Օրվա լրահոսը
Օդում փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, ◾️ Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, ◾️ Արաբկիրում՝ մարտի 30-ին։ ✅ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի
Կիմա տատիկն ազատ արձակվեց. ուղիղ 72 ժամ պահեցին. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Տատիկների գործով Կիմա տատիկն ազատ արձակվեց։ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն։ Ուղիղ 72 ժամ պահեցին։ Մինչև վերջին րոպեն։ Աստված թող բոլորին տա՝ ըստ իրենց արդարության։ Ուրիշ բան չունեմ ասելու։
Հայաստան-Վիետնամ համագործակցությունը ներդաշնակորեն է զարգանում. Երևանում կայացել է երկու երկրների գործարարների հանդիպում
Ապրիլի 2-ին Երևանում կայացել է Հայաստանի և Վիետնամի գործարարների հանդիպում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի ֆինանսների նախարարության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը։ Պաշտոնական բացմանը հաջորդել է Հայաստանի և Վիետնամի գործարար համայնքի ներկայացուցիչների միջև
«Եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, ապա կկարողանայինք դիմակայել 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին»․ Դավիթ Գալստյան
Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը վստահեցրեց․ «Մեր ռազմագերիները, եթե լինեին ՀՀ-ում, այս իշխանությունները չէին կարող ասել, որ 2023-ին իշխանազավթում է եղել»։
Ադրբեջանցի փորձագետ. Միջազգային իրավունքում անընդունելի է, որ որևէ պետություն մեկ այլ պետությունից սահմանադրություն փոխել պահանջի
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ասել է Ալիևը գերմանացի գործընկեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսում։ Այդ համատեքստում
Էդգար Ղազարյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցն անհամաչափ է. Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Դատավորների և դատախազների վերաբերյալ հրապարակային քննադատությունը չպետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, եթե այն ունի հանրային նշանակություն․ ՏՎԽ-ն հրապարակել է փորձագիտական կարծիք Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող հրապարակային արտահայտություններ կատարելու համար: Ղազարյանի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք, ապա հավելվել է
Ալիև․ Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան
«Ազատություն». «Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան», – այսօր Բաքվում Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ», – նշել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․ – «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ
Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի․ հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մահվան հանգամանքը. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Գործի վերանայման հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը։ Ինչպես արդեն հայտնել ենք, փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ, սակայն կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանը 2023թ․ մահացել է։ Մահվան փաստի
ԵՄ-ն կարիք ունի Հայաստանի պես անդամների, միաժամանակ ՀՀ-ն լուրջ աշխատանք ունի կատարելու այդ ճանապարհին. Դիմիտրիադիս
Ապրիլի 1-ին Երեւանում կայացել է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հերթական՝ 6-րդ հանդիպումը։ Հանդիպմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ու Տնտեսական և սոցիալական եվրոպական կոմիտեից Սիմո Տիայնենը։ Ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսը։ Պարոն Դիմիտրիադիսը, մասնավորապես, ողջունել է Եվրամիությանը Հայաստանի
Արմեն Ղազարյանը և Իլզե Յակոբսենը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով ու նվիրվածությամբ հարստացնելով մեր թատերական պատմությունը։ Նրա վառ ներկայությունը միշտ էլ զգալի էր թե՛ բեմում, թե՛ կուլիսներում՝ իր հոգատարությամբ, անկեղծությամբ և արվեստի
Գասպար Կարապետյանը կարեւոր կետեր կներկայացնի. Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լսումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերի շուրջ
«Ապառաժ». Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացնում Էլս վան Հուֆի եւ Միշել դե Մաեգդի ներկայացրած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերի առաջարկների վերաբերյալ: Ելույթին հրավիրված է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, որը կեսօրին կներկայացնի կարեւոր կետեր, որոնք կներառվեն տարբեր բանաձեւերում:
ԵՄ առաջնորդները գիտեն, որ այդ կառույցի դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար, ուստի չեն ցանկանում օրինագիծը ողջունելով կեղծ հույսեր արթնացնել մեր ժողովրդի մոտ. Մարուքյան
Իսկ Գյումրիում Եվրոդաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելը միայն ապացուցեց, որ Հայաստանի Եվրոպական ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։
Նախարար Հայրապետյանի այցի նպատակն է ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտներում
Ապրիլի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով թվայնացման լավագույն փորձին ծանոթանալու նպատակով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նախորդ այցերի, հանդիպումների և քննարկումների արդյունքում ձևավորված ոլորտային համագործակցության լայն ու
«Ուղիղ հեռարձակումը չի ապահովել քվեարկության ամբողջ գործընթացի տեսանելիությունը, ինչը ԸՕ-ով սահմանված պարտադիր պայման է». դիտորդներ
Վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականի լրագրողը ընտրատեղամաս է ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի․ ԿԸՀ-ից զանգով հորդորել են՝ նրա մուտքը տեղամաս թույլատրել
2024 թ.-ին վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 107 միլիոն դոլարի վնաս
2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել
Հայաստանը պետք է հաշվի առնի, որ իր տնտեսության զգալի մասը գյուղատնտեսությամբ է պայմանավորված․ Պասկալ Բոկկերս
«Ուկրաինայի ճգնաժամից հետո, երբ դժվարացավ Ռուսաստանից սերմացու ներմուծելը, մենք սկսեցինք աջակցել նաեւ սերմացու արտադրող ֆերմերներին։ Մեկ տարի է` աջակցում ենք այն ֆերմերներին, որոնք Արցախից են հաստատվել Հայաստանում։ Տարբեր ծրագրեր ունենք իրենց համար, այդ թվում՝ հնդկահավի, ճագարի բուժման եւ կանաչ ջերմոցների ուղղությամբ»,-հայտնեց նա։
Ծաղկաձորում ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Ս.թ. մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը: Fastex-ի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» տեղեկատվական հանդիպումների շարքը եզրափակվել է Ծաղկաձորի 88 Hotel Armenia-ում: Նախորդ տարվա հաջող ընթացքից հետո կազմակերպիչների համար առաջնային էր համաժողովին ընդգրկել նաև մարզերի ուսանողներին: 7 ԲՈւՀ, այդ թվում՝ Հայաստանի մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում գործող հաստատություններ այցերից հետո ընտրված
Արցախի Հանրապետության նախագահը և ԱԺ պատգամավորները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել պատերազմի զոհերի հիշատակին
«Ապառաժ». Ապրիլի 2-ին Եռաբլուր են այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները: Նրանք հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Կիպրոս-Հայաստան հարաբերությունները պատմական եւ բարեկամական են. դեսպան Մավրոս
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական
«ՀայաՔվե»․ Ընտրությունների միջոցով հնարավոր է պայքարել գործող իշխանության դեմ
«ՀայաՔվե» դիտորդական առաքելության անդամները Գյումրիում մի շարք ընտրախախտումներ են հայտնաբերել
Մեղադրանքի հիմքեր գոյություն չունեն, ինչ-որ բաներ փորձել էին դնել, բայց իմ գնահատմամբ՝ դրանք հիմքեր չեն. Արսեն Բաբայան
Հիշեցնենք, որ ձերբակալված կանանց նկատմամբ ճնշումներ են եղել , այդ ճնշումներից անմասն չի մնացել նաեւ Անահիտ Խալաթյանը: Նրա պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Խալաթյանը հարված է ստացել գլխին, հարվածել ու ասել են՝ ցմահ նստելու ես, ի՞նչ ես գտել Մարտունի մեջ:
Մովսես Հակոբյան. Սխալ տեղեկության հիմքով արդեն 3 գործ բեկանվել է, մնացել է մեկը. նպատակը հասարակությանը խնդիրներից շեղելն է. 24news
Սխալ տեղեկության հիմքով արդեն երեք գործ բեկանվել է, մնացել է մեկը
«Ռուսաստան մուտք գործող օտարերկրացին պարտավոր կլինի 72 ժամ առաջ այդ մասին տեղեկացնել ՌԴ պատկան մարմիններին»․ հերթական փոփոխությունը ՌԴ միգրացիան օրենսդրությունում
Նա նշեց՝ ստացվում է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար այսպիսով ստեղծում են յուրօրինակ վիզայի մեխանիզմ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝
«Այդ քայլով Փաշինյանն ընդամենը ավելացնում է իրեն հայհոյողների թիվը, եւ որոշ ուժերի «դրդում է» բողոքի քայլեր կատարել՝ հասարակությանը հիշեցնել իրենց մասին»
Հայաստանը արդեն պետք է դուրս եկած լիներ Ռուսաստանի գլխավորությամբ գործող բոլոր կառույցներից՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ դուրս հանած լիներ ռուսական զորքերը Հայաստանից։ Հայաստանը պետք է նվազագույնի հասցրած լիներ, եթե ոչ խզած Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ համագործակցությունը տարբեր բնագավառներում, քանի որ Ռուսաստանը այդ համագործակցությունը օգտագործել եւ օգտագործելու է ի վնաս Հայոց շահերի։
«Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է»․ Գերմանիայի նախագահն՝ Ալիևին
«Պաշտոնական Բեռլինի ուղիղ և հստակ դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»․ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է և այսօր ևս հաստատում ենք Գերմանիայի այդ դիրքորոշումը», – ասել Է Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահը Ադրբեջանին և Հայաստանին շնորհավորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ: Նա Բաքվին և Երևանին
Վախճանվել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը
«Ազատություն». 65 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դերասանի դստերը։ Քիլմեր մահացել է ապրիլի 1-ին՝ Լոս Անջելեսում, որպես մահվան պատճառ նշվում է թոքաբորբը։ Դերասանի դստեր խոսքով՝ 2014-ին Քիլմերի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել, նրան հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, սակայն ամբողջությամբ կորցրել էր ձայնը։ Վել Քիլմերը Batman
Տատիկների գործով դատարանը մերժեց Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը. Արսեն Բաբայան
Տիկին Անահիտին ազատության մեջ է: Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը:
«ՌԴ վերահսկվող անձանց ռեեստրում հայտնված հայերը, եթե մինչեւ ապրիլի 30-ը չհասցնեն օրինականացնել իրենց գտնվելը՝ ենթակա են արտաքսման»
«Օտարերկրացի այլեւս չի կարող Ռուսաստանում վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք՝ պետք է քննություն հանձնեն»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը։


















































