Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը

Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում, տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:  —  ԼՂՀ  ՊՆ

Հրետակոծության հետեւանքով ձեռքից եւ ոտքից  զրկվածը սահմանագոտում արարում է (ֆոտոշարք)

Ավետիք Արզումանյանի նկարները ցուցադրված են Բերդի թանգարանում

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մի խումբ կանայք փորձել են խանգարել «Նոր Հայաստանի» երթը Աբովյանում եւ Հրազդանում»

Վարուժան Ավետիսյանն ասում է՝ այսօրվա երթ հանգիստ է եղել, չհաշված՝ մանր-մունր սրիկայությունները

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող շարքայինի սպանության դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը: Դեպքի առթիվ

Ավարտվել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Իշխանությունը դեռ վախենո՞ւմ է

Իշխանության վախը դեռ չի անցել: Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված զինված խմբին բացահայտելուց հետո էլ կառավարությունը շարունակում է մինչ օրս զինված «պաշտպաններով» անցկացնել կառավարության նիստերը: Դե, քանի որ պաշտոնապես հայտարարվել էր, որ խումբը ծրագրել էր հրեշավոր գործողություններ իրականացնել՝ ուղղված իշխանության առանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների եւ հասարակության դեմ, ու քանի դեռ

Սադոյան. Սահմանադրական փոփոխությունների ընձեռնած հնարավորություններից շատերը պիտի օգտվեն

«Իսկ եթե չկարողանան օգտվել, ապա նրանք պետք չէ հավակնեն իշխանություն զավթելուն»

Սադոյան. «Պետք է գերզգույշ լինել, բայց դիվիդենտներ քաղել ստեղծված հնարավորություններից»

Արշակ Սադոյանը համարում է, որ Հայաստանի համար գերվտանգավոր է պատերազմական շրջադարձող լարվածությունը

Նոր Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների համար մի շարք սահմանափակումներ է նախատեսում

ՀՀ քաղաքացիներն այլեւս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտպանել հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքները։ ՀՀ իրավական դաշտում նման մտահոգություն կա: Օրինակ` քաղաքացիները չեն կարող ՍԴ-ում վիճարկել որեւէ պատմամշակութային հուշարձանի քանդման, վերափոխման կամ տեղափոխման որոշումները, իրենց սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների, առողջության պահպանության եւ նվազագույն աշխատավարձի սահմանադրական նորմի խախտման դեպքերը։ Արդյոք սա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am–ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքում՝ դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սրճարանը ձմռան իրիկվա մեջ

Չգիտեմ ինչու՝ մենք, այսինքն թե՝ մարդ արարածներս, մեր կյանքը թողած անվերջ ուզում ենք ապրել ուրիշի կյանքով: Ի՞նչ կա ավելի հետաքրքիր ուրիշի կյանքում` չգիտեմ: Չեմ ուզում բանալու անցքից հետեւել նրանց, քանի որ իմ կյանքն է ինձ հետաքրքիր` թերեւս ուրիշների հետ եւ ուրիշների միջեւ, երբ մեր կյանքը ոչ թե միասին ենք ապրում, այլ միասնական: Իրիկնային սրճարանում մենակ

Հանդիպումներ ՊՆ վարչական համալիրում

Դեկտեմբերի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Բացման խոսքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ

Հ. Սանասարյանը՝ գրանտներով սնվող բնապահպանների մասին. Նա անուններ է հնչեցնում. A1plus.am

Անդրադառնալով բնապահպանական ճակատների, ակտիվիստների լռությանը` «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է.  « Այն օրը, երբ բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, այլեւս միջազգային կազմակերպություններից դրամաշնորհ չեն ստանա ու իրենց միջոցներով այդ խնդրով կզբաղվեն,այդ ժամանակ կարելի է վստահ լինել, որ ունենք պայքարողներ։ Թեղուտի խնդրում կատարվեց կրկնակի, քառակի հանցագործություններ եւ դրա մեջ հասարակական կազմակերպությունների

Նոր Սահմանադրությամբ սահմանափակվեց ՀՀ քաղաքացիների` ՍԴ դիմելու իրավունքը

ԵԽ միջազգային փորձագետի գնահատականները Նոր Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ քաղաքացիներն այլեւս իրավունք չեն ունենա Սահմանադրական դատարանում պաշտպանելու հենց մայր օրենքով իրենց տրված սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքները։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հավանությամբ դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված նոր Սահմանադրության 169-րդ հոդվածը սահմանում է. «Քաղաքացին Սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների

Պարգեւատրվեցին ավտոսպորտի լավագույն մարզիկները (ֆոտոշարք, տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի հարակից տարածքում այսօր կազմակերպվեց սպորտային ավտոմեքենաների ցուցադրութուն, ինչից հետո տեղի ունեցավ «STR ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ի սպորտային միջոցառումների մրցանակաբաշխությունը: Պարգեւները հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Տարվա ընթացքում Քաղաքապետարանը եւ հիմնադրամն աջակցել են STR-ի տարբեր ծրագրերին եւ միջոցառումներին: Տարեցտարի այս սպորտաձեւը Հայաստանում զարգանում է: Եթե տարիներ ավտոսպորտով հետաքրքրված

Տիգրան Եգորյան. «Եթե ՍԴ-ն փորձի 101-րդ հոդվածի հետեւում թաքնվել, սա ցույց կտա ՍԴ-ի կամավոր անգործունակությունը» (Տեսանյութ)

Փաստաբանը պնդում է, որ ՍԴ-ի կողմից 101-րդ հոդվածը որպես հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի հիմք ներկայացնելն՝ անհիմն է

Վարչապետն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային և բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, և վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է ևս 18 ընտանիքին փոխհատուցում

«Այդ հանդիպումը Ադրբեջանը կօգտագործի, որ իր նախապայմանային քաղաքականությունն առաջ տանի»

Քաղաքագետը կարծում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից շատ բան չի փոխվի Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Բեռնում, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Վերջին շրջանի լարվածությունների ֆոնին այս հանդիպումը «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարեւոր եւ անհրաժեշտ է համարում, բայց չի կարծում, որ էական

Սպորտային մեքենաների ցուցադրություն՝ Երեւանում. (ֆոտոշարք, տեսանյութ)

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքի հարակից տարածքում այսօր կազմակերպվեց սպորտային ավտոմեքենաների ցուցադրություն: «STR ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արագընթաց ավտոմեքենաներով մի քանի հնարքներ կատարեցին: Ակումբի նախագահ Արսեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց այս տարվա միջոցառումներն ու ձեռքբերումները. «Կազմակերպել ենք Drag-racing գավաթի առաջնություն, «քարթինգի»՝ 3 փուլից բաղկացած միջոցառում, «դրիֆտինգի» եւ արագընթաց վարման մրցույթներ, իսկ երեխաների համար՝ «Փոքրիկ

Արմեն Աշոտյան. «Առաջ գնացող մարդու համար կարեւոր չէ՝ հետեւից ինչ են խոսում» (Տեսանյութ)

 ԿԳ նախարարը կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն

Հայերը Թբիլիսիից են թռչում, քանի որ Երեւանից թռիչք չկա տվյալ ուղղություններով

Կարծում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանը Երբ 2013 թվականին կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվեց քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականությունը, ակնկալվում էր ավիատոմսերի նկատելի էժանացում, սա էլ իր հերթին ենթադրում էր, որ գոնե հայաստանցիները կգերադասեն թռչել Հայաստանից, ոչ թե Վրաստանից: Արդեն 2 տարի է անցել, սակայն հազարավոր մարդիկ գերադասում են

ԿԳ նախարար. «Համակարգը շարունակում է մեղադրվել չգործած մեղքերի մեջ»

Դեկտեմբերի 16-ին ՝ ամփոփիչ ասուլիսում խոսելով  համակարգի  թերությունների մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ համակարգը շարունակել է մեղադրվել չգործած մեղքերի մեջ՝պայմանավորված Սահմանադրական բարեփոխումներով: Ինչ վերաբերում է մանկավարժների՝ ընտրական գործընթացներում ներգրավված լինելուն, հավելեց. «ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին լինել  այս կամ այն կուսակցության անդամ, մարդիկ ունեն  քաղաքացիական ազատություններ, բայց այդ ամենը պետք է արվի ուսումնական

«Բանդա 2-ի գործով» «ամբաստանյալները» փաստաբաններն էին

Բանդայի կազմում տարադրամի փոխանակման կետերում ավազակային հարձակումներ կատարելու, տարադրամի փոխանակման կետում աշխատակցին սպանելու, «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվող Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ եւս 6-ի գործով երեկ դատարան չբերվեցին ամբաստանյալներից վեցը: Նրանց տեղերը զբաղեցրել էին միայն պաշտպանները, եւ տպավորությունն այն էր, թե դատվողները փաստաբաններն էին: Այս քրեական գործով դատարանը իրավական

Մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Իտալիայի «Տարվա լավագույն բալետի արտիստը» «հայրենադարձվել» է

Գեւորգ Ասոյանը այլեւս Երեւանի ազգային օպերային թատրոնի մենապարող է Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած երիտասարդ երգիչների եւ բալետի արտիստների գալա համերգին «Առավոտի» հետաքրքրությունը շարժեց մեզ անծանոթ՝ բալետի արտիստ Գեւորգ Ասոյանը, որը առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանի ընկերակցությամբ հանդես եկավ Չայկովսկու երաժշտությամբ, Բալանչինի խորեոգրաֆիայով Պա դե-դե-ի կատարմամբ: Ավելի ուշ տեղեկացանք, որ

Սկսվել է Սարգսյան- Ալիեւ հանդիպումը (ֆոտոշարք)

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը  թվիթերյան իր էջում հրապարակել է այսօր Բեռնում սպասվող Սարգսյան- Ալիեւից լուսանկարներ եւ գրել. «Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ»: Նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպմանն առաջինը ներկայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Լուսանկարները՝ Վլադիմիր Հակոբյանի Թվիթերի էջից

Չինացի դիրիժորն ու հայազգի «դաշնամուրի պոետը» համակրեցին միմյանց

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Երեւանում են չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուն (Սինգապուր) եւ գերմանաբնակ մեր հայրենակցուհի, դաշնակահար Լուսինե Խաչատրյանը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգում հրավիրյալ երաժիշտները, որ առաջին անգամ են համագործակցում միմյանց հետ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կմատուցեն Մոցարտի դաշնամուրի թիվ 27 կոնցերտը: «Առավոտի» հետ զրույցում Ջեյմս Փ. Լիուն, որն

Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ

Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930