Օրվա լրահոսը
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման հարցերը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ
«Ապացուցված չէ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին մեղսագրվող հանցակազմի առկայությունը»․ դատարանը վերդիկտ կայացրեց
Դատական նիստը հետաձգվեց։ Դատարանի որոշումը դահլիճից ողջունեցին ծափահարություններով։
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ
Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել
«Չնայած նոր օրենսդրական կարգավորումներին, խոշտանգումների համար նախատեսված նվազագույն պատիժները համարժեք չեն հանցագործության լրջությանը». ՄԱԿ խոշտանգման դեմ կոմիտե
Հրապարակվել է Հայաստանին առնչվող ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի ամփոփագիրը, որի կարեւորագույն կետերը ներկայացնում ենք ստորեւ։ Դրական քայլեր ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ընտրովի արձանագրությունը (մահապատժի վերացման վերաբերյալ) և Հռոմի ստատուտը։ Ընդունվել են նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքեր, որոնք ընդգրկում են խոշտանգումների լայն սահմանում, չեն նախատեսում վաղեմության ժամկետներ ու
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին. Ռոբերտ Աբիսողոմոնյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք հպարտ ենք
«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ
Նրանց նկատմամբ հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը։
Հենրիխ Մխիթարյանի թուրք խաղընկերը մաֆիայի հետ կապերի համար որակազրկվել է
Ermenihaber. Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով: Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ 2024 թ. սեպտեմբերին
«Վարչապետի «իմպիչմենտի» փոխարեն՝ ոչ իշխանական ուժերի «ինքնաիմպիչմենտ»». ՔՊ պատգամավոր
««Իմպիչմենտի» փոխարեն՝ «ինքնաիմպիչմենտ» «Հայաստան» խմբակցության այսօրվա հայտարարությունը ոչ թե քաղաքական տեքստ էր, այլ սեփական անկարողության հերթական խոստովանություն։ Այն, ինչ ներկայացվում է որպես իմպիչմենտի գործընթաց, իրականում խորհրդարանական երկու ոչ իշխանական ուժերի յուրօրինակ քաղաքական «ինքնաիմպիչմենտն» է։ Մի կողմից «Հայաստան» խմբակցությունն ասում է, թե վարչապետին հեռացնելը ժողովրդական պահանջ է, սակայն միևնույն ժամանակ ընդունում է, որ ի վիճակի չէ
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը
Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայում գտնվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը դուրս է բերվել տեղի ուժերով:
Иви առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով՝ միայն Viva-ի բաժանորդների համար
Ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր՝ պատկերի հիանալի որակով, միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն առանց գովազդի և ծառայության վճարի՞։ Viva-ի հետ դա հնարավոր է։ Иви առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է ընկերության «UNLIM», «X», «Y» և «START» սակագնային պլանների բաժանորդներին առանց ծառայության վճարի` որպես սակագնային պլանի ներառում։ Ավելին՝ հավելվածից օգտվելիս ինտերնետի հիմնական մեգաբայթերը չեն սպառվում։
«Երևանը դարձնել եվրոպական մոդելի քաղաք». ավագանու անդամը «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունների հուշագրից մի հատված է հիշեցնում
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, որոնք կոալիցիան պաշտոնների և առևտրի առարկա են տեսնում, պետք է հիշեցնել մի կարևոր հատված մեր հուշագրից: Երևանի ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևանը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար
Հակոբ Սերոբյան. «Վեց գործիքից 3-ում ոսկին մենք վերցրինք: Դա մեր երկրի համար շատ մեծ արդյունք է»
Պարզապես, մրցումների ժամանակ վարժությունները պետք է կատարենք այնպես, ինչպես կատարում ենք մարզումների ժամանակ: Եվ ամեն ինչ շատ լավ կլինի»,-ասաց Համլետ Մանուկյանը:
Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները. Գևորգ Պապոյանն ընդունել է Լիոնից ժամանած գործարարներին
Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող
«Սա աննախադեպ էր, ես չգիտեմ՝ ՀՀ-ում նման դեպք եղե՞լ էր, երբ թաղապետարանում մարդուն ծեծեն, խոշտանգեն հենց թաղապետի գլխավորությամբ ու հրահանգով»
«Ազդեցության գոտիների են բաժանել, իրենք ունեն իրենց թաղապետերը, իրենց վարչության պետերը եւ լիուլի օգտվում են իրենց ընձեռնված հնարավորությունից։ Եվ երբ ավագանու տարբեր անդամներ, բլոգերներ բացահայտում են իրենց կոռուպցիոն սկանդալները, ի դեպ՝ միլիոնավոր դոլարների մսխումների մասին է խոսքը, իրենք ջղաձգվում են»։
«Ցուցանիշ, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել». Արայիկ Հարությունյանը՝ մամուլի ազատության ՀՀ ինդեքսի վերաբերյալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Իհարկե, այս լուրը գրելուց վերնագրերը կլինեն մանիպուլյատիվ: Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում՝ գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ
«Կոնյակ, բամբաներկով չեմ շնորհավորել, բայց բոլորս էլ գյումրեցի ենք»․ ջերմ շփում Սարիկ Մինասյանի և Վարդան Ղուկասյանի միջև
Դիտարկմանը՝ այսօրվա ավագանու նիստից այնպիսի տպավորություն ստացանք, որ կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի եք եկել, Սարիկ Մինասյանը ժպտալով պատասխանեց․ «Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի չգիտեմ ինչպես պիտի գանք, ճիշտն ասած՝ այնքան ծանոթ չեմ էլ եղել, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերիկ լինելու, բայց ասենք՝ անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրվելուն, ուղղակի պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ»։
Վերջը՝ պետությո՞ւն է, թե՞ թայֆաբազություն․ Սաքունցը՝ Նոր Նորքի թաղապետարանի միջադեպի մասին
Արթուր Սաքունցը շեշտեց՝ անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կողմից բռնության արդարացումը։ Կարծում եմ՝ համապատասխան հետևություն ընտրողները կանեն․ «Չի կարելի, որ բռնություն քարոզող, բռնությունն արդարացնող քաղաքական ուժն ունենա տեղ ՀՀ-ում՝ անկախ, թե որ կուսակցության մասին է խոսքը»։
Երևանի քաղաքապետարանի՝ 2,5 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների օգտին ապօրինի գործողություն կատարելու, ինչպես նաև օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացել են ընդհանուր 2,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահել իրենց լիազորությունները: Նախաքննությամբ պարզվել
Ադրբեջանում կարծում են, թե Պուտինին Վիտալի Բալասանյանի նամակը գրվել է Սերգեյ Կոպիրկինի կողմից
Կոպիրկինի մասով այս վստահ պնդմանը հետևում են «բնական» հարցեր. ինչո՞ւ են անում դա ռուսները հիմա, ի՞նչ ուղերձ են փոխանցում Ադրբեջանին։
Ի՞նչ նշանակություն ունի, թե իրենց թալանն արձանագրողը որ երկրի քաղաքացի է. Ռուզաննա Ստեփանյանը՝ Արթուր Չախոյանի ծեծի մասին
Իսկ ի՞նչ է, այդ ծեծ ու ջարդը, այդ «սամասուդի» գործողությունները, որ իրենք իրականացնում են, ու վազում են դեպի եվրոպական արժեքներ, աղերս կամ առնչություն ունե՞ն եվրոպական արժեքների հետ:
Դատարանի վարույթ է ընդունվել պաշտպանի վճռաբեկ բողոքը Վահագն Վերմիշյանի գործով
Դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը նշանակում է, որ հարցը Վճռաբեկում քննարկվելու է բացառապես պաշտապանության կողմի բարձրացված հարցերի շրջանակներում։
Հաղթահարել վախը, վերականգնել միասնականությունն ու պատիվը, առաջնորդվել ազգային շահով. Արա Այվազյան
Մեր բոլորիս փայփայած արժանապատիվ, իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազատվենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից:
Լուսավորության դարաշրջանի թատերական ու երաժշտական գրականության մեջ հայկական թեմաները շատ ավելի խորն ու բազմաշերտ են. Ալեքսանդր Սիրանոսյան
«Երբ 1985 թվականին ես լույս ընծայեցի մի քանի հոդված` նվիրված Տիգրան թագավորին վերաբերող մոտ երկու տասնյակ ստեղծագործությունների, որոնք 1960-ականներին ջանասիրությամբ վերականգնել էր կոմպոզիտոր Ավետիս Մեսումենցը, դժվար էր պատկերացնել, որ այդ առաջին կայծը կարող էր մի ամբողջ պատմական հորիզոն բացել:
Նախագծով առաջարկվում է փոփոխել նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝
«Հաղթանակին հասնելու համար ԱՄՆ-ն ավելին է արել, քան որևէ այլ երկիր». Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր
Մենք հաղթել ենք երկու պատերազմներում էլ, ոչ ոք մեզ հավասար չէր ուժի, քաջության կամ ռազմական հանճարեղության առումով, բայց մենք երբեք ոչինչ չենք նշում։
Գաբրիել վարդապետ Սարգսյանը ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հանքարդյունաբերությանը, շինարարությանը, գյուղատնտեսությանը պետք է մանրադիտակով հետեւել. Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով, թեեւ մեզանում օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատողը պետք է ունենա առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ, եւ դրա ապահովման պատասխանատվությունը կրում է գործատուն, սակայն շատ դեպքերում գործատուն ինքն էլ չգիտի, թե ինչպիսին պետք է լինեն առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները:
«Հայրենասիրությունն այն «կարմիր գիծն» է, որը բոլոր սերունդների մեջ պետք է մնա անխախտ». ԵՊՀ պատմության ֆակուլտետում վերաբացվել է Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը. «Ապառաժ»
«Թաթուլ Կրպեյանն այդ օրը գործեց աննախադեպ հերոսություն. օղակը քաշած նռնակով նա կարողացավ գերի վերցնել խորհրդային բանակի 19 զինվորականների, այդ թվում՝ հատուկ գործողության ղեկավարներից մեկին՝ գնդապետ Մաշկովին, որպեսզի նրանց փոխանակի մինչ այդ պատանդ վերցված մոտ 6 տասնյակ հայ խաղաղ գյուղացիների հետ, ինչպես նաև ստիպի գործողության ղեկավարներին դադարեցնելու ահաբեկչությունը»
Պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրին. Արամ Սարգսյան
Մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին: «Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք:
Չի հետաքրքրել, չես նայել. էդ ո՞վ է, հետաքրքրել է, էդ զինվորները իմ զինվորներն են, պապի, հանգիստ էլի. վեճ զոհված զինվորի հարազատի ու զորամասի հրամանատարի միջեւ
Վկան նաեւ ասաց, որ կացարանում հակահրդեհային միջոցներ չի նկատել, ապա հավելեց, որ հինգ հատ էլ լինեին այդպիսի միջոցներ՝ այդ հրդեհն էլի չէր հանգցնելու: Այս հայտարարությանը կրկին զոհվածի հարազատներից մեկը շատ վատ արձագանքեց:


















































