Օրվա լրահոսը
Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց (Տեսանյութ). araratnews.am
araratnews.am. Անցած գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Մինչ այս վերջիններս անհրաժեշտ բուժօգնություն էին ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում, սակայն դատարանի կողմից նրանց նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։
Հանրահավաքից առաջ 3 քաղաքացու թեւերը ոլորել, տարել են առանց պետհամարանիշի մեքենայով». Լեւոն Բարսեղյան
Նա ասաց, որ տեսագրություններ կան, թե ինչպես են բռնի ուժով այդ քաղաքացիներին տարել. «Իբր թե սադրիչ են ու իբր թե ոստիկանները գործ են անում»:
Տավուշի մարզի Կողբ գյուղում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի
Կենտրոնի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը՝ 2018 թվականին:
«Կինս ուզում էր հետս գար, ասի՝ դու ի՞նչ գործ ունես գաս, հետո փոշմանեցի՝ գլխաքանակ ա, էլի». Հախվերդյանը՝ Խորենացիում
Ռուբեն Հախվերդյանը հորդորեց ոստիկաններին՝ մի՛ կանգնեք կառավարության կողքը, կանգնեք ժողովրդի կողքին. «Տղե՛րք ջան, եթե միջադեպ լինի, դուք կորցնելու ի՞նչ ունեք՝ ձեր չնչին աշխատավա՞րձը»:
«Եթե իշխանությունը չփոխվեց, երեւի մինչեւ տարեվերջ 200-300.000 կթողնեն կգնան». Սարի թաղի բնակիչ. (Տեսանյութ)
«Եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը հեռանան, ամեն ինչ լավ կլինի».
«Ոչ կարող է գրոհել, ոչ էլ կարող է զիջումների գնալ. երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի վերջն է». Ալեք Ենիգոմշյան
Վարչախումբը խաբում է, ասում էր՝ պատանդները թողեք, հետո կսկսենք խոսել, պատանդները թողում են, ասում են՝ զենքերը վայր դրեք: Պայմանավորվում է մամուլի կետ տեղադրել, մամուլի հետ հանդիպումից 2 ժամ հետո մամուլին էդտեղից ռադ է անում:
Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը պետք է զինաթափվի եւ նոր խոսի այդ տղաների հետ
Այսօր Խորենացի փողոցում հանրահավաքին է միացել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ո՛չ զինյալներին, ո՛չ ոստիկաններին արյան բերան մի՛ տարեք, նրանք մերն են». Սարի թաղի բնակչի խնդրանքը՝ իշխանություններին. (Տեսանյութ)
«էսքան ժամանակ հեռուստացույց նայեցի, բանակցություններ չտեսա». բնակիչ
Կուսակցությունների` հանրահավաքին միանալը ողջունում են, բայց թույլ չեն տա, որ շարժումը դառնա կուսակցական
Գիշերվա միջադեպի մասին «Սասնա ծռերի» խմբի անդամները բացատրություններ տալու հնարավորությունից զրկված են
Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության պլանը
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև վերջին երկու տարիների ընթացքում համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման, հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ: Սեյրան
Նորատ Տեր-Գրիգորյանց. «Խնդրում եմ այդ մարդկանց՝ ողջ և առողջ լքել գրավված գունդը ՝ ներողություն խնդրելով ողջ հայությունից».168.am
1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա
Դաշնակցական նախարարը կպայքարի թուրքական 50 ապրանքատեսակների ներմուծման դեմ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Որպես նախարար առաջին անգամ լինելով Շիրակի մարզում՝ նա առավոտից մինչև երեկո շրջայց կատարեց մի քանի ձեռնարկություններում: Նախ` եղավ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, այնուհետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, այցելեց խնդիրների մեջ գտնվող Գյումրու «Անալիտիկ սարքերի գործարան», «Արմտեքս գրուպ» ընկերություն, ՓՄՁ ԶԱԳ հիմնադրամի տեղի մասնաճյուղ, իսկ կեսօրին հանդիպեց
«Սասնա ծռերի» վիրավորված անդամներին մեղադրանք է առաջադրվել
Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով «Սասնա Ծռերի» վիրավորված անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ ինքն առավոտից ներգրավվել է որպես պաշտպան, սակայն, անհասկանալի պատճառներով Աշոտ Պետրոսյանին
Դավիթ Սանասարյան. Խորհրդի ոչ մի անդամ «Ալյանս» կուսակցությունից չէ
Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Ալյանս կուսակցությունը միացել է ժողովրդական շարժմանը, ինչի կապակցությամբ ֆեյսբուքում առաջացել են հարցեր և մտահոգություններ: Այն որ, «Սասնա ծռերի» և ժողովրդի արդար պահանջներին վաղ թե ուշ միանալու են բոլոր քաղաքական միավորները ակնհայտ է, սակայն Խորհրդում ոչ մի կուսակցություն ներկայացված չէ, իսկ Խորհրդի ոչ մի անդամ «Ալյանս» կուսակցությունից չէ: Դավիթ Սանասարյան Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի
Մոտ 50 ավտոբուսով ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Խորենացի փողոցում
ՊՊԾ գնդի հարակից տարածք մեծ քանակությամբ ոստիկաններ են բերել
Ժիրայր Սեֆիլյան․ «Չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ». «Ազատություն»
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը հայտարարում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»: Բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» փոխանցած հայտարարությունում ասել է․ -«Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն
Քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 26-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը: Քննարկումների նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ: Խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ
«Հոսանքը, ջուրը կտրելը բանակցություն վարելու մեթոդներ են». բանակցային գործի մասնագետ
95 տոկոս հուզական մթնոլորտում դժվար է բանակցելը:
Պայթել է Ադրբեջանի զենքի պահեստներից մեկը. Trend
Ադրբեջանի Շիրվան քաղաքի զենքի պահեստներից մեկում պայթյուն է եղել, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքի առնչության հայտարարություն է տարածվել, որի մեջ, մասնավորապես նշվում է, որ պայթյունը առաջացել է կայծի հետևանքով, որից հետո էլ պահեստում հրդեհ է բռնկվել։
«Ինչքան հասկացա երեկ գիշերվանից` որոշում է կայացված ուժային մեթոդով հարցը լուծել». Ստեփան Գրիգորյան
ՀՀ իշխանություններն ուզում էին ոստիկաններին հետ ստանալ, դրանից հետո նրանք համարում են, որ այլևս ոչ մի պատասխանատվություն չեն կրում:
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունն իր 26.07.2016թ., հայտարարությամբ տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի ներկայացուցիչներ ավտոմեքենայով շարժվել են դեպի ոստիկանական շղթան: Թվացյալ վտանգը կանխելու նպատակով ոստիկանները կրակ են բացել, որի հետեւանքով ապստամբ խմբի երկու անդամներ ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության տարածած տեսանյութից ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» տղաները՝
Տավուշում 4 տարի առաջ ստացած սերմացու ցորենի փողը պարտք են
Կարկուտի եւ երաշտի հետեւանքով բերք չի եղել
Ոստիկանության՝ հավաքը այլ տեղ տեղափոխելու կոչի մասին. «Ոստիկանությունը սադրում է ընդհարում առաջացնելու համար»
Հավաքը մտադիր չեն տեղափոխել այլ վայր
Քաշաթաղից հայրենիքի նոր պաշտպաններ մեկնեցին Հայոց բանակ
Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ հուլիսի 25-ին, որին համեմատաբար քիչ թվով նորակոչիկներ մասնակցեցին: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների և ծնողների հետ, լրացրեցին հարցաթերթիկները: Նույն ժամանակ նորակոչիկների հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, հարևանները զինկոմիսարիատի բակում սպասում էին, որ
Դատարանը մերժեց Շանթ Ոսկերչյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
Դատարանը ԱԱԾ-ի գործողությունները իրավաչափ համարեց
Հայ թագուհիներու նուիրուած ֆիլմի ներկայացում Կլէնտէյլի մէջ
Յուլիս 27-ին, երեկոյեան ժամը 7-ին, «Ապրիլ» գրատան մէջ տեղի պիտի ունենայ հայ թագուհիներու նուիրուած եւ Տիգրան Խզմալեանի բեմադրած՝ «Armenian Queens։ From Goddess to Slave» անգլերէն ֆիլմի ցուցադրութիւնը։ Ցուցադրութիւնը կազմակերպուած է Հայ կանանց ցանցին կողմէ, իսկ անոր աւարտին տեղի պիտի ունենայ քննարկում։ Մասնակցութեան սակը 5 տոլար է, իսկ «Ապրիլ» գրատան հասցէն՝ 415 E. Broadway, Glendale, CA
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վիրավորների տեսակցության կապակցությամբ
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում,
Երևանում տեղի ունեցավ հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը
Հուլիսի 26-ին Երևանի պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվեց Չեխիայից հայրենադարձված նկարիչ, ասեղնագործության վարպետ և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը: Արվեստագետին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը,
ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ (Տեսանյութ)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ


















































