Օրվա լրահոսը
Խաղաղության պայմանագրից բացակայում է կարևոր մարդասիրական խնդիր՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցը. BBC World Service
BBC World Service-ի ապրիլի 9-ի ռադիոեթերի ժամանակ կովկասյան թղթակից Ռեյհան Դեմիտրին մանրամասներ է հաղորդել Հայաստան այցից՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը, ինչպես նաև այդ համատեքստում անդրադարձել մարդասիրական կարևոր խնդրի՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցին: Լրագրողը նշել է, որ անցյալ ամիս և՛Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարեցին, թե համաձայնության են եկել պայմանագրի կետերի շուրջ,
ՀԱԷԿ-ի նախկին կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մելքոնյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում. 1 տրանսպորտային
«Մեր Սարիկը երկրորդ տեղն ընկած թեկնածուից երկու անգամ ավելի ձայներ է հավաքել, սա արդար չէ, 2-3 հազար ձայն հավաքողները քաղաքապետ են ընտրելու»․ Շիրակի մարզպետ
Դավիթ Առուշանյանը հավելեց, որ ՔՊ-ն չի պարտվել, փաստորեն ընտրություններին մասնակցած մյուս ուժերը մոլորեցրել են հանրությանը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում. Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: Միաժամանակ
Ինչի մենք զրկվեցինք տուժողի հետ հաշտվելու օրենսդրական հնարավորությունից, իրավական տրամաբանության մեջ հասկանալի չէ, քաղաքական տրամաբանության մեջ լրիվ հասկանալի է. Մելիքյան
Քաղաքական իշխանությունը պաշտպանում է ՍԴ դատավորներին, նրանք կարեւոր գործառույթներ ունեն. Մելիքյան
Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց
«Գեղարդ» հիմնադրամ. 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները: Սակայն, թշնամին կարողացավ ճեղքել պաշարման օղակը: 20 զրահամեքենայի
«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք՝ հանրության հետ կկիսվենք»․ Արմեն Գրիգորյանը՝ պատերազմի վտանգի մասին
«Հայաստանը շարունակում հերքել եւ աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք»,- հավելեց նա։
Հրազդանում շինանյութի առևտրի ոլորտում 800 միլիոն դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտվել
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ քննարկելու սահմանադրական փոփոխություններ
Փոփոխությունները ուղղված են Հանրապետության հիմնական պետական ինստիտուտների՝ այդ թվում նախագահության և խորհրդարանի լիազորությունների երկարացմանը՝ մայիսի 21-ից հետո։
ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են ուղղակի բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Իրանի բանակցությունները ՀԳՀԾ անդամ երկրների եւ ԱՄՆ-ի հետ կանցկացվեն Օմանում։ Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրան-ԱՄՆ երկխոսության մասին հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին «X» սոցիալական ցանցում գրել է. սա հնարավորություն է եւ նաեւ թեստ։ «Գնդակը Ամերիկայի դաշտում է»: Այս բանակցություններում միջնորդը լինելու է Օմանը, որի միջոցով Իրանը ներկայացրել է
Քննարկվել են Կալիֆոռնիա–Հայաստան համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիաների զարգացման համատեքստում
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 4-ից 7-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում Զարեհ Սինանյանը մասնակցել է USC Dornsife-ի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» («Armenian Society of Fellows») հիմնադրամի կողմից կազմակերպված «Գիտության և տեխնոլոգիաների առաջնագծում. Կալիֆոռնիան և Հայաստանը միասին» խորագրով համաժողովին։ Համաժողովի բացման խոսքով հանդես
«Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց
«Քանի որ Սահմանադրությունը իրավա-քաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով ՍԴ-ն առնվազն գործող Սահմանադրության նախաբանի մասով հարցերին պատասխանել է»։
Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի
10 ապրիլի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 9001:2015 միջազգային հեղինակավոր հավաստագրի որակի կառավարման ոլորտում բարձր չափանիշներ ապահովելու համար: Այս հավաստագիրը Team-ը ստացել է Եվրոպական Cert International միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացնող ընկերության կողմից: ISO 9001:2015-ը վկայում է, որ Team Telecom Armenia-ն, հավատարիմ լինելով բարձրորակ ծառայությունների տրամադրման սկզբունքին, մշտապես աշխատում է հեռահաղորդակցության ոլորտային
«Ցավալի է տեսնել լրատվականների նյութերի տակ արցախցիների նկատմամբ ատելություն և բռնության քարոզ ենթադրող հարյուրավոր մեկնաբանություններ»
Թույլ չտալ իշխանությունների կողմից հրահրվող պառակտման խորացում և շատ բարդ, ողբերգական ժամանակներով անցած և անցնող բոլորիս հայրենակիցների սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացում։
Վիրավորանքի ու զրպարտության գործերով բոլոր հայցերը քննվում են ընդհանուր կարգով
Վերջին տասը տարվա ընթացքում 1087.1 hոդվածի բազմաթիվ դրույթներ մեկնաբանվել ու վերամեկնաբանվել են դատարանների, ու առաջին հերթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, ի հայտ են եկել նոր երեւույթներ, ինչպես օրինակ՝ ընդդեմ հանրային մասնակցության ռազմավարական դատավարությունները (SLAPP), ինչպես նաեւ զարգացող նոր տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ, իրավական նոր լուծումներ, որոնց վերաբերյալ նույնպես տեղի են ունեցել եւ
Դատարանը մերժեց գործով տուժող ներգրավել Էդգար Ղազարյանից ենթադրյալ տուժած դատավորներին
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դատավոր Արման Դիլանյանին «վարձկան ահաբեկիչ» ասելը ինքը համարում է գնահատողական դատողությո՞ւն: Ի պատասխան Ղազարյանն ասաց. «Բայց դուք մտածում եք ՝ Արմեն Դիլանյանը չալման կապած, խալաթով, «կալաշնիկովով բագաժնիկում» նստած ահաբեկի՞չ է: Համեմատել եմ նրա գործողությունները վարձկան ահաբեկչի գործողությունների հետ»:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 9 խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսում են 3-9-րդ հորիզոնականները
2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ: 9 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6.5 միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները: Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունեն 5 միավոր: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 10-ին՝ Հայաստանի
Նույնիսկ սպորտային ասպարեզում Փաշինյանն այդ վարքագիծն է դրսեւորում՝ ցույց տալով, որ հաղթանակը չէ վերջնական նպատակը. Արամ Հովհաննիսյան
Ինչո՞ւ Փաշինյանը չի հեռացնում Արմեն Մելիքբեկյանին։ Արմեն Մելիքբեկյանը epress.am-ի հիմնադիրն էր, որը, թերեւս, ամենաթուրքամետ քաղաքական ռեսուրսներից մեկն էր Հայաստանում։
Արտաշատ համայնքի ղեկավարն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործն ավարտվեց
Հանձնաժողովը գտել է, որ քաղաքական հարաբերությունները դրսեւորվել են նույն կուսակցության անդամ լինելու, նույն համայնքում համապատասխանաբար համայնքի ղեկավար եւ համայնքի ավագանու անդամի պաշտոններ զբաղեցնելու հանգամանքով: Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 30.07.2024 թ. թիվ ՎԻՎ/145/24 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Ապրիլի 3-ին
ԵՄ-ին անդամակցելու պարագայում, ըստ ՌԴ պետդումայի պատգամավորի, Հայաստանի տնտեսությունն անկում կապրի
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը կարող է գնալ Մոլդովայի ճանապարհով։ Մոլդովան այսօր ոչ միայն որոշակի հայտարարություններ է անում, այլ տառացիորեն անցած տարի եվրոինտեգրացիայի հարցով հանրաքվե անցկացրեց, որը երկրի ներսում իշխանությունը տանուլ տվեց․ Մոլդովայի իշխանությունը տանուլ տվեց ընտրությունները, ինչպես երկրի ներսում են մարդիկ ասում՝ դառնալով արտաքին սփյուռքի իշխանություն։
Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Բաքվին մեղադրել է արհեստական պատճառներով խաղաղության համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մեջ
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ
ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից պահանջում է բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քանի 6 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար
Թրամփն անհամբերությամբ սպասում է
Սկիզբը՝ այստեղ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն խաղաղությունը անվտանգություն, բարգավաճում կբերի Հարավային Կովկաս» ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին, այս մասին օրերս հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։ «Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա,
Արցախից բռնի տեղահանված սոցանապահով ընտանիքները մինչեւ դեկտեմբեր աջակցություն կստանան
«Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 ՀՀ դրամից»։
Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից. Օսկանյան
Այս հերյուրանքների տարածողները նույն մարդիկ են, ովքեր ողջունել և ծափահարել են Արցախի հանձնումը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության ժխտման փորձերը։
Իշխանությունը բնակարանային ու բազմաթիվ հարցերի լուծումները գտնելու փոխարեն զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու և արցախցիների դեմ ուղղելու գործով. Տիգրան Աբրահամյան
Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել:
Ատելություն տարածելով՝ այս իշխանությունն ուզում է հասնել քաղաքացիական բախումների. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»
Օրինակ, ես չեմ ատում Փաշինյանին ու իր հանցավոր խմբակին, որովհետեւ ես ուժեղ լինելու կարիք ունեմ, չեմ կարող թուլանալ:
Արցախն այսօր մոտ երկու տասնյակ մարդիկ պաշտպանում են Բաքվում, Արցախի դեմ պայքարը գեներացվում է Երևանում. «168 ժամ»
Ադրբեջանը շարունակելու է «դատել» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել դատավարություն՝ Արցախի հետ կատարված ողբերգության մեղավորներին դեռևս հայկական օրենքներով պատասխանատվության ենթարկելու նպատակով։


















































