Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման 110-ամեակին առիթով արխիւային նիւթերու հիման վրայ պատմական դէպքերը ներկայացնող այս ցուցադրութիւնը պիտի շրջագայի ամբողջ Ֆրանսայի մէջ
Vatican News/Արեւելք. Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման 110-ամեակին առիթով կազմակերպուած եւ արխիւային նիւթերու հիման վրայ պատմական դէպքերը ներկայացնող այս ցուցադրութիւնը այցելուներու համար բաց պիտի մնայ վեց ամիս շարունակ, որմէ ետք պիտի շրջագայի ամբողջ Ֆրանսայի մէջ։ Ապրիլ 1-ին, տեղի ունեցաւ Փարիզի «Ողջակէզի յուշահամալիր-թանգարան»-ի (Mémorial de la Shoah) նախաձեռնութեամբ կազմակերպուած «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան մէջ» խորագրեալ բացօթեայ ցուցադրութեան բացման
«Էմիլի Մկրտիչեանի «Լինում է, չի լինում» վաւերագրական ֆիլմը կը պատկերէ Արցախցի կիներու անկոտրում ոգին»
Եռագոյն. Vatican News. Երկու պատերազմներուն միջեւ գտնուող ազգի մը ետին պատկերին դէմ, ֆիլմը մեզի կը ծանօթացնէ չորս արցախցի կիներ. Սօսէ Բալասանեան՝ Համաշխարհային ճիւտոյի մարտարուեստի ախոյեան, որ կը պայքարի թէ՛ մարզադաշտին եւ թէ՛ ռազմադաշտին վրայ, Սիրանուշ Սարգսեան՝ քաղաքացիական ծառայող եւ քաղաքային խորհուրդի թեկնածու, որ կը մարմնաւորէ կանանց քաղաքական իրաւունքներու պայքարը, Գայիանէ Համբարձումեան՝ Արցախի կանանց միակ կեդրոնի
10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3600-ից ավելի զոհ, մոտ 70.000 վիրավոր ենք ունեցել. Արմեն Խաչատրյան
70.000 վիրավոր, որից 2000-3000-ը ձեռք է բերում ցմահ հաշմանդամություն. Արմեն Խաչատրյան
Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթեւոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի կողակցի՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթեւոսյանի անունը։ Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, եւ առավել եւս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որեւէ անդամ չէր հայտարարում, որ այդ
Անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչեւ տարեվերջ քանի՞ մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում. ոստիկանապետն այս հարցին խոստացավ գրավոր պատասխանել
Ինչքանո՞վ է կատարվել վարչապետի 2018 թվականի խոստումը. արագաչափերն ավելացե՞լ, թե՞ պակասել են. ՀՀ ոստիկանապետը չպատասխանեց հարցին
Բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր
ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը,
«Մշակութային ճամփորդություն». Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը
Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «ARTMONDIA» կազմակերպության նախագահ Անուշ Դուրյան-Ջրբաշյանը։
Երբեմն իրավապահներն իրենց թույլ են տալիս այնպիսի խախտումներ, որոնք սովորական քաղաքացիները չեն իրականացնում. Իոաննիսյան
Ժամանակին ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում, հիմա վարույթների հարուցումը մերժվում է. Իոաննիսյան
ԵԱՏՄ երկրների հետ վիզային ռեժիմի մասին խոսք չկա. Զախարովա
ԵԱՏՄ երկրների հետ որևէ վիզային ռեժիմի մասին խոսք չկա. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության վերաբերյալ հարցին: Հիշեցնենք՝ 2025 թվականի հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ՌԴ միգրացիոն իշխանություններին և թույլտվություն ստանալ 72 ժամ առաջ։ Նորմը գործում է նաև
Ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե՞ մեր քաղաքացիների համար. Էդգար Ղազարյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
ՏԿԵ փոխնախարարը չպատասխանեց՝ 2020-ից հետո քանի կիլոմետր ու ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն
Կնոջ սպանության մեղադրանքով Նարեկ Սարգսյանի գործով նիստին քաղաքացին հայտարարել է՝ ինքն է կատարել սպանությունը: Նիստի ժամանակ դատական կարգադրիչ է մահացել
«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը
«Դատավարությունը չի նախատեսում, որ դատարանը պետք է իրականացնի դատախազության գործառույթ»․ Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին
Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ Արմեն Աշոտյանի գործով մնացել է հինգ վկայի հարցաքննություն ու ասաց․ «Իմ հաշվարկով՝ մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտենք»։
Ռուսաստանն ակնկալում է մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025 թվականի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին. անդրադառնալով Երևանի և Բաքվի հայտարարություններին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք
«Այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները լքեն Հայաստանը». Ալբերտ Բազեյան
Ալբերտ Բազեյանն ասաց, որ նախաձեռնությամբ է հանդես գալու՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը, պետք է ապրիլի 24-ին փակել նրա ճանապարհը, որպեսզի չկարողանա բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հաղորդում եմ ներկայացրել քննչական կոմիտե. առավելագույնը 2 տարի ազատազրկում է նախատեսված թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու համար. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Չնայած ՀՀ քննչական կոմիտեն կարող էր և ըստ իս՝ անգամ պարտավոր էր արձագանքել ստորև հրապարակված նյութին և շարադրված մեկնաբանություններին՝ անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու և ակտիվ քննչական ու վարութային գործողություններ կատարելու եղանակով, այնուամենայնիվ մինչև այս պահ որևէ արձագանք չեմ նկատել։ Ըստ այդմ՝ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական
«Մենք լրիվ Ջենիֆեր Լոպես վիճակի մեջ ենք»․ Արմեն Աշոտյան
Զարմանում եմ․ էս իշխանության մոտ մի բան շատ ճիշտ է ստացվում․ երկրի իրավիճակին համապատասխան դիպուկ երգիչներ հրավիրել։ Սնուպ Դոգ էին կանչում, որը թմրանյութերի և այլնի հետ էր կապված, հիմա գալիս է իմ կողմից շատ սիրված Ջենիֆեր Լոպեսը, որը բացի երգելուց՝ հայտնի է նաև իր համապատասխան տեղով, որը լրիվ բնութագրական է ՀՀ-ում տիրող իրավիճակին։ Ավելի դիպուկ երգչուհի, որ համապատասխաներ ՀՀ-ի իրավիճակին՝ հաշվի առնելով որոշ անատոմիական առանձնահատկությունները, դժվար էր գտնել։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին
Թվայնացման արդյունքում կբարելավվեն առցանց հարթակում հասանելի կրթական ծառայությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են
Պետք են գրավիչ գաղափարներ «պասիոնար» զանգվածի համար
«Տիգրովկա» հագած կանայք երկրպագելու են Փաշինյանին կամ «հակա-Փաշինյանին», բայց արմատական փոփոխությունների դա չի բերի Գյումրիի ընտրություններից հետո, կարծում եմ, վերջնականապես պարզ դարձավ, որ ո՛չ ՔՊ-ն միայնակ, ո՛չ էլ նույնիսկ իր պրոքսիների՝ «եվրոպամետների» հետ միասին չի կարող օրինական ձեւով վերարտադրվել: Կոնկրետ՝ հաջորդ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում 50+1 ձայն իրականում չի ստանա: Դա չի նշանակում, որ «այլ ճանապարհներով»
Գերմանացի բանաստեղծ Նովալիսին նվիրված այս ցուցադրությունը ևս վկայում է մշակութային երկխոսության ուժի մասին. Ալֆրեդ Քոչարյան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության,
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Թուրքիայում մինչև 16 տարեկաններին արգելվել է ուղիղ եթեր մտնել սոցիալական ցանցերից
Նշվում է, որ այդ սահմանափակումները կիրառվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում և Ավստրալիայում։
Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
2025 թվականի ապրիլի 6-10-ը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում անցկացվող Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթվա շրջանակներում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանում կադաստրային քարտեզների սխալների ուղղումը երկրատարածական տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով: Սուրեն Թովմասյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին մշակված իրավական կարգավորումների հիման վրա կադաստրային քարտեզների սխալների հայտնաբերման և ուղղման ուղղությամբ
Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի գործով դատական քննությունը շարունակվում է
Ապրիլի 21-ին, ժամը 9.30-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում կշարունակվի Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի գործով դատական քննությունը: 2024 թվականի ապրիլի 15-ից քրեական գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում է: Դատավորն է Սուրեն Խաչատրյանը: Պաշտպաններն են Րաֆֆի Ասլանյանն ու Ալեքսան Խաչատրյանը: Այս տարվա հունվարի 14-ից, մարտի 5-ից հետո սա թվով երրորդ նիստը կլինի: 2023 թվականի մայիսի 5-ին
Էրդողանը դատի է տվել իրեն «խունտայի անդամ» անվանած ընդդիմադիր առաջնորդին
Ermenihaber/Trthaber.com. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ դատական գործ է հարուցվել: Այն հարուցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված «ավազակախմբի անդամ» (խունտայի անդամ) արտահայտության հիմքով, ինչի շրջանակներում էլ Օզելից պահանջվում է 500.000 լիրա (15.000 դոլար)՝ որպես բարոյական փոխհատուցում: Տեղեկությունը հայտնի է դարձել Էրդողանի փաստաբան Հյուսեին Այդընի՝ սոցցանցում կատարած գրառումից:
«Հանքարդյունաբերության բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական»
✅ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ ✅ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ ✅ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, ներկայացվել են
Բաքվում կայացել է Ադրբեջան-Թուրքիա առողջապահական համագումար
Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը ներկա է գտնվել միջոցառմանը և նշել, որ պատիվ ունի ականատես լինելու երկու եղբայրական երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության կոնկրետ օրինակներից մեկին։
Ըստ ՍԴ-ի՝ տնօրենն ակնհայտորեն իրավունք չուներ վիճարկել համապատասխան վարչական ակտը
2025 թվականի մարտի 20-ից Սահմանադրական դատարանում էր «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Մարի Բալյան) դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը եւ 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին,
Առաջարկում ենք՝ փուլային տարբերակով 30-35%-ով գույքահարկի աճը կասեցնել մինչեւ 2026թ. Թադեւոս Ավետիսյան
Միայնակ տարեցների, թոշակառուների եւ տարբեր սոցիալական այլ խմբերի համար գույքահարկի բեռը դարձել է անտանելի
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Ըստ ԶԼՄ-ների՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։


















































