Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի համբավը հասել է նաեւ Մոզամբիկ. «ՉԻ»

Եվ այնտեղ զարմանքով պարզել են, որ նա մարդկանց ծեծելուց կամ «ինքնապաշտպանվելուց» հետո զոհերին չի ուտում:

 Համո Մոսկոֆյանը՝  Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի մասին. «Ազգ»

 «Ազգ» շաբաթաթերթը որոշ խմբագրումներով եւ վերապահությամբ ներկայացնում է Համո Մոսկոֆյանի որոշ բացահայտումները Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի վերաբերյալ: Անցած տարի, Սիրիա եւ Լիբանան կատարած այցի օրերին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ ունեցան այդ երկու երկրների պետաական անձանց, հայկական կուսակցությունների եւ կազմակերպությունների առաջնորդների, Լաթաքիա եւ այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ եւ առաջարկեցին Մայր հայրենիքի օգնությունը: Շնորհակալությամբ

Սարգսյան-Ալիեւ հանդիպում՝ սադրանքներով ու դիվերսիոն գործողություններով

Պաշտոնական Երեւանը միջնորդներից գործնական քայլեր է ակնկալում

Դա վերաբերմունք է, որով վերաբերվում են վասալին. «168 ժամ»

Երեկ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում մեկնարկեց այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքին գնդակահարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այն սկսվեց խայտառակ մթնոլորտում, որն առաջին հերթին՝ պայմանավորված էր դատավարության մասնակիցների համար տարրական պայմանների բացակայությամբ: Դատավարության մասնակիցների արդարացի տարակուսանքն ու զայրույթն առաջացրեց այն, թե ինչու դատավարությունը չի անցնում հայկական դատարանում, որտեղ գոնե նվազագույն պայմաններն ապահովված են:

Հատկացվող գումարները փոշիանում էին առանց արդյունք տալու. «Ազգ»

Գործազրկության նպաստների վերացումը դժգոհություններ առաջացրեց այն մարդկանց մոտ, որոնք երկու տարին մեկ անգամ կարող էին 4 ամսվա ընթացքում ամսական 16 հազար դրամ նպաստ ստանալ: Սակայն կառավարության մոտեցումն անփոփոխ մնաց` հատկացվող գումարները փոշիանում էին առանց արդյունք տալու, այնինչ դրանք պետք է նպատակային օգտագործվեին: Այդ նպատակով, օրինակ` 2014-ին Արմավիրի մարզում փորձարկվեց, ապա ամբողջ Հայաստանի տարածքում ներդրվեց ժամանակավոր

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ. մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ),  ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Մենք ենք մեղավոր, որ մեր կյանքը Էսքան անհամ է ու էսքան նամ: Արժեր հասնել աշխարհի ծերը, Որ էս բաները հասկանամ:

Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը

Կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:

Բանակցել՝ այո՛: Բայց ինչի՞ մասին

1997 թվականին ինձ թվում էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով: Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում: Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է` որեւէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարեւան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել: Չեմ պատկերացնում խաղաղության որեւէ ծրագիր` անկախ նրանից, թե որքանով է այն «հայանպաստ»

Օբաման՝ ասուլիսի վերջում. «Դե լավ ժողովուրդ, ես պետք է գնամ «Աստղային պատերազմները» նայելու»

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ 2015 թվականն ամփոփող մամուլի ասուլիսով: Սկսելով ելույթն, ԱՄՆ նախագահն ասաց, որ իր ասուլիսն այսօր ամենակարեւոր իրադարձությունը չէ Սպիտակ տանը: «Քիչ անց այստեղ ցուցադրվելու է «Աստղային պատերազմներ» (Star wars) ֆիլմը»: 50 րոպե լրագրողների հարցերին պատասխանելուց հետո՝ Օբաման հայտարարեց. «Դե լավ ժողովուրդ, ես պետք է գնամ «Աստղային պատերազմներ»-ը

Ռուսաստանում առաջարկում են Հայոց ցեղասպանությունը ժխտողներին դատել. Interfax

Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ օրենքի նախագիծ են ներկայացվել, որով առաջարկում են Թուրքիայում 1915-ից 1922 թվականներին  հույների, ասորիների եւ քուրդ-եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության հրապարակման ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկել. հաղորդում է «Interfax»-ը: Առաջարկվում է մինչեւ 300 հազար ռուբլի տուգանք նշանակել կամ 3 տարի հարկադիր աշխատանք կատարել, կամ էլ 3 տարով ազատազրկել ցեղասպանությունը ժխտողներին: Եթե ժխտումը

Օբամա. «ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դիրքերին ավելի հզոր հարվածներ կհասցնի, քան երբեւէ» (Տեսանյութ)

«Ամենակարեւոր աշխատանքը մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելն է: Միացյալ նահանգները շարունակում է միջազգային կոալիցիա ղեկավարել, եւ մեր նպատակն «Իսլամական պետությանը» ոչնչացնելն է: ԻՊ-ն արդեն կորցրել է Իրաքի իր տարածքների 40%-ը, նրանք կորուստներ ունեն նաեւ Սիրիայում»,- այս մասին քիչ առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման շեշտել է, որ Ամերիկայի օդային

ՀՀ ԱԱԾ տնօրեն. «Մեղադրողները մարդիկ են, ովքեր ընդդիմադիր պայքարն իրենց համար դարձրել են «փեշակ»»

Այսօր, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նշեցին մասնագիտական  տոնը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը ընթերցեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  շնորհավորական ուղերձը: Այնուհետեւ նա հանդիսավոր նիստի մասնակիցներին իր խոսքով դիմեց. «Մեծարգո պարոն վարչապետ: Հարգելի հյուրեր, գործընկերներ, սիրելի վետերաններ: Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներս եմ

Տիգրան Եգորյան. «Առուշան Հակոբյանն իրավունք չուներ ոտքի վրա նման որոշում կայացնել» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սահմանադրական դատարանը (ՍԴ) մերժեց ՀԱԿ խմբակցության և 19 պատգամավորների, ինչպես նաև ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների ու մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները`դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին: «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը պարզաբանեց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն

Սահակաշվիլին Ուկրաինայի ամենահայտնի քաղաքական գործիչն է. հարցում

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին դառնում է Ուկրաինայի քաղաքական դաշտի ամենակարեւոր խաղացողը: Այս մասին գրել է «Financial Times» թերթը: Պարբերականը հարցումներ է անցկացրել Ուկրաինայում, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ Սահակաշվիլիի վարկանիշը 40% է: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը 20% է: Հոդվածի հեղինակը գրում է, որ «բուլդոզեր»

«Պարտադիր պետք է հարցաքննել Պերմյակովի սատանիստական ընտանիքի անդամներին». Երեմ Սարգսյան (Տեսանյութ)

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու մասին իրենք իմացել են քրեական գործը ռուսական կողմից հայկականին փոխանցելուց հետո: Ըստ Երեմ Սարգսյանի, սոցիալական ցանցում սատանիստական խումբ ստեղծելը. սատանային երդում տալը ամբողջովին լույս է սփռում սպանության շարժառիթի վրա՝ բացահայտելով տեղի ունեցած դաժանությունը: Ըստ փաստաբանի, Վալերի Պերմյակովը պարզաբանել է, որ

Հակոբ Սերոբյան. «Մեր մարմնամարզիկները Ռիո մեկնելու են մեդալներ նվաճելու»

Այսօր Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց մրցաշրջան 2015-ը: Մարզիչը միանգամայն գոհ է իր սաների բոլոր մրցելույթներից եւ ցույց տված արդյունքները գերազանցել են բոլոր սպասելիքները: Մեր առաջատար մարմնամարզիկները ընթացիկ տարում մեդալներ են նվաճել բոլոր խոշորագույն մեկնարկներում, որոնց մասնակցել են: «Նման բան պատմության մեջ դեռ չէր եղել: Տղաները,

Հյուրանոցը վերածել էին անառականոցի. (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել Բագրատունյաց պողոտայում գտնվող հյուրանոցային համալիրը, որը վերածվել էր անառականոցի: Այնտեղից պոռնկություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 12 մարմնավաճառ:: ՀՀ Ոստիկանություն

Facebook-ում գրառում թողնելու համար փաստաբանը խիստ նկատողություն է ստացել

«Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»,- փաստաբան Երվանդ Վարոսյանը facebook-յան իր էջում հենց այս գրառման համար երեկ խիստ նկատողություն ստացավ: Այս գրառումը հաջորդել էր մի հրապարակման, որտեղ Երվանդ Վարոսյանը բացասաբար էր ներկայացված: Գրառումից հետո

Ոստիկանությունը «Նոր Հայաստանին» թույլ չտվեց Մելիք-Ադամյան փողոց մտնել

Վալերի Օսիպյանը բացատրեց, որ Մելիք-Ադամյան փողոցն առնչվում է կառավարության շենքի հետ

«Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում անցկացվող  «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը շարունակեց աշխատանքը ևս երկու թեմատիկ նիստերով: Երկրորդ նիստը վարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: «Նոր օսմանականության հիմնահարցերը և հետխորհրդային թյուրքագիտությունը» զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն

Ունիվերսալ դիզայնի սկզբունքները կկիրառվեն «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ներկայացնող ճարտարապետ Քիթ Գարները Հայաստանում է՝ աշխատելու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ, որպեսզի վերջինիս կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Հալիձոր գյուղի շուրջ կառուցվող զբոսաշրջային կենտրոնը Հայաստանում դառնա այն առաջին վայրը, ուր կկիրառվեն ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ճարտարապետն արդեն եղել է Տաթևում, մասնակցել քննարկումների և հանդիպումների «Տաթևի վերածնունդ»

ՍԴ-ն հրաժարվեց ընդունել պատգամավորների հայցադիմումը՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել ԱԺ տասնինը պատգամավորների, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, չորս ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների և մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին, որոնք  ՍԴ էր բերել փաստաբան Տիգրան Եգորյանը: Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել

Ժիրայր Սեֆիլյան. «Առաջիկա 3 ամիսները վճռորոշ են լինելու»

Սեֆիլյանի կարծիքով՝ գործիչները, որոնք պատրաստվում են 2017 թվականի ընտրություններին, դատապարտված են ոչնչի

Հոծ գիծ տրորելու համար վարորդին այլեւս չեն տուգանի. Լավ եւ վատ լուրեր՝ վարորդների համար (Տեսանյութ)

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ շատ հաճախ խախտվող ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքները փոխարինվել են նախազգուշացմամբ: Դրանցից են, օրինակ, հոծ գծերը հատելը, խաչմերուկում հատման գծերը չպահպանելը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունեց նախագիծը. «Այդ խայտառակ հոծ

«Իսահակյանական եռատոն» Երևանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին, Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80-ամյակին և գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Իսահակյանական եռատոն» հանդիսությունը համախմբել էր մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին ու վարպետի ստեղծագործությունները գնահատողներին: Երևանի քաղաքապետ

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է ևս 2 քրեական գործ՝ հարուցված այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված  ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Քրեական գործերի հարուցման առիթ են հանդիսացել «galatv.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը» և «civilnet.am» տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութերը։

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար քրեական պատիժ կլինի. Որոշ վարորդական տուգանքներ հանվել են (Տեսանյութ)

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ համակարգային փոփոխություններ են ուզում իրականացնել. «Հնարավորություն ստեղծել ամենաշատ, ամենամեծ տարածում ունեցող իրավախախտումների համար, օրինակ՝ գծանշումների պահանջները, խաչմերուկների հատման կանոնները խախտելը, կանգառ կատարելու կանոնները խախտելու եւ այլն, դրանց համար կիրառել ոչ թե տուգանք,

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930