Օրվա լրահոսը

Լեհաստանում ՀՀ դեսպանը քայլեր ձեռնարկե՞լ է՝ լեհ հասարակությանն իրազեկելու, որ Ադրբեջանի՝ Վարշավայի կենտրոնում կեղծարարության, ուրիշ պետությանը տիրանալուն միտված «ցուցահանդեսը» խաբեություն է. «Ազգ»

«Իրևան քաղաքի և նրա շրջակայքի տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջաներեն է, ինչը վկայում է, որ այս տարածքը ադրբեջանցիների հնագույն բնակավայրերից է, և որ 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Իրևանում եղել են ադրբեջաներեն տեղանուններ, շատ փողոցներ կոչվել են Ադրբեջանի անունով». Լեհաստանում Ադրբեջանի դեսպան

Fastex-ը՝ DDF 2025-ի բլոկչեյն գործընկեր

Ս.թ. ապրիլի 3-ին Dvin Hall-ում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը, որի բլոկչեյն գործընկերն էր Fastex էկոհամակարգը: «Ապագայի փողն ու թվային տնտեսությունը» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 հյուր և մոտ 20 խոսնակ, որոնք քննարկել են փողի էվոլյուցիան և դրա տնտեսական ազդեցությունը: Ֆորումի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան»։ Այն

Նիկոլ Փաշինյան. «Այո։ Ես չեմ ունեցել բավարար կրթություն, թե չէ այս ամենի մասին կմտածեի 2018 թվականին». «Հրապարակ»

Մի պահ խոսեց ռազմահայրենասիրական դաստիարակության մեթոդներից, որոնք ինքը չի ընդունում, մասնավորապես այն, որ զորամասերում խաչեր ու տերտերների նկարներ են կախված, որ զինվորի գրպանում պետք է ոչ թե Վարդան Մամիկոնյանի նկարը լինի, այլ՝ իր մոր։ «Մտնում ես զորամաս, բանակը վերածել են եկեղեցու։ Քիչ է մնում՝ զինվորների վզին խաչեր կախեն, ուղարկեն մեռնելու»,- ասում է նա։

Փաշինյանն ուզում է, որ մարդիկ Արցախի կորստի հետ արագի մեջ հարմարվեն ու մոռանան, իսկ դրա համար պետք է, որ այլ կերպ ընկալողները հեռանան Հայաստանից. «ՉԻ»

Ցանկացած ոճրագործ ձգտում է օր առաջ ազատվել և՛ ոճրագործության վկաներից, և՛ տուժածներից, մի խոսքով՝ այն ամենից, ինչը հիշեցնում է ոճրագործության մասին։

ՀՀ շրջանների մեծ մասում տեղացին «ցեխային անձրևներ»՝ Իրաքի անապատներից հարավային հոսանքներով դեպի ՀՀ փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ տեղափոխվելու հետևանքով

Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

Բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար. «Փաստ»

Բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։ Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018

Կանգ չենք առնելու, գուցե հացադուլի դիմենք. Քասախցիները դժգոհ են տրանսպորտային փոփոխությունից

«Դիմում եմ ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին, թող որոշումը վերանայեն, նախկինի մնացորդներն իրավունք չունեն նորից գործելու»,-ասում էր հաշմանդամություն ունեցող մի քասախցի՝ կատարվածի մեջ մեղադրելով նախկին իշխանություններին, չնայած որոշումը կայացրել է գործող իշխանության օրոք:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

«Ինչպես երեւում է՝ Ալիեւն ակտիվորեն լծվել է վստահության կառուցապատման աշխատանքներին։ Առավոտը սկսում ենք հերթական ապատեղեկատվությամբ…»:

«Ում շատ տրված է, շատ էլ կուզվի»

Ես միանգամայն բնական եմ համարում, որ մեր հոգեւորականներն իրենց ցավն են հայտնում մեր հայրենիքի մի մասի կորստի, մեր փախստական հայրենակիցների ողբալի վիճակի առթիվ: Հաշվի առնելով մեր եկեղեցու յուրահատուկ պատմությունն ու առաքելությունը՝ մեր հոգեւոր ծառաները եւ Մայր Աթոռը պետք է իրենց տագնապը հայտնեն հայկական պետականության հնարավոր կորստի կապակցությամբ (ինչը եւ արվում է): Հավատը եւ հայրենիքը, հավատը

Ծիծաղելին այն է, որ տեքստի բովանդակության մասին խոսում է մեկը, որը տարիներ շարունակ հանրությանը հրամցրել է իրականության հետ կապ չունեցող հեքիաթներ. «ՉԻ»

Իր համար, փաստորեն, կարևորը հաղթական և գյոռբագյոռ տեքստերի բովանդակությունն է եղել, ոչ թե դրանց ճշգրտությունը, օբյեկտիվությունը:

Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կամ Վահագն Խաչատուրյանը ինչ-որ պահի որոշեն Հայաստանի լուծարման հրամանագիր ստորագրել, Հայաստանը պիտի լուծարվի՞. «Փաստ»

ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին հիմնազուրկ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Տեսեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա սեփական ՍՊԸ-ն լուծարել կամ սնանկ հայտարարել, այնքան բարդություններ կունենա, այնքան ընթացակարգեր կանցնի, որ էլ ասելու չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համաժողովրդական հանրաքվեի հիմքով ստեղծված պետական միավորն ինչ-որ մի հրամանագրով լուծարվեց։

Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր

««Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝ ամենածանր. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. ««Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝ ամենածանր։ 10 օր է անցել՝ բայց, միևնույն է, ես ներքուստ հրաժարվում եմ «տեղավորվել» այդ գործի մեջ։ Այն ստեղծվել է՝ որպես նիկոլական քարոզչության գործիք «ընտրակաշառք»-ի կեղծ թեմայով, բայց վերածվել է նիկոլիզմի ողջ թշվառությունն ի ցույց դնող մի կանթեղի, «չի կարելի»-ների մասին

Դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի հետ

Ապրիլի 7-ին ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է  ունեցել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դե Րիվյերի հետ։ Բարեկամական մթնոլորտում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։   Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար

ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար: Վրաստանը նաև Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների, հայտնում է Sputnik Georgia-ն:

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության

Արմեն Մելիքբեկյան. «Վրաստանից կրած պարտությունից հետո վարչապետն ինձ ոչինչ չի ասել»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը անդրադառնալով Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցին՝ հայտարարեց. «Ես երջանիկ կլինեմ, եթե մենք կարողանայինք ոչ միայն Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալ, այլեւ հայազգի բոլոր այն ֆուտբոլիստների, որոնք մեծ լումա ունեն հայկական ֆուտբոլում: Ցանկացած ֆեդերացիայի նախագահ պիտի երջանիկ լինի Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալու, որովհետեւ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստն է:

ՏԿԵՆ-ը չունի ՀՀ ավտոճանապարհների կահավորման ու գծանշման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկ

Չունենք այդպիսի հաշվարկներ, բայց պահանջ է ներկայացված սպասարկող ընկերություններին ամեն օր հետեւել ճանապարհների պատշաճ կահավորմանն ու ցանկացած խնդիր արձանագրելու դեպքում սպասարկող ընկերությունները պարտավոր են վերացնել. ՏԿԵ փոխնախարար

Եվրադատարանի և ազգային դատական համակարգերի միջև խզումը մեծանում է. Արմեն Գևորգյան

Ելույթ ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ (2025թ. ապրիլի 9) Հարգելի’ գործընկերներ, Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադատության նկատմամբ հանրային վստահության և մեր երկրներում

Ողորմի իր տատիկին. ՀՀ ոստիկանապետը՝ պարեկների կողմից ասֆալտին պառկեցված վարորդի դեպքին անդրադարձավ

Երկրի ղեկավար է անցնում, ոստիկանները ծառայողական պարտականություններն են կատարում, ձայնային ազդանշան է տալիս. ՀՀ ոստիկանապետ

Իհարկե, ինչ թուղթ էլ նրանց ձեռքին լինի, Ադրբեջանը խաղաղություն չի ապահովելու. Արմենուհի Կյուրեղյան

«Իշխանությունը թմբկահարում էր, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու, իսկ Ադրբեջանը հստակ ասում է՝ քանի դեռ Հայաստանը չի կատարել իր առջեւ դրած պահանջները, խաղաղության մասին խոսք լինել չի կարող»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ

«Էլ եկեղեցի չեմ կառուցելու, ռազմական դպրոց եմ բացելու»․ Վարդան Ղուկասյանի ծրագրերից

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը, որը ընդդիմադիր քաղաքական չորս ուժերի՝ կոմունիստների, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքների Գյումրու քաղաքապետի միասնական թեկնածուն է (նա ամենայն հավանականությամբ ապրիլի 16-ին ավագանու կողմից կընտրվի քաղաքապետ՝ 5-րդ անգամ ստանձնելով այս պաշտոնը) Գյումրիին առնչվող իր ծրագրային դրույթները, այդ թվում նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելու

Երևանում կմեկնարկի «Leasing EXPO 2025» ցուցահանդեսը

Ապրիլի 18-ից 20-ն ընկած օրերին արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «Leasing EXPO 2025 / Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը։ Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում սպասվող իրադարձության մանրամասների ու կարևորության մասին են խոսել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը, Ցուցահանդեսի համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն

Արսեն Հարությունյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում դիտարժան պայքարում 5:7 հաշվով զիջեց Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, բազմափորձ Զավուր Ուգուեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բրատիսլավայում նվաճեց

ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով, հայտնել են առաքելության մամուլի ծառայությունից։ «Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ​​ներկայություն»,- նշել են առաքելության X-ի էջում։

Երեք տարի շարունակ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հնարավորություն ունեցան թղթին հանձնելու իրենց տեսլականն ու հույսերը՝ ձգտելով դեպի ապագա, որտեղ խաղաղ գոյակցությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն. Ծովինար Վարդանյան

Ծովինար Վարդանյանի ելույթը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում   Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք,

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց: Դո՞ւք ինչու հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո». լրագրողի հարցը ՀՖՖ նախագահին

«2020 թվականից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն, 13 հաղթանակ է տարել եւ արել է 11 ոչ-ոքի: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում էլ 102-րդն է: Այս տեմպերո՞վ է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել: Եվ դուք էլ ասել էիք, որ 2022 կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ

Արցախցիների սոցիալական պաշտպանությունը՝ ճգնաժամից դեպի արժանապատիվ ապագա

Հայկ Մկրտչյան Սոցիալական ծառայությունների փորձագետ, Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի նախագահ   Որպես նախաբան և ուղերձ Յուրաքանչյուր հասարակության դիմակայունությունն ու արժեհամակարգային ամրությունը չափվում են նրանով, թե ինչպես է այն արձագանքում իր ամենախոցելի անդամների կարիքներին։ Արցախի հայության հետ պատահածը փորձություն է ոչ միայն այս անձանց, այլ նաև ողջ երկրի համար։ Եթե որպես պետություն և հասարակություն կարողանանք կառուցել մեխանիզմներ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031