Օրվա լրահոսը

Կինոոլորտի մասնագետներին առաջարկում ենք միավորել ուժերը․ հայտարարություն

2025 թվականի ապրիլի 30-ին Երևանում Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է կինոոլորտի մի խումբ գործիչների հանդիպում, որի արդյունքում հրապարակվել և սոց ցանցերում տարածվել է «Բաց նամակ»` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Բաց նամակում» հավաքի մասնակիցները իրենք իրենց ներկայացրել են որպես «կինոգործիչների համայնք», շարադրել են իրենց «լուրջ մտահոգությունները»՝ կապված «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների

Ցուցադրվել է անկախության մասին Հ1-ով չհեռարձակված ֆիլմը

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության գրասենյակում մայիսի 2-ին կայացավ լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Թեեւ ֆիլմը ստեղծվել էր Հանրային հեռուստաընկերության պատվերով, այն այդպես էլ չհայտնվեց եթերում։ «Ֆիլմի վրա սկսել եմ աշխատել 2020 թվականին, նախքան պատերազմը։ Ավարտել եմ պատերազմից հետո»,- ասաց Տիգրան Պասկեւիչյանը։ Նա կարծում է, որ ֆիլմի հեռարձակումն Առաջին ալիքով

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ

Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ: Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է

Մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր հանձնառությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը։ Մինչ մենք նշում ենք մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, Հայաստանը նշանակալի նվաճումներ

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ժամանակավորապես կանգնեցնել «Ազատություն» ռ/կ-ի ու այլ հեռարձակողների ֆինանսավորումը. «Ազատություն»

«Ազատություն» – Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնք պահանջում էին Թրամփի վարչակազմից դադարեցնել մի քանի հեռարձակողների, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի՝ Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսական միջոցների արգելափակումը: Այս հեռարձակողները լրատվություն են տրամադրում սահմանափակ կամ ընդհանրապես ազատ մամուլ չունեցող երկրներին: ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը մայիսի 1-ի ուշ երեկոյան կիրառել

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։ Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ

Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում. զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ (օրենքի համարը՝ ՀՕ-65-Ն): Բուն օրենքը ոստիկանությանը բոլոր տեսակի իրավախախտումների պարագայում տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում իրականացնելու լայն լիազորություններ է վերապահելու: Ելնելով օրենքի համահեղինակի ելույթից՝ արհեստական բանականության և դեմքի ճանաչման համակարգերի միջոցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու նույնականացնել անգամ «փողոցում աղբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝

Մտնել ԵՄ՝ սեփական տնտեսությունը սպանելու համա՞ր. Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն

Հայաստանի նման փոքր երկրների դեպքում երիտասարդ բնակչության արտահոսքը, բնակչություն կորցնելը վատ հետեւանքներ կարող է ունենալ:

Մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է

Մեր երկրում մեկ տարեկաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածությունը գրեթե 93% է

Ոչ մի ձեւով ընդունելի չէ, որ ոհմակով հարձակվեն մարդու վրա. Բագրատ Սրբազան

Եվրոպան այս մարդկանց աչքին այլ կերպ է երեւում

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն․ ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող

Գոռ Գեւորգյան․ Սկյուռիկը, որ անիվի մեջ վազում է` արագ-արագ, բայց այդպես էլ տեղից չի կարողանում շարժվել․ իշխանության գործելաոճը նման է դրան․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանն է: – Ընդդիմադիր շրջանակներում քննարկում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով հեռացնելու հարցը: Որպես նախկին իմքայլական պատգամավոր, մարդ, որը ճանաչում է ՔՊ-ականներից շատերին, Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է իմպիչմենտի միջոցով Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Մինչ այս պահը մենք նման փորձ չունենք: – Հայաստանը ոչ միայն իմպիչմենտի

595 000 ստացող ուսուցիչները փոքր թիվ են կազմում, իսկ 84 %-ը ստանում է ընդամենը 120-150 հազար դրամ աշխատավարձ. Սերոբ Խաչատրյան

37000 ուսուցիչների եւ դասավանդողների միայն 1/6-րդն է կամավոր ատեստավորվել

Ադրբեջանի հակահայ, ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում

Artsakh Monuments – Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ․ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

Միքայել Նահապետյան․ Իրենք կրում են Թալիբանի արժեքները եւ խայտառակում են իրական եվրոպական արժեքները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը: – Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը՝ ծեծկռտուք ուղիղ եթերում, պաշտոնատար անձանց կատարմամբ, ինչի՞ դրսեւորում էր, եւ ամենակարեւորը՝ բռնարար թաղապետն ընդամենը թեթեւ հոդվածով է անցնում եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա քաղաքական ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որն իբրեւ թե եվրոպական արժեհամակարգ ունի, արդարացնում է տեղի

Պատմական փաստերի կեղծումն ու հորինումը այնպիսի անհեթեթ մակարդակի է հասել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող թեզերը հաճախ նույնիսկ հակասում են միմյանց․ «Փաստ»

Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել կեղծարարությամբ, այդ թվում՝ չեղած պատմության հորինման ու այլ ժողովուրդների պատմության յուրացման առումով։ 1918 թվականին տեղի ունեցավ «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումը, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել, իսկ 1930-ական թվականների վերջում միայն խորհրդային իշխանությունների կողմից թյուրքախոս մահմեդական բնակչությունը ստացավ «ադրբեջանցի» ընդհանրական անվանումը, իսկ մինչ այդ նրանք երբեք որպես առանձին ժողովուրդ

Առաջարկվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. «Ժողովուրդ»

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ․ սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու

Մակերեսային ու խաբուսիկ առաջընթաց, այլ ոչ թե երկարաժամկետ կայուն զարգացում․ «Փաստ»

2025 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տվյալները, որոնք հրապարակել է վիճակագրական կոմիտեն, մտահոգիչ ազդակ են Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման հեռանկարների առումով։ Թեև պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է 4,1% աճ համախառն ներքին արդյունքի մակարդակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ոչ թե բազային՝ արդյունաբերական կամ արտաքին

ԱՄՆ-ի ներկայ գործարքը կրնայ գործել ի նպաստ մեր գերագոյն շահերուն․ «Հայրենիք»

Կը թուի, թէ Թրամփի դիւանագիտական գրաւը Իրանի խնդրով սկսած է արդիւնաւորուիլ։ Օմանի մայրաքաղաք՝ Մասքաթի բանակցութիւնները, կապուած՝ Իրանի միջուկային ծրագրին, ցարդ յուսադրիչ ընթացքի մէջ կը գտնուին։ Եւ այս մէկը՝ համաձայն Իրանի, Ա․Մ․Ն․-ի և Օմանի պաշտօնական յայտարարութեա՛նց։ Թրամփի խիստ վերջնագիրը ռազմական լուծում տալու Իրանի միջուկային կարողականութեան հարցին (եթէ բանակցութիւնները մտնեն տեղքայլի բով) զգալիօրէն խթանած կը թուի ըլլալ

Ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է առաջին հայացքից․ «Փաստ»

Կան սպառնալիքներ, որոնք այնքան սարսափելի են, որ հասարակությունը հաճախ նախընտրում է չքննարկել դրանք՝ համարելով անիրատեսական։ Օրինակ՝ ադրբեջանցիների կողմից Հայաստանի հարկադիր բնակեցման սպառնալիքը, որը կարող է հնչել որպես աննրբանկատ կատակ կամ սև հումոր։ Սակայն սա բնավ կատակ չէ. պետական ղեկավարների սեղանին արդեն դրված փաստաթղթերը կատակ չեն, իսկ Ալիևի գլխավոր պայմանը Փաշինյանի համար ոչ թե հնչեցված առաջարկ

ՀՀԿ-ն կուսակցության արտաքին հարաբերությունները, եվրոպական քաղաքական համակարգում իր շահեկան դիրքն ու կոմֆորտը ստորադասել է Հայաստանի ազգային շահերին. «168 ժամ»

Ապրիլի 30-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ/EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել, որը, հատվածաբար հրապարակելով, իշխանական քարոզչությունն արդեն երկու օր ներկայացնում է՝ որպես Հայաստանի հերթական «դիվանագիտական հաղթանակ»։ Ի դեպ, իշխանական քարոզչությունը ստում է՝ ասելով, թե այդ բանաձևը միաձայն է ընդունվել. իրականությունն այն է, որ քվեարկության ընթացքում եղել են նաև ձեռնպահներ: ՔՊ-ականներին ոգևորել

Վախը, թայֆայաբազությունն ու բռնությունը ժողովրդավարության հատկանիշներ չեն

Այսօր մայիսի 3-ն է՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, եւ իշխանությունն ու նրա քարոզիչները չեն զլանա գովերգել իրենց «հմուտ ղեկավարության» շնորհիվ արձանագրված «աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումները»: Իրականում մենք դեռեւս չափազանց հեռու ենք ժողովրդավարությունից: Մի քանի տասնյակ փաստերից բերեմ երեքը: Գործադիր իշխանության ղեկավարը օրենսդրի ներկայացուցչից պահանջում է վայր դնել մանդատը, վերջինս հրաժարվում է, եւ շատ ժամանակ չանցած «նրա

Այս մեղադրողները եւ թշնամիապաշտները ո՞ւր էին, երբ Ատրպէյճանի նախագահը Արցախի դրօշակը կը կոխկռտէր ու կը վարկաբեկէր․ «Հայրենիք»

«Եթէ կ՛այրէք դրօշակը, դուք կ՛այրէք այն՝ ինչ որ կը գիտակցիք, թէ երկիր մը ինչպիսի՛ վատ բաներ ըրած է։ Պարզապէս խորհրդանիշ մըն է: (Այլապէս) Պարզապէս կտաւի կտոր մըն է»: Ճորճ Քարլին (1937-2008, ամերիկացի դերասան, քննադատ եւ գրագէտ) Ապրիլ 24-ի օրերուն, հայ երիտասարդներ, Երեւանի մէջ եւ այլ քաղաքներու՝ այրեցին Թուրքիոյ եւ Ատրպէյճանի դրօշակները, իբրեւ բողոքի եւ պահանջատիրական

Վարչապետը «վարակեց» կապանցի ՔՊ-ականներին

Հաջորդ անգամ կքշեն 25 կմ

Ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանն այս օրերին ներգրավվել է որպես մեղադրյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ «Փաստերի ստուգման հարթակը» Արայիկ Առաքելյանի ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին տեղեկություն էր ստացել, որը ճշտելու համար հարցմամբ դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե։ «Ի պատասխան ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ նշված պաշտոնատար

Հավելյալ միլիոններ՝ Փաշինյանի աշխատակազմին ամրակցված գույքը սպասարկող ՊՈԱԿ-ին․ «168 ժամ»

Պետական բյուջեի գումարները Հայաստանի կառավարությունը շարունակում է օգտագործել Փաշինյանի աշխատակազմում աշխատողների կյանքն ու կենցաղը բարելավելու նպատակով։ Նախ, կառավարությունը 486 միլիոն 956.000 դրամ հատկացրեց Փաշինյանի աշխատակազմին ամրակցված գույքը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ին, ապա հավելյալ միլիոններ՝ այդ նույն ՊՈԱԿ-ում ավելացված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը վճարելու համար։ Խոսքը վերաբերում է կառավարության ապրիլի 30-ի նիստում չզեկուցվող որոշումներից մեկին, որով գործադիրը

Մեխակ Գաբրիելյան. «Եթե քրիստոնեական, ազգային այդ արժեքները դրվեն մեջտեղ, բոլորը կհամախմբվեն եւ շատ սահուն տեղի կունենա իշխանության իրական տերերի վերադարձը»

ԱԺԲ գրասենյակում կազմակերպված հերթական հանդիպում-քննարկման հյուրը ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն էր: Ելույթ ունենալով «Ապագա Հայաստանի տեսլականը» թեմայով՝ նա ներկայացրեց իր պատկերացումները, ըստ որի ապագա Քրիտոնեական Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել բոլոր ոլորտներում՝ սկսած քրիստոնեական արժեքների ու բարոյականության վերականգնումից, վերջացրած օրենսդրությունն ու երկրի կառավարման համակարգի ամբողջական բարեփոխումներով: «Աստված տա, մենք կարողանանք

Կանադայից Երևան ժամանած «Global Medic»-ի 4 կամավորներն այցելել են Արցախից բռնի տեղահանված 3 շահառու ընտանիք

ԳՄՔԲԸՀ շարունակում է իր աջակցությունն Արցախից բռնագաղթված բազմազավակ ընտանիքներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031