Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները: Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար: Սամվել Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

«Թուրքական մամուլում լայն լուսաբանվեց, որ Հայաստանի հետ քննարկել են ոչ միայն սահմանի բացման, այլ նաեւ տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր»․ Ռուբեն Սաֆրաստյան

Սաֆրաստյանը միաժամանակ ասաց, որ հիմա հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություն չի տեսնում, որովհետեւ Թուրքիան իր դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հայտնել է․ մինչեւ հայ-ադրբեջանական պայմանագիր չստորագրվի, Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Դռնբացեքի արարողություն

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները շատ լավ են ընթանում․ Դմիտրի Պեսկով

«Ազատություն» – Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները շատ լավ են ընթանում, սակայն դեռ վաղ է ակնկալել արդյունքներ՝ Ջո Բայդենի օրոք հարաբերություններին հասցված վնասի աստիճանի պատճառով: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան շփումներն իրականացվել են մի քանի մակարդակներում, այդ թվում՝ Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի մակարդակով: «Բայց, իհարկե, չի կարելի որևէ արագ արդյունք

Բժշկարանները՝ Մատենադարանում պահվող ձեռագրերի ինքնատիպ օրինակներ

Մատենադարանում պահվող ձեռագրերի ինքնատիպ օրինակներ են բժշկարանները, որոնք բժշկական խորհուրդներ, տեղեկություններ պարունակող գրքեր են։ Միջնադարյան հայ բժշկագիտության տարբեր ժամանակափուլերի բժշկական ձեռագիր մատյանները հիմնականում ամբողջացել են հայտնի բժշկապետերի՝ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Ահարոն Եդեսիացու տոհմի, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար և Բունիաթ Սեբաստացիների, Աստվածատուր սարկավագ գրիչի աշխատություններում։ Հայկական դասական բժշկության հիմնադիր, 12-րդ դարի մեծանուն գիտնական, «Ջերմանց Մխիթարություն» աշխատության հեղինակ՝բժշկապետ

Քրիստոսով նորոգվել ու ծաղկազարդվել՝ պատրաստ լինելով Տիրոջ փառահեղ գալստյանը

Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Հասարակական կազմակերպությունները դիմել են ՀՀ ԱԳՆ-ին՝ խնդրանքով, որ Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանության հյուպատոսական իրավունքը պատվիրակի Շվեյցարիային․ ՍիվիլՆեթ

«Իրավական ուղի» և «Արցախի ժողովուրդների շահերի և իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունները մարտին դիմել են Հայաստանի ԱԳՆ-ին՝ խնդրանքով, որ Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանության հյուպատոսական իրավունքը պատվիրակի Շվեյցարիային՝ որպես երրորդ երկրի. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի»-ի (Path of Law) համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ Սահակյանի՝ ԱԳՆ-ն իրենց տեղեկացրել է, որ դիմել-չդիմելու

ՀՀ գործող իշխանությունները ծրագիր ունեն կողպեքի տակ առնել Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքը` վերջ դնելով Արցախի հանրապետության պետական ինստիտուտների գոյությանը. Ալյոշա Գաբրիելյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ գործող իշխանությունները ծրագիր ունեն մինչև մայիսի վերջ կողպեքի տակ առնել Երևանում գտնվող Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքը, դրանով իսկ` վերջ դնելով Արցախի հանրապետության պետական ինստիտուտների գոյությանը։ Այդ գործին են լծված նաև իրենց հանրային գործիչներ համարող որոշ իշխանամետ ու իշխանությունների կողմից սնվող արցախցիներ։ Վերջիններս ջուր

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: ՀՀ ԿԳՄՍՆ

Արարատ Միրզոյան․ Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն․ ՍիվիլՆեթ

Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանին, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների և այլ հարցերի մասին։ Նախարարի հետ հարցուպատասխանը՝ ստորև։ – Մինչև Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումը՝ Դուք հանդիպեցիք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին: Սա երկու նախարարների առաջին հանդիպումն էր

«Խնդիրը դեսպանատները չեն, խնդիրը Հայաստանի իշխանության մեջ է, որովհետեւ 070 կոդի հարցը առաջ են քաշել հենց ՀՀ իշխանությունները»․ ինչո՞ւ արցախցի երեխաներին վիզա չեն տրամադրել

«Ես որեւէ երեխայի չեմ ստիպելու, որ ինչ-որ մեկի փառասիրությունը հագեցնելու համար իրենք գնան ու ՀՀ քաղաքացիություն ընդունեն։ Առանց քաղաքացիություն ընդունելու էլ մենք ՀՀ քաղաքացի ենք։ Այդ ո՞նց է, 30 տարի այդ հարցով խնդիր չենք ունեցել, հիմա ասում եք՝ ձեր անձնագրի կոդը խնդիր է»։

Երջանկությունը սկսվում և ավարտվում է մեր մեջ․ ես երջանիկ եմ եղել և՛ Հնդկական օվկիանոսի շքեղ կղզում, և՛ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկա․ Ռուբեն Վարդանյանի յոթ կարևոր աքսիոմները

Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում է իր կյանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպեսզի մարդիկ ևս մտածեն դրանց շուրջ. «Մի հնդիկ փիլիսոփա ասել է, որ անգիտությունը սկիզբ չունի, բայց ունի ավարտ: Լուսավորությունն ունի սկիզբ, բայց այն երբեք չի ավարտվում։ Այնպես որ, պետք է գնալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-16-ին՝ անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիլի 13-16-ին սպասվում

Քարոզչական գագաթնաժողով՝ Կապիտոլիումի բարձունքում․ գլխավոր մասնակիցներից էր Ջո Մանգանիելոն

Հարյուրավոր ամերիկահայեր քարոզեցին Կապիտոլիումի բարձունքում հայ պատանդների ազատ արձակման օգտին՝ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ ս․թ․ մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը: Գագաթնաժողովի գլխավոր մասնակիցներից էր «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն, ով պատմեց իր մեծ տատիկի մասին՝ երբ Հայոց ցեղասպանության ժամանակ նա կորցրեց իր ողջ ընտանիքը,

Վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը․ Shamshyan.com

Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանը ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն X սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Անթալիայում հանդիպել է  Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: «Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է

Օսակայի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացված են նաև ՀՀ կառավարության մեգանախագծերը՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու

Թղթե տնակ՝ ճոճվող նավակում․ «Հայացք Երևանից»

ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի համար, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նա իշխանազրկվեց, իսկ ավելի ճիշտ՝ մանդատը վայր դրեց ավելի վաղ, քան կանխատեսել կամ բերանից թռցրել էր գինովցած վիճակում՝ Գյումրիում: Լրագրողների հետ լեզվակռվի ընթացքում Գաբրիելյանն ասել էր. «2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս վայր դնում»: Ըստ ամենայնի, Փաշինյանը նրան հենց այս խոսքերի համար

Ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը «Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից բազում ժողովուրդ գնաց: Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ոչ թե կադրային ճգնաժամ է, այլ՝ առաջնորդության. «Հայացք Երևանից»

Ոլորտի փորձագետների պարզաբանմամբ՝ եթե հաջողվի անգամ բարձր աշխատավարձով լավ մասնագետներ ներգրավել կառավարությունում, միեւնույն է, նրանք կձախողեն աշխատանքը, քանի որ բոլորովին տարբեր խնդիրներ են դրված մասնավոր եւ պետական հատվածների առջեւ: Մասնավորում առաջնայինը շահույթն է, պետական հատվածում՝ ռեսուրսների ճիշտ կառավարումը: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանում եւ, առհասարակ, չկա կադրային խնդիր, կա Փաշինյանի հետ կամ նրա ստորակարգության ներքո աշխատել չկամենալու

Պատվազուրկ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ամբաստանյալներից պատանդի են վերածվել. The Insider

Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի սրտահույզ կադրերը, որտեղ նա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, ցնցել են Հայաստանը։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ Բաքվում կանգնած է դատարանի առջև։ Ղարաբաղի հայ ղեկավարների նկատմամբ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանում և սրում հակահայկական տրամադրություններն Ադրբեջանում, գրում

«Ժառանգության» նիստում խորհուրդը որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական խորհրդի լիագումար նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցում էին երկրի տարբեր մարզերից ժամանած վաթսուն պատվիրակներ՝ քննարկելու հայաստանյան, տարածաշրջանային, միջազգային եւ ռազմավարական արդի զարգացումները: «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը եւ որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային

Կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը

Այսօր կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 1600 աշակերտ մայրաքաղաքից, բոլոր մարզերից, Ջավախքից, Քուվեյթից և ԱՄՆ-ից: Հանրապետական եզրափակիչ փուլ հասավ 108 մասնակից, որոնք մրցում էին հետևյալ անվանակարգերում: Վիրտուալ լաբորատորիա Համակարգչային խաղեր Կրիայ  օլիմպիադա Python oլիմպիադա Սարքերի ինտեգրման նախագծեր Պատանի ճարտարագետներին ողջունեցին Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր եւ չգերազանցել թույլատրելը արագությունը։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն,

«Չենք ուզում պայմանավորվել մի բանի շուրջ, և մեկ-երկու տարուց, երբ, օրինակ, ՀՀ-ում իշխանություն փոխվի, մենք նույն իրավիճակում հայտնվենք»․ Ջեյհուն Բայրամով

Հղում կատարելով Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ Ջեյհուն Բայրամովն ասաց․ «Նախարար Միրզոյանն իրականում լավ հայտարարություններ է անում, բայց ավելի կարևոր հարցեր կան»։

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը՝ մեծահասակների պայքարում

Ռուսական կողմը հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստակամությունը

Ապրիլի 12-ին Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի

«Մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի մի պահի հետ առնչվել, որը հավասարազոր կարող է լինել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին: Բայց դա տեղի կունենա արդեն Հայաստանի իշխանության կողմից». Լարիսա Ալավերդյան

«Ինձ շատ անհանգստացնում է այն, որ մայիսի 21-ին վերջանում է Արցախի ազգային ժողովի լեգիտիմ ժամանակը: Քիչ է մնացել, շուրջ 40 օր: Հիմա խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու: Ո՞վ է ձեզ ասել, որ «Միավորումը» կամ «Ջենեսիզը», կամ «Հայաքվեն»  տիրապետում է ամբողջ հանրության դաշտին: Ո՞վ է ձեզ ասել, որ վաղը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031