Օրվա լրահոսը
Վիրաբյան. «Բուլղարական արխիվում Նժդեհի մասին գաղտնի փաստաթղթեր կան» (Տեսանյութ)
Նախորդ տարի Հայաստանի ազգային արխիվը ստացել է 30.000, իսկ այս տարի 35.000 դիմում: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Խոստովանեմ, որ ոչ մի քաղաքացի դժգոհ չի հեռացել, անգամ երբ պատասխանել ենք, որ իր ցանկացած փաստաթղթերը, ցավոք, չկան»,-ասաց նա: Ամփոփելով կառույցի աշխատանքը՝ Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում լույս է
Ինչպե՞ս դպրոցը զերծ պահել ընտրական գործընթացներից, կրթության ոլորտը՝ հեռու քաղաքականությունից
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Գոհար Հակոբյան.- Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում բուռն քննարկվում է Ս. Կապուտիկյանի անվան 145 դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելը: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում կրթության ոլորտում կա քաղաքական հայացքների
«Վարորդներն էլ երազում հոծ գիծ չեն տեսնի». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում: Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունը որոշել է հոծ գիծ տրորելու համար այլեւս վարորդներին չտուգանել, միայն նախազգուշացնել, նաեւ խստացրել է պատիժը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Էդմոն Մարուքյանը ողջունեց արդարադատության նախարարին՝ Արփինե Հովհաննիսյանին, որ ամեն ինչ արեց՝
Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում
Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության կազմակերպած երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին: Ձեռնարկին իրենց մասնակցությունն էին բերել խոստումնալից հայ արվեստագետներ` երգչուհի Աստղիկ Խանամիրյանը և դաշնակահարուհի Անի Սարիբեկյանը: Որպես բանախոս երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանը, որը ներկայացրեց դրվագներ Կոմիտաս Վարդապետի կյանքից և նրա ստեղծագործական անհարթ
Ո՞նց հավատանք Ֆիննախի կայքում գնումների սև ցուցակներին. Անահիտ Բախշյան
Հասարակությունը պետք է լավ հիշի 2014թ. հունվարի 20-ին Երևանի քաղաքապետի գործակարգավարական աշխատանքային խորհրդակցության ժամանակ մանկապարտեզներում սննդի անբավարար որակի մասին վերահսկողության վարչության պետի զեկույցի բարձրացրած աղմուկը, որին հետևեց Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ, «Հեփի ֆուդ» ՍՊԸ, «Անանո» ՍՊԸ, «Հալալ Միս» ՍՊԸ 4 կազմակերպություններին գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգով ֆիննախի սև ցուցակում ընդգրկելու վերաբերյալ, սակայն այդ կազմակերպությունները
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը մեզանից յուրաքանչյուրի համար եղել է հոգու պարտք». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում նախատեսվել էին 2015թ. ընթացքում, ամբողջությամբ կյանքի են
ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները 8 տարով հեռացվեցին ֆուտբոլից. BBC
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 8 տարով զրկել են ֆուտբոլի հետ կապված ցանկացած աշխատանք կատարելուց: Ըստ «BBC»-ի՝ սրա պատճառ է դարձել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի հետաքննությունը: Նրանք մեղավոր են ճանաչվել 2011 թվականին Պլատինիին 1.3 միլիոն ֆրանկ (2 միլիոն դոլար) անօրինական վճարում կատարելու մեջ: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, որ Բլատերը եւ Պլատինին
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, որից հետո նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն այժմ ընթանում են
Ինչո՞ւ GPS համակարգը ՀՀ-ում չի գործում եւ ինչո՞ւ է ձմեռը Հայաստանի համար միշտ անսպասելի. Գուրգեն Արսենյան
Ինչ վերաբերում է փակ ճանապարհներին, փոխնախարարը վստահեցրեց, որ ՀՀ-ում եզակի են այն դեպքերը, երբ հայտարարում են, որ որեւէ ճանապարհ փակ է: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի հետ կապված այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ գործարարների հետ այն արդեն հասցրել են քննարկել առաջին ընթերցումից հետո: Նրանք առաջարկներ են
«Այո»-ն իրականում պարտվեց Լոռու մարզում
«Այո» շտաբի պետի ՀՀԿ-ական լոռեցի տեղակալները` Վանաձորի քաղաքապետի դեմ Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներով՝ «Այո»-ն մեծ հաշվով պարտվել է ոչ թե Վանաձոր քաղաքում, այլ Լոռու մարզում: Հանրաքվեի մասնակցության իրավունք ունեցող լոռեցիների ընդհանուր թիվը 238 048 է, քվեարկությանը մասնակցել է 110 082 մարդ, որից «Այո» է ասել 61 908-ը, «Ոչ»` 43 147-ը: Մարզկենտրոն Վանաձորում
«Դեպքեր կան, որ երեկոյան խմում են՝ առավոտյան չեն արթնանում»
Ամանորին ընդառաջ սննդաբանը խորհուրդներ է տալիս
Փոստանջյանը մատնացույց արեց Արմեն Կարապետյանին՝ որպես կեղծիքներով ընտրված պատգամավոր (Տեսանյութ)
Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Սահմանադրական հանրաքվեին եւ ընտրակեղծարարության մեջ մեղադրեց Մաքսիմ Հակոբյանին: Նա նախ խոսեց Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքների մասին, որ՝ ձեր հանձնաժողովի անդամները դափոններով ծախվել են: Տիկին Փոստանջյանն էլ նշեց, որ նույնիսկ այն ընտրատեղամասերում, որտեղ ունեցել են 3
Սամվել Կարաբեկյանը՝ Աշոտյանի՝ չքննադատելու կոչի մասին. «Ենթադրում եմ, որ սա կես-կատակ արված հայտարարություն է»
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, կրթության ոլորտում «հնաբնակ» Սամվել Կարաբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն երկու տարի չքննադատելու հայտարարությանն ասաց. «Ենթադրում եմ, որ սա կես-կատակ արված հայտարարություն է, քանի որ նախարարը, համոզված եմ, շատ լավ գիտի, որ կրթության ոլորտում իրականացվող ցանկացած բարեփոխում, առավել ևս՝ արմատական կամ բեկումնային բնույթի, հնարավոր է հաջողությամբ իրականացնել
«Եթե առաջ Մանսուրյանը չէր մտնում Կոմպոզիտորների միություն, հիմա մտնում է» (Տեսանյութ)
«Այն, ինչ ծրագրել էինք այս տարվա համար իրականացնել, հիմնականում ստացվեց, բայց շատ մեծ դժվարությունների առաջ կանգնեցինք: Ավելին էինք պատկերացնում, ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ կֆինանսավորվեն: Ցավում եմ, որ այդպես չեղավ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ամփոփելով տարին՝ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա տեղեկացրեց, որ անցնող տարում Ֆրանսիայում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված
Զարուհի Փոստանջյանն ամփոփեց 2015-ի իրադարձությունները՝ չմոռանալով Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զգուշացրեց քաղաքացիներին, որ հերթական անգամ կառավարությունն ուզում է գումար գանձի քաղաքացուց: Ըստ նրա, ակնհայտ է, որ դա մտնելու է մասնավոր անձանց գրպանը, պետությունը դրանից ոչինչ չի շահի: Հետո Զարուհի Փոստանջյանն ամփոփեց տարին՝ մատնանշելով 2015-ի կարեւոր
ՀՆԱ-ում ընդերքօգտագործման մասնաբաժինը փոքր է, քանի որ արտահանումը մեծ է
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը պարզաբանում է, թե ինչու է 35-40% արտահանում ունեցող ընդերքօգտագործման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդամենը 3-4,5% է կազմում: Բնապահպան Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանն ամենաշատ արտահանում է հանքահումքային արտադրանք՝ գերազանցապես մետաղական (պղինձ, ոսկի, մոլիբդեն, ցինկ, արծաթ եւ այլն), որը կազմում է մեր արտահանման 35-40%-ը, սակայն երկրի համախառն ներքին արդյունքի
228 ստուգմամբ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ
2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ
«Երեւան-Սիթի»-ներում անձնագրեր եւ սոցիալական քարտե՞ր են գրավ դրվում
«Երեւան-սիթի» խանութների ցանցի մարկետինգի բաժնի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը հերքում է այն լուրերը, որ Ամանորի նախաշեմին «Երեւան-սիթի» խանութներում անձնագրերի եւ սոցիալական քարտի գրավի դիմաց մարդկանց 200 հազար դրամ գումար կամ այդ գումարին համարժեք մթերք է տրամադրվում: Հիշեցնենք, անցյալ տարի նմանատիպ ակցիա եղավ ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավորին պատկանող սուպերմարկետների ցանցում. 21%-ով վարկեր էին տրամադրվում բնակչությանը`«Երեւան-սիթիներից» ամանորյա առեւտրի համար:
Գյումրիում կայացավ «#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրությունը
Դեկտեմբերի 19-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, քաղհասարակության ակտիվ անդամներ և ուսանողներ: Ֆիլմը և ցուցահանդեսը գյումրեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի: «Բաղրամյանի պայքարը լավ փորձ էր քաղհասարակության համար»,-կարծիք հայտնեց «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, ով
Միայն մարմնավաճառ կանանցից չէ, որ կարելի է ՄԻԱՎ վարակվել
ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճին նպաստում է միգրացիայի գործոնը: Երեկ Միգրանտների միջազգային օրվա առիթով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց՝ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին, հավանաբար, վարակվել է արտերկրում, որոնցից ավելի քան 90%-ը՝ ՌԴ-ում: Ըստ կենտրոնի մասնագետների՝ ընդհանուր առմամբ 2012-2014թթ. արձանագրված դեպքերի մեծամասնությունը՝ 59%-ը, կազմում են արտերկրում
Արդարադատության նախարարի այցը՝ Արագածոտնի մարզ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ
«Հաշտարարների միությանը դատարանները դեռ չեն դիմել»
Ասում է միության տնօրեն Ալեքսանդր Ամարյանը Այս տարվա սեպտեմբերից մեզանում սկսեց գործել «Հաշտարարների միություն» ՍՊ ընկերությունը: Այն գտնվում է Գ. Նժդեհի 34 հասցեում: Զրուցակիցս տեղեկացնում է, որ այս տարվա մայիսին Դատական օրենսգրքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում ԱԺ-ն փոփոխումներ եւ լրացումներ կատարեց, ստեղծվեց, բնականաբար, հաշտարարների ինստիտուտը: Թե ովքեր են այդ միությունում աշխատում, եւ ինչ սկզբունքներով են
Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների կատարողականը կազմել է 105 տոկոս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության սահմանել բոլոր աշխատանքները սահմանված ժամանակացույցի համաձայն կատարելու նկատմամբ: Զեկուցվել է, որ ավարտվել են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել
Թբիլիսիում նշվեց Րաֆֆու 180 ամյակը. armenian-community.ge
«…Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իր պատմությունը, իր անցյալը, անդադար կսայթաքի և կմոլորվի ներկայի և ապագայի ուղիներում: Ժողովուրդը, որը չի ձգտում ճանաչել իրեն, ընդունակ չէ ճանաչելու իր ընկերներին և ոսոխներին, նա ընդմիշտ կթափառի խավարի և անտեղյակության մեջ` չիմանալով ո´չ ազատության գինը, ո´չ իր փրկության ճանապարհները» Դեկտեմբերի 19-20-ին Թբիլիսիում կայացավ խոշորագույն հայ մտածող, վիպասան, ազգային-ազատագրական շարժման
Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Առողջապահական
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Սամվել Ղասաբօղլյանին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ ֆուտբոլի զարգացման: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների
Հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 4 օբյեկտ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և
Բախշյանը՝ Աշոտյանի չքննադատելու կոչի մասին. «Եթե չի ուզում լսել քննադատություն, ուրեմն չի ուզում բարեփոխվել»
Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարարի ամփոփիչ ասուլիսում արված այն կոչը, թե լրագրողները թող երկու տարի չքննադատեն իրեն, երկու տարվա քարտ-բլանշ տան նախարարությանը, որպեսզի իրականացնեն կրթության ոլորտի ամենացավոտ ու ամենաանհրաժեշտ բարեփոխումները, այլապես քննադատելու դեպքում նախարարությունն ու կառավարությունը ավելի խորամանկ ու դանդաղ կգործեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց: «Զարմանում եմ, որ պարոն Աշոտյանն այդպիսի միտք
Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 21-ին
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև վարչական բոլոր շրջաններում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ: Հայտարարված է նաև լավագույն ձևավորման մրցույթ, որին կարող են մասնակցել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հոգեհանգստյան արարողություն
Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում ամենասրբազան պահն է, երբ ի խորոց սրտի զրուցում


















































