Օրվա լրահոսը
Վարժանք. գործողություններ էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում մասնակցեց էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրաստվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին: Միջոցառմանը ներկա էին մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները: «Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի` վիրուսի ներթափանցման
Գալուստ Սահակյանը՝ ընդդիմությանը. «Որ փորձում եք հոշոտել ամեն ինչ, չեմ ուզում դրա վրա իմ խրախճանքները ստեղծել»
«Որոշ պատգամավորներ, որ խոսում են, մտածում են՝ իրենց ասածը բացարձակ ճշմարտություն է եւ մի ամբողջ ժողովուրդ կանգնած է իր թիկունքում: Չի կարելի դատավորի դեր ստանձնել, քննադատել»,- այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով ոչ իշխանականներին եւ ընդդիմությանը՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ՄԻՊ-ի զեկույցը դարձնել ընդդիմադիր եւ իշխանական թեւերի միջեւ ճակատամարտի
Շարմազանովը Փոստանջյանին համեմատեց գելի հետ, որի գլխին Ավետարան են կարդում
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ի պաշտպանություն Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ասելով, որ նա իրավունք չունի անջատել խոսափողը եւ թույլ չտալ, որ պատգամավորը հայտնի իր ազատ կարծիքը: Նա ասաց, որ շատ բաների հետ կապված Զարուհու հետ համաձայն չէ, բայց երբեք իրեն թույլ չի տա արգելել Զարուհի Փոստանջյանին ազատ
Բաբուխանյանը խոսում է ԲՀԿ-ի դղյակներից. «Հաջորդ միտինգում կիսվեք ձեր հարստությամբ՝ աղքատների հետ»
«Չի կարելի մարդու իրավունքների խախտումների մասին խոսել այնպես, որ պաշտպանես յուրայիններին, մեղադրես մյուսներին եւ ասես, որ իմ ընկերոջը, իմ կուսակցին, իմ թայֆայակցին կարելի է ամեն ինչ, կարելի է արդարացնել դա, բայց ուրիշների դեպքում դարձնել դա վիրավորանքների, պախարակումների եւ պիտակավորումների առարկա»,- այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբախանյանն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին «Մարտի
Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ում կարդաց դավաճանության համար մեղադրական վճիռը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի
Այսօր Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հայտարարելով, որ քանի որ դատական համակարգը չի գործում ՀՀ-ում, կօգտագործի ԱԺ ամբիոնը, կհրապարակի իր դատավճիռը, որն արձակվել է հոկտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում. «Դատավճիռ հանուն հայ ժողովրդի եւ ազատ, միացյալ, անկախ Հայաստանի»,- ասաց Զարուհի Փոստանջյանն ու սկսեց ընթերցել քրեական գործով մեղադրական եզրակացություն՝ ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի: Նա սկսեց կարդալ Սերժ
Բաբուխանյանն ԱԺ-ում պաշտպանում է Ինգա եւ Անուշ Արշակյաններին. «Ես էլ եմ զզվում Կոնչիտայից»
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք, որ դեռ նախորդ քառօրյայի ժամանակ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր պատգամավորներին՝ խնդրվելով, որ իրեն աջակցեն՝ իր բարձրացրած հարցերին լուծում տալու համար: Նա օգնություն էր խնդրում՝ ասելով, որ գլխավոր դատախազը հանձնական հարձակումներ է գործում իր վրա: Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում ընդունեց,
Պետք է բռունցքը խփել ու ասել, որ հայ բժշկության թանգարանը պետք է բացվի
Անգամ Իտալիայում հայ բժշկության թանգարան կա
Հայաստանի վարչապետ. «Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար»
Կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված սերտ,
Վրաստանի դեսպան․ «Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ չենք խոսի». «Ազատություն»
Նոյեմբերին Հայաստան կժամանի Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում առաջացած «որոշ դետալներ հստակեցնելու» համար: Եվրամիության ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո, հայ-վրացական առևտրային հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, որոնց լուծման նպատակով առաջիկայում կկայանան երկկողմ բանակցություններ: Այս մասին հոկտեմբերի 17-ին «Ազատության» հետ զրույցում
Զարուհի Փոստանջյանին լուրջ չե՞ն վերաբերվում
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Ստեփան Սաֆարյանն օրերս մի հարցազրույցում նկատել էր , որ «Եռյակի շատ անդամներ չափազանց ծանր տարան Զարուհի Փոստանջյանի առաջ քաշած կետերը, կապված եռյակի հարթակի օրակարգի հետ»: Եռյակի վերջին նիստում, լրագրողների խնդրանքին`մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի ասածները, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ժառանգության» մեր գործընկերները ասել են, որ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը կարող է
Արթուր Աբրահամ. «Ամերիկայում էլ մրցավարները սուրբ չեն»
Մինչ Aravot.am-ի հարցին պատասխանելը, թե ի՞նչն է պատճառը, որ հայտարարել է` եթե ամերիկացիները իր գոտու վրա աչք ունեն, ապա իրենք պետք է գան Եվրոպա, Արթուր Աբրահամն անդրադարձավ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտիկների մասնակցության եւ մեդալ նվաճելու հնարավորություններին. «Հայաստանը միշտ էլ բռնցքամարտի ուժեղ դպրոց է ունեցել, տվել է աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ: Վստահ
Նիգերիայում հաղթահարվել է Էբոլա համաճարակը. Reuters
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի հայտարարել է, որ Նիգերիան հաղթահարել է Էբոլա համաճարակը: Արդեն վեց շաբաթ է հիվանդության որևիցե դեպք այնտեղ չի գրանցվել, փոխանցում է «Ռոյթերս»-ը: «Սա աննախադեպ հաջողություն է», – Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռուի Գամա Վազը, – «Բայց մենք պետք է հասկանանք, որ մենք ընդամենը ճակատամարտ
Սպորտի նախարարը` աշխարհի չեմպիոնի մարզադպրոցի բորբոսնած ու փլված պատերի ֆոնին (ֆոտոշարք և տեսանյութ)
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր վաղ առավոտից բավական ծանրաբեռնված գրաֆիկով շրջեց Շիրակի մարզում: Նա այցելեց ինչպես Արթիկի, այնպես էլ Ախուրյանի մարզադպրոցներ, այնուհետ եղավ Գյումրու գրեթե բոլոր մարզադպրոցներում, հանդիպեց Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի, ինչպես նաև մարզի սպորտի ոլորտի ակտիվի հետ: Նախարարը հասցրեց անգամ իր հարգանքի տուրքը մատուցել, ծաղիկներ դնել 1988 թվականի
Եղիազար Դավթյան. «Հանձնաժողովի անդամները ՏԻՄ ընտրությունների ընթացքում ավելի երիտասարդ եւ իրավագիտակից էին»
Ըստ Եղիազար Դավթյանի` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն եւ Մաքենիս գյուղերում ընտրությանը մասնակցությունը ցածր է
Պլանային ջրանջատում Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների և Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է. տեսանելիությունը 100-150 մետր է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Տարոն Մարգարյան. «Ամեն երկուշաբթի զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիները քանակն էապես չի նվազում»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2015 թվականին մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման, անտառային գոտիների և նոր այգի-պուրակների ստեղծման նպատակով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցից ելնելով ներկայացվել են ավելի քան չորս տասնյակ նոր տարածքների ստեղծման և վերականգնման առաջարկներ: Անդրադառնալով աշնանային առաջիկա շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական
«Էլեկտրոնային գիրքը կերակուր է՝ առանց աղի». Ռուզաննա Բարսեղյան
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը վստահեցնում է, որ ընթերցանության հանդեպ սերը գնալով ոչ թե պակասում, այլ ավելանում է: Համենայն դեպս, այս գրադարանից օգտվողների թիվն այդ է փաստում. «Իսահակյանի անվան գրադարանի այցելուների թիվը տարեցտարի աճում է: Միայն անցյալ տարի գրադարանն ունեցել է շուրջ 36. 000 ընթերցող, որի 70%-ն ուսանողներ են»,- այսօր լրագրողների հետ
Կայացել է 3,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Հոկտեմբերի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ: NASDAQ OMX Armenia
Արթուր Աբրահամ. «Եթե մի բան եմ ձեռնարկում, պիտի «գործի գլխին» անձամբ կանգնած լինեմ»
Այսօրվա մամուլի ասուլիսում Արթուր Աբրահամին հարցրին, թե ի՞նչ փուլում է Չարբախում բռնցքամարտի մարզադպրոց հիմնելու իր որոշումը: «Ես սիրում եմ, որ եթե մի բան ձեռնարկեմ, ինքս, ինչպես ասում են, անձամբ կանգնած լինեմ «գործի գլխին»: Հողատարածքն արդեն վերցրել ենք, դիզայներական որոշ աշխատանքներ արդեն կատարվել են: Բայց շենքը կառուցելու համար ես պետք է «կանգնած լինեմ գործի գլխին», որպեսզի
Էդմոն Մարուքյանը քննադատեց Կարեն Անդրեասյանին, որ անհասանելի է, փաստարկված չի խոսում, սադրում է
Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ շատ պատգամավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Կարեն Անդրեասյանին: Հիշեցնենք, որ նա զեկույցը ներկայացնելիս նախորդ քառօրյայի նիստում թեժ բանավեճի մեջ էր մտել ՀՀԿ-ական պատգամավորների հետ եւ խնդրեց պատգամավորներին, որ իրեն օգնեն: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը դիտողություն արեց Կարեն Անդրեասյանին, որ երբ կանչել են իրենց հանձնաժողով՝ մի հարցի
Արթուր Աբրահամ. «Ես սիրում եմ նոկաուտով հաղթել»
«Փոլ Սմիթին հաղթեցինք: Բայց հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ նա ուժեղ հարվածներ էր հասցնում: Դրա համար մենք մարզչիս հետ այնպիսի մարտավարություն էինք ընտրել, որպեսզի նրան չթողնենք ինձ շատ մոտենալ: Սմիթին հեռավորության վրա պահելով` հասանք մեր նպատակին եւ հաղթեցինք միավորներով», – այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց հաղթանակից հետո Երեւան` հանգստանալու եկած WBO վարկածով աշխարհի
Նիկոլ Փաշինյանը՝ Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում տակտիկապես քննադատեց եռյակի ուժերին եւ նրանց իշխանափոխության քայլերը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերն իրապես կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո, բայց մի ճշտում մտցրեց. «Եթե իշխանափոխություն ասելով նկատի ունենք իշխանափոխություն, ոչ թե իշխանության տրանսֆորմացիա՝ կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա: Սա
ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական կապերը և հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները
Կարմիր բլուրում առաջացել էր ջրահեռացման համակարգի վթար
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի Կարմիր բլուր 5 հասցեում առաջացել է ջրահեռացման համակարգի վթար, և կեղտաջրերը լցվում են հարևանությամբ բնակվող քաղաքացիների բանջարանոցներ: Ահազանգի հետքերով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան մասնագետները և «Երևան Ջուր» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները վթարավերացնող խմբերի հետ
Նիկոլ Փաշինյան. «Աղվան Հովսեփյանն իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ»
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում նշեց, որ Կարեն Անդրեասյանը մի շատ կարեւոր հայտարարություն է արել՝ ասելով, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Նրա խոսքերով՝ «Մինչ օրս բացահայտված չեն 2008-ի Մարտի 1-ի սպանության հեղինակները: Սերժ Սարգսյանի կողմից քննչական կոմիտեի նախագահ նշանակված ՀՀ երկարամյա դատախազ
Թեհրանում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԻԻՀ արտգործնախարարին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր վարկածները՝ Աղվան Հովսեփյանի «բացահայտումների» մասին
«Ովքեր ծանոթ են Աղվան Հովսեփյանի գործունեությանը, նրա հայտարարությունների վրա չեն զարմանա»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դիտարկումներին՝ Մարտի 1-ի եւ այլ գործերով: «Օրինակ, 1998-ի օգոստոսի 6-ին սեփական աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Աղվան Հովսեփյանը, որն
ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 19 ահազանգ է ստացել
Հերիքնազ Տիգրանյանի պնդմամբ` կուտակումների դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովները որոշակի գործողություններ են ձեռնարկել
Արսեն Բաբայանը որոշել է «դաստիարակել» լրագրողներին
Այսօր առավոտյան խորհրդարանի պատերը զարդարում էին սույն հիշեցումները: Խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգից մեջբերումներն ուղղված են լրագրողներին եւ ամենայն հավանականությամբ դաստիարակչական նպատակ ունեն: Հետեւելով նախագահ Սերժ Սարգսյանի`տարիներ առաջ շրջանառության մեջ դրած թեզին, որ երկրում գաղջ մթնոլորտի պատճառը լրագրողներն են, տարբեր տրամաչափի պաշտոնյաներն արդեն տեւական ժամանակ ջանք չեն խնայում դա ապացուցելու համար: Ամենաեռանդունը արդարադատության նախկին նախարար, այժմ


















































