Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյան. Այս խորհրդատվական ծառայությունը որեւէ կապ չունի աուդիտի անցկացման հետ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել հանրային ծառայությունները կարգավորող, հանձնաժողովի Նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում խորհրդատուների աշխատանքը։ – Պարոն Նազարյան, հայտարարվել էր, որ խորհրդատվական ծառայությունն իր աշխատանքները սկսելու է օգոստոսի առաջին շաբաթից։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։ – Նախ ես ուզում եմ մի բան նշել, որպեսզի թյուրիմացության առիթ չդառնա, որովհետեւ

Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ: Հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը: Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական

Ծեծի հետեւանքով Ռուսաստանում սպանված ՀՀ քաղաքացի Խլղաթյանի մահվան պատճառը. «Հայկական ժամանակ»

Ռուսաստանում դաժան  ծեծի հետեւանքով սպանվել է ազգությամբ հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանը։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ռոստովի մարզի Սինյաեւսկոյե գյուղում։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով, 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանն իր հոր՝ 45-ամյա Սերգեյ Խլղաթյանի հետ հարբած վիճակում նստել է իրեն պատկանող «Ford Focus» ավտոմեքենան եւ չկարողանալով վարել, բախվել է կայանատեղիում գտնվող ավտոմեքենաների, որոնց տերերը եկել էին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվգենի Շեւչուկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Եվգենի Շեւչուկին: Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ եղբայրական ժողովրդին` Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: 1990 թվականը ճակատագրական դարձավ Մերձդնեստրի պատմության մեջ: Երկիրը կանգնեց անկախ

Իրավապահ համակարգը կույր էր եւ խուլ, պետական մարմինները՝ նույնպես. «Հայկական ժամանակ»

Երեկ լրահոսում հայտնված մի տեղեկատվություն Հայաստանի պետականության ծաղրուծանակի ակտ կարելի է համարել։ Տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի դեմ, որը ներկայումս նաեւ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն է։ Քրեական գործը վերաբերվում է պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնեական կեղծիքին։ Բայց էականը ոչ

Հայտնաբերվել և առգրավվել է

Օգոստոսի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Հ. Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, ինչպես նաև կասկածելի կանաչավուն զանգված և փայլաթիթեղով փաթեթավորված 11 սերմնահատիկներ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին Լուսանկարը`  արխիվային

ՀՀԿ-ականները Հրանտ Բագրատյանին խոստովանել են, որ դեմ են այս փոփոխություններին. «Հրապարակ»

Սա նման է մի մեքենայի, որի դիմացը Toyota է, աջ ու ձախից Nissan է, հետեփց՝ Mercedes, իսկ շարժիչը՝ «Ժիգուլի»։

Ինչո՞ւ այս տղաքն ու աղջիկները քաղաքական գործի դաշտ վերադարձի պահը հիմա ընտրեցին. «Ասպարեզ»

Հեռու ենք ու մեր ամէն սահմանափակումներուն հետ այդ հեռաւորութիւնն ալ պատճառ կը դառնայ, որ որոշ հարցեր անհասկնալի մնան մեզի, չկարենանք ըմբռնել որոշ քայլերու կամ որոշ նահանջներու հիմնաւորումները, դրդումները: Ելեկտրականութեան սակերու բարձրացման դէմ յառաջացած բուռն շարժումը, ժողովրդային եւ յատկապէս երիտասարդական շեշտ ունեցած բողոքի արտայայտութիւնները ինչո՞ւ կանգ առին: Ինչո՞ւ այս շարժումի երիտասարդ եւ հիանալի հասունութեամբ իրենց քայլերը

Որոշ գյուղերում առաջին դասարանցիներ չեն եղել. «Հրապարակ»

Սեպտեմբերի 1-ին  Երեւանի գրեթե բոլոր դպրոցները տոնական տրամադրությամբ ընդունեցին իրենց աշակերտներին, նույնը չենք կարող ասել մարզերի մասին, քանզի շատ գյուղեր ոչ միայն առաջին դասարանցիներ, անգամ փոքր տարիքի երեխաներ չունեն։ «Մենք ոչ դպրոց ունենք, ոչ էլ առաջին դասարանցի»,- տեղեկացնում է Դպրեվանի համայնքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանը։ Հարցին, թե երեխաներ կա՞ն գյուղում, որոնք հարեւան համայնքներում են սովորում, պատասխանեց.

Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, Իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ կարեւորություն ունի մեր ժողովրդի կյանքում: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ եւ անկախ երկու պետություն, իրականություն դարձավ դարեր շարունակ փայփայած, բազում փորձությունների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:

Թեժ երկֆազ աշուն. ո՛չ թալանին ու սահմանադրական փոփոխություններին. «Ժամանակ»

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսել է իր հետապնդած խնդրով պայքարի նոր փուլ, որի ընթացքում շարժման ակտիվիստները չեն բացառում ամենօրյա բողոքի ակցիաներն ու Բաղրամյան պողոտայում կրկին նստացույց անելու տարբերակը: Երեկ շարժման երիտասարդները փորձել են ակցիա իրականացնել նախագահական նստավայրի դիմաց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ նստավայրին: «Ո՛չ թալանին» նախաձեռնության գործունեության

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց

Էրդողանը ճնշում է լրատվամիջոցներին. «Ամերիկայի Ձայն»

Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել լրատվամիջոցներից մեկի սեփականություն հանդիսացող հաստատություններում, որը ինչպես պարզվել է, նախագահ Ռեջեփ Էրդողանին քննադատող լրատվամիջոցների դեմ իրականացվելիք պատժամիջոցների սկիզբն էր: «Ամերիկայի Ձայն»

Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստներին

Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Սենթ Լուիսում անցկացված «Սինքֆիլդի գավաթ 2015» գերմրցաշարի եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Նա ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար՝ նվաճելով միանձնյա հաղթողի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր Գիքորի ուղարկած փողերով նոր վառարան առնի: Կինը չէր համաձայնվում։ – Այփա՜դ,- աղաղակում էր կինը:

Օդափոխության ժամանակը

Ի՞նչ կարող է զգալ մարդը, որը երկու շաբաթ գրեթե չի հետեւել հայաստանյան քաղաքական իրադարձություններին եւ սեպտեմբերի 1-ին փորձում է լրացնել այդ բացը: Եղե՞լ է ձեզ մոտ այսպիսի զգացողություն. դուք մաքուր օդից եկել եք մի ծխած սենյակ, որտեղ մարդիկ արդեն ընդունել են օղու զգալի չափաբաժին եւ ալկոհոլի ազդեցության տակ իրար նկատմամբ ամենեւին բարյացակամ չեն տրամադրված: Ես,

Շախմատի նոր դպրոց՝ պարտքերով

Երեւանի Սեբաստիա թաղամասում այսօր համեստ պայմաններում բացվեց «Նարվա» շախմատի դպրոցի երրորդ մասնաճյուղը: Դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը փոքրաթիվ աշակերտների, նրանց ծնողների եւ իր համախոհների ներկայությամբ ժապավենը կտրելով՝ բոլորին հրավիրեց ներս: Երկու սենյակ, շախմատի խաղատախտակներ եւ ցուցատախտակներ, համեստ գույք երեխաների համար, խոհանոց, սանհանգույց եւ տնօրենի աշխատասենյակ: Ահա այսքանը: Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Վարազդատյանը ներկայացրեց նոր դպրոցի ստեղծման

«Իրենք չեն ներկայացնում «Ժառանգության կարծիքը». Փոստանջյանը՝ Ռուբեն Հակոբյանին եւ Թեւան Պողոսյանին

Ես չգիտեմ իրենք ինչի մասն են կազմում. Զարուհի Փոստանջյանը գնահատում է խմբակցության անդամների քայլը

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցում է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային:   ՀՀ Նախագահի աշխատակազմ

Բերման ենթարկված 6 ցուցարարից 5-ը ազատ է արձակվել

Վալերի Օսիպյանի խոսքերով՝ մյուսը ավելի ուշ է բերման ենթարկվել, այդ պատճառով դեռ ազատ չի արձակվել Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոստիկանությունը տեղեկացրել էր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա կատարող ցուցարարներին, որ իրենց բերման ենթարկված գաղափարակից ընկերները ազատ կարձակվեն 20:20-ին: Երբ նշված ժամանակը լրացավ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը խնդրեց ոստիկանությանը բացատրել, թե որոնք են պատճառները: Երեւանի

Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 4 ցուցարար

Վալերի Օսիպյանի խոսքերով՝ բերման ենթարկվածները որքան հնարավոր է շուտ ազատ կարձակվեն Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ին ոչ միայն Բաղրամյան պողոտայից են ցուցարարների բերման ենթարկել, այլ նաեւ Հանրապետության հրապարակից: Մենք խնդրեցինք Երեւանի փոխոստիկանապետին պարզաբանել արդյոք հավաստի՞ են տեղեկությունները, նա պատասխանեց. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ կարգ էին խախտում, որ փորձում էին մտնել Հանրապետության հրապարակի գորգի մեջ, եւս

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին: Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ: Լինելով

Ինձ համար դա զգալի է. Օսիպյանը՝ էլեկտրաէներգիայի վճարի մասին

«Շատ ժամանակ զարմանք եմ ապրում, թե ինչու է այդքան գումար կազմում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վճարին, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա դժվարացավ նշել, թե ամսական ինչքան է վճարում՝ պատճառաբանելով, որ վճարումները մայրն է կատարում. «Եթե ինձ համար է դա զգալի, ապա ես պատկերացնում եմ, թե մեր կրտսեր ներկայացուցիչները՝ սերժանտների, ենթասպաների համար, հնարավոր է,

Ադրբեջանցիներն ականանանետերով հրետակոծում են Ոսկեպարի դիրքը

Պայթյունների ձայները լսվում են Ոսկեպար գյուղում

ՀԱԿ-ը խորապես վշտացած է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան առիթով

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է ՀՀ ականավոր ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան առիթով: Դեռևս խորհրդային տարիներին նշանակալի զինվորական կարիերա անցած Գուրգեն Դալիբալթայանը Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո տքնաջանությամբ լծվեց երկրի զինված ուժերի կայացման դժվարին գործին` դառնալով դրա առաջամարտիկներից մեկը: Գեներալ Դալիբալթայանը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է մի շարք բարձրագույն զինվորական պաշտոններ` Նախարարների խորհրդին կից

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին: Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, ինչի մասին էլ հավաստում են բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված

Ոստիկանությունը տեղեկացրեց՝ 20:20 բերման ենթարկվածներին ազատ են արձակելու

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում սպասում են իրենց գաղափարակից ընկերներին Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցեց ցուցարարների հետ: Խոսակցությունից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, թե ոստիկանությունը տեղեկացրեց, որ իրենց բերման ենթարկված ընկերներին ժամը 20:20 ազատ կարձակեն: Նա ասաց, որ իրենք սպասելու են մինչեւ իրենց բերման ենթարկված գաղափարակիցներին ազատ արձակեն եւ

Միջազգային պաշտոնյաներն արձագանքել են Իսմայիլովայի դատավճռին

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը այսօր դատապարտել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից Խադիջա Իսմայիլովային 7.5 տարվա ազատազրկելու վճիռը: «Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները եւ դատաքննությունն անարդար են. նրանք եւս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին»,- ասել է Միյատովիչը եւ Ադրբեջանի

Բաղրամյան պողոտայում հավաքվածների ու ոստիկանների միջեւ հրմշտոց եղավ

Բաղրամյան պողոտայում կրկին լարված իրավիճակ է: «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած ժամանակը լրացավ եւ ցուցարարները հայտարարեցին, որ գնում են ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու: Սակայն ոստիկանական շղթան թույլ չտվեց նրանց անցնել եւ երկու կողմերը սկսեցին միմյանց հրել: Արդյունքում գետնին ընկան մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաեւ Aravot.am-ի լրագրողը: Բերման է ենթարկվել անչափահաս: վ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930