Օրվա լրահոսը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Դիանա Գասպարյանին
ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։Հանրային ծառայության
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Instagram-ի իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել։
Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է․ Գեւ Իսկաջյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները առցանց քննարկում են ունեցել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջյանի հետ։ Խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու, հայ պատանդների ազատ արձակման եւ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացվող Հայ դատի գրասենյակների աշխատանքները։ Նա ԱՄՆ Հայ դատի ներկայացուցչին է ներկայացրել Արցախի ժողովրդի պահանջները, ակնկալիքներն ու
Ապրիլի 10-ին Երևանից և ՀՀ մարզերից բազմաթիվ ահազանգեր են ստացվել` քամու հետևանքով առաջացած վնասների փաստերի առթիվ
Վնասներ՝ քամու հետևանքով
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Տեղեկանք Աշխարհի հիշողության միջազգային
«Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք և պետք է պատասխանատվություն ունենանք մեր քաղաքացիների և մեր սերունդների նկատմամբ». Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ
Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը կպայքարեն ԵԱ չեմպիոնության համար
Հունահռոմեաական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բրատիսլավայում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում մտան եզրափակիչ եւ վաղը կգոտեմարտեն չեմպիոնական տիտղոսի համար: Կիսաեզրափակչում Ասլանյանը մեկուկես րոպեում առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկի նկատմամբ եւ վաղը եզրափակչում կգոտեմարտի թուրք Քերեմ Քամալի հետ: Մալխաս Ամոյանը 5:1 հաշվով պարտության մատնեց
Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։ Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։ Արեգ Հովհաննիսյանը ետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում,
Ի՞նչ անակնկալ է սպասվում Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման օրը
4 տարվա վերանորոգումից հետ մշակութային կարեւոր օջախը նորովի կներկայանա
Շիրակի մարզի՝ բնության գրկում գտնվող մի ռեստորանի կառուցման հետքերով․ պետությանը պատճառվել է 8․599․236 դրամի վնաս
Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ոստիկանության ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու կասկածանքով սկսել են ուսումնասիրել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթիի նախկին համայնքապետ Թորգոմ Սահակյանի` (Ախուրյան համայնքի ներկայիս ավագանու անկախ անդամ) 2016 թվականին կատարած հողահատկացումներից մեկը։ Ոստիկանությունը փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ նախկին համայնքապետը իր պաշտոնավարման ընթացքում իշխանական և ծառայողական
Արցախի թեմի Թեմական խորհուրդը դատապարտում է Վատիկանի հակահայկական գիտաժողովը
Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացել է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը մեծ աղմուկ է բարձրացրել հայագետների, պատմագետների և, առհասարակ, մտահոգ հանրության շրջանում։ Գիտաժողովի ժամանակ աղվանական են ներկայացվել հատկապես հայկական հուշարձանները, եկեղեցիները, վանական համալիրները, այդ թվում՝ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի
Թուրքիայի երազանքն այսօր կյանքի է կոչվում՝ Նիկոլի ձեռամբ. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. Մի քանի օրից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ մի իրադարձություն, որի գոյության շուրջ այսօր լուրջ պայքար է ընթանում հայաստանյան հանրային դիսկուրսում։ Այս մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն երկրի գլխավոր նիհիլիստն է, ով ամեն բան անում է՝ ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուր դրվագ և դետալ ջնջելու համար հանրային հիշողությունից։ Նիկոլ Փաշինյանն, ըստ
Նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին: Ստորև թարգմանաբար հատված է ներկայացվում հարցազրույցից. Հյու Հյուիթ: Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան
«Մեկ մարդու նման պետք է արցախցիների պահանջի կողքին լինենք, որովհետեւ այն նաեւ ՀՀ անվտանգությանն է վերաբերում․ չկա Արցախը, ամեն օր Հայաստանի վրա կրակոցներ են»
Մանե Թանդիլյանը նաեւ ասաց, որ արցախցիների քաղաքական ու իրավական պահանջներն էլ են իրագործելի, այդ թվում՝ վերադարձի հարցը, եթե իրենց ներկայությունն այստեղ կարողանանք արժանապատվորեն ապահովել։
Դատավոր Արման Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ՀՀ-ում կարող է գործել ազատ կարծիք արտահայտելու իրավունքը. փաստաբանը՝ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցուն արդարացնելու որոշման մասին
Ալբերտ Առստամյանը կրել է նյութական ու բարոյական վնաս. փաստաբան
Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք. Սերդար Քըլըչ. ՍիվիլՆեթի բացառիկ հարցազրույցը
Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։ – Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։
«Կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձոր նետեցի». Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցին շնորհակալություն հայտնեց դատարանին
Մի քիչ անհանգիստ էի այսօր: Մտքովս չի անցել, որ դատարանը կարդարացնի. Ալբերտ Առստամյան
Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը
Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ
Հայ պատանիները Դուբայում միջազգային կրթական ծրագրի են մասնակցում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ
2025 թվականի ապրիլի 6-ից 21-ը, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նախաձեռնել է կրթական ուղևորություն դեպի Դուբայ՝ ուղղված Հայաստանի երաժշտական դպրոցների պատանի երաժիշտների և ուսուցիչների մասնագիտական աճին, զարգացմանը ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այս բացառիկ կրթական նախաձեռնության էքսկլյուզիվ հովանավորն է GTB Holdings ընկերությունը՝ ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի, ում աջակցությունը հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ձեռք
Իտալական պարբերականը ներկայացրել է Հայաստանի լավագույն գաստրոնոմիական վայրերը
Իտալական Gambero Rosso (gamberorosso.it) հարթակում հրապարակվել է հոդված Հայաստանի մասին, վերնագրված՝ «Որտե՞ղ ուտել և գիշերել Հայաստանում. ճանապարհորդություն հնագույն գինիների, կարասների և ավանդական հացերի աշխարհում»։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի լավագույն գաստրոնոմիական վայրերը, ինչպես նաև անկրկնելի համեղ ուտեստները, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուր անկյունում։ Հայաստանի խոհարարական ժառանգությունը աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ամբողջական հոդվածն՝ այստեղ: Զբոսաշրջության կոմիտե
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն արդարացվեց
Դատարանը ապացուցված չհամարեց մեղսագրվող հանցակազմի առկայությունը
Երեխաների նկատմամբ բռնությունը՝ իր բոլոր տեսակներով, լրջագույն խնդիր է և դրա հասցեավորման պատշաճ կառուցակարգերի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ
Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։
Մենապարողիս տարիների փորձը յուրատեսակ խթան էր բալետի արտիստների վերականգնման գործընթացը ուսումնասիրելու համար, հենց այդ թեմայով էլ դիսերտացիա եմ գրել. պրեմիեր պարող Դալեր Զապարով
Բալետի արտիստ Դալեր Զապարովը մոտ ժամանակներս, բեմը թողնելուց հետո, Թբիլիսիում կամ Ալմաթիում կհիմնի վերականգնողական կենտրոն սպորտսմենների և արտիստների համար
Պատրաստ չեմ Արցախը տեսնել ողբերի շարքում. Շահեն Դանիելյան
Արցախ TV. Հայացքն Արցախին հաղորդման հյուրը «Աստղիկ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Շահեն Դանիելյանն է։ Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, մասնագիտական կրթություն ստացել Երևանի բժշկական համալսարանում։ 3-րդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Շատերի պես թողեց ուսումը և վերադարձավ հայրենիք։ Պատերազմի ավարտին արդեն սպայի ուսադիրներով էր, ինչը վկայում է նրա
Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով
«Փաստինֆո». Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն
«Պատգամավորը, որն առավոտից երեկո Հայաստանի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», Բաքվի քաղաքական ծրագրերի ամենաակտիվ խոսնակներից է»
Ալիևը բառացի ասել է․ «Սրան զուգահեռ՝ եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է․․․»։
Մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են․ ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակը հերքում է Մոհամմադ Ջավադ Զարիֆին
«Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»,- ասված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի տարածած մեկնաբանության մեջ:
ՊԵԿ-ում քննարկվել են նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր
Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից


















































