Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարար. Փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» գործակալության հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները: Պատասխան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում: Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի

ՀՀ նախագահ. «Մեր տարածաշրջանի բոլոր երկրները Հռոմի Պապի ուղերձները պետք է ընդունեն եւ պատրաստ լինեն իրականացնել»

Ձերդ Սրբություն, մենք արդեն 1715 տարի է, ինքներս գիտենք, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությունն ենք: Բայց Ձեր այցով եւ Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն իմացավ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն են

Գաղափարախոսական, քաղաքական առումներով էլ չկան այնպիսի ընդհանրություններ, որ գրավիչ լինեն ԵԱՏՄ մասնակից կողմերի համար. Արմեն Զաքարյան. «Հրապարակ»

ԵԱՏՄ-ի կազմում Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերություններն անիմաստորեն ծանրաբեռնվում են Ադրբեջանի օգտին Նազարբաեւի լոբբինգներով, Լուկաշենկոյի՝ Հայաստանի հաշվին Թուրքիայից ու Ադրբեջանից փայ փախցնելու հաջողակ ձեռնարկումներով։

Պատգամավորական 102 գլուխների պարզաջրումը ռուսական օճառից

(Ռուս-թուրքական կայսրության մասնատումը) ՀՀ խորհրդարանի որոշումով ՀՕՊ-ը ՌԴ-ին հանձնելուց հետո Հայաստանի ժողովուրդը տագնապած սպասում է, թե երբ են ռուսական հրթիռները Ադրբեջանի տարածքից գլխին թափվելու: Առանց նոր պատերազմի ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Թուրքիան իր պոչ Ադրբեջանով չեն կազմաքանդվի: Ուստի՝ Արա Պապյանի ներողություն հայցելը իր տեսակետի մեջ ցինիզմ տեսնելու համար, որ պատերազմը լավագույն ելքն է մեզ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ

Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի  ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԼՂՀ ՊՆ մամուլի

Ով կլինի «ոչ իշխանական ուժ»

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն այնքան էլ բարդ բան չէ: Դու կա՛մ միանում ես իշխանական ուժին՝ իր համապատասխան կերակրատաշտով, բայց քեզ վրա կդրվի մածունը սեւ ներկայացնելու ծանր եւ տհաճ պարտականությունը (երկու երնեկ մի տեղ չի լինում): Կա՛մ դու պետք է բազմաթիվ այլ խմբերի հետ մրցես, թե որքան արմատական կլինի քո հռետորաբանությունը: Օրինակ՝ եթե դու կոչ ես անում,

ԱՍԵԿՈՍԵ

Խելացի մարդը սիրում է սովորել, հիմարը՝ սովորեցնել: ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Սերժ Սարգսյան. Մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում (Տեսանյութ)

«Եվ որեւէ մեկը ինձնից մի թթու խոսք չի լսել երբեք թուրք ժողովրդի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ստուգումներ. razm.info

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ, որոնց ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովը ուսումնասիրում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի, Գյումրիի ռազմական կայազորի ստորաբաժանումների պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուսումնանյութական բազան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Ստուգումները ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը

Դեսպան Մկրտչյանը հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին

Հուլիսի 11-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գրիբաուսկայտեն շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դալիա Գրիբաուսկայտեն հույս է հայտնել, որ դեսպան Մկրտչյանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին առաքելության

«Ուզում էի աֆղանական պատերազմը ներկայացնել, բայց երեխաների աչքերով». Պիտեր-Յան Դը Պյու

Ինձ համար կարևոր էր ներկայացնել Աֆղանստանի մյուս կողմը, որը կապված չէ պատերազմի դաժանության հետ:

«Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը կներկայացնի լավագույն կինոնմուշները

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի  շրջանակում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացվում է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը նվիրված է Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Ինչպես «Անի» հյուրանոցում հուլիսի 11-ին կայացած շնորհանդեսի ժամանակ նշեց  Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանը, ծրագրի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն

Շահեն Հարությունյանի բողոքը տեղ է հասել Հռոմի պապին

Ինչպես հայտնի է, Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում պատարագ մատուցելու օրը ոստիկանները Գյումրու Շահումյան փողոցում, տեսնելով հրապարակ մտնելու հերթ կանգնած Շահեն Հարությունյանին, նրան բերման էին ենթարկել: Ըստ Շահեն Հարությունյանի, պատճառը եղել է այն, որ ինքը իբրև թե չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին. այն է՝ երթևեկելի գոտուց դուրս չի եկել: Նշենք, որ այդ օրը փակ էին

«Շատ հարցերի պատասխաններ էի ուզում ստանալ, դրա համար էլ նկարահանեցի այս ֆիլմը». Գունար Բերգդալ

Շվեդ կինոռեժիսորի ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մեքենավարները վերաբերվում նրան, որ մահը միշտ ներկա է իրենց ճանապարհին:

«Պետք է փոխզիջում, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է». Լևոն Մարտիրոսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջմանն այլընտրանք չի տեսնում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մարտիրոսյանն այս առիթով հստակեցրեց. «Փոխզիջում ասելով` մենք հասկանում ենք փոխզիջում, ինչպիսի փոխզիջում կլինի արդյունքում, դա բանակցությունների ավարտին կերևա: Բայց որ ինչ-որ մի բան պիտի մենք զիջենք ու ինչ-որ մի բան պիտի զիջի հակառակորդը, երկու կարծիք լինել

Հանդիպում`«Վարդանանց» բժշկական կենտրոնում

Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների «Հայաստան.  ստեղծենք միասին»  երիտասարդական  հավաքի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ «Վարդանանց»  բժշկական կենտրոնում կայացավ  «Լույս» հիմնադրամի հովանու ներքո ձևավորված  «Բժշկություն և առողջապահություն»  հեռաբժշկության խմբի   հանդիպումը  տարբեր երկրներից ժամանած երիտասարդ մասնագետների,  ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում բացման խոսքով

Այցելություն «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հյուրեր եք մեր համար: Սիրով կծանոթացնեմ մեր կազմակերպության գործունեությանը:

«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝ «Հայաստան. Ստեղծենք միասին»  երիտասարդական հավաքի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական  դպրոցում մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի՝ «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո» առաջին թեմատիկ նիստը, որը վարեց ՀՀ

Ուշադրության կենտրոնում ենք պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. ՄԻՊ խոսնակ

Ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լեւոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին, տեղեկացնում եմ, որ դեռեւս սույն թվականի ապրիլի 20-ին Արման Թաթոյանը պաշտոնական գրությամբ դիմել է  ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին

Հուլիսի 11-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում: Նրանց ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը: Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: Նա մասնավորապես նշեց. «2012թ., երբ մեկնարկեց ծրագիրը, մտավախություն կար՝ կստացվի՞ կյանքի կոչել այն: Անցնող տարիները ցույց

Էդվարդ Նալբանդյան. Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 34-րդ նիստին

«Առաջիկայում Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում տեղի կունենա». Գագիկ Մելիքյան

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում առաջիկայում ևս տեղի կունենա. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ նման հանդիպում տեղի կունենա, քանի որ ակտիվ բանակցություններ են ընթանում: Նա նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ակտիվ գործողություններ են  իրականացվում երկու նախագահների հանդիպումներ իրականացնելու առումով: Հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝  հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են  Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի  համայնքներում, որտեղ  կարկուտը մեծ վնասներ է հասցրել  գյուղատնտեսական մշակաբույսերին, ցանքատարածություններին ու պտղատու այգիներին: Մեծ

«Երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, դժվար է մարդկային դեմքը պահպանել»

Դավիթ Սաֆարյանի «28:94. տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

Ադրբեջանում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված զինծառայող. razm.info

Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Զինծառայողը թաղվել է Մինգեչաուր քաղաքում: Նա վիրավորվել էր ապրիլի 2-ին Թարթառի շրջանում: Մահացած զինծառայողը ծնվել է Շաքի քաղաքում, որտեղից էլ 1998-ին կանչվել է

Որտեղից են գազի կորուստները. գողանո՞ւմ են, թե՞ անսարքություն է. «Ա1+»

Էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համեմատական տեղեկանք են ուղարկել ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ պատասխանելով ներկայացված 19 առաջարկ-դիտողությանը: Այդ առաջարկ-դիտողությունները իմի են բերվել ավելին, քան մեկամյա գործունեության արդյունքում: Միայն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է խուսափել պատասխանից՝ պատճառաբանելով, որ չի մասնակցել հանձնաժողովի քննարկումներին եւ չի կարող կարծիք հայտնել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին խորհրդարանում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Սփյուռքի հայրենակիցներին հաղորդակից դարձնել հայոց լեզվին, հայ մշակույթին ու գրականությանը: Գալուստ Սահակյանը կարեւորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը, համոզմունք

«Գեղեցիկ հորքուրին ծեծել, կապել, գցել էին գետին». Գյումրիում լսվում է ավազակային հարձակման գործը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ավազակային հարձակման բազմադրվագ գործի քննությունը: Այս գործով ամբաստանյալները երկուսն են՝ 4-ամյա կրթությամբ Գրիշա Մարտիրոսյանն ու տաքսու վարորդ Արթուր Էլոյանը, իսկ տուժողները մի քանիսն են՝ Շիրակի մարզի Ախուրիկ, Ոսկեհասկ ու Գյումրի քաղաքի մի շարք բնակիչներ: Ըստ մեղադրական եզրակացության. «Գրիշա Մարտիրոսյանին ու Արթուր Էլոյանին մեղադրանք է

Մեկնարկեց «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը

Հուլիսի 11-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ողջունեց երիտասարդական հավաքի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ հավաքի ընթացքում կլինեն շատ հետաքրքիր հանդիպումներ, կկազմակերպվեն քննարկումներ, կհնչեն տեսակետներ: Նախարարը մասնավորապես նշեց.

Արմավիրի մարզի 41 համայնք լուրջ վնաս է կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից

Հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 41 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը նախնական տվյալներով հասնում են 100%-ի: Հիմնականում վնասվել են խաղողի այգիները, բանջար-բոստանային կուլտուրաներն ու ջերմոցային տնտեսությունները: Ակնալիճ համայնքում տեղատարափ անձրևի ու կարկուտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930