Օրվա լրահոսը

Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը մասնակի լուծվել է

Քասախցիներին կառավարության շենքում կայացած քննարկումը չի բավարարել

«Լրատվամիջոցների հետ շփվելիս աշխատեք ձեր խոսքերում զուսպ լինել եւ լրագրողների հարցերին գնահատականներ ու որակումներ չտալ». Aravot.am-ի հորդորը ՀՖՖ նախագահին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մինչեւ վերջին հինգ տարիներին ֆեդերացիայի գործունեությունը ներկայացնելը, ըստ էության՝ դժգոհեց բոլորից, ովքեր համաձայն չեն ֆեդերացիայի ծավալած գործունեության, իր եւ իր ղեկավարած թիմի վարած քաղաքականության հետ, դժգոհ են հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակից: «Հատկապես վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն ՀՖՖ

Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ներկայացված բոլոր առաջարկները մանրամասն վերլուծվել եւ քննարկվել են. Ժաննա Անդրեասյան

Նախագիծը բարելավող առաջարկներն ընդունվել են. քննարկվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը

Ապրիլի 9-10-ը ՀՀ Զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:   ՀՀ Պաշտպանության նախարարություն

ՀՌՀ-ում կայացել է մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման նիստը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մրցույթի արդյունքները կքննարկի և որոշում կընդունի հայտերի մուտքագրումից հետո՝ 60 օրվա ընթացքում։

Հայկ Կոնջորյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու

Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆ

«Արմենպրես». Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների

«Գերմանիան կարևորում է համագործակցության խորացումը». ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է

Ալիև․ Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, պատերազմի վտանգը պահպանվելու է

«Ազատություն». Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչել է այսօր Բաքվում, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։ «Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի

Քաղհասարակության առջեւ մեր դռները բացելը ոչ միայն ժողովրդավարական հաշվետվողականության հարց է, այլեւ հնարավորություն՝ մեր աշխատանքն առավել հարստացնելու անդամ պետությունների փորձով. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես

Հրապարակում եմ Տիգրան Ուլուբաբյանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի միջև առերեսումից մի դրվագ, որտեղ հենց վերջինս է հերքում Տիգրանի մասնակցությունն ավազակությանը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ իբր Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ Վանաձորում արցախցի ընտանիքի նկատմամբ կատարված ավազակության հետ և հենց այդ պատճառով է խոշտանգման ենթարկվել տեղի ոստիկանների կողմից, հրապարակում եմ Տիգրանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի միջև տեղի ունեցած առերեսման տեսագրությունից մի դրվագ, որտեղ հենց վերջինս է հերքում

Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրամադրվել է Արտյոմ Մեհրաբյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հ անձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա: Մենք պետք է լինենք զգոն. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի

Գյումրիում, Հրազդանում, Արարատում և Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, ◾️ Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, ◾️ Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Համաձայն Դատախազների միջազգային ասոցիացիայի կանոնակարգի` Գործադիր կոմիտեի անդամը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով: Ընդհանուր ժողովի հերթական հանդիպումը կկայանա 2025 թվականի սեպտեմբերին՝ Սինգապուրում, որի ընթացքում

Նարեկ Մկրտչյանը և դեսպան Գամիլը քննարկել են ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպմանը և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, ◾️ Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել

Ի՞նչ կապ ունեն ադրբեջանցի զինծառայողների վիրավորումները Ռուբեն Վարդանյանի հետ

«Ազատություն». Շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր զինվորական ծառայության ընթացքում տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում հրազենային վիրավորումներ են ստացել, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքում: Թե ինչ կապ ունեն նրանց հրազենային վիրավորումները Ռուբեն Վարդանյանի հետ, հստակ չէ: Հարցաքննված ադրբեջանցի զինծառայողները, պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, նախ տեղեկացրել են, թե չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին,

«Մինսկի խմբի համանախագահությունը պետք է շարունակի աշխատանքը, արցախցիները պետք է վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքն իրականացնելու իրավունք ունենան»

«Մենք առաջարկել ենք 200 հազար ստորագրահավաք լինի, որ հանրաքվեով որոշվի՝ մինչեւ ընտրությունները կարո՞ղ է այս իշխանությունը շարունակել մնալ իշխանություն, թե ոչ։ Ամեն օրը մեզ համար նշանակություն ունի»։

MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-ից 18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։ Հավելվածը հնարավորություն է տալիս ունենալ բանկային թվային քարտ՝ Visa Star, ստանալ գումար այդ քարտին, կատարել վճարումներ, կանխիկացնել գումար բանկոմատից, լիցքավորել հեռախոսահամարը, իսկ 13 տարեկանից մեծ հաճախորդները

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր

«Պետք է պաշտպանվի Ղարաբաղի հայերի անվտանգ և հավաքական վերադարձի իրավունքը»․ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ փաստեց․ «Աճում է անհանգստությունը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության համակարգված ոչնչացման հետ, ինչն էլ ստեղծում է պայմաններ, որոնք գրեթե անհնար են դարձնում հայերի անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք»։

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ermenihaber. Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025) կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։ Իսկ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ

Ալբերտ Բազեյան. «Նիկոլը միշտ թշնամաբար է տրամադրված եղել Արցախի, արցախցիների, հայոց բանակի եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ»

«Նիկոլն ասում է՝ ազգ-բանակ նշանակում է ազգ-նահատակ։ Ես հայտարարել եմ, որ նահատակ թող ինքը լինի, մենք փոքր պետություն ենք, գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում, դրա համար պետք է ունենանք 100 հազարանոց լավ սպառազինված բանակ»։

Կեղծիք Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ. բլոգերը թիրախավորում է արցախցիներին. Fip.am

Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունները դեռևս չեն բացահայտվել՝ չնայած տարիներ շարունակ իրականացված քննությանը․ հայտնի են միայն զոհերի մահվան որոշակի հանգամանքներ, բայց ոչ սպանությունների հեղինակները։

Լորիս Ճգնավորյանի հավաստմամբ` նացիստական քննադատներն իր պրոֆեսորի` Կարլ Օրֆի այսօր աշխարհում սիրված ու սպասված «Կարմինա Բուրանան» որակել են որպես «դեգեներատ արվեստ»

Ճգնավորյանը փաստեց, որ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար գրված «Կարմինա Բուրանան» հնչում է տարբեր ժանրերի, իր հավաստմամբ շուրջ 70 ֆիլմերում` սարսափ ֆիլմերից մինչև կատակերգություններ, իսկ «Կարմինա Բուրանա» ինտրիգային անունը թարգմանվում է բավարական երգեր, ավելի ճիշտ՝ տղաների երգեր, ձեռագիրն էլ հայտնաբերվել է 1803թ. Բավարիայի Բոյերն վանքի գրադարանում:

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 5,5 միլիարդ դրամ. պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի

Մեր ինքնիշխան պետության տարածքում չկա և չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ. Արսեն Թորոսյան

Սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»։

Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները. Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:

«Հիշում եմ՝ ասացի՝ ինձ համար հաճելի է, որ խորհուրդը ղեկավարում է բժիշկը, որը Բժշկական համալսարանի հոգսերն ավելի սրտին մոտ կընդունի»․ վկան՝ Արմեն Աշոտյանի մասին

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հղում կատարեց մի հրամանի, երբ նույն մարդիկ նույն ամսում ԵՊԲՀ-ում մի քանի անգամ են ներկայացվել հավելավճարների: Վկա Անի Ղանդիլյանին հարցրեց՝ դա ի՞նչ հրաման է 2015-ին տրված, որի հիման վրա նման վճարումներ կարելի է կատարել, այդ հրամանը հնարավորություն տալի՞ս է կամ բավարա՞ր է, որ կատարվի վճարում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031