Օրվա լրահոսը

«Բոլոր այն անձինք, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ Ղարաբաղ, նրանք ազատ են դա անել»․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին ուղղված հարցերը վերաբերում էին Բաքվում պահվող հայ գերիներին։

Միջազգային հանրության լռությունը խոսում է «հին կարգի» փլուզման մասին. Արմեն Գևորգյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ     Հարգելի’ գործընկերներ, Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ: Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

«ՀՀ իշխանություններն անամոթաբար ստում են․ Արցախի լուծարման մասին փաստաթուղթ գոյություն չունի իրավական հարթակում»․ Դավիթ Գալստյան

«Արցախցիները սոցիալական խնդիրների համար չեն պայքարում, այլ պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր գերիների համար, պայքարում ենք, որպեսզի Արցախի հարցը չփակվի»։

Հայաստանի գործող վարչախումբը, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իրականացրել է Արցախի հարցից հրաժարվելու դավաճանական քաղաքականություն. ՀՀԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   ՀՀԿ Գործադիր մարմինը՝ – իր վրդովմունքը արտահայտելով գործող վարչախմբի կողմից տարվող արցախուրաց քաղաքականության նկատմամբ, – արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, – վերահաստատելով իր հավատարմությունը Արցախյան շարժման իդեալներին, սկզբունքներին և նպատակներին, – սատարելով արցախահայությանը, այդ թվում՝ սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշման իրավունքների պաշտպանության

«ԱԳՆ հայտարարությունը շատ խայտառակ հայտարարություն է, հենց ԱԳՆ-ն չի կարողացել ապահովել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը»․ Արտակ Բեգլարյան

«Իրականում որեւէ մեկը չի կարող Արցախյան շարժումը փակել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ ազդեցիկ պաշտոնում լինի։ Արցախյան շարժման առաջին շահառուն ու սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է»։

«Խոսք ենք տալիս, որ ձեր երեխաների հերոսությունները ոչ ոք չի կարող ոտնահարել». արցախցի Անաստաս Իսրայելյանի շնորհավորանքը ապրիլի 7-ի առիթով

«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր եւ Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Aravot.am-ի միջոցով շնորհավորել է մայրության եւ գեղեցկության օրը: «Ողջույն սիրելի քույրեր, սիրելի կանայք: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել գեղեցկության տոնի հետ կապված: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, լավ տրամադրություն, կապույտ երկնքի տակ խաղաղություն: Սիրելի կանայք, սիրելի քույրեր: Վերջին ժամանակները մենք տարբեր իրավիճակներում ենք հայտնվում որպես

«Ես արդեն երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին դիմել եմ, որ այցելեմ Ադրբեջան, կդիմեմ երրորդ, չորորդ անգամ»․ ԵԽ հանձնակատարը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցի առիթով

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին ի պատասխան Արմեն Գևորգյանի հարցին ասաց․ «Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում և ինչ փորձությունների են ենթարկվում»։

«Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի պահանջների տրամաբանությամբ, սա շատ ցավալի է»․ Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյանն ասաց, որ նույնիսկ այսպիսի զիջումների գնալու դեպքում Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է սխալ ընթացքով։

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային

«Կառավարությունում ասացին, որ պատրաստ են երեք փորձագիտական խմբեր ստեղծել»․ արցախցիները դարձյալ հանդիպել են փոխվարչապետի հետ

Անաստաս Իսրայելյանն էլ լրագրողներին հայտնեց, որ այսօրվանից Ազատության հրապարակում մեկնարկել են քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 15-ը։

Արցախի թեման փակելու ՀՀ օրվա իշխանությունների ապազգային գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Տարակուսանք է առաջացնում նաև իբրև թե Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի մեջբերումը, որի մասին պարբերաբար հիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել, և այն չէր կարող օրինական համարվել նախ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումների տեսանկյունից և ապա՝ միջազգային իրավունքի լույսի ներքո՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրված լինելով:

Միխայիլ Շվիդկոյը և Ժաննա Անդրեասյանը կարևորվել են ՀՀ և ՌԴ կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման աշխատանքների կազմակերպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի

​Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․) ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն

Հակոբ Արշակյան. Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի կարեւոր գործընկերներից է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է տնտեսական համագործակցությունը, անդրադարձել JAPAN

Խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ դատախազը, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վ.Թ.-ի

Փաշինյանը և Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, որը ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում

Պապոյան. Դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի

Նատալի Շուարդն ընդգծել է Հայաստանի հետ DCAF-ի գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի

Երկու տարվա ընթացքում շատ բան է արվել, բայց էլ ավելի անելիքներ ունենք. Իտալիայի դեսպանը՝ Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։ Նարեկ

Էդգար Ղազարյան. Խաղաղության համաձայնագրից ոչ մի բան չկա, բայց սահմանին կա նորից նոր լարվածություն, նոր կուտակումներ, նոր վտանգներ

Էդգար Ղազարյան. «Տրամաբանական է, որ եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացնում, դրա արդյունքներով զինված ուժերը պետք է գործողություններ իրականացնեն եւ եղանակային պայմաններն էլ գնալով ավելի բարենպաստ են դառնում»

ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը

Yerevan today. Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։ Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնեցին, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց: Կապվեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորում և կամ բացատրություն

Բաքվի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչություն». նշում է ադրբեջանցի հաղորդավարը. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։ Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը

Արցախի նախագահի լիազորությունները երկարացնելու նախագիծը առկախված է․ «Ազատ հայրենիք» խմբակցությունը չի ներկայացել ապրիլի 4-ին հրավիրված նիստին

«Ես ընդհանրապես հարցազրույց չեմ տալիս»,- սա էլ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանի պատասխանն է այս թեմայով Aravot.am-ի բոլոր հարցերին։ Իսկ հարցերը շատ էին՝ ինչո՞ւ է խմբակցությունը նման որոշում ընդունել, ինչո՞ւ խմբակցության անդամների մի մասը տեղյակ չէ այդ որոշումից, ինչպե՞ս են պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը եւ այլն։

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը. Շարմազանով

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ոչ Մոսկվայում, ու ոչ էլ առավել եւս Երեւանում։

«Երփին»-ի «Լոռի» և «Գաուդա» պանիրները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և Սաֆիլակոկկեր ցուցանիշներով, պանիր «Գաուդա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով

Դեսպան Տոլմաջյանը շեշտել է երիտասարդության առանցքային դերը խաղաղ ապագա կառուցելու գործում

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (École Polytechnique Fédérale de Lausanne – EPFL) կայացած ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի դասախոսական կազմն ու ուսանողներ աշխարհի տարբեր համալսարաններից։ EPFL-ը ճարտարագիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում աշխարհի

Միջխորհրդարանական միության փոխնախագահն ընդգծել է գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը՝ աջակցություն հայտնելով խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է: Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը

«Կրակոցներն ամեն օր իրիկունը սկսվում են, մինչեւ լուսաբաց կրակում են, Աստված չանի, մեկը պետք է զոհվի, որ լուրջ վերաբերվե՞ն»․ ի՞նչ իրավիճակ է Սյունիքի գյուղերում

«Այդ ո՞ր խաղաղության մասին է խոսքը, որ Ալիեւը չի ուզո՞ւմ։ Մեր կառավարությունն ասում է՝ մենք խաղաղություն ենք ուզում, ես գյուղացի տղա եմ, ձեզ հարցնում եմ՝ խաղաղություն ո՞ւմ հետ եք ուզում կնքեք, չոքած մարդն ի՞նչ խաղաղություն պետք է ուզի»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031