Օրվա լրահոսը

Եթե ընտանիքի անդամների եկամուտը 55 000 դրամից պակաս է, ընտանիքը կդիտարկվի աջակցության նոր ծրագրի շահառու. Փոխնախարարը՝ արցախցիների մասին

Աջակցությունը չի վերաբերում մանկատներում եւ ծերանոցներում գտնվողներին, պետության տրամադրած տարածքում բնակվողներին

Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն անդամահատել են

«Փաստինֆո». Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն անդամահատել են: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ մնաց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություն տրամադրելուց, միայն հայտնեց, որ ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ «Գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց նա։

Պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Դատարանին ուղղված գրություններով փաստաբանի կողմից նշվել էր նաև, որ տվյալ գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 6-ին:

Երդվյալները՝ «ծանոթ-բարեկամների» միջոցով հարցեր լուծելու միջո՞ց, թե՞ «ժողովրդավարության գոհար»

Հայաստանի Հանրապետության դատական համակարգում երդվյալ ատենակալների ինստիտուտ չի գործում։ Սակայն, 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախատեսվում էր 1215-ի Ազատությունների մեծ խարտիայում ամրագրված երդվյալ ատենակալների ինստիտուտի գործածումը մեր երկրում։ Երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է պատահականության սկզբունքով ընտրված մոտավորապես տասը սովորական քաղաքացիներից, որոնց վրա դրվում է մեղադրյալի մեղավորության հարցը որոշելու պատասխանատվությունը։ Շատ երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, երդվյալ ատենակալների

«Այս մարզաձևում էական առաջընթաց ունենք». Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը: Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց կմասնակցեն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում , 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան

Եղել են մեքենայություններ, կառավարությունում էլ ինչ-որ մեկն անցկացրել է դա. պոլիտեխնիկցիները՝ ռեկտորի ընտրությունների մասին

Դավիթ Ղազարյանը հարց հնչեցրեց. «Հարգելի կառավարություն, մենք ուզում ենք իմանալ, թե ով է անցկացրել ռեկտորի ընտրության արդյունքները, նախարար է եղել, փոխվարչապետ, թե ով… Ես այն կարծիքին չեմ, որ վարչապետը նստում ու բոլոր թղթերի միջով անցնում է, գիտենք, որ ինչ-որ մեկը պետք է ներկայացնի… Հիմա ուզում ենք իմանալ՝ ով է սա անցկացրել կառավարությունում»:

Այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին դուք գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան

Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:

Հրանտ Բագրատյանի «Հատուկ կենսաթոշակի» գործի քննությունն ավարտվեց

2022 թվականի փետրվարի 25-ից դատարաններում էր ՀՀ նախկին վարչապետի վարչական գործը: Այն վերջապես հանգուցալուծվեց այս տարվա ապրիլի 7-ին: Երեկ այս որոշումն ուղարկվել է կողմերին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության դեմ գործով պահանջել էր նշանակել իրեն, որպես ՀՀ Գերագույն խորհրդի՝ «ՀՀ կառավարության նախագահի գործունեության եւ անվտանգության պետական

Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց

«ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը. Սարգիս Արզումանյան

Պայքարը, սակայն, ավարտված չէ։ Դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։

Բաքվի բանտից անձնազոհ հայի՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի ասելիքը

Հատուկ՝ մի քիչ ուշացումով գրեցի սույն հոդվածը, որպեսզի հասկանայի, թե ինչ մոտեցումներ կլինեն Ռուբենի հայտարարության վերաբերյալ: Այն, որ Ռուբեն Վարդանյանը բացառիկ հայրենասեր հայ մարդ է, կարծում եմ՝ դա արդեն աքսիոմա է: Դա արագ հաստատվեց այն բանից հետո, երբ նա թողեց մոսկովյան բազում վայելքներով հարուստ կյանքը եւ վերադարձավ Արցախ ու փորձեց իր մասնակցությամբ՝ աշխատանքով, ծառայել Արցախին

Վարդան Ղուկասյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նիստն անցկացրեցին դռնփակ ռեժիմով

Դատական նիստին Վարդան Ղուկասյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք չէին ներկայացել։

Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել Լուի Բոնոյի հետ, սակայն չկա պաշտոնական հաղորդագրություն. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման,

Խաղաղության տապալման Բաքվի հայաստանյան «սցենարները»

Արցախահայության խնդիրը, իրավունքները միջազգային հանրությանն ավելի են անհանգստացնում, քան Հայաստանի իշխանություններին Պաշտոնական Երեւանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած

«Որոշեցինք պարզել՝ իրանահայ կանայք «շարժե՞լ են ասեղը»». հայ կինը Իրանի արդիականութեան ձեւաւորման գործում՝ վկայութիւններ գրքում. «Ասպարեզ»

«Հայ Կինն Ու Փոքրամասնային Ներգործութիւնն Իրանական Արդիութեան Կերմտան Գործում. 1860-1979» (The Armenian Woman, Minoritarian Agency, and the Making of Iranian Modernity, 1860–1979) գիրքը, հեղինակները՝ Հուրի Պէրպէրեանն ու Թալին Գրիգորը հայ համայնքին ներկայացրեցին Մարտի 8-ին, նաեւ իրենց գրքի միջոցով խորհրդանշելով հայ կնոջ դերը համաշխարհային պատմութեան կերտման գործում: ՀՄԸՄ-ի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում, հեղինակները կիսուեցին գրքի ստեղծման իրենց

Անձրեւը դադարեց` չորս օր անց իրավիճակը նույնն է լինելու, որովհետեւ մեծ քանակությամբ հասուն, մեծ սաղարթներով ծառեր են հատվել. Սիլվա Ադամյան. «Հրապարակ»

Կներեք, բայց պետք է ասեմ, որ մեր հանրության մեջ այսքան շատ են տգետները, թող ոչ մեկը չնեղանա ինձնից, բայց զարմացնում է ինձ տգետների առատությունը, տգետ են` թե՛ քաղաքականապես, թե՛ հանրային կարեւոր նշանակություն ունեցող հարցերում

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, երեկ որոշել է փոխել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը։

Հայաստանը պետք է տեր կանգնի բռնի տեղահանված արցախցիների իրավունքների իրացման գործընթացին. «Ապառաժ»

ՀՀ-ն՝ որպես Արցախի երաշխավոր պետություն, փաստացի հրաժարվում է նրա իրավունքների պաշտպանությունից, դա է վկայում վերջերս նաեւ ԱԳՆ հնչեցրած դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու մասին։ Հղում անելով, այսպես ասած, իրավական ուժ չունեցող ԱՀ նախագահի «Արցախի լուծարման հրամանագրին», Հայաստանի ներկա իշխանությունը ցույց է տալիս իր անզորությունն ու դիմադրելու չկամությունը, վերահաստատում իր ապազգային կեցվածքը։

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կոչ է անում նախագահ Թրամփին չեղարկել ԱՄՆ-ի ֆինանսավորումը Ալիևի ցեղասպան վարչակարգին բեռնատար ինքնաթիռների վաճառքի համար

«EXIM բանկի գործողությունը ոչ միայն բարոյապես անընդունելի է, այլև ռազմավարական առումով կարճատես է, օժանդակելով և օգնելով Ադրբեջանի ագրեսիայի գործում, հակասելով ԱՄՆ օրենքներին, մեր միջազգային պարտավորություններին և համընդհանուր մարդասիրական արժեքներին: Նախագահ Թրամփը պետք է անհապաղ գործի՝ արգելափակելու այս վարկը և պահպանելու Ամերիկայի հանձնառությունը խաղաղության և հալածված քրիստոնյաների պաշտպանության նկատմամբ»:

«Փոխանակ այդ ջրերն օգտագործեն մեր կարիքների համար, պարզվում է` Ադրբեջանի հետ քննարկումներ են անում». Գառնիկ Դանիելյան. «Հրապարակ»

Փաստորեն, մենք ապահովում ենք մեր ջրային ռեսուրսների անխոչընդոտ եւ անխափան հոսքը դեպի Ադրբեջան

Ժամանակն է, որ Հայաստանի ներկայացուցիչները՝ դեսպանությունները, եկեղեցիները խոսեն: Ադրբեջանը միջազգային մասնագետներին թող արտոնի Արցախ գնալ. Յասմին Դում Թրագութ. «Ազգ»

Երեկ հայկական մեդիան անդրադարձավ նույն օրը՝ ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի հրավիրած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային 12-րդ գիտաժողովին, որի նպատակը հայկական հետքը ջնջելն է: «Ահավոր է, ապշած եմ ուղղակի, որ Վատիկանում այսպիսի գիտաժողով է անցկացվում», մեզ հետ երեկ կայացած զրույցում զարմանքով եւ զայրույթով արտահայտվեց հայագետ Յասմին Դում Թրագութը: «Ինչպե՞ս է այսպիսի

Մարդիկ կան՝ ասում են. «Դե, չենք վստահում, բայց ի՞նչ է փոխվելու, եթե սա անենք». Լիդյա Մանթաշյան

Մանթաշյանի խոսքով՝ չնայած բոլորն էլ գիտեն, որ ակցիան իրավական հիմք չունի եւ արվում է զուտ քարոզչական նպատակով, մարդիկ գալիս են «իրենց վճռական անվստահությունը հայտնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։

ՔՊ-ականները լավ կլինի հետամուտ լինեն Աննայի «պարտվել սովորելու» մասին արտահայտությանը, քանի որ ուշ թե շուտ պարտվելու են. «ՉԻ»

Օրերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ խեղաթյուրելով արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, ընդգծել էր պարտվել սովորելու կարևորությունը։ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս», – Աննայի փոխանցմամբ՝ իբր ասել է Մաթևոսյանը։ Մինչդեռ գիտենք, որ արձակագիրն իրականում իր «Մեծամոր» էսսեում գրել է․ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։ Չմոռանանք նաև, որ իրականհայաստանապետ Նիկոլ Փաշինյանը պարտությունը հպարտության

Որոշ մտքեր խոսում են այն խառնաշփոթի մասին, որը տիրում է Հայաստանը կառավարող անձի գլխում. «Հրապարակ»

Կգա ժամանակ, եւ վավերագիրները կկազմեն Նիկոլ Փաշինյանի թեւավոր խոսքերի բառարան, արտառոց մտքերի հատընտիր ու կհրատարակեն, որոնք կարդալով` սերունդները կապշեն, թե նման մտքեր ունեցող անձն ինչպես է 7 (գուցե` ավելի) տարի կառավարել մեր երկիրը 21-րդ դարի այս բարդ փուլում: Դրանց միայն մի փոքր մասը թվարկենք. «պատերազմը չի եղել իմ օրոք, այլ ես` պատերազմի», «ես 7 տարի

Խնդրագիրը ստորագրելով դուք կարո՛ղ եք օժանդակել Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը

Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը

«Առողջի» եւ «հիվանդի» հարաբերակցությունը 10/1 է

Քրիստոնյա ճգնավորության հիմնադիրներից մեկը՝ Անտոնիոս Մեծը (3-4 դար) այսպիսի մի արտահայտություն ունի՝ «Կգան վերջին ժամանակները, եւ տասը հիվանդներ կգան մեկ առողջի մոտ ու կասեն՝ դու հիվանդ ես, որովհետեւ մեր նման չես»: «Վերջին ժամանակներում», երբ ամեն ինչ փլուզվում է, ինչպես որ դա հիմա է տեղի ունենում, բնականաբար, ավելի հավանական է, որ ամեն ինչ գլխիվայր շուռ կգա:

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները

Իր վերջին ոչինչ չասող, ավելի շուտ՝ Նիկոլին հատուկ մեսիջներ հղող ասուլիսից հետո, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, պարզվեց, պատրաստվում է Նիկոլի հետ միասին մասնակցել 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, ակնկալելով Նիկոլի թիվ մեկ ընդդիմության պատվավոր տիտղոսը, իր սակավաթիվ քարոզչական ագիտատորներին հանել է կատաղի մարտի՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Ոչնչից անտեղյակ քաղաքացու համար գուցե եւ պարզ չեն սույն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031