիռի, եւ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:

Բժշկական հանրությունը դատապարտում է բժիշկների պատանդառությունը

Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած

Խորենացի փողոցից ոստիկանները հեռացրին քաղաքացուն ու նրա մեքենան (Տեսանյութ)

Խորենացի փողոցում քիչ առաջ մեքենան անթույլատրելի վայրում կայանելու համար տարածքից ոստիկանների ուղեկցությամբ արգելապատնեշից այն կողմ հեռացվեց մի կին: Քիչ առաջ էլ նշված վայրից քարշակ մեքենայով հեռացվեց նրա մեքենան: Կինը, որը ներկայացավ Լիլիթ անունով, մեքենան արգելապատված հատվածից հեռացնելու ոստիկանների հորդորն անտեսեց` բացատրելով, որ մեքենան այդտեղ չկայանելու պատճառ չի տեսնում, քանի դեռ այդ հատվածում են ոստիկանների մեքենաները:

Նիսի հերոսը հայ մըն էր

Յուլիս 14-ին, Նիսի մէջ գործուած ահաբեկչական արարքին յաջորդող օրերուն սփռուեցան տեսանիւթեր, ուր տասնեակներով մարդկային կեանքեր կուլ տուող եւ ուրիշ հարիւրաւորներու ալ կեանքը քանդող բեռնատար կառքին կից կ՚երեւէր շարժանիւ (moto) մը: Անոր վրայի անձը ցատքելով բեռնատարին վրայ, կը փորձէր վնասազերծել մարդասպան վարորդը եւ արգելք հանդիսանալ այդ խօլ արշաւին: Այս մասին կը յայտնէ «Նոր յառաջ»-ը: Օրեր ետք, պարզուեցաւ,

ԱՍԵԿՈՍԵ

Լեռնային Ղարաբաղն այլեւս չի վերադառնա Ադրբեջանի կազմ: ԵՎԳԵՆԻ ՍԱՏԱՆՈՎՍԿԻ

Ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային վահանակները

Մայրաքաղաքի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի առաջին կիսամյակի

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության

ԱՆ. ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ

Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

ՀՀ ոստիկանություն. «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել բժիշկներին

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար:

«Կոնտուր Գլոբալը» փոշմանել է, Հայաստանում թանկ վարկեր չի վերցնի

Ընկերությունը կներդնի սեփական միջոցները

Պարույր Հայրիկյան. Եղե՞լ է որեւէ սխալ ու ո՞րն է այդ սխալը

ՀՆ Խորհուրդը իր բոլոր տարաձայնութիւններով հանդերձ եւ առաւել եւս ոտքի ելած քաղաքացիները իրենցից կախուած հնարաւոր ամեն բան արել են զսպելու վայրագութիւնների սիրահար, ազգուրաց «իշխանութիւն»-ներին։ 

Այս անորոշ իրավիճակը իշխանության համար «կանաչ լույս» է վառում. «Ժողովուրդ»

Ահա, այսպես չնայած 10-օրյա ձգտումներին՝ այդպես էլ «Սասնա ծռերի» զինված պայքարը քաղաքական ու մասսայական երանգ չի ստանում, որի համար ամենատարբեր պատճառներ կան:

Արմեն Հովհաննիսյան. Այսուհետ ես հարթակի վրա անելիք չունեմ

Բարեփոխիչն ու արմատականը այս փուլում նույն թիմում լինել չեն կարող։

«Որեւէ մեկը երաշխիք ունի՞, որ հնարավոր ենթադրյալ մեղադրանքները կսահմանափակվեն այդ երկու հոդվածներով». Երվանդ Վարոսյան. «Հայկական ժամանակ»

Տեղեկացնում էր, որ հոդվածներում նման բան կա նախատեսված, կոչ ենք անում հանձնել զենքը եւ հանձնվել, բայց ինչ կլինի դրանից հետո՝ այդ կոչում չկա, ի՞նչ է լինելու, ո՞վ կարող է երաշխավորել, թե ինչպիսին կարող են լինել մեղադրանքները, ինչպիսին կարող են լինել այդ անձանց ճակատագրերը։

Այն, ինչ ներկայացվում է որպես սփյուռքի հայ համայնք, դրա աննշան տոկոսն է միայն. «Հայոց Աշխարհ»

Շատ դեպքերում բողոքի ակցիաներ կազմակերպողները որեւէ առնչություն չունեն համայնքի հետ եւ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած քաղաքացիներ են, ովքեր դեռեւս տվյալ երկրի քաղաքացիություն ձեռք չեն բերել։

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելություններ են կատարում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ԱԱԾ-ն չի կարող կանգնել Չուգասզյանի հետքի վրա, ֆեյսբուքով կապը պաշտպանված է. «Հայկական ժամանակ»

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն նա ակտիվ է սոցցանցերում, անգամ հարցազրույցներով է հանդես գալիս։ Սոցցանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, թե ինչպե՞ս չի կարողանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել վերջինիս գտնվելու վայրը։ «ԱԱԾ-ն չի կարող կանգնել Չուգասզյանի հետքի վրա, ֆեյսբուքով կապը պաշտպանված է»,- այս մասին

Քաղաքացիները շարունակում են սնունդ բերել «Սասնա ծռերի» համար

Խորենացու փողոցում այս պահին հանդարտ է: Չկան հավաքված մարդիկ: Միայն լրատվամիջոցների աշխատակիցներն են այստեղ: Հանվել է նաեւ փողոցն արգելափակած բեռնատար մեքենաների առջեւի ոստիկանական շարքը: Խորենացի 47 հասցեի առջեւի այգում ծառերի վրայից հանվել են փակցված պաստառները: Այստեղ հսկողություն են իրականացնում մի քանի կարմիր բերետավորներ: Այդուհանդերձ, վաղ առավոտյան քաղաքացիները ջրեղեն եւ սնունդ են բերելել դեռեւս ՊՊԾ գնդի

Երեկ շատ կոպիտ սխալ կատարվեց մեր կողմից. Արմեն Մարտիրոսյան. lragir.am

Մենք ոչ միայն պետք է մնայինք, այլ երեկ պետք է ակտիվ գործողություններ պետք է անեինք տարբեր տեսակի»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը։

«Քամի կցանես՝ փոթորիկ կհնձես»

Լեւոն Չուքասզյանը՝ Սերժ Սարգսյանին Հիմնադիր խորհրդարանի անդամ, այս պահին հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանի եղբայրը՝ արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուքասզյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, պատասխանեց. «Սերժ Սարգսյանի եւ իր թիմի հրաժարականը»: Երբ հիշեցրինք՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ կտրուկ ասաց՝ մոռացեք այդ մասին, այլ ելք, որը խաղաղ լուծում է ենթադրում

Ի՞նչ է պետք հաղթահարել

Չնայած առաջին նախագահն ասել է, որ վերլուծությունների ժամանակը չէ, ես, այնուամենայնիվ, փորձեմ մի քանի բառով նշել, թե ինչու ենք մենք հասել այս վիճակին` չկենտրոնանալով որեւէ անձի վրա: Արմատներն, իմ կարծիքով, պետք է փնտրել նորանկախ հանրապետության ակունքներում: 25 տարի առաջ պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ` Ցեղասպանության ճանաչման համար պայքար եւ Ղարաբաղյան պահանջատիրություն,

Հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ` շփման գծի հարավային ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Պաշտպանության բանակի

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. -միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

Բռնության մշակույթ. Այլընտրանքի բացակայությունը՝ որպես հասարակական կենսաձև

Հայաստանյան հասարակությանը մարգինալության մեջ մեղադրելն, իհարկե, նորաձև է, բայց նաև անազնիվ: Դժվար թե կարողանաք գտնել մեկ ուրիշ երկիր՝ այսքան փոքր, այսքան սակավամարդ, այսքան միատարր, բայց նաև այսքան պատրաստ՝ ասելու իր խոսքն ու ունենալու իր կարծիքը: Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ անհնար է գտնել որևէ համապետական ընտրություն, որի պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել հետո փողոցներում, ցույցերի ժամանակ.

Հայաստանի նախագահը պիտի առաջնորդվի սառը գլխի սկզբունքով. Ջիմ Քոսթա. (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Օրերս Հայաստանից ԱՄՆ վերադարձավ կոնգրեսական Ջիմ Քոսթան։ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսականը Վաշինգտոնի իր գրասենյակում «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ընդդիմության ղեկավարների հետ անցկացված հանդիպումների կարեւորությունը։ «Առանձնապես հուզիչ էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած իմ այցը, ինչը մի տեսակ դարձավ

Հարբած բնակիչները աղմկում էին Խորենացու փողոցում (Տեսանյութ)

Խորենացու փողոցում, ՊՊԾ գնդի մոտ քիչ առաջ կրկին աղմուկ բարձրացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի տղամարդու, որի հետեւից մի կին եւ մեկ ուրիշ տղամարդ գնացին ու պահանջում էին ոստիկաններից, որ բաց թողնեն իրենց հարազատին, որը «գինովցած, իր բակում ամառ օրով նստել էր»: Նրանք աղմկելով պահանջում էին, որ ոստիկանությունը ազատի իրենց ընկերոջը: Ոստիկանության բացատրությանը, թե՝ կպարզենք, եթե

Ըստ Ասպրամ Մանուկյանի՝ հայրն ու եղբայրը վիրավորվել են ոտքերից

Քիչ առաջ «Ազատության» թղթակիցը ուղիղ եթերում զրուցեց «Էրեբունի» ԲԿ-ի մոտ սպասման մեջ գտնվող Ասպրամ Մանուկյանի՝ Պավել Մանուկյանի դստեր հետ: Ասպրամ Մանուկյանն ասաց, որ իր տեղեկություններով իր հայրը՝ Պավել Մանուկյանը, ինչպես նաեւ եղբայրը՝ Արամ Մանուկյանը, վիրավորված են ոտքերից, եւ ներկա պահին նրանց երկուսին էլ վիրահատում են:

Պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ: ՄԻՊ աշխատակազմ  

Բերման ենթարկվեց նաեւ Լեւոն Բարսեղյանը (Տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիների

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930