Օրվա լրահոսը

«Ընտրական նոր օրենսգիրքը, որպես պիլոտային ծրագիր, հնարավոր է կիրառեն Գյումրիում կամ Վանաձորում». Արամ Մանուկյան

Շատ վախեցնող թիվ կա, որի համար դեռ ոչ մեկը լուրջ պատասխան չի տվել՝ կապիտալի ապօրինի արտահանումը: Այն կազմել է 1.8 մլրդ դոլար: ՀՀ-ում գումար դնելը, բիզնես դնելն ու ներդրումներ անելը նաեւ հայաստանցիների համար ձեռնտու չէ, գումարները դուրս են գալիս:

«Ես սովետի ջատագովը չեմ»

2016թ. մայիսի 11-ին, ծննդյան 65-ամյակի նախաշեմին (մայիսի 23), ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Հայաստանի պատմության պետական թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող եւ ավանդապահ Կարինե Ավագյանը: Կարինեի գործունեության, վաստակի մասին քչերը գիտեն: 2014թ. ֆրանսիական պոեզիայի դասական հեղինակների գործերից կատարված մի ծաղկաքաղ էր կատարել ու «Հավերժի թրթիռներ» վերնագրով թարգմանությունների հատընտիր մի ժողովածու է լույս ընծայել, որի առաջաբանը

Ալիև. Հակամարտության կարգավորման միակ տարբերակը փուլային տարբերակն է. Trend

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել այդ երկրի կառավարության հերթական նիստի ժամանակ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Նախագահ Ալիևն ասել է, որ ադրբեջանական բանակը «հաղթահարել է 2016թ. ապրիլի սկզբին հայկական ուժերի նախաձեռնած սադրանքները»։ Շարունակելով թեման՝ Ալիևն ասել է. «Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ

Ուիմբլդոնի հաղթողը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի վարչապետ աշխատել. The Guardian

Թենիսի Մեծ սաղավարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը համարվող Ուիբլդոնի բաց առաջնությունն ավարտվեց, որի հաղթող հռչակվեց շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։ Պարգևատրման արարողությունից առաջ լրագրողը խնդրել է կիսվել Մարեյին իր տպավորություններով։ Թենիսիտն ասել է, որ իսկական հաճույք է խաղալ հանդիսատեսի առջև, որի շարքերում են թենիսի բազմաթիվ լեգենդներ և Մեծ Բրիտանիայի վարչապետը։

«Սերժ Սարգսյանն ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում խառնվեց, այնպես էլ «Զվարթնոցի» դեպքում պետք է խառնվի». Գրիգոր Ազիզյան

«Պետք է դադարեցնել «Զվարթնոցի» քանդումը, մինչեւ լինի նախագիծ»,-առաջարկում է մասնագետը

Ինչու էին այցելուները երկար կանգնում մոսկվաբնակ նկարչի ստեղծագործությունների մոտ

Օրերս Նկարիչների միությունում առաջին անգամ բացվեց Հայաստանի կիրառական արվեստի եւ դիզայնի աշխատանքների ցուցահանդես: Ներկայացված են շուրջ 40 նկարիչների աշխատանքներ: Ի դեպ, Հայաստանի կիրառական արվեստի եւ դիզայնի միությունը 2014թ. հիմնադրել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Սեդրակյանը: Մեզանում վերջին շրջանում հաճախ են կազմակերպվում հայաստանցի եւ տարբեր ազգությունների նկարիչների ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ: Այնպես որ,

Տեղեկատվական վեճերի խորհուրդ. հնարավոր չէ ասել, որ հանրային պաշտոնյան դրսևորել է անհրաժեշտ զսպվածություն

ՏՎԽ կարծիքը Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետի գործի վերաբերյալ

Ախալքալաքում սպանել են հայազգի կնոջն ու երեխաներին (Տեսանյութ). Sputnik

Նշվում է, որ ընտանիքի մոր ու երկու երեխաների մահը վրա է հասել բութ գործիքով ստացված հարվածի հետևանքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել։

«Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների (ֆոտոշարք)

Եվրո 2016-ը ավարտվեց: Առաջնության ընթացքում կայացան թե ինչ-որ տեղ «ձանձրալի» խաղեր, թե իսկական ֆուտբոլային ճակատամարտեր: Հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը, որում հակառակ մեծամասնության կանխատեսումների, հաղթեց Պորտուգալիան: Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասին խփած Էդերի գոլը միակը եղավ եւ պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիային բերեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Մի արտահայտություն կա. «Ֆուտբոլը ոչինչ

Երդվյալ ազատամարտիկներին հանձնվել են Պնախարարի շնորհակալագրերը

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են «Երդվյալ Ազատամարտիկների» միության՝ Արտաշատի կառույցի ազատամարտիկների հետ։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ազատամարտիկներին՝ ապրիլյան պատերազմի առաջին օրերից հայ զինվորի եւ հայ բանակի կողքին լինելու համար։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները եւ ազատամարտիկները քննարկել են ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Բարձրացվել են ազատամարտիկների սոցիալական

Հայաստանի մարզիկները օլիմպիական խաղերի ռեկորդային թվով ուղեգիր են նվաճել

Նախորդ գիշեր բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 64 կգ գյումրեցի Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում ընթացող պրոֆեսիոնալների օլիմպիական վարկանիշային մրցաշարի երկրորդ մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Մատվիյչուկին՝ դարձավ մեր հանրապետության հինգերորդ բռնցքամարտիկը, որը Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրավունք նվաճեց: Ավելի վաղ, Թուրքիայում անցկացված մրցաշարում օլիմպիական վարկանիշ ձեռք բերել էին Արթուր Հովհաննիսյանը, Նարեկ Աբգարյանը,

Աբխազիայի հանրաքվեն տապալվեց. «ՏԱՍՍ»

2016թ. հուլիսի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից պարզ է դարձել, որ այն տապալվել է։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Կազմակերպված հանրաքվեն նպատակ ուներ պարզելու, թե արդյոք անհրաժե՞շտ է, որ Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրություններ տեղի ունենան, բայց այս հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պատրաստակամություն հայտնողների թվաքանակը չափազանց փոքր է եղել։ Ըստ այդմ՝ Աբխազիայի

Մանանա Կոբախիձեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին

«Մենք այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։

Քոթանջյանը չի նվիրի իր դիմանկարը

Հայաստանի բնության պետական թանգարանում մոսկվաբնակ նկարիչներ Աստղիկ Հակոբյանի եւ Նելլի Դանիելյանի՝ օրերս կայացած ցուցահանդեսի բացմանը անակնկալ էր սպասվում անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանին: Աստղիկ Հակոբյանը, որի դիմանկարները ուշադրության արժանացան ոչ միայն մասնագետների, այլ նաեւ այցելուների կողմից, դերասանին նվիրեց նրա դիմանկարը: Արտիստն էլ ոգեւորված ասաց. ,Շատ քիչ օրեր կան, որ ես եմ հաճույք ստանում: Հաճույք պատճառելը իմ

«Այս ամենի վրա թքել` անբարոյականություն է». Հրաչ Պողոսյանը` «Զվարթնոց»-ի ապամոնտաժման մասին. (Տեսանյութ)

«Էռնեկյանը երեւի լավ չի պատկերացնում` ինչ է անում»,-ասում է ճարտարապետը

Դարբասը ԲՀԿ-ական գյուղապետ ունի

Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները երեկ համայնքապետ էին ընտրում`արտահերթ ընտրություններով: Հիշեցնենք, այս գյուղերի համայնքապետեր Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին ապրիլյան պատերազմի օրերին` Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով: 43 եւ 60-ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում երիտասարդ զինվորներին սատարելու համար: Դարբաս համայնքում, որը ներառում է Դարբաս եւ

Նախագահը Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ

Ծովաբողկի արմատի քերուկը քսել ռադիկուլիտի եւ գոտկացավերի դեպքում

Սովորական ծովաբողկը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի արմատը, որը պարունակում է շաքար, օսլա, ասկորբինաթթու, հանքային աղեր, գլիկոզիդներ, հատկապես թիոգլիկոզիդ, որը ջերմային մշակման ժամանակ արտադրում է գրգռիչ եթերայուղ, որով պայմանավորվում է բույսի սուր համն ու հոտը։ Արմատների թարմ հյութը պարունակում է լիզոցիմ։ Այն ունի ախորժաբեր, գրգռիչ, միզամուղ, մանրէասպան ազդեցություններ։ Կիրառվում է թերսեկրետոր

«Բարբարոսաբար քանդում-ջարդում են. «Զվարթնոցի» հիմնական շենքի մասեր էլ են վնասվել». Անահիտ Թարխանյան. (Տեսանյութ)

«Օդանավակայանի տարածք մուտք գործելը խստիվ արգելված է»,-ասում է ճարտարապետը

Արագածոտն համայնքում ամբողջությամբ քանդվել են դպրոցի եւ եւս 20 տան տանիքներ

Նշենք, որ հուլիսի 10- երեկոյան Ապարանի տարածաշրջանում սկսված տեղատարափ եւ կարկտաբեր տեղումներն ու ուժեղ քամին շարունակվել են նաեւ հուլիսի 11-ին, ինչի պատճառով մեծապես վնասվել են Արայի, Վարդենուտ, Շենավան, Եղիպատրուշ, Հարթավան համայնքների ցանքատարածությունները:

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: 4-րդ փուլին մասնակցում է 124 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց.

Բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.0 մլն.դր. վարչական տուգանքի 12 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.0 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 0.43 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել է 103.5հզ.դրամի շրջակա

Հայհոյիր, որ ընտրվես

Հայաստանում արդեն քառորդ դար է՝ մեր քաղաքական գործիչները տարբեր կերպ են պատգամավոր ընտրվում: Ասացինք՝ «քաղաքական գործիչներ», բայց իրականում մեր պատգամավորներից քչերին կարելի է քաղաքական գործիչ համարել: Նրանց մի մասը օլիգարխներ ու մեծահարուստներ են եւ պատգամավոր են դարձել հիմնականում մեծամասնական տարբերակով: Ընդ որում՝ առանց մեծ դժվարության: Ինչպես ասում են՝ փողին մուննաթ: Սովորաբար մենք ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը դիմում է քաղաքացիներին

Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանրապետության մի շարք մարզերից (Շիրակ, Սյունիք, Արմավիր, Կոտայք) և Երևան քաղաքից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝

Ռուբեն Վարդանյանը մտադիր է $ 10 մլն ներդնել նոր հիմնադրամում

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրն ասել է

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կկայունանա

Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 222 դեպքի: Քննարկվեց նաև Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքի տանիքում բռնկված հրդեհի դեպքը:

Վիրավոր զինվորի վիճակը կայուն ծանր է

Նա տեղափոխվել է Երեւան

Ի՞նչ կապ կարող է ունենալ ԴՆԹ հետազոտությունը նորածնի մահվան հետ

2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը ներկայացնում է տուժողի իրավահաջորդ Լիանա Դարբինյանի շահերը: 2016 թ. մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիանա Դարբինյանը Գյումրի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է՝ ունենալով արական սեռի երեխա: Հաջորդ օրը

ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն

Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից /երկուշաբթի/ մինչև հուլիսի 15-ը /ուրբաթ/ ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն: Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը,

Արյան գերճնշման ժամանակ սխտոր օգտագործեք

Չկայունացող արյան գերճնշումը ժամանակի ընթացքում սպառնում է մեր առողջությանը եւ պատճառ դառնում տարբեր տեսակի սրտային հիվանդությունների։ Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անեւրիզմաների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոն է եւ երիկամների քրոնիկ հիվանդությունների պատճառ։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տեւողության կրճատման հետ։ Սննդակարգի եւ կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930