Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ամփոփեց տարին

ՀԿԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփեց 2014 թվականը: Այն իրադարձություններով լի ու դժվար տարի էր: Նրա խոսքով, այս տարվա ընթացքում ունեցանք թե նվաճումներ, թե թերություններ նաեւ կորուստներ: Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ՀՀԿ-ն 2014 թվականը ավարտում է որպես ամենաառաջատար քաղաքական ուժ, ամենածանրակշիռ ուժ. «Դա  է ցույց տալիս թե Աժ-ում մեր աշխատանքները, թե

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են մարտական հենակետեր եւ զորամաս

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Հանձնաժողովի անդամներն այցելել են մարտական հենակետեր եւ զորամաս, որտեղ զրուցել են զինծառայողների հետ, քննարկել նրանց առաջնային խնդիրները, ինչպես նաեւ ուսումնասիրել են մարտական հենակետերի պայմանները: Զորամասում հանձնաժողովի անդամները ճաշել են զինծառայողների հետ: Զորամասի ակումբում հանձնաժողովի

Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն  այցելել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված: Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանն ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն

Մեկնաբանելով ՄԻԵԴ-ում Ամալ Քլունիի՝ Հայաստանը ներկայացնելը, Փերինչեքը վիրավորել է քրիստոնյաներին. Haberler

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում Ամալ Քլունիի Հայաստանը ներկայացնելու հետ կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը վիրավորական մեկնաբանություն է արել քրիստոնյաների հասցեին, փոխանցում է «Հաբերլեր»-ը: «Այս կինը կարող է մասնակցել դատավարությանը, բայց նույնիսկ, եթե Քրիստոսի կինը գա, նրանք հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն», – ասել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահը: Ամալ

Զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ

Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը և երկու շարքային զինծառայող։ Մ.Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ,

Ի՞նչ անել, ըստ Արմեն Մուրադյանի, որ դեղերի պետգնումներում ատկատներ չլինեն. (Տեսանյութ)

Առողջապահության նախարարն էժան ու թանկ պետգնումների մասին

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ում ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի, մեր պետականության ամրապնդման գործում արտաքին գերատեսչության աշխատակիցներից յուրաքանչյուրի ներդրած ավանդի համար և գալիք տարում ընդունելության մասնակիցներին, նախարարության բոլոր աշխատակիցներին ու

Զինծառայողի մահվան գործով 3 անձ է ձերբակալվել

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, հերթափոխի դիտակետում դեկտեմբերի 21-ին ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է 3 անձ, նրանց թվում՝ դասակի հրամանատարը:

Ալեքսան Հարությունյանը՝ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում Հայաստանի դեսպան. «Ազատություն»

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պարագվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը վերադառնում է Հայաստան՝ դիվանագիտական աշխատանքը ավարտելով սովորական ժամկետից շուտ՝ երեք տարուց էլ պակաս: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական հավաստի աղբյուրների, Մելիքյանին փոխարինելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը:   Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո, «Ազատություն» ռ/կ

Ադրբեջանը Ղարաբաղի առուծախով ԵՏՄ չի մտնի. Մամեդյարով. Интерфакс-Азербайджан

Եվրասիական տնտեսական միությանը միանալը Բաքվի օրակարգում դրված չէ, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ի շահ Ադրբեջանին լուծելը չի կարող կապվել այդ միությանը միանալու հետ, ադրբեջանական «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Այս պահին Ադրբեջանի Հանրապետության իրականացրած անկախ քաղաքականությունը տնտեսական, քաղաքական և առևտրային կապերի ոլորտներում նախապատվությունը տալիս է երկկողմ ձևաչափին, ինչը լրիվ արդարացնում է

Հակառակորդի հատուկ ջոկատայինները երկու ուղղություններով հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ

Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով  /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված

ԲՀԿ խմբակցության պատգամավորները դատապարտեցին բռնության ցանկացած դրսեւորում

Այսօր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները հանդիպել են Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանի (ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ) եւ Տիգրան Ուրիխանյանի (ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի անդամ) հետ: Հանդիպման նպատակը ԱԺ պատգամավորներին ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումն էր: Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները քննարկման ընթացքում դատապարտեցին բռնության ցանկացած դրսեւորում

Վանաձորում սպանվել է 49-ամյա կին

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ

Յուրաքանչյուր ձայն և յուրաքանչյուր երեխա կարևոր է

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային «Imagine» նախաձեռնությանը, որը նպատակ ունի բարձրացնելու երեխաների իրավունքների մասին հանրային իրազեկվածության մակարդակը: Այն նվիրված է «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին և նպատակ ունի ստեղծելու ամենասիրված երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Imagine»-ի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող ձայնագրությունը: «Imagine»-ին Հայաստանը միացել է երգի իր տարբերակով, որը ստեղծել են կոմպոզիտոր Արմեն

Արմեն Մուրադյան. «Դոլարի գերաժեւորման օրերին դեղեր թանկացան, որ դրա հետ կապ չունեին» (Տեսանյութ)

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ արտարժույթի փոփոխությունից առողջապահական ծառայությունները չեն թանկացել

Ապրել առանց ցավի. ցավամոքիչ բուժօգնության հասանելիությունը Հայաստանում իրականություն է դառնում

Ամեն տարի Հայաստանում մահանում է շուրջ 28 հազար մարդ, որոնցից 60-70 տոկոսն ունենում է պալեատիվ (ցավամոքիչ) բժշկական օգնության կարիք, մինչդեռ այն հասանելի է քչերին: Մեր երկրում դժվարությամբ, սակայն քաղաքական կամքի առկայությամբ իրականություն է դառնում պալեատիվ (ցավամոքիչ) բժշկական օգնության ներդրումը, ինչն առողջապահության նախարարի խոսքերով՝ առաջնահերթություն է, և «ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական, ֆինանսական, հոգևոր խնդիր է,

Կալանավորին թմրամիջոց փոխանցելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. փաստաբանը ձերբակալված է

2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 17:45-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները նույն ՔԿՀ-ի կալանավոր Ա.Պ.-ին տեսակցության եկած փաստաբան Ռ.Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 31.7 գրամ, 29.1 գրամ և 5.6 գրամ քաշերով կասկածելի զանգվածներ: Նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում ՔԿՀ-ի աշխատակիցները վարչական մասնաշենքի զուգարանից հայտնաբերել և վերցրել են 5.2 գրամ, 4.2 գրամ և 1.3 գրամ

Արմեն Մուրադյան. «Ալյուրի հարստացումն առողջություն կտա» (Տեսանյութ)

Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ալյուրի հարստացման ծրագիրը հասարակությունում մտահոգություն է առաջացրել, ասաց. «Եթե մեկ խոսքով ասեմ թե ի՞նչ կտա` առողջություն կտա: Համոզված ու ամենայն պատասխանատվությամբ` նման ծրագրերը հանրային շահերն ապահովելու միտում ունեն»: Մանրամասն` տեսանյութում Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գյումրիում շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը

Դեկտեմբերի 25-ին ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու 2014 թվականի ևս մեկ խոշոր նախագիծը՝ շահագործման է հանձնվել վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը: Դրա հետ մեկտեղ շահագործման է հանձնվել վերանորոգված ՎԼ-8 էլեկտրաքարշը, որը երկար

Աշոտ Մելքոնյանը արձագանքում է Դեմոյանի սկանդալային հայտարարությանը. «Խայտառակ կլինենք»

«Հարցն ինձ ուղղված չէ, այլ այն մարմիններին, որոնք ըստ մեղադրանքի, հավուր պատշաճի չեն զբաղվել իրենց գործունեությամբ»,- Aravot.am-ին վստահեցրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի այսօրվա սկանդալային հայտարարությանը: Աշոտ Մելքոնյանը չցանկացավ մեկնաբանել իրեն վերաբերող Դեմոյանի այն ակնարկը,  թե Մելքոնյանը խոչընդոտում է իր  գործունեությունը,

«Հայֆիլմ նոն ստոպ». անակնկալներով լի և հայկական կինոերաժշտության պահպանմանը միտված նախագիծ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը։ «Հայֆիլմ նոն ստոպի» բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ անցյալի մեր ֆիլմերը և նրանց երաժշտությունը մեզ համար մեծ արժեք են։ «Կինոարտադրության ոլորտում ուրույն

Հոգեհանգիստ զոհված զինվորների հիշատակին

Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ և եկեղեցու խորհրդակատար  Տ. Շահե քահանա Հայրապետյանի ու Տ. Պարթև քահանա Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների: Արարողությանը ներկա էին զոհված զինվորներ Նարեկ Մարգարյանի, Արամ Մեջլումյանի, Էդուրադ Միրզոյանի, Մհեր Շահնազարյանի, Վարդան Օհանյանի, Գոռ Բաբայանի, Կարեն

Աշխատանքից ազատման դիմումների շքերթ՝ մշակույթի նախարարությունում

Ժամանակակից արվեստի վարչության պետը հաստատում է տեղեկությունը

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագ և առաջին մարտիրոսի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն: Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության և դպրության տվչության արարողություն: Դպրության աստիճան ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի տասներկու և Քահանայից

Զարուհի Փոստանջյանի նամակը վարչապետին. Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն

Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ներկայացուցչական ցուցակում մշակութային ժառանգություն ներառելու վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է համապատասխան կոնվենցիայի անդամ երկրների կառավարություններին, հիմք ընդունելով, որ հայ ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը մեր մենթալիտետի վրա բացառիկ է, ինչը և

Երևանի քաղաքապետը պարգևատրել է մի շարք ոլորտների ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների ներկայացուցիչների: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետը բարձր է գնահատել յուրաքանչյուրի ներդրումը և շնորհակալություն հայտնել տարբեր ոլորտներում 2014 թվականի ընթացքում կատարված մեծածավալ արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար: «Տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել, այլև շնորհակալություն հայտնել բոլորիդ՝

Բագրատ Ասատրյան. «Ո՞նց կարելի է մի երկրի փող վստահել, որտեղ բարձրաստիճան իրավապահն ասում է՝ ականջդ կկտրեմ»

«Այդ խնդիրը Հայաստանի համար առաջնային չեմ համարում»,-Aravot.am-ի հարցին` ձեզ չի՞ մտահոգում ՀՀ արտաքին պարտքը, որը կանխատեսումների համաձայն` աճելու է , այսպես պատասխանեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա նկատեց, թե դա ՀՀ-ի համար առաջնային ու սուր խնդիր չէ, սակայն մի խնդիր է, որը միշտ պետք է պահել ուշադրության կենտրոնում: Մեր հարցին, թե ՀՀ-ի`

Ինչ եղավ, երբ առողջապահությունն ու սոցապ նախարարությունները միավորվեցին (Տեսանյութ)

Արմեն Մուրադյանին պաշտոնապես տեղեկություն չեն հայտնել նախարարությունները միավորելու մասին

Վերնիսաժի կրակոցների գործով 3 տուժողները ցուցմունք տվեցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Հարություն Սարգսյանը հրապարակեց Գոռ Առաքելյանի, Վալերիկ Հովհաննիսյանի, Ներսես Մելքոնյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալներն իրենց դիրքորոշումը հրաժարվեցին արտահայտել, ինչը, ըստ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի՝ նույնպես դիրքորոշում էր: Մեղադրանքի կողմի ներկայացրած եզրակացության համաձայն՝ այս տարվա մայիսի 17-ին, Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող ավտոկանգառում վիճաբանություն է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031