Օրվա լրահոսը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարեւոր հարցերում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ

Հայաստանը պատրաստ է ստուգել այս քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում Պատասխանել եմ լրատվամիջոցների հարցմանը Բաքվի՝ «ականադաշտերի քարտեզներ տրամադրելու» պաշտոնական պահանջների մասին: Ընդգծելով մարդասիրական հարցերի լուծման կարևորությունը, 2021թ. հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն տրամադրել է Ադրբեջանին 972 ականադաշտերի գրանցամատյաններ՝ առանց նախապայմանների: Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին,

Ովքե՞ր են կողմ, որպեսզի Սյունիքում «միջանցքը» վերահսկեն ռուսները

Փարիզն անընդունելի է որակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջեւ սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ համագործության համար։ Այս մասին անցյալ շաբաթ Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարը խոսել էր

Ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ դժվար չէ հետևել, թե որտեղից են կառավարվում ֆեյքերը, տարաբնույթ լրատվականները, մանր քարոզիչները․ Էլինար Վարդանյան

Թեև վերջին շրջանում անհեռանկար եմ համարել այս իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ հարցի բովանդակային քննարկումը, այսօր, սակայն, ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ ՆԳՆ, Արդարադատության նախարարության և դատախազության։ Ձեր աչքի առաջ տեղի է ունենում անթույլատրելի, այլանդակ պրոցես, որին դուք պարզապես չեք կարող անտարբեր լինել։ Խոսքը Արցախի մեր հայրենակիցների հանդեպ կոնկրետ տեղերից, կոնկրետ անձանց կողմից

Արցախի կորուստը մեր բոլորի մեծ, անպատկերացնելի մեծ վերքն է, ու մենք, փոխանակ բուժքրոջ, բուժեղբոր պես էդ վերքը խնամելու, վերցնում ենք դանակներն ու խրում ավելի՞․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը Ես չեմ անցել Հակարիի կամրջով։ Իմ մանկությունը, պատանեկությունը, իմ ամբողջ կյանքը չի մնացել կամրջի այն կողմում։ Ես չեմ փորել-հանել թանկ մարմինները քաղաքի կամ գյուղի գերեզմանոցից, որպեսզի հետո գոնե Հայաստանում կարողանամ այցելել նրանց։ Իմ տղան, իմ եղբայրը, իմ հայրը, իմ սիրելին ամբողջ կյանքում դիրքապահ չեն եղել` պաշտպանելով իմ գյուղի ու քաղաքի

«Եթե 50 հազար դրամ աջակցությունը մեկ ամսով երկարաձգեն, կարողանալո՞ւ են այդ ընթացքում մեզ կացարանով ապահովել, եթե այո, համաձայն ենք փոխվարչապետի առաջարկին». Արտակ Մկրտչյան

«Մեկ հարց եմ ուզում տալ՝ եթե մենք 12 վրան տեղադրեինք հրապարակում, կառավարությունը 12 ամսով կերկարաձգե՞ր աջակցության ծրագիրը։ Այսինքն՝ մեկ վրան, մեկ ամիս, մարդիկ սոցիալական ցանցերում այդ հարցն են տալիս»,- ասաց Արտակ Մկրտչյանը։

Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի «Իրական Հայաստանի» մասին թեզը Բաքվում ու Անկարայում մշակված թեզ է․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ասում եմ՝ սենց որ գնաց մի օր կպարզվի՝ Ալիևը լատենտ նիկոլական է։ Իսկ եթե հումորը մի կողմ դնեմ, ապա ես շարունակում եմ տեսնել ու ցույց տալ փաստերով, որ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի «Իրական Հայաստանի» մասին թեզը դա Բաքվում ու

Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների

Դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիրներն արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

2024-2025թթ. ուսումնական տարվա դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիրներն արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների: Երևանցի 57 աշակերտի հանձնվել են դիպլոմներ ու գրախանութի նվեր-քարտեր: «Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Յուրաքանչյուր աշակերտ գրանցած իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև` մեր

Գեղամ Ստեփանյան․ Որեւէ շփում, որեւէ հարաբերություն Արցախի պետական ինստիտուտների հետ ՀՀ իշխանությունները չեն ուզում ունենալ եւ համարում են, որ այդ ինստիտուտները գոյություն չունեն․ «Հրապարակ»

Արցախն այս իշխանության կոկորդին է մնացել անգամ վիրտուալ տիրույթում: Պարզվում է՝ Արցախի էթնիկ զտումից ամիսներ անց Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ ԱԺ-ի, կառավարության, նախագահի, ԱԳՆ-ի, ՊԲ-ի եւ այլ կառույցների պաշտոնական կայքերը, որոնք գրանցված են եղել հայկական դոմեյնում: Արցախի տեղեկատվական շտաբից նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էին, որ պաշտոնական կայքէջերը ՀՀ ԱԱԾ-ն փակել է 2024

Հանցավոր խմբի անդամները նախնական համաձայնության են եկել ԻՀՀ 2 բնակչի հետ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու վերաբերյալ․ նրանք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների

Ինչո՞ւմ է վտանգը այն առճակատման, որը խորանում է արցախցիների խնդիրների շուրջ․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը Որտե՞ղ են արմատները եւ ինչո՞ւմ է վտանգը այն առճակատման, որը խորանում է արցախցիների խնդիրների շուրջ։ ՀՀ ներկա իշխանությունները վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը արդյունավետորեն լուծել քաղաքացիների կյանքում առաջացող դժվարությունները։ Մյուս կողմից էլ, գոնե մինչեւ վերջերս, չեն խանգարում, որպեսզի մարդիկ փորձեն այդ դժվարությունները հաղթահարել սեփական ուժերով («անասուն

Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք»․ Վահե Հովհաննիսյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է՝  Երեկ Մատենադարանում իշխանական զույգը «Կրթությունը նորաձեւ է» շարժման հերթական շոուն էր անում, որին մասնակցում էր նաեւ «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանը: Ճիշտ է` բոլորի հեռախոսները եւ անգամ ժամացույցները հավաքել էին, սակայն մեր լրագրողը նշումներ է արել եւ 2 արտառոց միտք արձանագրել: Փաշինյանն ասել է. «Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն

Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում: Ուշագրավ է, որ սցենարային մասն այդ զորավարժությունների ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրում հատուկ օպերացիայի իրականացում: Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի

Ալիևը կոչ է արել Հայաստանին «ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար», քանի որ գնդակն այժմ Երևանի մոտ է

Sputnik Արմենիա – Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին։ Որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, ինչպես նաև «անմիջապես Հայաստանի հետ բարեկամանալու մասին խոսելն անիրատեսական է, հայտարարել Է Ադրբեջանի նախագահը Բաքվում կայացած միջազգային համաժողովում: Ելնելով վրաց գործընկերների կողմից վերջերս առաջարկված նախաձեռնություններից՝ Ալիևը պատրաստ է լրագրողների փոխայցելություններին և անդրսահմանային գետերի թեմայով երկու

Հուսով եմ՝ Սրբազանն ինքը մի օր կընդունի իր սխալը՝ այնպես, ինչպես հրապարակավ ընդունել է իր սխալը 2018-ին Նիկոլ բերելուն մասնակցություն ունենալու հարցում. Ռուբեն Մելիքյան

Ինձ համար բացարձակ անընդունելի ու մերժելի է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և առհասարակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ նվիրապետի նկատմամբ անձնական վիրավորանքը։ Այդ սկզբունքը պահել եմ միշտ։

Դատարանը վերականգնեց AP-ի մուտքը Սպիտակ տան միջոցառումներին՝ որոշելով, որ կառավարությունը չի կարող արգելել լրագրողներին

Երեքշաբթի օրը դաշնային դատավորը պարտադրեց Սպիտակ տանը վերականգնել Associated Press-ի լիարժեք մուտքը նախագահական միջոցառումներին՝ հաստատելով Սահմանադրության առաջին փոփոխության հիման վրա, որ կառավարությունը չի կարող պատժել լրատվական կազմակերպությանը իր խոսքի բովանդակության համար: ԱՄՆ շրջանային դատավոր Թրևոր Ն. Մակֆադենը, որը նշանակվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որոշեց, որ կառավարությունը չի կարող հակազդել AP-ի որոշմանը՝ չհետևել նախագահի հրամանագրին

Հայ ազգի եւ Հայաստանի ժամանակաւոր վարչապետի հասցէին հնչեցրած պիտակումներն ազերի, ֆաշիզմի տիպար ներկայացուցիչի կողմից այնքան էլ վիրաւորակա՞ն չեն, որ չեն անհանգստացնում վարչապետին․ «Ասպարեզ»

Վերջերս ազերի նախագահ Ալիեւը ելոյթ ունեցաւ եւ մեզ՝ հայերիս, անուանեց ֆաշիստ, որ Հայաստանն ամենաֆաշիստական երկիրն է, որ ինքը տեսել է։ Այս հռետորաբանութիւնը նոր չէ, նա սովորում է իր մեծ հարեւանի՝ ռուսների նախագահ Պուտինից, ով յարձակուել է իր եղբայրակից, հարեւան երկրի՝ Ուկրաինայի վրայ՝ յայտարարելով, որ պէտք է այդ երկիրը ապանացիստացնի՝ արմատախիլ անի ֆաշիզմը։ Չնայած, սա միակ

Վահրամ Բալայան․ Միայն հավաքական հայ ժողովուրդը կարող է որոշել՝ շարունակե՞լ պայքարել Արցախի համար, թե՞ ոչ․ «Հրապարակ»

«Արցախի հարցը որեւէ  մարդու, խմբի, կուսակցության կամ նույնիսկ Արցախի ժողովրդի մի մասի որոշելիքը չէ, որ այն փակված կամ չփակված ճանաչեն: Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ միայն հավաքական հայ ժողովուրդը կարող է որոշել՝ շարունակե՞լ պայքարել նրա համար, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Արմեն Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց»․ Զոհրաբյան

Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ 2 միլիարդ դրամ Սնուպ Դոգի համերգին մսխած և պետբյուջե չվերադարձրած կառավարությունն արցախցիներին բազար է առաջարկում․ ասում է՝ դուք Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանեք, մենք մի ամիս ձեզ այդ աջակցությունը կտանք։

Բաքվի ձեռքերը հասել են Ստեփանակերտի ծննդատուն. հենց Տիրամոր ավետման տոնին ցուցադրեցին Աստվածամոր՝ քանդված մեծ քանդակը․ MediaHub

Ադրբեջանական «Տելեգրամ» ալիքները պարբերաբար կադրեր են հրապարակում օկուպացված Արցախի տարբեր բնակավայրերից։ Անթաքույց, վերացվում են հայկական ամեն ինչ. քանդվում և հողին են հավասարեցվում հուշարձանները, ձևափոխվում են վանական համալիրները, ամբողջական թաղամասեր ու պատմական գյուղեր` իսպառ վերացվում են։ Բաքվի կողմից իրականացվող էթնոցիդին MediaHub-ը հաճախ է անդրադառնում։ Այսօր արդեն Բաքվի ձեռքերը հասել են Ստեփանակերտի ծննդատուն։ «Երեկ՝ ապրիլի 7-ին հրապարակվեց

Ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ իշխող խմբակցությունն անգամ դատապարտող հայտարարություն չեն արել հայ պատանդների վերաբերյալ. ՀայաՔվե

Հայ պատանդներին Բաքվից վերադարձնելու հարցում վարչախմբի միտումնավոր անգործությունն այն աստիճանի է հասել, որ անգամ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասում է, թե Բաքվից արդար դատավարություն է ակնկալում, ինչը նշանակում է, որ ԵՄ դեսպանը հայ պատանդներին նույնիսկ քաղաքական բանտարկյալներ չի համարում։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ իշխող խմբակցությունն անգամ դատապարտող հայտարարություն չեն արել հայ պատանդների վերաբերյալ։ Ավելին՝

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են: Շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք

Արկադի Թամազյան․ Գործող իշխանություններն ամեն տեղ, ամեն հնարավոր ռեպրեսիաներ օգտագործում են, միայն թե զավթեն համայնքները․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն է։ – Տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց աշխատանքը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Մարդիկ սկսել են առավել կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Օրինակ` Գյումրիում այս տարի` 2021-ի համեմատ, կրկնակի շատ մարդ է մասնակցել ընտրություններին: Ալավերդիում այժմ ի՞նչ իրավիճակ է: ՔՊ-ին հաջողվեց խարդավանքներով հեռացնել Ձեզ քաղաքապետի աթոռից, ի՞նչ է

Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ալիևից գոնե հստակ արտահայտվել 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ, որը, ինչպես պնդում էր Փաշինյանը, ունի միջազգային ճանաչում և պաշտպանելի սահմաններ․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ադրբեջանի պահանջներին հայելային պահանջներ դնելը տանում է փակուղի և թույլ չի տալիս առաջ տանել խաղաղության օրակարգը։ Նա ընդգծում է, որ հայկական կողմի պահանջները պետք է լինեն իրատեսական և պաշտպանվեն այլ դերակատարների կողմից։ Օրինակ՝ նա հայկական դիրքորոշման իրատեսական

Եթե հային գլխատելը «ճիշտ էր», ի՞նչ խաղաղություն

Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: Դա նշանակում է, որ եթե ադրբեջանցի զինծառայողը (այսինքն՝ պետության ներկայացուցիչը) մտել է հայկական բնակավայր եւ գլխատել է անզեն հայ ծերունուն, դա հայկական պետությունը հանցագործություն չի համարում: Համենայնդեպս, այդպիսի մի ենթադրյալ հանցագործ՝ Քամիլ Զեյնալին հայտարարում է. «Ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:

Բակերը պետք է լինեն բոլոր երևանցիներինը՝ բոլոր երեխաներինը. Լևոն Հովհաննիսյանը՝ Հրաչյա Քոչարի 27Ա շենքի բակի խաղահրապարակի ճաղավանդակների ապամոնտաժման մասին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը գրում է. «Սիրելի երևանցիներ, Վերջին օրերին (և այսօր ևս) հրապարակումներ և ռեպորտաժներ են տարածվել Հրաչյա Քոչարի 27Ա շենքի բակի խաղահրապարակի ճաղավանդակների ապամոնտաժման վերաբերյալ։ Շատերն այդ իրադարձությունը կապում են իմ անունի հետ՝ նշելով, թե այդ ամենն իրականացվում է իմ հրահանգով։ Ուզում եմ բացահայտ և հստակ ասել՝ այո՛, այս հարցը ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031