Օրվա լրահոսը
Գրիգոր Զոհրապ. իրաւաբան, գրող, պատգամաւոր ու բարոյական սիւն մի ազգի համար, որը սարսափելի ժամանակների միջով պիտի անցներ
Օսմանեան կայսրութեան խորհրդարանում նա պայքարեց օրէնքի գերակայութեան, փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան համար
«Դուք, իշխանության ներկայացուցիչներ, եթե ծառայում եք ժողովրդին, առաջին հերթին պետք է հաշվի առնեք ազգի շահերը»․ Անաստաս Իսրայելյան
«Ո՞նց կարող է ղեկավարը լինել ազգի ներկայացուցիչ ու միասնության մոտեցումները չընդունել։ Տարանջատելու փորձեր կան, բայց մենք գնալու ենք այն ուղղությամբ,որ ազգային միասնությունը կարողանանք ամրագրել»։
Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել
Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ԱԺ
Ոսկեայ մետալի արժանացած ծանրորդ Աբրահամ Գուլաճեան իր յաղթանակի պահն օգտագործեց խօսելու Հայոց ցեղասպանութեան մասին
«Գանձասար». 4 Ապրիլ 2025-ին, սուրիահայ համայնքի զաւակ, ծանրորդ Աբրահամ Գուլաճեան, որ Սուրիոյ 2011-ին բռնկած պատերազմի օրերուն արտագաղթած էր, մասնակցեցաւ Միջազգային պրազիլական Ճիու-Ճիտսուի դաշնութեան մրցաշարքին՝ հանդէս գալով ծանրութեան կարգի մրցումին (91 քկ)։ Հայաստանը եւ Սփիւռքը ներկայացնող Գուլաճեան յաղթեց Չիլիէն երկու մրցակիցներու՝ երկուքն ալ պարտութեան մատնելով եւ նուաճեց առաջին դիրքը, արժանանալով ոսկեայ մետալի։ Անոր վեցերորդ ոսկեայ մետալն
Տիգրան Խաչատրյանը և Իվա Պետրովան քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, որն ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է
Հակոբ Արշակյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու
Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացած մեր մյուս երկու ըմբիշները՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը, պարտություն են կրել եւ համալրել են հանդիսականների շարքերը:
«Կարեւոր են նաեւ արցախցիների քաղաքական եւ իրավական հարցերը, պետք է խմբեր կազմվեն՝ այդ հարցերով բանակցելու իշխանության հետ»․ Արա Պուլուզյան
Ընդհանրապես բանակցությունների մեջ պետք է ունենաս քո պահանջների օրակարգը, երբ չունես քո պահանջների օրակարգը կամ անընդհատ միայն ենթարկվելու դիրքում ես, բնականաբար, քո դիրքերն օրեցօր թուլանում են, օրեցօր նվազում են քո դիվանագիտական կարողությունները
Մհեր Գրիգորյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում
ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ շախմատիստներ Ալեքս Սահակյանին, Էրիկ Հակոբյանին և Էրիկ Գասպարյանին
ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ շախմատիստներ Ալեքս Սահակյանին, Էրիկ Հակոբյանին և Էրիկ Գասպարյանին: Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր ձեռքբերումներ: Նշենք, որ Ալեքսը և Էրիկ Հակոբյանը ներկայում գտնվում են ծառայության մեջ։ Ցանկանում ենք նրանց բարի ծառայություն: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
Ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց անձնագրերում որպես ծննդավայր նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
«Արմենպրես». Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այդ հարցադրումների իրավական և տեխնիկական հիմնավորումները։ «Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO
Կարեն Խաչանովը պարտվել է Դանիիլ Մեդվեդեւին
Հետաքրքրական է, որ ամբողջ խաղի ընթացքում Խաչանովը, որը հայտնի է իր հուժկու սկզբնահարվածներով, ոչ մի «էյս» չի կատարել: Դա նկատել է նաեւ Մեդվեդեւը եւ նշել, որ կորտը շատ «դանդաղ» է եղել:
Մինչև 2026 թ. ավարտը բոլոր դպրոցներն ապահովված կլինեն բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտական լաբորատորիաներով. Արաքսիա Սվաջյան
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում
27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել 2 անձանց սպանության փորձի համար
Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝
Աբու Դաբիում Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը և Արցախի երկու կուսակցություններ քննարկել են մի շարք օրակարգային հարցեր
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 7-ին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպում են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների ղեկավարությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը: Քննարկումների մասնակիցները կարևորել են միասնականությունն ու
ՀԿԴ-ում Վահագն Վերմիշյանի գործով դատախազությունը միջնորդություն ներկայացրեց հայցադիմումի նյութաիրավական պահանջը փոփոխելու մասով
Դատախազությունը նշեց, որ բանկի մասով որեւէ առարկություն չունի, բանկին ընդունում է որպես գույքի բարեխիղճ իրավատեր:
Տավուշում իրականացվելու են սահմանազատման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: ՀՀ ՊՆ
Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ հեռուստաեթերում ծեծկռտուքի համար. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ Հանրային ՀԸ եթերում ծեծկռտուքի համար։ Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ փետրվարի 23-ին՝ «Հանրային» ՀԸ տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում բանավեճի ժամանակ։ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դուրս են եկել ՀԸ շենքից, գնացել բակային հատված, որտեղ
Դուք կարծում եք՝ 1915թ յաթաղանից ընկած մտավորականներից լա՞վն եք. Լարիսա Ալավերդյանը՝ անտարբեր հայ մտավորականության մասին
Ես էլ ձեզ հետ միասին կրում եմ պատասխանատվություն նրա համար, ինչ տեղի է ունեցել 2018-ից սկսած:
Այն ուժերը, որոնք պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, այնքան էլ հետեւողական եւ վճռական չէին. «Չենք վճարելու» քաղաքացիական նախաձեռնության անդամ
Քաղաքային իշխանությունները կարողացան այնպիսի իրավիճակ ստեղծել, որ չվճարելն առաջացնի ամոթի զգացում
Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը. հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր. Shamshyan.com
Shamshyan.com. Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, որը հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել
Դոնալդ Թրամփ. «Ես Էրդողանին սիրում եմ, նա էլ ինձ է սիրում, մենք երբեք խնդիր չենք ունեցել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը, հայտնում է Ermenihaber-ը: «Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է
Շուրջ 12 կգ «մեթամֆետամին»՝ «Ագարակ» անցման կետում բեռնատարի կցորդի ջրի տարայում
Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար
Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան
ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։ ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության
Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում պատանդառված մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. «ՀայաՔվե»
«ՀայաՔվեն» բազմիցս ներկայացրել է Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին վերադարձնելու հնարավորությունները: Այդ գործիքների արդյունավետության օրինակներից կարող ենք նշել բոլորովին վերջերս՝ 2025թ․ փետրվարի 1-ին ամերիկացի վեց բանտարկյալների ազատ արձակումը Վենեսուելայի կողմից, ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը Ռուսաստանի կողմից փետրվարի 11-ին, Սիամակ Նամազիի ազատ արձակումը 2023թ․ սեպտեմբերի 18-ին: Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանը ինչու՞
Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք: Իրադարձություններն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում լարվածությունը. Աբրահամյան
Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:
Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից». BBC
Վարդանյանը բանտից զգուշացրել է, որ սա սխալ է։ «Սա ոչ միայն իմ և մյուս 15 հոգու դատավարությունն է, այլ բոլոր հայերի դատավարությունը»,


















































