Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Համակարգը շարունակում է մեղադրվել չգործած մեղքերի մեջ»

Դեկտեմբերի 16-ին ՝ ամփոփիչ ասուլիսում խոսելով  համակարգի  թերությունների մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ համակարգը շարունակել է մեղադրվել չգործած մեղքերի մեջ՝պայմանավորված Սահմանադրական բարեփոխումներով: Ինչ վերաբերում է մանկավարժների՝ ընտրական գործընթացներում ներգրավված լինելուն, հավելեց. «ՀՀ օրենսդրությունը չի արգելում մանկավարժներին լինել  այս կամ այն կուսակցության անդամ, մարդիկ ունեն  քաղաքացիական ազատություններ, բայց այդ ամենը պետք է արվի ուսումնական

«Բանդա 2-ի գործով» «ամբաստանյալները» փաստաբաններն էին

Բանդայի կազմում տարադրամի փոխանակման կետերում ավազակային հարձակումներ կատարելու, տարադրամի փոխանակման կետում աշխատակցին սպանելու, «Հայբիզնեսբանկից» առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվող Ռաֆայել Հարոյանի, Հայկ Կոջոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ եւս 6-ի գործով երեկ դատարան չբերվեցին ամբաստանյալներից վեցը: Նրանց տեղերը զբաղեցրել էին միայն պաշտպանները, եւ տպավորությունն այն էր, թե դատվողները փաստաբաններն էին: Այս քրեական գործով դատարանը իրավական

Մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Իտալիայի «Տարվա լավագույն բալետի արտիստը» «հայրենադարձվել» է

Գեւորգ Ասոյանը այլեւս Երեւանի ազգային օպերային թատրոնի մենապարող է Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած երիտասարդ երգիչների եւ բալետի արտիստների գալա համերգին «Առավոտի» հետաքրքրությունը շարժեց մեզ անծանոթ՝ բալետի արտիստ Գեւորգ Ասոյանը, որը առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանի ընկերակցությամբ հանդես եկավ Չայկովսկու երաժշտությամբ, Բալանչինի խորեոգրաֆիայով Պա դե-դե-ի կատարմամբ: Ավելի ուշ տեղեկացանք, որ

Սկսվել է Սարգսյան- Ալիեւ հանդիպումը (ֆոտոշարք)

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը  թվիթերյան իր էջում հրապարակել է այսօր Բեռնում սպասվող Սարգսյան- Ալիեւից լուսանկարներ եւ գրել. «Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ»: Նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպմանն առաջինը ներկայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Լուսանկարները՝ Վլադիմիր Հակոբյանի Թվիթերի էջից

Չինացի դիրիժորն ու հայազգի «դաշնամուրի պոետը» համակրեցին միմյանց

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Երեւանում են չինացի դիրիժոր Ջեյմս Փ. Լիուն (Սինգապուր) եւ գերմանաբնակ մեր հայրենակցուհի, դաշնակահար Լուսինե Խաչատրյանը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգում հրավիրյալ երաժիշտները, որ առաջին անգամ են համագործակցում միմյանց հետ, Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կմատուցեն Մոցարտի դաշնամուրի թիվ 27 կոնցերտը: «Առավոտի» հետ զրույցում Ջեյմս Փ. Լիուն, որն

Նահանջող հակառակորդը մարտադաշտում է թողել հատուկ նշանակության գործողության պարագաներ

Դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 19000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային

Պարույր Հայրիկյան. «Մենք դիտորդի կարգավիճակ լավ կյանքից չենք ընդունել»

«ԱԻՄ-ը ողջունում է թե՛ ՀԱԿ-ի եւ թե՛ «Նոր Հայաստանի» դրած պահանջները»

Հայաստանի դահուկային սպորտը միջազգային ճանաչում է ձեռք բերում

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում խոսել է դահուկավազքում կատարվող աշխատանքների մասին: Նրա խոսքերով, ֆեդերացիան 2015 թվականին մի նորամուծություն է արել, որը բավականին դրական արդյունք է տալիս դահուկավազորդներին շուրջտարյա մարզվելու եւ տարվա ընթացքում պատշաճ մարզավիճակում գտնվելու հարցում: Խոսքը անվադահուկային տուրի մասին է: «Մեկնարկներն անցկացրել ենք Գյումրիում, Վանաձորում, Երեւանում: Մրցատարածությունները եւ

Հայրիկյան. «Եթե լավ բանը հանրաքվեի միջոցով ամրագրել եք, ինչո՞ւ դա չեք շարունակում»

«Քանի դեռ Հայաստանն ունի նախագահ, Հայաստանը սահմանադրական փոփոխությունները չի կատարել»

«AIR»-ը փորձում է գիրքը «լսելու» հնարավորություն ստեղծել

17-ամյա Գեւորգ Հայրապետյանը (լուսանկարում) իր հասակակիցների հետ սկսել է մի նախագիծ, որի միջոցով փորձում են ստեղծել աուդիոգրքերի առաջին հայկական մեծ գրադարանը, ինչպես նաեւ՝ «AIR» կոչվող հատուկ սարքը, որը հնարավորություն կտա ամենուր՝ տանը, համալսարանում, փողոցում «լսել» ցանկացած գիրք։ «Այսպիսի նախագիծ սկսելու գաղափարն առաջացել է շատ պատահական. պատմության դասաժամին ականջակալները մոտեցրեցի գրքին ու մտածեցի՝ ինչ հրաշալի կլիներ,

«Մուկուչյանի բացատրություններն ինձ համար զրոյական նշանակություն ունեն». «Հայոց աշխարհ»

Ինչի՞ վրա էր հույս դնում ՀԱԿ-ի ղեկավարությունը՝ սկսելով կանխավ անհաջողության դատապարտված այս «ակցիան»՝ մեկնաբանում է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ  -Եթե միայն դատախազությունը 450 ենթադրյալ հանցագործության մասին հայտարարություններ ունի իր ձեռքի տակ, այդքանը բավական է, որ պատգամավորները գոնե սկսեն կասկածել՝ եղե՞լ է արդար քվեարկություն, թե՞ չէ։ Եվ ամենեւին կապ չունի՝ դու «այո»-ի՞ կողմնակից ես, թե՞ «ոչ»-ի։ Բովանդակային խնդիր

Ռոման Աբրամովիչ. «Մոուրինյոի հրաժարականը նոր մեկնարկ է «Չելսիի» համար»

  Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը երեկ հանդիպել է ակումբի ֆուտբոլիստներին եւ բացատրել Ժոզե Մոուրինյոյի հրաժարականի պատճառը: Նա ասել է, թե չէր ցանկանում բաժանվել պորտուգալացուց, սակայն զգում էր, որ այլ տարբերակ չկա: Իսկ Մոուրինյոյի հրաժարականը թիմի համար նոր մեկնարկ պետք է հանդիսանա: Աբրամովիչը հաստատել է, որ Գուս Հիդինգը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար: Հոլանդացի

Տիգրան Տեր-Եսայանը՝ Շիրխանյանի պաշտպան

Արդեն հաղորդել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանին: «Առավոտ»-ին հայտնի դարձավ, որ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպանությունը նրա խնդրանքով ստանձնել է «Ֆորում իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը:

«Ղարաբաղյան տակառի» պայթեցումը Վաշինգտոնին կարող է կանգնեցնել բարդ մարտահրավերների առաջ. «Հայոց աշխարհ»

Այն իրողությունը, որ Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ HR 4264 օրինագիծը Կոնգրեսին ներկայացնելու միջոցով Միացյալ Նահանգները պաշտոնական Բաքվին «բերման է ենթարկում» Բեռնում տեղի ունենալիք Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ բարձր մակարդակի հանդիպմանը, այսօր իր անմիջական ազդեցությունն է գործում ոչ միայն ռազմաճակատի գծում սրվող իրավիճակի, այլեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտության վրա։ Ադրբեջանը լավ է գիտակցում, թե ինչու է կազմակերպվում Բեռնի հանդիպումը։ Նժարին

Օգտվել Ալիեւի թուլությունից

Վաղ թե ուշ Ալիեւը կանգնելու է ընտրության առջեւ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնում է Շվեյցարիա, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ: Տեւական ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր կազմակերպել այս հանդիպումը՝ ապահովելու համար ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականությունը: Այս օրերին Ադրբեջանի իշխանությունները լարվածությունը շփման գծում կրկին հասցրել են

Հայաստանի համար կարևոր զարգացումները չեն կարող լինել Սարգսյան-Ալիև ֆորմատում. «Ժամանակ»

Բեռնում այսօր ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նախորդ՝ 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո անցած ժամանակահատվածը հայ-ադրբեջանական հարաբերություններում բառի բուն իմաստով եղել է գերլարված ու արյունոտ: Արյունահեղությունը շարունակվել է բառացիորեն մինչև նոր հանդիպման նախօրեն: Երեկ տեղեկություն է հրապարակվել սահմանին

Ինչ էր ասել Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի մասին

«Ես խոսել եմ վարդապետի հետ նրա ծրագրերի մասին, նրան փոխանցել եմ իմ մոտ եղած տնտեսական, կրթական ծրագրերը, այդ խոսակցությունները եղել են՝ ավարտենք սրանով»:

Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»:

Քաղաքապետարանի կեղծ աշխատակիցը զարդերի խանութից գումար էր հափշտակել

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անհայտ անձի կողմից զարդերի խանութից խաբեությամբ 35.000 դրամ հափշտակելու մասին: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անհայտ անձը Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Արման Վ.-ն է, ով դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանցավոր խումբը նաև մարզվել է դպրոցում. «Հրապարակ»

Պարզվում է` զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա: Ի դեպ, բանդայի պարագլխին` Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է

Դեմքը մաքրեք «ներսից»

Մարսողական համակարգի խանգարումները, իսկ ավելի ճիշտ` փորկապությունը, վատ է անդրադառնում մաշկի գույնի վրա։ Արդեն երկու շաբաթ անց ավելանում է կորյակների թիվը, քիթն ուժեղ փայլում է, իսկ լվացվելուց շատ չանցած՝ դեմքը պատվում է բարակ ճարպաշերտով։ Դա անթույլատրելի է եւ տհաճ երեւույթ։ Պետք է օգտագործել թույլ լուծողական միջոցներ, ինչպիսիք են դժնիկից եւ այլ բույսերից պատրաստած եփուկները, իհարկե,

Գազանը՝ վանդակում. «Հրապարակ»

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, որը ցնցեց հայ հասարակությանը, մտավ դատաքննության փուլ։ Դատական առաջին նիստը, որը կայացավ երեկ, ինչպեսեւ սպասվում էր, իր վրա էր բեւեռել ողջ հանրության ուշադրությունը։ Հանցագործին այդպես էլ ՀՀ իրավապահներին չհանձնած ռուսները որոշեցին, որ դատավարությունն էլ պետք է ընթանա ռուսական ռազմաբազայում, որտեղ իրենց ազգի տականքն ավելի պաշտպանված կլինի։ Եվ Շիրակի մարզի

Քնացա՞ծ ենք մենք. Asbarez.com

«Ասպարեզ». Պատերազմ է Հայաստանի եւ Արցախի սահմաններուն վրայ, իսկ մենք մեր սովորական կեանքի հեւքին մէջ ենք: Ամէն մէկս իր գործով, իր մտահոգութիւններով, իր զբաղումներով տարուած: Կրնայ ըլլալ, որ ասիկա իւրայատուկ ռազմավարութիւն մըն է՝ տարօրինակ կերպով ամբողջ ազգին կողմէ գործադրուող, որուն հիմնական առանցքը կը հանդիսանայ թշնամիին ցոյց տալը, թէ մենք հանգիստ կ՛ընդունինք մեր սահմանները բռնաբարելու անոր

Հայաստանցի երեք գրոսմայստերներ Եվրոպայի առաջնության լավագույն տասնյակում են

Մինսկում անցկացվեց բլից շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեցին 554 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնող յոթ շախմատիստներից գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը 16,5-ական միավորով նույն հերթականությամբ դասավորվեցին մրցաշարային աղյուսակի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Այսօր մեկնարկում է ռապիդի Եվրոպայի առաջնությունը: Վերոնշյալ հայաստանցիներին, ինչպես նաեւ Սերգեյ Մովսիսյանին, Գեւորգ Հարությունյանին եւ Դավիթ Գեւորգյանին միանալու է Գաբրիել

«Մեր կռիվը չի ավարտվել. շարունակվում է այլ ճակատներում». Հ. Նաղդալյան

Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածություն և սրում է նկատվում Ադրբեջանի կողմից: Այս անգամ այդ լարվածությունը ոչ միայն սահմաններում , այլև դիվանագիտական ճակատում է՝  Ադրբեջանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ին Ուորլիքի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպման առնչությամբ նոտա հղելով:   Մինչև ուր կհասնի Ադրբեջանի հիստերիան, զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Ադրբեջանը ձև է անում, թե չի

Ինչպես են պետական ունեցվածքն իրենցով անում. «Ժողովուրդ» 

«Երբեմն ուղղակի ապշել կարելի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են հաջողեցնում աննկատ կերպով պետական ունեցվածքը «մեջ-մեջ անել»: Օրինակ՝ մի օր կարող է պարզվել, որ այս կամ այն շենքը (այդ թվում՝ պատմամշակութային արժեք հանդիսացող) դարձել է մասնավոր սեփականություն: Իսկ երբ հետաքրքրվում ենք, պարզվում է՝ շենքը դեռեւս տարիներ առաջ էժան գներով վաճառվել է իշխանությունների հովանավորությունը վայելող այս

Ի՞նչ է կատարվում ձեր օրգանիզմում, երբ դուք թողնում եք ծխելը

Երբ դուք թողնում եք ծխելը, ձեր մարմինը սկսում է ազատվել ծխելու՝ տարիների ընթացքում ձեռք բերած հետեւանքներից, այսինքն՝ բուժել ինքն իրեն: Ծխելը դադարեցնելը կարող է կտրուկ բարելավել ձեր կենցաղն ու առողջությունը: Ահա՛, թե ինչ դրական փոփոխություններ կկատարվեն, եթե դուք թողնեք ծխելը` ըստ Stay on the Healthy Path.com-ի. – 20 րոպեում ձեր արյան ճնշումը կիջնի՝ հասնելով նորմալի: -2

«Ես մտահոգված եմ Մինսկի խմբում Թուրքիայի դերը գովերգելու Բաերի հայտարարությամբ». Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները լուրջ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բաերի հայտարարության կապակցությամբ: Վերջինս հայտարարել էր, թե Թուրքիան «արժեքավոր» դեր ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջնորդական ջանքերում: Ինչպես Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունն է ասել. «Ես մտահոգված եմ Մինսկի խմբում Թուրքիայի դերը գովերգելու Բաերի հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930