Օրվա լրահոսը

Ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է: Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին: Այս ամենը «խաղաղության

Կարեն Ասլանյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, Կարեն Ասլանյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, իսկ Մանվել Խաչատրյանը պարտվել է բրոնզե եզրափակչում:

Շարունակվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման  աշխատանքներին

Ապրիլի 12-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ: Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման  աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի

Արթուր Ալեքսանյանը պարտվեց բուլղարացի մարզիկին

Ցավոք, Արթուր Ալեքսանյանը 1:2 հաշվով պարտվեց բուլղարացի Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Սավել Գրիգորյանը սփոփիչի հնարավորություն է ստացել: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Կա ընտրություն. սպասել ևս հարյուր կամ երկու հարյուր տարի, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթաց՝ դնելով մեկ աղյուս․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում, Անթալիա Հարց. Պարո՛ն Միրզոյան, նախորդ ամսվա ընթացքում, խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելուց հետո, Ձեր ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Դուք հենց նոր լսեցիք Ձեր ադրբեջանցի գործընկերոջ կողմից հնչեցված այն մտահոգությունները, որոնք Բաքուն ունի

Սահմանադրագետ. «Կառավարությունն իր ծրագրում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին նվիրված դրույթներ ունի, որ պարտավորվում է առաջնորդվել արցախցու իրավունքներով ու շահերով, ապահովել Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը»

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի»՝ այսօր կազմակերպած քննարկմանը իրավաբան սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր տնօրեն Գոհար Մելոյանը նշեց, որ առաջին անգամ չէ՝ արցախցիների մտահոգությունները կիսում է. «Բայց այսօրվա դրությամբ մենք առերեսվել ենք մի իրավիճակի, երբ արցախցի մեր քույրերն ու եղբայրները առավել խոցելի վիճակում են թե հոգեւոր հարթության մեջ, թե առավել եւս այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակներում: Դա

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Արամ Ա. Վեհափառը բարձր գնահատեց Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէին գործունէութիւնը

Շաբաթ, 12 Ապրիլ 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Համահայկական Խաղերու Համաշխարհային Կոմիտէի պատուիրակութիւնը, գլխաւորութեամբ Կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանի։ Պատուիրակութեան մաս կը կազմէին փոխնախագահներ Ստեփան Տէր Պետրոսեան ու Վրէժ Շառոյեան, անդամներ Միսաք Նաճարեան ու Շահան Սէմէրճեան եւ տեղեկատուական հարցերու պատասխանատու Լիլիթ Կասեան: Հանդիպման ընթացքին Կոմիտէի պատուիրակութիւնը Վեհափառ Հայրապետին

«Կարող են՝ թող ապահովեն, թող ռուսական զորքերը մտնեն ԼՂ տարածք, թող Լաչինի միջանցքը բացվի և սկսի որպես միջանցք գործել»․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց՝ միակ փաստաթուղթը, որ կարող է ԼՂ ժողովրդի շահերը պաշտպանվել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։

«Հարավային Հայաստանում կա 45 կիլոմետր, որն ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի երկու հատվածները կապելու համար, առաջարկել ենք, բայց դրական պատասխան չենք ստացել»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Մեզ համար, մեր ադրբեջանցի, մեր վրացի գործընկերների համար կա ընտրություն՝ սպասել ևս մի քանի հարյուր տարի՞, թե՝ սկսել գործընթացն այժմ՝ աղյուս առ աղյուս կառուցել խաղաղություն տարածաշրջանում, հաստատել էներգետիկ համագործակցություն, տարանցիկ նախագծերի շուրջ համագործակցել»։

Ոստիկանություն ահազանգած անձը և նրա մտերիմը բեմականացրել էին առանձնապես ծանր հանցագործությունը՝ հափշտակելով շուրջ 9․200․000 ՀՀ դրամ

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։ Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված

Այսօր մենք այստեղ ենք, որովհետեւ հավաքվել է արցախահայությունը: Վաղը այս նույն տեղում լինելու է Վարդենիսի, Ջերմուկի հայությունը

Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում հանդիպում-քննարկումներ են սկսվել հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկվում են արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները: Քննարկմանը ներկա էին «Համահայկական ազգային միասնական խորհուրդ»-ի անդամ Ալբերտ Բազեյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Նաիրի Հոխիկյանը և այլք։ Առաջարկ եղավ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝

Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը. Արմեն Գասպարյան

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին: Մարզային միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը: Ողջույնի խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև` գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին. Factor.am

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Ասիլյանի ընտանիքից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է

Քաղաքացիները կազմակերպել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն

«Ազգային ճակատ» – Գարեգին Նժդեհի արձանի հարակից հատվածում քաղաքացիները կազմակերպել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն։ Նկարներում պատկերված են Արևմտյան Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունները։ Ցուցատախտակին կցված են քարտեզներ, որի վրա այցելուները կոճգամներով կարող են նշել այն քաղաքները, որտեղից գաղթել են իրենց նախնիները։ Իրազեկման ակցիան շարունակվելու է նաև վաղը՝ ապրիլի 13-ին, ինչպես նաև հաջորդող

Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել

Ապրիլի 6-ին Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողներին այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։

Միջազգային գործընկերների հետ այս և տեղում բազմաթիվ այլ շփումներից կարող եմ փաստել, որ բոլորն աջակցում են խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում մեր պատվիրակությունը տասնյակ երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և կազմակերպությունների պատվիրակությունների հետ՝ Դանիայից, Նորվեգիայից, ԱՄԷ-ից, Բելգիայից, Կատարից, Ինդոնեզիայից, Իրանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Բրազիլիայից և այլն։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատվիրակության կազմում էի գործընկերներիս՝ Ծովինար Վարդանյանի, Արսեն Թորոսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի հետ: Քննարկել ենք

Փաշինյանը արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հրապարակել, որում, մասնավորապես, ասում է․ Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը՝ մեծ զոհերի գնով, Փաշինյանը Պրագայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և հիմա արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել թիվ 147 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը Ապրիլի 11-ին այցելել եմ Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։ Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։ Շեշտել եմ դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների կրթության

«Մենք էլ ունենք Ադրբեջանի Սահմանադրության հետ կապված պահանջ․ եկեք բառախաղով չզբաղվենք»․ Միրզոյան-Բայրամով բանավեճ՝ Անթալիայում

Արարատ Միրզոյանն ի պատասխան Ջեյհուն Բայրամովի առաջադրած նախապայմանների՝ ասաց․ «Միայն մեկ մարմին գոյություն ունի, որ կարող է ՀՀ Սահմանադրության հետ կապված որոշում կայացնել․ ՀՀ ՍԴ-ն է»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի

«Գետնի վրա մենք չունենք կոնֆլիկտ, բայց թղթի վրա մենք չունենք համաձայնագիր խաղաղության մասին»․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ հայտարարեց․ «Չեմ կարծում, որ անցյալի մեջ խորանալը կլինի կառուցողական և կբերի բոլորի համար շահավետ և կառուցողական լուծումների»։

Բագրատ Սրբազան. «Մենք ապրում ենք ճահճային իրականության մեջ, եւ ես հանձն եմ առել չորացնել այս ճահիճը»

«Ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի շարունակական պարտությունների  պատճառը մեղքն է, այդ մեղքից պարտվելը եւ մեղքը չընդունելն ու վերացնել չփորձելը: Սուրբ Գիրքը դրա մասին ասում է, որ ազգերը արդարության պակասից են նվազում եւ մեղքի առկայության պատճառով դառնում են, պարզապես, չգոյություն: Այս իմաստով, մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք անդրադարձ ունենանք, ընդունենք

Հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի

Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների, բայց չի կարողանում դրա համար միջազգային ընկալում ապահովել. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ վերլուծական նյութերին ու իմ հանրային խոսքին հետևողները շատ լավ գիտեն, որ ես սիրում եմ խոսել փաստերով։ Մի հետաքրքիր ու կարևոր վիճակագրություն եմ ցանկանում ձեզ ներկայացնել։ «Խաղաղության» պայմանագիր կոչվածի համաձայնեցման, ավելի ստույգ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի ներկայացրած պահանջներն ընդունելու մասին

Ժամանակն է թողնեք այն աթոռները, որոնցից այդքան ջանասիրաբար կառչել եք․ Սարգիս Հովսեփյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Ոչ ոքի իրավունք տրված չի Հայկական ֆուտբոլը հասցնել այս աղետալի վիճակին, բերել անհիմն պատճառներ ձախողումների համար, շարունակել կառավարել և հայտնել, որ շարունակելու է կառավարումը, քանի որ իրենց հրաժարականը չեն պահանջում ՀԿ-ները, որոնց մի զգալի մասին ձայնի իրավունք են տվել հենց ներկայիս ղեկավարները: Հայկական ֆուտբոլը ձեր և

«Խաչելության խորհուրդը մի քանի հավատարիմներով դարձավ Հարության հաղթանակի խորհուրդ»

Ծաղկազարդ, Խաչելություն, Հաղթանակի խորհուրդ, Բագրատ Սրբազան

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը. ԱԳՆ

2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։ ՀՀ ԱԳՆ

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը

Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031