Օրվա լրահոսը

Գյումրիում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը

Դեկտեմբերի 19-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan.  ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ակտիվ անդամներ և ուսանողներ: Ֆիլմը և ցուցահանդեսը գյումրեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի: «Բաղրամյանի պայքարը լավ փորձ էր քաղհասարակության համար»,-կարծիք հայտնեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, ով

Միայն մարմնավաճառ կանանցից չէ, որ կարելի է ՄԻԱՎ վարակվել

ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճին նպաստում է միգրացիայի գործոնը: Երեկ Միգրանտների միջազգային օրվա առիթով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին, հավանաբար, վարակվել է արտերկրում, որոնցից ավելի քան 90%-ը՝ ՌԴ-ում: Ըստ կենտրոնի մասնագետների՝ ընդհանուր առմամբ 2012-2014թթ. արձանագրված դեպքերի մեծամասնությունը՝ 59%-ը, կազմում են արտերկրում

Արդարադատության նախարարի այցը՝ Արագածոտնի մարզ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ

«Հաշտարարների միությանը դատարանները դեռ չեն դիմել»

Ասում է միության տնօրեն Ալեքսանդր Ամարյանը Այս տարվա սեպտեմբերից մեզանում սկսեց գործել «Հաշտարարների միություն» ՍՊ ընկերությունը: Այն գտնվում է Գ. Նժդեհի 34 հասցեում: Զրուցակիցս տեղեկացնում է, որ այս տարվա մայիսին Դատական օրենսգրքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ԱԺ-ն փոփոխումներ եւ լրացումներ կատարեց, ստեղծվեց, բնականաբար, հաշտարարների ինստիտուտը: Թե ովքեր են այդ միությունում աշխատում, եւ ինչ սկզբունքներով են

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ: Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել

Թբիլիսիում նշվեց Րաֆֆու 180 ամյակը. armenian-community.ge

«…Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իր պատմությունը, իր անցյալը, անդադար կսայթաքի և կմոլորվի ներկայի և ապագայի ուղիներում: Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իրեն, ընդունակ չէ ճանաչելու իր ընկերներին և ոսոխներին, նա ընդմիշտ կթափառի խավարի և անտեղյակության մեջ` չիմանալով ո´չ ազատության գինը, ո´չ իր փրկության ճանապարհները» Դեկտեմբերի 19-20-ին Թբիլիսիում կայացավ խոշորագույն հայ մտածող, վիպասան, ազգային-ազատագրական շարժման

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Սամվել Ղասաբօղլյանին

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ ֆուտբոլի զարգացման:   ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների

Հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և

Բախշյանը՝ Աշոտյանի չքննադատելու կոչի մասին. «Եթե չի ուզում լսել քննադատություն, ուրեմն չի ուզում բարեփոխվել»

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարարի ամփոփիչ ասուլիսում արված այն կոչը, թե լրագրողները թող երկու տարի չքննադատեն իրեն, երկու տարվա քարտ-բլանշ տան նախարարությանը, որպեսզի իրականացնեն կրթության ոլորտի ամենացավոտ ու ամենաանհրաժեշտ բարեփոխումները, այլապես քննադատելու դեպքում նախարարությունն ու կառավարությունը ավելի խորամանկ ու դանդաղ կգործեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց: «Զարմանում եմ, որ պարոն Աշոտյանն այդպիսի միտք

Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն

Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում

Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանները «բոյկոտել» են հայ դաշնակահարին

Հայաստանյան մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն են ունենում նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները: Նրանցից շատերը մանկավարժական գործունեությունը զուգահեռում են նույնիսկ արտասահմանյան հյուրախաղերով: «Առավոտի» հյուրը՝ դաշնակահար, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը, օրերս է վերադարձել հերթական համերգային շրջագայությունից: Այս տարվա ընթացքում արվեստագետը Սանկտ Պետերբուրգում՝ «Աշխարհի կոնսերվատորիաները» փառատոնի շրջանակներում, Լեհաստանի, Գերմանիայի քաղաքներում ունեցել է համերգներ, անցկացրել վարպետության դասեր, որպես

Mosfilm Non Stop և Hollywood Non Stop. հնչեցին սիրված ֆիլմերի մեղեդիները

Դեկտեմբերի 19-ին բեմ է բարձրացել Mosfilm Non Stop համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին է ներկայացրել «Մոսֆիլմի» արտադրության սիրված ֆիլմերի սաունդթրեքները: Ավագ և երիտասարդ սերնդի հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճն ունկնդրել է «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Ճակատագրի հեգնանքը», «Ադամանդե ձեռքը», «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Գարնան 17 ակնթարթ» և այլ ֆիլմերի մեղեդիները: Համերգն ուղեկցվում էր

Փամփուշտները հրթիռներից առաջ էին արձակվել

Տարածաշրջանում տիրող վերջին շաբաթների լարված ու <դրամատիկ> ռազմաքաղաքական իրադարձությունները Երկրորդ աշխարհամարտից ի վեր երբեք այսքան մոտ ու բնորոշիչ չէին եղել «երրորդ աշխարհամարտ» որակումին: Ընդամենը մեկ բառ էր միայն պակասում, որով համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն իրենց գլխագրերը կվերտառեին՝ ՍԿՍՎԵԼ Է… Այո, պիտի գրեին՝ «Սկսվել է Երրորդ աշխարհամարտը» և ոչ թե՝ «Սկսվեց», քանի որ վերջին տասնամյակների ռազմաքաղաքական զարգացումներն

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության

«Շրջանավարտին ուղարկում ենք հեռավոր գյուղ՝ ոչ տուն կա, ոչ տեղ կա, ոչ էլ ապրելու բան». Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են՝ վստահեցնելով, որ պետք է գնան եւ աշխատեն, հետո

Թեւան Պողոսյան. «Հայաստանը պետք է հզորացնի իր բանակը»

Նախագահների հանդիպումը պատգամավորն անպտուղ է գնահատում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան`     12.50C (1987 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`       -17.00C (1970 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան`   

Կինը միայն տնտեսուհի չէ

Կնոջը ցանկալի է տեսնել խոհանոցում, ինչ-որ համեղ բան պատրաստելիս, կամ էլ երեխաներին խնամելիս, բայց ոչ երբեք մեքենայի ղեկին: Սա մեր հասարակությունում ձեւավորված կարծրատիպերից է, չնայած այս մտայնությունը չի խանգարում, որ վարորդների շարքերում տարեցտարի աճի կանանց ու աղջիկների թիվը: Թվի ավելացումն էլ դեռ չի նշանակում, որ ղեկին հմուտ ու փորձառու վարորդներ են, մանավանդ՝ որոշ ծնողների կողմից

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով

Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպել էր «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝

«Արվեստը պետք է սնվի խմիչքի եւ ալկոհոլի բիզնեսից» (Տեսանյութ)

Նկարիչների միության համար անցնող տարին լի էր ցուցահանդեսներով, որոնց մասնակցել են նաեւ երիտասարդ նկարիչներ եւ ուսանողներ: Կազմակերպվել է մոտ 50 ցուցահանդես: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը. «300-ից ավելի աշխատանք ցուցադրվեց, թեեւ նմուշների թիվն ավելի շատ էր, բայց մեր մասնագետները

Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի`  Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Սուվորովի, Լոռիս-Մելիքովի, Նոր Արեշի 2, 4, 8, 15 փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

«Ամուսնությունը դրական ֆորս-մաժոր է, բայց դա չպետք է անել պետական բյուջեի հաշվին». Արմեն Աշոտյան

Կառավարությունն ուզում է պատժել պետության հաշվին անվճար սովորող, հետո պետությանը խաբող ուսանողներին:

Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և

ՏԿԱԻՆ-ի օտարերկրյա գրանտերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստացված դրամաշնորհներին: ՀՀ ՏԿԱԻՆ-ը վերջին 2005-2014թթ.-ին ընթացքում այլ պետությունների պետական և Եվրամիության մարմինների կողմից ստացել է 6.2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ և մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի համարժեք գույք:

Ամանորին այդքան մի համբուրվեք եւ ամեն ինչ մեկ օրում մի կերեք (Տեսանյութ)

«Ես չեմ հիշում մի դեպք, որ Նոր տարվա տոներից հետո ամբողջ հայ ազգն ընկնի հիվանդանոց»

«Ցավում եմ, որ Գեղամ Գրիգորյանն ինձ մեղադրել է «հոդվածներ» պատվիրելու մեջ»

«Առավոտը» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր (ՀԱՖՆ) Էդուարդ Թոփչյանից մեկնաբանություն խնդրեց «Առավոտի» դեկտեմբերի 17-ի համարում տպագրված «Մեկ-երկու տարի օպերային թատրոնի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա» վերնագրով հարցազրույցի առնչությամբ, որտեղ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հնչեցրել էր Թոփչյանի անունը՝ կապված օպերային թատրոնում կատարվող իրադարձությունների հետ: «Այո, ես տեղյակ եմ

Պետությանը խաբող ուսանողներին պարտավորեցնելու են կրկնապատիկ վճարել ուսման վարձը (Տեսանյութ)

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին եւ «Կրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որի նպատակն է նպատակային ընդունելության համար ճիշտ մեխանիզմ ստեղծել: Նախարարն ասաց, որ գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն, մանկավարժական, գյուղատնտեսական կադրերով համալրման խնդիրը չի լուծվում: Սկզբում երիտասարդները պետության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930