Օրվա լրահոսը

«Ռուսաստան մուտք գործող օտարերկրացին պարտավոր կլինի 72 ժամ առաջ այդ մասին տեղեկացնել ՌԴ պատկան մարմիններին»․ հերթական փոփոխությունը ՌԴ միգրացիան օրենսդրությունում

Նա նշեց՝ ստացվում է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար այսպիսով ստեղծում են յուրօրինակ վիզայի մեխանիզմ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝

«Այդ քայլով Փաշինյանն ընդամենը ավելացնում է իրեն հայհոյողների թիվը, եւ որոշ ուժերի «դրդում է» բողոքի քայլեր կատարել՝ հասարակությանը հիշեցնել իրենց մասին»

Հայաստանը արդեն պետք է դուրս եկած լիներ Ռուսաստանի գլխավորությամբ գործող բոլոր կառույցներից՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ դուրս հանած լիներ ռուսական զորքերը Հայաստանից։ Հայաստանը պետք է նվազագույնի հասցրած լիներ, եթե ոչ խզած Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ համագործակցությունը տարբեր բնագավառներում, քանի որ Ռուսաստանը այդ համագործակցությունը օգտագործել եւ օգտագործելու է ի վնաս Հայոց շահերի։

«Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է»․ Գերմանիայի նախագահն՝ Ալիևին

«Պաշտոնական Բեռլինի ուղիղ և հստակ դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»․ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է և այսօր ևս հաստատում ենք Գերմանիայի այդ դիրքորոշումը», – ասել Է Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահը Ադրբեջանին և Հայաստանին շնորհավորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ: Նա Բաքվին և Երևանին

Վախճանվել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

«Ազատություն». 65 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դերասանի դստերը։ Քիլմեր մահացել է ապրիլի 1-ին՝ Լոս Անջելեսում, որպես մահվան պատճառ նշվում է թոքաբորբը։ Դերասանի դստեր խոսքով՝ 2014-ին Քիլմերի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել, նրան հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, սակայն ամբողջությամբ կորցրել էր ձայնը։ Վել Քիլմերը Batman

Տատիկների գործով դատարանը մերժեց Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը. Արսեն Բաբայան

Տիկին Անահիտին ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը:

«ՌԴ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնված հայերը, եթե մինչեւ ապրիլի 30-ը չհասցնեն օրինականացնել իրենց գտնվելը՝ ենթակա են արտաքսման»

«Օտարերկրացի այլեւս չի կարող Ռուսաստանում վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք՝ պետք է քննություն հանձնեն»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը։

Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը. ՀԿ-ներ

Երեկ, 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «․․․ Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ

Չկա «ամբողջ ժողովրդի գաղափարախոսություն»

Կան տարբեր խմբերի շահեր, որոնք պետք է ներդաշնակել Մերժել Երրորդ հանրապետության հիմքը հանդիսացող Անկախության հռչակագիրը, մերժել Արցախը որպես հայկական հող, մերժել օրհներգն ու զինանշանը, մերժել Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, մերժել Արարատ բիբլիական լեռը… Եվ դրա հետ մեկտեղ սկզբից հայտարարել, որ բոլոր «իզմերը» սուտ են, իսկ հետո գալ եզրակացության, որ վերոհիշյալ մերժողականությունն, այնուամենայնիվ, գաղափարախոսություն է, որը, սակայն,

Գոնե այս պահի դրությամբ ՔՊ-ն Գյումրիում չունի պարտնյոր կուսակցություն, որն իրեն անհրաժեշտ ձայներ կփոխանցի․ Վիգեն Հակոբյան

Նա հույս հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանը ձայները կփոխանցի ընդդիմադիր հատվածին, այն համագործակցությանը, որի հիմնական նպատակն է ՔՊ-ին իշխանազրկելը, հատկապես, որ այդ թեմայով համառ լուրեր են պտտվում։

Նա, ով պատրաստ չէ, որևէ զիջումների գնալ՝ կամա թե ակամա սպասարկում է իշխանությունների շահը. Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը գրում է. «Չպետք է թույլ տալ, որպեսզի ՔՊ-ն, որևէ սցենարով կարողանա ստանձնել Գյումրու կառավարումը: Բոլորը պետք է իրենց անձնական ամբիցիաները դնեն մի կողմ և գնան որոշակի զիջումների։ Հեչ պարտադիր չէ, որ քաղաքապետ լինի Վարդան Ղուկասյանը կամ Մարտուն Գրիգորյանը՝ նրանք կարող են իրենց հաջորդ համարներից մեկի շուրջ գալ

Կառուցապատման շուկայում վաճառքի նոր գործիքներ են մշակվել

Երևանում վերջին տարիներին բուռն կառուցապատման ընթացքը կանգ չի առնում, սակայն 2025 թվականի սկզբից՝ մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի մասին օրենքի դադարեցումից հետո, շինարարական դաշտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կառուցապատող ընկերությունների առջև կանգնած նոր իրականությունը ստիպել է նրանց վերանայել վաճառքի ռազմավարություններն ու ֆինանսական գործիքակազմը։ Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը տարիներ շարունակ խթանել էր բնակարանային պահանջարկը, հատկապես երիտասարդ

Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ են առաջադրվել` Աշոտ Հայրապետյանը, Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին:  

Եվայի կարծիքով՝ մեկ գործիքի տիրապետելը քիչ է. «Վարպետ փոքրիկներ»

Մարտի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Վերսկսվեց «Վարպետ փոքրիկներ» նախագիծը, որը մեկնարկել էր 2019 թ.: Այն նպատակ ունի բացահայտելու երաժշտական և արվեստի դպրոցների շնորհաշատ սաներին և հարթակ տրամադրելու՝ նրանց իրենց հմտությունները հանրությանը ներկայացնելու: 2025 թվականի «Վարպետ փոքրիկներ» նախագծի առաջին մասնակիցն Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սան 10-ամյա Եվա Ներսիսյանն էր: Այս պայծառ

Առաջին լեզուն հայերենն է, որով թարգմանվել է «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը

Երեւանում կայացավ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին իրավագիտական համայնքի անվանի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, դեկաններ եւ ամբիոնի վարիչներ, դատավորներ, փաստաբաններ, պրակտիկ իրավաբաններ, ուսանողներ եւ Ներսեսյանցի գիտական ժառանգությամբ հետաքրքրվողներ: Մարտի 25-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության երեւանյան գրասենյակի դահլիճում կայացավ մեծանուն ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի եւ «Философская лирика: стихи разных лет»

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. Զոհեր և վիրավորներ կան

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլը շրջանում մարդատար ավտոբուս է շրջվել։  Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։ Վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, 18-ը՝ վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են Իմրանլըի ​​հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) խմբեր և բժիշկներ։ Աղբյուր`  Ermenihaber.am  

«ՌԴ բոլոր դպրոցներում օտարերկրացիների երեխաները ռուսաց լեզվից քննություն կհանձնեն, հնարավոր է՝ ծնողների ու երեխաների արտաքսում լինի»․ Տաթեւիկ Բեժանյան

«Արդեն իսկ սովորող միգրանտների երեխաներին։ Եվ արդեն գրանցվել են դեպքեր, երբ դպրոցում ստուգում անցկացնելիս պարզվել է, որ երեխան կամ չունի միգրացիոն հաշվառում կամ կեղծ է փաստաթուղթը, եւ ծնողների հետ միասին երեխաներին տարել են օտարերկրացիների պահման վայր ու այնտեղից արտաքսել են»։

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն, իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով. Վիլեն Գաբրիելյան

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրում է. Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար: Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել: Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ դա մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք

Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. Նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող

«Ջանացել եմ թաքնվածն ակներեւ դարձնել, բացական՝ ներկայանալի, օտարվածը՝ շոշափելի»

Հարցազրույց  գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: 2024 թ. «Նռանէ» հրատարակչությունը տպագրեց Հովիկ  Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը, որն անդրադառնում է մեր ժամանակների խնդիրներին ու մտահոգություններին` ներկայացնելով հանրային ընկալումների հակասությունները եւ դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը։ Հովիկ Չարխչյանի հետ զրուցել ենք նրա վերջին գրքի, գրականության եւ առհասարակ, մարդու ու կյանքի մասին, որոնք վառ արտացոլված են վեպում: –

Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է. Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը բացման խոսքով է հանդես եկել Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկմանը

2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

«Համադրել Հայաստանից առոք-փառոք, հայերի օգնությամբ իրենց կահ-կարասին, ամեն ինչը վերցրած ու դուրս եկած ադրբեջանցիներին ու Ադրբեջանից փախած հայերին, առնվազն սխալ է»

Ես անձամբ վկայում եմ, որ Սյունիքից ադրբեջանցիները չէին ուզում դուրս գալ: Եվ երբ ես գնացել եւ այնտեղ ադրբեջանցուց, որը քարն էր պաչում, իրենց լեզվով հարցրել եմ, թե ինչո՞ւ են գնում, եթե այստեղի քարերն են պաչում, ինքը ցույց տվեց Ադրբեջանի կողմը եւ պատասխանեց. «Մեզ ասել են»: Այս բոլորը եւ գրված է եւ ապացուցված է:

Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանք են առաջադրել Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով

2022 թվականի հունիսի 17-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր Արմեն Հարությունյանի ձերբակալության մասին։ 2025 թվականի մարտի 25-ին լրատվամիջոցները գրեցին, որ անորակ հրթիռներ ձեռք բերելու գործով Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։

Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում

Ինչի՞ հանգեցրեց Հայաստանի իշխանության հարմարվողական, զիջողական կեցվածքը Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, անցյալ շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ գերիների վերադարձի հետ կապված նոր բան չունի ասելու. «Այն նույն գործիքակազմերը, որ նախկինում կիրառել ենք, հիմա էլ ենք կիրառում, ապագայում էլ ենք կիրառելու. դա շատ կարեւոր հարց է,

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog բաժնում։ YoBlogger-ներին ոչ միայն հարթակ է տրամադրվել ինքնարտահայտվելու, նրանք հնարավորություն ունեն նաև դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: 10.000-100.000 հետևորդ ձեռք բերելու դեպքում օգտատերերը կարող են ստանալ 0.10$-ին համարժեք FTN յուրաքանչյուր հետևորդի համար, 100.000-900.000 հետևորդ

Քննարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների անցկացումը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։ Որպես հայրենադարձության՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031