Օրվա լրահոսը

«Դարի հանցագործ» Կիմա տատիկը մինչեւ վերջին րոպեն մնաց անազատության մեջ

Կիմա տատիկի նկատմամբ կիրառվեց վարչական վերահսկողություն. Ռուբեն Մելիքյան

Դեսպան Խաչատրյանը և Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բոնը քննարկել են աշխարհաքաղաքական արդի թեմաներ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց դադարեցնել Արուսյակ Ալեքսանյանի եւ մյուսների քրեական հետապնդումը

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա անդրադարձավ օրենսդրի այն պահանջին, որ դատավորի նկատմամբ չի կարելի իրականացնել օպերատիվ հետախուզական այնպիսի միջոցառումներ, որում նշված է, որ դատավորին կասկածում են հանցագործության կատարման մեջ

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. Տիգրան Բալայան

Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես է եկել դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին

Փաշինյանը ներկա է գտնվել ՈՒԱԿ նոր Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը:

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին

«Էն օրն էլ դու էիր թուրքերեն խոսում, Նիկոլ, իրոք դո՞ւ էիր»․ ի՞նչ պատիժ է նախատեսվում Վարդան Ղուկասյանին՝ նոր քրգործով

Համացանցում հայտնված ձայնագրության փաստով, որը վերագրվում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակով մասնակցած ու 9727 ձայն հավաքած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, երեկ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Ձայնագրությունը համացանցում

Միլիարդների գույք և դրամական միջոց. Գագիկ Խաչատրյանը ապօրինի գույքի գործով հաշտության առաջարկ է արել

1lurer.am. Ապօրինի ծագման ավելի քան 40 միլիարդ դրամ և 210 անշարժ գույք: Դատախազության պահանջն է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից: Վերջիններս հաշտության առաջարկ են ներկայացրել, դատախազությունը քննարկում է: Կողմերն առայժմ չեն հրապարակում, թե հաշտության առաջարկը որ գույքերին է վերաբերում, արդյոք ցանկո՞ւմ է Միացյալ Նահանգների ճոխ առանձնատան 50 տոկոսը:

Մանրամասներ են ներկայացվել հայտարարագրման, դրա վերլուծության, ծանուցման գործընթացների արդյունքների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները

Այս շնորհալի երիտասարդները դեռ զարմացնելու են մեզ, սա մեր միակ նախագիծը չէ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Քանի որ Maktes Arms ընկերությունը արդեն հրապարակել է զենքի նկարը ուրեմն կարող եմ պատմել իմ վաղեմի երազանքներից մեկի իրականացման մասին՝ Զենքի ստեղծում։ Ինձ մոտիկից ճանաչողները գիտեն դեռ 1999 թ մշակած զենքիս մասին։ Միշտ երազել եմ հայկական զենքերի ստեղծման մասին։ 2020 թ ին երկու շատ շնորհալի ու բացառիկ

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ

Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդում

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։ Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11  թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Մհեր Գրիգորյանն ու Ֆիլիպ Իվանովիչը ընդգծել են զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ընդգծել

«Յանս» ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կա վիրավոր․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տերյան փողոցի «Յանս» ակումբի մոտ վիճաբանություն է, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից «Ձախ հոդի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Կենտրոնական

Բացահայտել զարգացման առանձնաատկություններ ունեցող երեխաների տաղանդը. Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է այսօր

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է

«Ողջամիտ չէ կառավարությունից պատասխանի սպասման այս ժամանակահատվածում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ»

Ի պատասխան տարաբնույթ շահարկումների՝ հայտարարում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին: Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն

«Ազատություն»-ը եթերում է, բայց կրճատված անձնակազմով և միջոցներով

«Ազատություն»-ը եթերում է, բայց կրճատված անձնակազմով և միջոցներով․ երեկվանից լրատվամիջոցը սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չի տրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը: Մոտ մեկ շաբաթ առաջ USAGM-ը չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին իր նամակը, այդուհանդերձ մինչ օրս «Ազատություն»-ը չի ստացել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները,

Հարգանքի տուրք բացառիկ խիզախություն և առաջնորդություն ցուցաբերած կանանց. դեսպան Մակունցը մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը

Ապրիլի 1-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։ 19

«Գերիների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձնելու հարցով շարունակական դիվանագիտական աշխատանք է տարվում»․ Խանդանյան

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ տրամաբանական չի լինի, եթե «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, եւ Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում լինեն գերեվարության մեջ։

Հավերժ հիշատակ անմահացած հայորդիներին․ ԵԿՄ հայտարարությունը

ԵԿՄ հայտարարությունը․ 2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ լայնածավալ հարձակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով, որի ժամանակ ունեցանք զոհեր եւ վիրավորներ։ Հավերժ հիշատակ անմահացած հայորդիներին Դարեր շարունակ մենք պայքարել ենք մեր քաջ հայորդիների կյանքի ու արյան գնով ձեռք բերված անկախությունը պահելու համար, եւ հանուն մեր Հայրենիքի, մեր ժողովրդի բարօրության մենք պետք է

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային

«Պատրաստ ենք դիմել ԵԱՀԿ Մինսկի խումը լուծարելու համար, պետք է ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատվի»․ Սարգիս Խանդանյան

«Սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ներքին հարցն է եւ խաղաղության գործընթացի հետ կապ չունի»։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համապարփակ վերականգնմանն ուղղված «Թևեր» ծրագիրը հասանելի է նաև Երևանում

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համապարփակ վերականգնմանն ուղղված «Թևեր» ծրագիրն այժմ հասանելի է նաև Երևանում: Ծրագրի այս փուլին մասնակցում են 69 երեխա և 44 ծնող: Այն իրականացնում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ ֆրանսիական «Սատար Արցախին» միության հովանավորությամբ։ Ծրագիրը ներառում է հոգեբանական, ինտելեկտուալ և ֆիզիկական վերականգնման բաղադրիչներ, որոնք օգնում են տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին

2024 թ.-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: 2024 թվականին դատարաններում քննված

Թուրքիայի ներքին գործերի նախարարը ընդդիմությանը մեղադրում է ժողովրդին մանիպուլացնելու մեջ

Ermenihaber. Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ կաշառակերության մասին հարուցված հետաքննության մեկնարկից հետո բոյկոտ անելու վերաբերյալ հնչեցվող կոչերին: Նա նմամանատիպ քայլեր իրականացնողներին մեղադրել է միմիայն սեփական քաղաքական նպատակների կյանքի կոչման նպատակով մարդկանց փողոց դուրս բերելու մեջ: «Նրանք, ովքեր փորձում են ատելության ու թշնամանքի սերմեր ցանել մեր ժողովրդի

Գյումրիում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️ Հրազդան քաղաքում՝ մարտի 23-ին, 27-ին, 28-ին և 29-ին, ◾️ Արարատ քաղաքում՝ մարտի 24-ին, 27-ին և 28-ին։ ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի

Առողջական խնդիրների պատճառով հացադուլ ու ջրադուլ հայտարարած ցմահ դատապարտյալը դիմել է երկրի վարչապետին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվում են բժշկի ցուցումների ու եզրակացության հիման վրա։ Այս պահին Արսեն Գասպարյանին նման ցուցում չկա»,-նշեց Կամո Մանուկյանը՝ ավելացնելով, որ պատիժ կրող ոչ մի անձ երկար չի մնում «Դատապարտյալների հիվանդանոցում» ՔԿՀ-ում։

Թուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է ԵՄ-ի հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը

Ermenihaber. Թուրքիան 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Եվրամիության (ԵՄ) հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը։ Ապրիլի 3-ին Բրյուսելում կկայանա Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական երկխոսության (HLED) հանդիպումը, որին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Հանդիպումներին

«Որդուս անունը Ռոբերտ եմ դրել․ Ռոբերտ Աբաջյանի արածը հերոսի քայլ է»․ երիտասարդ տղան՝ Եռաբլուրում

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրն էլ նշեց, որ իրեն այդ երիտասարդը պատմել է՝ ներողություն է խնդրել իր հորից, մյուսներից ու ասել, որ որդուն անվանակոչում է Ռոբերտ, այնուհետև նշեց․ «Թող որդիդ էս երկրին արժանի հայ մեծանա, էն հանձնվող հայի տեսակից հեռու»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031