Օրվա լրահոսը
Կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրի հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպումը
Դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հաղորդակցության հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպմանը, որն իրականացվեց Եվրոպական միության և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել համակարգումը, փոխանակվել գիտելիքով և խթանել ՀԸԳՀ-ի առավելությունների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցությունը՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների։ Հաղորդակցության հարթակն առանցքային դեր ունի՝ օգնելով քաղաքացիներին ավելի լավ ըմբռնել ԵՄ-Հայաստան համագործակցության առավելությունները՝ սկսած
«Իշխանությունը ստում է, մեղադրել Շահրամանյանին, որ ինքն Արցախը լուծարեց, ուղղակի ծիծաղելի է»․ Ավետիք Չալաբյան
«Սոցիալական հարցերը միջանկյալ ընթացիկ հարցեր են, դրանք երբեւիցե չպետք է ներկայացվեն որպես գլխավոր, գլխավորն Արցախ վերադարձի իրավունքն է»։
Ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ. Ջարեդ Գենսեր
«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է: Հոդվածի հեղինակ Ազա Բաբայանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև. — Ի՞նչ է հայտնի Ռուբեն Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս
«Եթե Դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, բայց Ձեզ պատասխանելու էլ չկա»․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
Ալեն Սիմոնյանն ասաց՝ Հովիկ Աղազարյանն իմ թշնամին չէ, բայց նրա կեցվածքն իր համար անհասկանալի է։
Էրեբունի վարչական շրջանը շների համար զբոսայգի ունի
Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարան
«Այդ ինքնորոշումն Արցախի ժողովուրդն է ձեռք բերել, հազարավոր զոհեր ու հերոսներ ունենք, մենք իրավունք չունենք նրանց արածը մեկ օրվա մեջ զրոյացնել»
«Դուք հլա մի հատ էս հարցերի պատասխանները տվեք, ոչ թե բառերով, այլ հիմնավոր պատասխանեք՝ ինչո՞ւ եք փակում Արցախի հարցը, ինչո՞ւ գերիների հարց չի քննարկվում, ինչո՞ւ եք Մինսկի խումբը լուծարում»։
ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչներն Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես
Ադրբեջանից ակնկալել խաղաղություն, նույնն է, թե համբուրվես կոկորդիլոսի հետ ու ակնկալես հաճույք ստանալ. Շարմազանով
«Եթե 2000-ականներին Հայաստանում տեղի չունեցավ գունավոր հեղափոխություն, ապա դա մեծապես կապված է նաեւ ՀՀԿ-ի ու նրա քաղաքական թիմի ու ղեկավարների ազգանվեր ու պետականամետ կեցվածքի հետ, որը հեռու էր պետության դեմ խաղեր տալու կեցվածքից»,- ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ 2008-2018 թթ ՀՀԿ-ի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու
8000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է խոշոր եղջերավոր կենդանիների ապօրինի արտահանումը. 6 անձի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է PCI DSS անվտանգության չափանիշներին համապատասխանության հավաստագիր
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ստացել է Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) v4.0.1 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր թե՛ ամպային, թե՛ համատեղակայման ծառայությունների համար։ PCI DSS ստանդարտը համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր չափանիշ է, որը հավաստում է վճարային համակարգերի քարտապանների տվյալների պահպանման, մշակման և փոխանցման առավելագույն անվտանգությունը։ Գնահատման գործընթացն իրականացվել է հեղինակավոր Card Security LLC
«Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարությունը տարօրինակ է, քանի որ հակամարտությունը որեւէ կերպ հաղթահարված չէ»․ Ավետիք Չալաբյան
Չալաբյանն ասաց, որ չի կարելի խաղաղության փաստաթուղթ կնքել այն դեպքում, երբ հումանիտար խնդիրները չեն լուծվել․ առնվազն 23 անձ հիմա պաշտոնապես որպես պատանդ են պահված Բաքվում։
«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ
Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը
Արմեն Գրիգորյանը և եվրոպական հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ: Զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել
«Այո, չէր կարելի, պետք չէր»․ Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողի նկատմամբ վարքագծի մասին
Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ այս հարցով էթիկայի հանձնաժողովի չի ստեղծվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հարմար չի եղել, դեռ չենք քննարկել այդ հարցը»։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու դա «խաղաղության օրակարգ» կոչելը Ալիևին հիշեցրել է 23 տարի առաջ հոր թողած զավթողական ծրագրերի պատգամը. Տաթևիկ Հայրապետյան
«Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»
Իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ Սերժ Սարգսյանի համեմատությունը մեծ աղմուկ է առաջացրել. ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել ե՛ւ զռռացողների, ե՛ւ նրանց թոկը պահողների շրջանում, ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ, ոստոստալ եւ մկկալ։ Հոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է՝ հզոր սեանսից հետո ամեն մեկն իրեն գտնում է այս
«Վարդան Ղուկասյանի ճիշտ տեղը բանտում է»․ Ալեն Սիմոնյան
Լրագրողների հարցին՝ այսինքն` Վարդան Ղուկասյանին կկալանավորե՞ն, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Ես որ իմանայի՝ ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես»։
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բողոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։
«Այդ հաղթանակը մերն էլ է․ մենք 300 հազար զոհ ենք տվել»․ Սիմոնյանը՝ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա գնալու մասին
Նա նշեց․ «ԵՄ-ի շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում, բանակցում են ՌԴ նախագահի հետ, մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ ՀՀ-ն պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծ մի ԵՄ պաշտոնյա իր տեսակետն ունի՞․․․Կարող է՝ մի երկրի դա դուր չի գալիս, բայց, կներեք, մենք մեր տեսլականը, մեր ուղղությունն ունենք»։
«Չենք հուսահատվում, որովհետեւ վստահ ենք, որ առաջիկայում կլինեն հնարավորություններ՝ ապացուցելու եւ ցույց տալու, որ կարող ենք ավելին անել». ազատ ոճային ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության մասին
Արսեն Հարությունյանն իր մրցելույթները գնահատեց լավ: «Ես լավ մարզավիճակում եմ եղել Եվրոպայի առաջնությանը: Մի փոքր չհերիքեց, որպեսզի կարողանայի 5-րդ ոսկին նվաճել: Բայց ամեն հաղթանակի հետեւում պարտություն է թաքնված, ամեն պարտության հետեւում՝ մեծ աշխատանք: Մենք աշխատելու տեղ շատ ունենք: Կարեւորը՝ այս պարտությունից հետո ես հասկացել եմ, թե որն էր իմ սխալը: Ու պիտի աշխատենք, որպեսզի աշխարհի առաջնությանը ավելի լավ մարզավիճակում ներկայանանք»,-ասաց Եվրոպայի քառակի չեմպիոնը:
Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ
Սպիտակ տունը մտադիր է 50 %-ով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը
«Ազատություն». Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը։ Թերթի տեղեկություններով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է կտրուկ կերպով կրճատել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների ֆինանսավորումը, դադարեցնել Պետդեպարտամենտի գծով իրականացվող բոլոր մշակութային և կրթական ծրագրերը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի ընդունման հարցին
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 15-ին հանդիպել են ԵԽ քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուրին եւ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորները ներկայացրել են մեր երկրում «Կանանց նկատմամբ
ՀՌՀ-ն՝ տեսալսողական մեդիան կարգավորող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Առաջարկվող մեխանիզմները կերաշխավորեն, որ հեռուստանման մեդիածառայություն (TV-like media) մատուցողները կունենան այնպիսի իրավական պարտավորություններ, որոնք համարժեք են ավանդական մեդիածառայություն մատուցողների նկատմամբ կիրառվող պահանջներին:
Ռուբեն Ռուբինյան. «Սերժ Սարգսյանին կպատասխանեմ՝ իր իսկ խոսքերը մեջբերելով․ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»
Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե այդ տխրահռչակ իրադարձություններից յոթ տարի անց փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում և հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «2026-ին կլինեն հերթական ԱԺ ընտրությունները, ինքն ու իրենց խմբակիցներն իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք՝ մերը։ Ժողովուրդը կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակը»։
ՀՀ իշխանությունները արցախցիների նկատմամբ իրականացնում են ներքին խտրականություն. Լարիսա Ալավերդյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ենթարկվել է Սովետական Ադրբեջանի կողմից ուղղակի ագրեսիվ ռազմական հարձակման, իսկ միջազգային իրավունքն ասում է՝ ամեն ժողովուրդ ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչը եւ արել է արցախցին: Արցախցիները ոչ թե սկսել են գործողություններ, այլ Ադրբեջանի ռասիստական, ցեղասպանական քաղաքականությանը եւ գործողություններին պատասխանել են 1988թ փետրվարի 20-ի իրենց որոշմամբ»,-հավելեց տիկին Ալավերդյանը:
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։
Ջալալ Հարությունյանը մոտեցող թշնամու խմբավորման վերաբերյալ միանշանակ չի պնդել, թե մերոնք են. փաստաբան
այկ Թովմասյանին պատրվակ էր պետք, որ այդտեղից նահանջեն, փախուստի դիմեն ու առանց սպասելու Նորայր Հայրապետյանի հետ համաձայնեցնելուն, անմիջապես ասել է՝ թողեք դիրքը: Նույնիսկ ասել է՝ հրանոթներն էլ թողեք, դուրս եկեք:
Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառ
15 ապրիլի, 2025 թ․, Երևան — Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-ից 22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։ Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ
«Կա՞ դեպք, որ ՔՊ-ն ուրիշ որոշում ունի, Դուք՝ դրանից տարբերվող»․ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները՝ ՔՊ-ական պատգամավորին
ագուհի Ղազարյանին հարցրին՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ թանկացմանը, Դուք կարծում եք՝ քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ» է, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող կողմ կամ դեմ լինել թանկացմանը։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Քաղաքացին վճարում է իր տրանսպորտի գումարը և չի տուգանվում»։


















































