Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի վերաբերյալ հերթական վճիռը կկայացնի հունիսի 2-ին

2016թ. հունիսի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի իր կայացրած վճիռը, որը վերաբերվելու է Ադրբեջանի քաղաքացիներ Յունուսովայի և Յունուսովի համատեղ ներկայացրած հայցին։ 1955թ. ծնված Արիֆ Յունուսովն ու Լեյլա Յունուսովան ամուսիններ են, որոնք ապրում են Բաքվում։ Տիկին Յունուսովան աշխատում է որպես տնօրեն՝ Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտում, որը ոչ պետական կազմակերպություն է և զբաղվում է մարդու իրավունքների

«Մենք ակնկալում ենք բանակի աջակցությունը». «Հրապարակ»

Ժիրայր Սեֆիլյանի՝  Սամվել Բաբայանի հետ սպասվող հանդիպման մասին ՀԽ մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղյակ չէ, իր ներկայությամբ նման առաջարկ, ասում է՝ չի եղել։ «Իհարկե, չեմ էլ կարող բացառել»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։ Կամավորների քանակն էլ մոտենում է հազարին, Ավետիսյանը կոնկրետ թիվ չի հիշում, բայց վստահեցնում է, որ մեծ թափով է կամավորագրումն ընթանում։ Մնում է բանակի

Պահանջում են Ռիոյի օլիմպիական խաղերը հետաձգել կամ չեղարկել

Ավելի քան 150 գիտնականներ եւ բուժմասնագետներ իրենց ստորագրությունն են դրել առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարետ Չենին ուղղված բաց նամակի տակ՝ խնդրելով հետաձգել կամ չեղարկել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, գրում է Reuters-ը: Մասնագետները մտահոգված են, որ կես միլիոն զբոսաշրջիկներ կարող են Զիկա վիրուսը տանել իրենց երկրներ, որտեղ այն տարածվելու մեծ վտանգ ունի:

Հրազդանում կա 41 հազար բնակիչ, իսկ ընտրություններին «մասնակցել է» 44 հազար 338 հոգի. «Ժողովուրդ» 

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը: Ըստ այդ փաստաթղթի՝ մասնավորապես Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 41 հազար: Սա այն դեպքում, երբ ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտոնական ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 44 հազար 338

Մենք վերաշարադրում ենք պատմությունը, ներկան հարմարեցնում ենք պատմությանը.«Ժամանակ»

Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձը պատմական այն օրինակներից մեկն է, որոնց առիթով ամեն անգամ մենք զուգահեռներ ենք անցկացնում մեր այսօրվա իրականության, խնդիրների, մարտահրավերների հետ: Մյուս կողմից, սակայն, այս զուգահեռները մեզ համար կարծես թե դարձել են իրականությունից փախուստի տարբերակ կամ այդ իրականության համար պատասխանատվությունից որոշակիորեն հեռանալու տարբերակ՝ ամեն մեկս մեր դիրքում. պաշտոնյան պաշտոնում, ընդդիմադիրը՝ ընդդիմությունում, քաղաքացին՝ հասարակությունում:

Անդրեաս Ղուկասյան. «Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերում սահմանել են հատուկ ռեժիմ». «Հրապարակ»

Մի խումբ հասարակական գործիչների, այդ թվում քաղաքագետ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Թալիշ այցելելու առաջարկը մերժվել է։ Խումբն այժմ Արցախում է: «Հանդիպումներ ենք ունեցել Պաշտպանության բանակի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Օհանյանի հետ, ունեցել ենք հանդիպում նաեւ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանի հետ։ Ի հայտ է եկել, որ սա քաղաքական որոշում է, եւ արգելքը գիտակցաբար

Համաշխարհային բանկի մասնագետներին առաջարկում ենք ամեն օր 30 հատ շաուրմա ուտել. «ՉԻ»

«Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգիայի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով առաջարկել է 14 տոկոսով (6 դրամով) բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Միաժամանակ Համաշխարհային բանկի մասնագետները նշել են, որ եթե դա միանգամից արվի՝ էապես կազդի աղքատության մակարդակի վրա։ «ՉԻ» – Իսկ մենք Համաշխարհային բանկի մասնագետներին առաջարկում ենք ամեն օր 30 հատ շաուրմա ուտել։ Հասկանալի Է՝ արագ սննդի կետերի ֆինանսական վիճակը

Ինչի՞ հաշվին է նվազել աղքատությունը. «Հայոց աշխարհ»

Վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել անցած տարվա աղքատության ցուցանիշը։ Սովորաբար դա լինում է հաջորդ տարվա վերջին կամ ավելի հստակ՝ նոյեմբերին։ Մինչ այդ, 2015թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ, սոցապնախարարը հայտարարեց, թե անցած տարի Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է։ Այլ կերպ ասած՝ 32-ից դարձել է 30 տոկոս։ Իրականում նախարարը խառնել է տարեթվերը։ Աղքատության 2 տոկոսանոց

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Առաջվա նման ինձ հույս էր տալիս: Նա կիսաձայն ինձ շննջաց. – Օֆշորում ինչի՞ համերգ չես տալիս:

Ընտրություն միշտ էլ կա

«Անձամբ ես հեռու եմ նրանից, որ քեն կամ վիրավորանք պահեմ անսահմանափակ կամայականություն տարածողների հանդեպ: Ես միայն ափսոսում եմ, որ չեմ կարողացել  իսկական պայքար մղել այդ չարիքի դեմ: Կամայականության եւ ինքնիրավչության հետ պայքարում ինձ պակասում էր մահացու մարտ մղելու ունակությունը»:  Այս խոսքերի հեղինակը այլախոհ եւ խորհրդային կարգերի թշնամի չէր: Հակառակը` նա Խորհդային Միության հերոս էր, Լենինի

Գալուստ Սահակյան. «Շուրջ մեկ դար անց մենք զգում ենք այն ոգին, որ Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից գալիս հասնում է մեզ»

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Հանրապետության տոնի առթիվ: Սա այն տոնն է, որով ամրագրվեց մեր պետականության պատմությունը, պատմություն, որի մասին թեեւ խոսում ենք շուրջ 100 տարվա հեռավորությունից, սակայն այն իր հերոսականությամբ տակավին թարմ է, արդիական ու

ՀՀ ՊՆ. արձանագրվել են ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցներ

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Գարեգին Բ. «Մեր հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց

Երկու ԱԹՍ-ներ ոչնչացվել են «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված լուսարձակների օգնությա՞մբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին` նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին: Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, եւ մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»: Գագիկ

Վահագն Հայոցյան. «Վանոյի Արտակը կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ». «ՉԻ»

«ՀԱԿ վարչության անդամ, նախկինում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը հայտարարել է, թե Վանոյի Արտակ անունով անձնավորությունը՝ Արտակ Գալստյանը, որին երեկ ձերբակալել են շորթման կասկածով, ոչ մի կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ: Նա մասնավորապես նշել է. «Դե, կարող է, մի անգամ բարև է տվել։ Եթե ես իրեն դժվար եմ հիշում, Վանոն նրան ուրեմն ընդհանրապես չի

Դավիթ Բաբայան. «Մենք խայտառակություն ենք համարում Ադրբեջանում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը». «Հայոց աշխարհ»

«Երբ պետության մեջ, որը փակում է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ Բուդապեշտում հայ սպային կացնով սպանած մարդասպանին ազգային հերոսի կոչում են տալիս, որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, որոնք խոշտանգում են մարմինները, ցուցադրում գլխատված տարեց մարդկանց, անցնում են Առաջին համաեվրոպական խաղեր, ՄԱԿ քաղաքակրթությունների ֆորում, դա պարզապես խայտառակություն է»,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախագահի

ԼՂՀ ՊՆ. շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

Ջոն Էվանս. «Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան» (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

«Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը». Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը: Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ

Լճացում`ՀՀ անշարժ գույքի շուկայում. «168 ժամ»

ՀՀ անշարժ գույքի գները 2013 թվականի ապրիլից հետո մտել են կախարդական շրջան և անկախ տնտեսության վայրիվերումներից՝ գրեթե փոփոխություն չեն կրում։ Անշարժ գույքի շուկայում գնային «սառեցման» փաստը տեղ է գտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակվել է երեկ։ «2015 թ. արտաքին և ներքին տնտեսական անորոշությունների խորացման պայմաններում անշարժ գույքի շուկայում աշխուժացում

«Ադրբեջանը կտրոհվի, եթե տեղաբնիկները ինքնության լուրջ զարթոնք ապրեն». Արա Պապյան (Տեսանյութ)

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանը պետք է աջակցի Ադրբեջանի տեղաբնիկներին` իրենց ինքնության զարթոնքին հասնելու գործում

Թե ինչպես Վահանը խոցված ադրբեջանական ուղղաթիռից հանեց փաստաթղթերը. Hayzinvor.am

Ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում: «Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է: Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է. «Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները շարունակում են պայքարել

Հրդեհը գյուղացիներին վնասներ է հասցրել

ՀՀ ԱԳ նախարար. «Չեմ կարծում, որ կոռեկտ է Բյուլբյուլօղլուի գովազդն անել»

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին. մաս 2 Մհեր Շահգելդյան. Երկու խնդրի վերաբերյալ կցանկանայի խոսել: Ադրբեջանական քառօրյա ագրեսիայի ընթացքում և դրանից հետո միջազգային բազմաթիվ կազմակերպություններ իրենց գնահատականների մեջ պաշտպանեցին այդ չակերտավոր, կամ մեզ համար ոչ ընդունելի արհեստական բալանսավորված մոտեցումները, միջազգային մամուլի մի շարք միջոցներ տվեցին հակասական մոտեցումներ, միայն, եթե ես չեմ սխալվում,

Էդվարդ Նալբանդյան. «Միայն Սաֆարովի դեպքը չէ, որ Բաքուն ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի կողմից որդեգրած արժեքները»

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին

Արմեն Մարտիրոսյան. «Ես չեմ կարծում, թե ռուսները կամ ամերիկացիները պետք է այստեղ ժողովրդավարություն հաստատեն»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի, Հայաստանի պաշտպանը հենց ինքն է:

«Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Վոլինկինը». Ռուզան Մարգունին մանրամասներ է պատմում

Ի՞նչ կապ է ունեցել Վահան Մարտիրոսյանը Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինի տղայի հետ. մանրամասներ

Սակավամարդ երթը «հանգուցալուծվեց» «Երեւան սիթիի» մուտքի մոտ (Տեսանյութ)

Ակտիվիստներին չթույլատրեցին բարձրախոսով ներս մտնել

ՊՆ-ին կից կոլեգիայի հերթական նիստ`նվիրված զինված ուժերի թիկունքային և բժշկական ապահովման խնդիրներին

Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը՝ նվիրված զինված ուժերի թիկունքային և բժշկական ապահովման խնդիրներին: Նիստի ընթացքում հնչած զեկույցներում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերի թիկունքային և բժշկական ապահովման խնդիրներն իրականացվել են պատշաճ մակարդակով: Գերակա խնդիր է համարվել զինանձնակազմի մարտունակության և պատրաստվածության բարձր վիճակի ապահովումը: Խիստ

Հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը

Մայիսի 27-ին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու բարձրաստիճան զինվորականներ: Տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն ու Երեւանի քաղաքապետը եղել են Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Երևանի թիվ 147 դպրոցի բակում պաշտպանության նախարարն ու քաղաքապետը

Հթիռակոծվել է Հալեպի ծերանոցը, հայուհի է զոհվել. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Երկու օր է՝ ահաբեկչական զինյալ խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ «Նոր Գյուղ» թաղամասը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մասնավորապես, ռմբահարվել է «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որը ծերանոցի էր վերածվել: Զոհվել է ծերանոցի աշխատողներից Մարալ Քյուլլիկյանը։ Հայ բնակիչների շրջանում նաև վիրավորներ կան՝ Տեր Զարեհ քահանա Շաքարյան և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատ: Կառույցը լրջորեն վնասվել է: Ծերանոցի բնակիչներն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930