Օրվա լրահոսը

«Թուրքիայի հետ հարաբերութունների շղարշի տակ փորձում են մեզ զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլն իրականացնեն»․ Ավետիք Չալաբյան

«Այսօր հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, երկու տարի առաջ տեսանք այդ ցեղասպանության իրական շարունակությունն Արցախում»,- ասաց նա։

ԱՄՆ անբովանդակ կառավարման պատճառով շուտով ԵՄ-ն կգրավի նրա տեղը

Այս մեկ ամսում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում ոչինչ չի փոխվել Թրամփի՝ մի քանի օր առաջ աշխարհին հայտարարած մաքսային հեղափոխական դրույքաչափերի վերաբերյալ բարձրաձայնած իր որոշման մասին, ընդամենը կարճ ժամանակում պարզ է դառնում, որ դրա իրագործումը կարծես անիրատեսական է դառնում, քանզի դրանք առայժմ մնում են լոկ որպես բառեր եւ համարյա կյանքի չեն կոչվում: Կյանքի չի կոչվում նաեւ

Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը: Շարունակենք գործել՝ հանուն ճշմարտության և արդարության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ. «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ մարդկության անունից, հանուն ճշմարտության և արդարության»։  Լուսանկարներն՝ արխիվային

Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական իր ցանցերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ: Մխիթարյանը լուսանկար է տեղադրել հետևյալ գրառմամբ՝ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. 20-րդ տարի առաջին ցեղասպանությունը (1,5 միլիոն հայեր սպանվել են): Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք»:

«Փաշինյանի վարչակազմը կարծում է, որ թշնամուն հաճոյանալով՝ նրանք ապահովում են Հայաստանի պետականությունը»․ Հայ դատի Միացյալ Թագավորության հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեան

«Ադրբեջանը շատ ջանասիրաբար աշխատում է՝ հաստատելու իր ազդեցությունը նոր աշխարհակարգում, բայց մենք Հայաստանից ոչինչ չենք տեսել, բացի զիջումներից», – Անէթ Մոսկոֆեանի կարծիքն է։

Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այն պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու

«Արմենպրես». Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միայն ճանաչումը բավարար չէ, այդ ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, որպեսզի «այլևս երբեք» բառերն իրական իմաստ ստանան։ Իսպանացի պատգամավորը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը՝ նկատեց, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես

Տիեզերական Վարդապետ Նարեկացու մասին ֆիլմ է նկարահանվում

Ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանը «փակագծեր» է բացում «Տարիներ շարունակ իմ սեղանի գիրքը «Նարեկն» էր, եւ շատերի նման ինձ մոտ էլ էին հարցեր առաջացել։  Հետաքրքիր զուգադիպությամբ մի օր համագործակցության առաջարկ ստացա հայտնի մարդկանց մասնակցությամբ նկարահանել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» Գ գլխի ընթերցումը։ Այդ ժամանակ էր, որ որոշեցի՝ Նարեկացու մասին պետք է ֆիլմ նկարահանեմ: «Նարեկացի»

Այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում

Դատախազը պահանջեց Դավիթ Սանասարյանին մեղավոր ճանաչել, բայց ազատել քրեական պատասխանատվությունից` լրացել է վաղեմության ժամկետը․ Factor

Factor.am. Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործն ավելի քան 6 տարի քննվելուց հետո արդեն մոտենում է ավարտին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ նիստում կողմերը հանդես եկան ճառերով։ Գրեթե մեկ ժամ մեղադրական ճառը ներկայացրեց հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, նշելով, որ նախաքննության և դատաքննության ընթացքում ուսումնասիրված նյութերը և վկաների հարցաքննություններն ապացուցված են

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը իր ուղերձում ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ Նա վերահաստատել է Լիբանանի անսասան համերաշխությունը հայ ժողովրդի հետ այս սկզբունքները պահպանելու համար հայերի խաղաղ պայքարում։ «Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը, անարդարության ու ագրեսիայի բոլոր զոհերը

«Արցախյան կորուստների ցավը մեր սրտում՝ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»․ Վեհափառ

Նա հրաժարվեց արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության առնչվող հայտարարություններին։ Վեհափառն ասաց, որ այսօր Մայր տաճարից ուղերձ են հղելու ժողովրդին։

Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն. Արմեն Սարգսյան

Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ:

«Սառույցը հալչում է». Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն միջուկային նոր համաձայնագրի վրա

Սկիզբը՝ այստեղ: Արաղչի-Ուիթքոֆ կարճ զրույցը` «դիվանագիտական քաղաքավարություն» Ապրիլի 12-ին Օմանում ընթացան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի անուղղակի բանակցությունները՝ Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։ Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում Աբբաս Արաղչին նույն օրը մինչեւ բանակցությունների մեկնարկը նշեց, որ դրանք նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին։ «Բանակցություններն անուղղակի են լինելու

Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր. Արցախի ԱԺ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-2023թթ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական

Վարչապետը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հաջորդիվ վարչապետը երկրի բարձրագույն

Թբիլիսիում ջահերով երթ է անցկացվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 23-ին անցկացվեց ավանդական Ջահերով երթ, մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ։ Երթին նաև մասնակցել է Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ` Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը։ Երթի ընթացքում բաժանվեցին տեղեկատվական թռուցիկներ Հայոց Ցեղասպանության մասին։ Եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղական աղոթք և

«Մեր նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է, պիտի ունենանք հզոր պետություն ու հզոր բանակ, որ կանխարգելենք»․ Յուրի Սուվարյան

«Հայ ժողովրդին կոտորելով ու վտարելով իրենց պատմական տարածքից, թուրքերը տիրացան ոչ միայն մեր տարածքին, այլ նաեւ մեր ունեցած հզոր արդյունաբերական ու կրթական ներուժին։ Եվ այդ նույն երեւույթը շարունակվում է առ այսօր»։

«Կարծես տուն եմ վերադարձել». Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Զորաց Քարեր

Դեսպան Ջոն Գալագերը խոսել է երկու հնավայրերի՝ Քարահունջի և Սթոունհենջի նմանությունների մասին:

Սիսիանում դպրոցի տնօրենները պաշտոնը համատեղում են ավագանու ՔՊ խմբակցության անդամի մանդատի հետ. «Հետք»

«Հետք». Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու երկու անդամ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտում են թույլ տվել: Սակայն ո՛չ նրանք են հրաժարականի դիմում ներկայացնում, ո՛չ համայնքի ղեկավարն է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն կազմում և ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ավագանու անդամներն ասում են՝ գործընթաց են սկսել, ուզում են հասկանալ՝ անհամատեղելիության պահանջն իրենց վրա տարածվո՞ւմ

ՔԿՀ-ներում ինքնասպանությունները շատ են, քանի որ մեծ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց քանակը․ ՔԿԾ պետ

«Հայաստանի պատմության համար սա շատ ողբերգական դեպք է»,- անդրադառնալով Ցեղասպանությանը՝ ասաց նա։

Թշնամին տարիների ընթացքում մնաց նույն նենգ բարբարոսը․ չընդունեց մեղավորությունները, որոնք իրականացրել է հայ ազգի նկատմամբ. ԵԿՄ հայտարարությունը

Թուրք-ազերին ներկայում էլ հայատյացության քարոզչություն է իրականացնում, պետական մակարդակով թշնամանք քարոզելով, գրեթե ամեն օր մեր պետական սահմաններում սադրանքներ է իրականացնում:

Կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը. Էդուարդ Շարմազանով

Նիկոլն Ալիեւի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։

Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «Հայաքվե»

Միայն Հայոց ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչումը, դատապարտումը և հայ ժողովրդի կրած ահռելի կորուստների հատուցումը կարող են հնարավորություն տալ կանխելու դրա հնարավոր կրկնությունները և կայուն խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում։

Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող

15 մլն դրամ՝ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ» խորագրով քաղաքացու օրը նշելու համար. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Հարկ է նշել, որ քաղաքացու օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Համաձայն գնման պայմանագրի՝ միջոցառման շրջանակում 2025թ. ապրիլի 26-ին ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում (ընդհանուր 91 հարթակ) պետք է

«Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը». Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031