Օրվա լրահոսը

Երկրաշարժ Արցախի Վանք գյուղի մոտակայքում. ցնցումները զգացվել են Գեղարքունիքում

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ իմ եւ տղայիս նկատմամբ տարբեր քրեական գործեր են հարուցվում, որոնք հետո այդպես էլ ընթացք չեն ստանում. Վարուժան Ներսիսյան. «Հրապարակ»

Զավեշտալի վիճակ է. պարզվում է՝ ՀՀ ԱԱԾ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում… եւ շարունակությունը՝ բամբասանքի մակարդակ

Ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքը, ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991-ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ». «Փաստ»

Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է:

Աշտարակի խճուղին բացվեց, ցույցի մասնակիցներից 4 հոգու վաղը կընդունեն կառավարությունում

Եթե հարցը չլուծվի ՝ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչների բողոքի գործողությունները կվերսկսվեն

Շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։ Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի

Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել, մյուսները կալանքի տակ են. «Հրապարակ»

Փետրվարի 5-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական սկանդալային ձերբակալությունը տեղի ունեցավ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միանգամից 7 անձի ձերբակալեց, որից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Կալանավորվեց Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության եւ հողի

«Այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չեն, այլև խեղաթյուրված են». գրողի որդին կրթում է Փաշինյանին. oragir.news

«Վանոյի խոսքն էլ խեղաթյուրել են հիմնավորապես, թողել են միայն պարտվելու մասը»

Արդյոք Վարդան Ղուկասյանը չի՞ մտել այս պրոցես, որ երբ այդ գույքի մասին օրենքով գործերը հասնեն վերջնանպատակին, ասի՝ տեսեք, ժողովուրդ ջան, ինձ բռնաճնշման են ենթարկում. Կարեն Սարուխանյան. «Հրապարակ»

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ -Ձեր գրառումից կարելի է հասկանալ նաեւ, որ իշխանական կուլիսներում քննարկվում է իրավական ճանապարհով իշխանություն զավթելու սցենար, ինչպես այլ համայնքներում եք արել։ – Ես նման որեւէ բան չգիտեմ… ոչ, չկա նման բան, բայց փաստ է, չէ՞, որ Վարդան Ղուկասյանն անցնում է ապօրինի գույքի մասին օրենքով, եւ դա արդեն իրավական հարթության

Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

Այս պրիմիտիվ, նույնիսկ մանկական խաղը, թե՝ եկեք ամեն ինչին համաձայնենք, թող Ադրբեջանին ճնշեն, գուցե հեքիաթներում աշխատում է, բայց ռեալ պոլիտիկում դա չի աշխատում. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը՝ կապված «Խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի հետ, այն է՝ համաձայնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարբերակին, հենց իշխանության ներկայացուցիչների խոսքերից կարող ենք հասկանալ, որ, իրենց կարծիքով, իրականացվել է որպես դիվանագիտական «հմուտ հնարք»: «Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս իշխանության գաղափարական հայրը (որքան էլ փորձեն դա ժխտել թե՛ Նիկոլ

Պռոշյանում ցույցի վայր ժամանեցին կարմիր բերետավորները

«Ազգային ճակատ». Պռոշյանում ցույցի վայր ժամանեցին կարմիր բերետավորները: Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ցույց են իրականացնում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ:

Շտապօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա մեկ զոհ․ Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարը՝ Գագիկ

Ջենիֆեր Լոպեսը Հայաստան կգա. օգոստոսի 3-ին համերգ է նախատեսված

Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։ Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։ Հրապարակվել է այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում։ Համերգը կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև

Մեր դիվանագիտության վիճակը տագնապալի է

Երբ որեւէ ՔՊ-ական պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ կամ քարոզիչ, կամ նույնիսկ ինքը՝ ՔՊ առաջնորդը, դիմելով ցեղասպանությունից հազիվ փրկված արցախցիներին, ասում է՝ «այդ դո՛ւք եք ամեն ինչում մեղավոր, դո՛ւք եք Ղարաբաղից թողել-փախել՝ ադրբեջանա-թուրքական բանակի դեմ կռվելու փոխարեն, ձե՛ր լիդերներն են լուծարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք այստեղ ոչ մի գործ չունենք», դա, իհարկե, սուտ է, ցինիզմի բարձրագույն աստիճանն

Իշխանափոխության անհրաժեշտության մասին գրառման համար երիտասարդ կնոջ գործը հասել է դատարան ու նա հայտնվել է ամբաստանյալի աթոռին. «Փաստինֆո»

Իշխանափոխության անհրաժեշտության և Վահան Հովհաննիսյանի՝ «դալաններում ծեծվելու» մասին ֆեյսբուքյան գրառման համար երիտասարդ կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2024թ․ մայիսին իշխանություններին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար երիտասարդ կին էր ձերբակալվել, ընդ որում, դա տեղի էր ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին, երբ իշխանական քարոզչամեքենան ակտիվ թիրախավորում էր արցախցիներին, սակայն արցախցիների դեմ

ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին

ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին։ Դրա մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։ «Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, թույլ կտար Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք»,- նշել

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն ու բարձրացավ 4-րդ հորիզոնական

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այսօր կայացավ յոթերորդ տուրը, որում Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով  հաղթեց ադրբեջանցի կանանց միջազգային գրոսմայստեր Գովհար Աբդուլլաեւային եւ վաստակելով 5,5 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ երիտասարդ

Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախ մեկնելուց

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակը (FCDO) հորդորում է քաղաքացիներին խուսափել Ադրբեջան կատարելիք որոշ ուղևորություններից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Թարմացված ուղեցույցում նշվում է, որ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի ճանապարհորդություններից Հայաստանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ, ինչպես նաև առանց խիստ անհրաժեշտության՝ երկրի հարավ-արևմտյան շրջաններ։ Որ տարածքներն են համարվում

Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի. civilnet

civilnet. 2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական

Զեյնալին պնդում է՝ իր նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանի հայտարարած միջպետական հետախուզումը հանվել է. «Ազատություն»

«Ազատություն».  Անցած տարի Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, ադրբեջանական եթերում պնդել է՝ իր նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է: «Մեր թշնամիների կողմից հայտարարված հետախուզումը մեր պետության ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվել է», – ասել է Զեյնալին Հայտնի ֆիթնես բլոգերին ռուս

«Եթե դուրս գաք Գյումրու փողոցներ ու հարցնեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, կարող է չհիշեն, բայց եթե նրա մականունը տաք, շատերը շատ բան կպատմեն»․ Կարապետ Պողոսյան

Ինչո՞ւ էինք կոչել 1992-1994 թվականների Գյումրու թալան, որովհետև այդ տարիներին պաշտոնավարել է Անդրանիկ Քոչարյանը ու Գյումրից դուրս էր բերվել մեծ քանակությամբ շինտեխնիկա, վերամբարձ կռունկներ․ տարատեսակ վերամբարձ տրակտորներ, մեքենաներ։

Արման Անդրեասյանը կգոտեմարտի Եվրոպայի երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մտել է եզրափակիչ եւ վաղը Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող  Դավիթ Բաեւի հետ կգոտեմարտի Եվրոպային երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճելու համար: Կիսաեզրափակչում Արմանը միավորների 3:1 տարբերությամբ պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեին: Սա այս ըմբիշների երրորդ

Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի

«ՀՀ ԱԳՆ-ն որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը»

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից

Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի

Օսմանյան բանակի հայ սպա Միհրան Մեսրոպյանի թոռը՝ ամերիկահայ փաստաբան Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնը, դարձել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Նրա պապը ծառայել է Գալիպոլիի, Սիրիայի, Պաղեստինի և Արևելյան ռազմաճակատներում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլենի պատմությամբ՝ նշելով. «Հպարտ եմ, որ դեր եմ խաղացել նրա թուրքական քաղաքացիություն ստանալու ճանապարհին»։ Գլենը, ով ընտրել

ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձավ ԼՂ բնակչության էթնիկ զտումից և բռնի տեղահանումից հետո Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությանը

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին 2025թ-ի փետրվարի 24-ից ապրիլի 4-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 58-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ժնևում այցի շրջանակներում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի և

ԵԽԽՎ-ում կոչ արեցին Ադրբեջանին արհեստականորեն չձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԵԺԿ խմբի խոսնակ Բորիանա Աբերգ․ «Խորապես հավատում եմ, որ հայ ռազմագերիների ազատ արձակումն ու արագ հայրենադարձությունը՝ համաձայն միջազգային իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների, էական քայլ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Մայրության և գեղեցկության տոնը Հայաստանում՝ տխրության ֆոնին. «Ապառաժ»

Այս մայրերը մեր ժամանակի չերգված հերոսներն են. նրանց պատմությունները արժանի են լսվելու ու հիշվելու

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները

Ապրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության շրջանակներում Եվրախորհրդարանի կարևոր դերակատարության և Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031