Օրվա լրահոսը
Կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը. Էդուարդ Շարմազանով
Նիկոլն Ալիեւի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։
Իշխող վարչախմբի փորձերը՝ նսեմացնելու Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անթույլատրելի ոտնձգություն են. «Հայաքվե»
Միայն Հայոց ցեղասպանության համապարփակ միջազգային ճանաչումը, դատապարտումը և հայ ժողովրդի կրած ահռելի կորուստների հատուցումը կարող են հնարավորություն տալ կանխելու դրա հնարավոր կրկնությունները և կայուն խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանում։
Իշխանության ուզածը մեզ վարկաբեկելն է, ուզում են ամեն ինչում լրագրողներին մեղադրել. Սաթիկ Սեյրանյան. «Հրապարակ»
Լրագրողների համար այժմ շատ դժվար է աշխատելը
Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող
15 մլն դրամ՝ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ» խորագրով քաղաքացու օրը նշելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Հարկ է նշել, որ քաղաքացու օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Համաձայն գնման պայմանագրի՝ միջոցառման շրջանակում 2025թ. ապրիլի 26-ին ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում (ընդհանուր 91 հարթակ) պետք է
«Սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։
Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ», Սերժ Սարգսյան
2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը:
«Սադրիչ եւ հրահրող գործելակերպ». Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ – Տիկին Բաղդասարյան, ինչպես է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ – Վարչապետ Փաշինյանը դատապարտում
«Ասում են՝ ճանապարհը փակել են, որովհետեւ կառավարությունն է եկել․ Նիկոլն ու ՔՊ-ականները մեզանից ինչո՞վ են առավել»․ քաղաքացիներին թույլ չեն տվել այցելել Ծիծեռնակաբերդ
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած քաղաքացին էլ ասաց․ «Ամերիկայեն հոս ենք եկել, որ մասնակցինք, դժբախտաբար, առիթը չտրվեցավ, ճանապարհը փակել են»։
Պատասխանատվությունից խուսափելու պաթոլոգիկ ձեւերը
Նորից հիշեցի Արա Թադեւոսյանի վերջերս հրատարակած գրքից մի դրվագ: «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով: Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան
Որպեսզի այնպես չստացվի, որ «իրական Հայաստանի գաղափարախոսությունն» ամբողջությամբ Բաքվից է թելադրվում. «ՉԻ»
Ուշադրություն դարձրեք՝ ոչ խաղաղությունն է միակողմանի լինում, ոչ պատերազմը, երկու դեպքում էլ անհրաժեշտ է առնվազն երկու կողմ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող միակողմանիորեն ստորագրել «խաղաղության համաձայնագիրը» և ասել՝ վերջ, համաձայնագիրը ստորագրված է, խաղաղությունը՝ հաստատված։ Նույնն էլ պատերազմի դեպքում է։
«Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»-ից մինչեւ «Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են». Փաշինյանի ուղերձների «էվոլյուցիան»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ից ի վեր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ արված ուղերձները ցույց են տալիս հռետորաբանության և շեշտադրումների փոփոխություն՝ անցնելով ազգային ինքնության վրա հիմնված մոտեցումից դեպի քննադատության արժանացած դիրքորոշում։ Պաշտոնավարման սկզբնական շրջանում Փաշինյանի ուղերձները կենտրոնացած էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի ոգեկոչման վրա։ Այս ուղերձներում ընդգծվում էր
Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽԽՎ նախագահի հետ
Դուբայի շոկոլադը «կերել է» աշխարհի պիստակները
TikTok-ի հիթ դարձած Դուբայի շոկոլադի տեսահոլովակները (120 միլիոն դիտում ) խառնաշփոթ են առաջացրել համաշխարհային պիստակի շուկայում։ ԱՄՆ: Պիստակի գները աճել են 30%-ով՝ հասնելով 23$/կգ՝ բերքի պակասի պատճառով։ Իրան: Ավելացրել է Դուբայ արտահանումը 40%-ով, բայց դա դեռ բավարար չէ։ Lindt և Laderach ընկերությունները շուկայում իրենց «դուբայական» շոկոլադներն են թողարկել, ինչի հետևանքով խորացել է ճգնաժամը։
Քննարկվել են Իսպանիայի հայ համայնքի հետ համագործակցության զարգացման հեռանկարները, համայնքների ակտիվացմանն ուղղված քայլերը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորությունում։ Զարեհ Սինանյանն ապրիլի 22-ին Բարսելոնայում հանդիպել է՝ Բարսելոնայի «Հայք» միության նախագահ Հայկ Եղիազարյանի, Հայ մշակութային միության ատենապետ Տաթև Սուլեանի և Սանտա Կոլոմայի «Արարատ» հայկական միության ղեկավար Սարգիս Հակոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսպանիայի հայ համայնքի հետ համագործակցության զարգացման հեռանկարները, համայնքների ակտիվացմանն
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին
Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին
Ըստ ԱՄՆ դատարանի որոշման՝ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը
«Ազատություն». Վաշինգտոնի դաշնային դատավորը հրահանգել է Թրամփի վարչակազմին գործադրել «բոլոր ողջամիտ ջանքերը»՝ վերականգնելու «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներին, ովքեր հեռացվել են կամ հարկադիր պարապուրդի ուղարկվել, ինչպես նաև շարունակել ԱՄՆ Գլոբալ մեդիայի երկու այլ լրատվամիջոցների՝ «Ազատ Ասիայի» (Free Asia)և Մերձավոր Արևելքի հեռարձակման (MBN) ֆինանսավորումը: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը:
Մարսելի քաղաքապետարանի շենքը եռագույն դրոշով է «ներկվել»` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ
Մարսելի քաղաքապետ Բնուա Պայլանի և Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի՝ CCAF Sud-ի նախաձեռնությամբ երեկ՝ ապրիլի 22-ին, Մարսելի քաղաքապետարանի Ֆարո պալատի ճակատային մասը հայկական եռագույնով հանդիսավոր լուսավորման արարողություն կայացավ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ այդպիսով մեկնարկելով Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շարքը․ ՀՅԴ Նոր Սերնդի կազմակերպած ջահերով երթը՝ այսօր, ապրիլի 23-ի երեկոյան, իսկ վաղը՝ ապրիլի 24-ի առավոտյան.
Զորավար Անդրանիկը` ռուս գեներալներից մեկին. «Այս նահանջ կատարյալ կեղծիք մըն է, դուք կուզեք, որ Հայաստան առանց հայու մնա, ահա ձեր մտապատկերը…». Զրույց Մեծերի մասին
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու առաջին օրերին՝ 1914թ. օգոստոսի սկզբներին, Զորավար Անդրանիկը գտնվում էր Բուլղարիայում, և շուտով՝ ընկերների գաղտնի կանչով, հասնում է Թիֆլիս: Նույն օրերին Վրաստանի Ձաղվեր ամառանոցում էր Հովհաննես Թումանյանը, որն իրավիճակի մասին գրել է. «Ամենքս կլանված ենք պատերազմով: Ամենքս դարձել ենք ռազմագետ»: Հայոց 2 մեծերի՝ Թումանյանի և Անդրանիկի բարեկամական հարաբերությունների և մեր ժողովրդի կյանքում
Մենք երիտասարդներս կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին, և ետ ենք շրջելու պարտության էջը. Ժորա Ավդալյան
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանի ելույթը Ջահերով երթի մեկնարկին. «Ողջույն քեզ պահանջատեր հայ ժողովուրդ, ողջույն քեզ պահանջատեր հայ երիտասարդ։ Այսօր, այստեղ ապրիլի 24-ի նախօրյակին, հանրապետության հրապարակում մենք կրկին հավաքվել ենք պայքարի ջահը ձեռքներիս ասելու, որ այստեղ ենք ոչ միայն որպես հիշողության կրողներ, այլ որպես արդարություն պահանջող սերունդ։ Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում
«Ռաբիսն ու քյառթույությունը բացառելը հնարավոր չի լինի, սակայն հասարակության մեջ այս չափի տարածվածություն այն չպետք է ունենար»
2025 թվականի ապրիլի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի ու նույն ոճի մեջ երգող նրա ընկերների համերգը, որին ներկա էր մոտ 12000 հանդիսատես։ Սոցցանցերում բնակվող որոշ լայքասեր բլոգերներ ու մեկնաբաններ թերևս մտածեցին, որ եթե 12000 մարդ գնացել է համերգին, ուրեմն, եթե իրենք սկսեն գովել ու ռաբիսը ազգայինին հավասարեցնել, իսկ որոշ դեպքերում
Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայատանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքում ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում՝ Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերպ վիշապակոթողներին։ Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-4 հազարամյակ առաջ։ Մինչ այժմ Գեղարքունիքի մարզում գտնված ցլակերպ կամ ձկնակերպ վիշապաքարերը տեղադրվել են ջրի
Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» և «Ոտքի դատարանն է գալիս» պիեսները` հրապարակվել են պարսկերենով
Թեհրանում այսօր պարսկերենով հրատարակվեց Պերճ Զեյթունցյանի պիեսներից մի նոր հավաքածու։ Իրանաբնակ թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը «Մեծ լռություն» խորագրով գրքում ներկայացնում է հայ անվանի գրող և դրամատուրգ Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն», «Ոտքի դատարանն է գալիս» և «Մի` նայիր հայելուն» պիեսները։ Գիրքը դեռ իմ ձեռքի տակ չէ և կապվելով թարգմանչին տեղեկացել եմ, որ հատորը հրատարակել է իրանական «Այաս»
Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար
«Ազատություն». Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։ Դատելով գործից, դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից
Ադրբեջանը և Թուրքիան որոշել են նոր անհեթեթ մեղադրանքներ փաթաթել հայ ժողովրդի վզին, այս անգամ այսպես կոչված «Իգդիրի ջարդերը»
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը. «Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից 2 օր առաջ՝ ապրիլի 22-ին, Թուրքիա-Ադրբեջան բարեկամական խմբակների ֆեդերացիան (Türkiyə-Azərbaycan Dostluq Dərnəkləri Federasiyasının – TADDEF), որոշել է Իգդիրում կազմակերպել մի միջոցառում, որը նվիրված է իբր «1919թ. հայերի կողմից Իգդիրի Խաքմեհմեթ գյուղում իրականացված թուրքերի ու ադրբեջանցիների ջարդերի» հիշատակին։ Սա ամբողջությամբ տեղավորվում է պատմությունը խեղաթյուրելով
Արա Զոհրաբյան. «Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի, որ բոլորն իմանալու են իր սխալների մասին եւ իրեն զսպված պահի փաստաբանների նկատմամբ»
Օրինակ, փաստաբանության օրվա հետ կապված, կառավարության որեւէ անդամ, որեւէ գերատեսչական մարմին չի շնորհավորել փաստաբաններին: Այսինքն, այս ինստիտուտը իրենց համար անընդունելի ինստիտուտ է: Ինչո՞ւ, որովհետեւ այս ինստիտուտը միշտ փորձում է իրերը կոչել իրենց անտուններով, նրանց թերությունները ցույց տալ, ինչը խնդիր է առաջացնում իրենց համար:
«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները». Նոր ժամանակավոր ցուցադրություն է կայացել ՀՑԹԻ-ում
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր
Գյումրիից 100 ջահակիրներ են մասնակցում մայրաքաղաքային երթին
Գյումրիում ջահերով երթը տեղի կունենա վաղը․ առավոտյան կայցելեն Ջարդի կամ Հերհերի ձոր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու, իսկ երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարկից կմեկնարկի ջահերով երթը․ կայրվեն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
Ժողովրդավարության խթանումը ՀՀ առաջնահերթությունների շարքում է. Վահագն Խաչատուրյանը` ԵԽԽՎ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված աշխատանքը ԵԽ-ի հետ նպաստում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության


















































