Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանի» հայտարարությունը. «Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ռեժիմի կատարած հանցավոր ոտնձգության վերաբերյալ»

Երեկ՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքին հարող ՀՀ մարզերի տարածքում Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում ավտոերթի հետ կապ չունեցող մի քաղաքացի միջադեպ է սադրել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի հետ: Վահրամ Գաբրիելյանը եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ավտոմեքենայում է եղել նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշված քաղաքացին միջադեպի ավարտին

Փլուզվել է պատշգամբ

Տիգրան Մեծի պողոտայի 13/1 շենքի պատշգամբներից մեկի փլուզման վերաբերյալ Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի հեռախոսահամարով ահազանգ է ստացվել առ այն, որ փլուզվել է Տիգրան Մեծի պողոտայի 13/1 շենքի պատշգամբներից մեկը: Ահազանգի հետքերով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները կարճ ժամանակ անց այցելել են նշված հասցե և պարզել, որ

Վնուկովոյի ավիավթարի պատճառ է դիտարկվում ձնահավաք մեքենայի վարորդի հարբածությունը. ТАСС

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Falcon» մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բախվել է ձնահավաք մեքենայի, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց մեջ՝ ֆրանսիական «Total» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, քննչական վարչությունից հայտնել են, որ ձնահավաք մեքենայի վարորդը հարբած է եղել: Դիտարկվում են նաև օդային կարգավորողների սխալ գործողությունները: 63-ամյա դե Մարժերին

Ամենաարմատական առաջնորդներն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվում էին Շանթին քաղբանտարկյալ անվանել. «Ժողովուրդ»

Չգիտես ինչու՝ դատավճռի կայացումից հետո անսպասելիորեն շանթասեր դարձած հայրենի ընդդիմության ներկայացուցիչներն անցած գրեթե մեկ տարվա ընթացքում այդպես էլ որեւէ գործուն քայլ չձեռնարկեցին ի պաշտպանություն Շանթի, նրանք իրենց հասու որեւէ լծակ, եվրոպական կազմակերպություններում ունեցած որեւէ մանդատ չօգտագործեցին՝ Շանթի հարցում այս իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։ Ավելին՝ ոչ իշխանական եռյակի ամենաարմատական ուժի ամենաարմատական առաջնորդներն ընդամենն ամիսներ առաջ

ՕԵԿ-ականը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց պաշտպանել ԱԺ աշխատակիցների՝ զուգարան գնալու իրավունքը. «Հայկական ժամանակ»

Երեկվա քննարկումների վերջնակետը դարձավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթը, ով զուգահեռ անցկացրեց երթեւեկության արագաչափերի եւ ԱԺ միջանցքներում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների միջեւ. «Պատկերացրեք, էսօր մեր վիճակը՝ ԱԺ աշխատակիցների, որ յուրաքանչյուր տուալետի դիմաց դրված է տեսանկարահանող սարք։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ նշանակության ռազմական կարծես թե օբյեկտ է։ Օրեր առաջ ինձ է մոտեցել ԱԺ աշխատակիցներից

Մահվան ելքով վրաերթ Երևանի Արշակունյաց պողոտայում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Սուրեն Իսահակյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

ԵՏՄ-դ շաքարով կտրեմ. «Հայկական ժամանակ»

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի անցումային դրույթներում մի քանի ապրանքների ներկրման առանձնահատկություններ են նշված։ Օրինակ՝ սահմանված է, որ անդամակցությունից հետո 3 տարի ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ չեն կիրառվի ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը, ներկայումս գործող ավելի ցածր մաքսատուրքերով կներկվեն ռազմական նշանակություն ունեցող ապրանքները։ Բայց կա նաեւ մի երրորդ ապրանքատեսակ, որի՝ Հայաստան ներկրման առանձնահատկություններին

Շանթ Հարությունյանի հայրը դժգոհ է Հայաստանի ընդդիմության աջակցությունից․ նա կդիմի ԱՄՆ օրենսդիրներին. «Առաջին լրատվական»

6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը, վրդովված է դատավճռից և այն համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ դատարանը դաժան մոտեցում է ցուցաբերել իր որդու և թոռնիկի նկատմամբ և նման կերպ փորձ է արվում զսպել նաև մնացած ընդվզող քաղաքացիներին․ «Մեր ընտանիքի

Արթուր Գեւորգյան. «Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը իր հավաքականը մարզելու համար Հայաստանից մարզիչ կուզի»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով վերջին մեկ տարում Հայաստանի բռնցքամարտիկների ձեռքբերումների մասին՝ ասաց. «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ԱԻԲԱ-ում, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերել: Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը Հայաստանի ֆեդերացիայից իր սիրողական հավաքականը մարզելու համար պաշտոնապես մարզիչ կխնդրի: Նրանք դիմել են ինձ, որպեսզի ինքս մարդ առաջարկեմ: Մեր բռնցքամարտիկները

Ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել

Արջին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ

Արտակ Դավթյան. «Հիմա եթե արեւը ծագում է, էլի ընդդիմության պայքարի արդյունքն է». «Հրապարակ»

«Ընդհանրապես ինչ տեղի է ունենում, ընդդիմության շնորհիվ է»,- ասաց Դավթյանը

Տավուշցիները բանջարեղեն կաճեցնեն թայվանական տեխնոլոգիաներով

Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները: ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն հուլիս-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի 15 գյուղերում «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի

Կապան-Քաջարան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում, Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին (Մ2 ավտոճանապարհի 213կմ) տեղի է ունեցել քարաթափում: «Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։ Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Ընդդեմ խենթության

Խենթության մասին այսպես էր գրում Լեոն. «Նրանց (ռազմատենչ վայրի ցեղերի- Ա. Ա.) դեմ հանդիման հյուսիսից եւ արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում: Ովքե՞ր էին դրանք: «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները եւ

ԱՍԵԿՈՍԵ

Կյանքն անտանելի է, եթե նրա մասին շատ ես մտածում, եւ հրաշալի է, եթե պարզապես ապրում ես: ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ցինիզմի փակուղի. «Ժամանակ»

Այն, ինչ երեկ Ազգային ժողովում իրենց թույլ են տվել հանրապետականները` դժվար է այլ բան որակել, քան լկտիություն և ցինիզմ, երբ պարզապես ակնհայտ կերպով ոտնահարվել են պառլամենտական փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների իրավունքները: Սակայն մյուս կողմից, չնայած որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ-ականներն իրենց մեծամասնությամբ, այսինքն` զուտ իրենց քանակով, ապավինելով միայն, այսպես ասած, բազկին և մի կողմ

Իջեւանի լճի փրկությունը սկսված է

Աղստեւի հունը բաց է

Ալեք Ենիգոմշյան. «Մենք ընդունում ենք մարտահրավերը». (Տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ին կատարված ոտնձգության մասին պարզաբանումներ է ներկայացնում Ալեք Ենիգոմշյանը: Նախախորհրդարան

Ոչ ոք չօգնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Սարգիս Անանյանին

Նա դեռեւս արյան հետազոտության չի ենթարկվել

Թուրքիան քրդերին թույլ կտա հատել սահմանը և միանալ Քոբանիի մարտերին. Hurriyet

Թուրքիան թույլ կտա, որ քուրդ զինյալները իր տարածքից հատեն սահմանը ու միանան «Իսլամական պետության» դեմ Քոբանիի մարտերին, ինչը քաղաքական դիրքորոշման 180 աստիճանի փոփոխություն է: Ինչպես գրում է «Հուրիեթ»-ը, այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ավելացնելով, որ այդ հարցի բանակցությունները դեռ շարունակվում են: «Մենք երբեք չենք ուզել, որ Քոբանին ընկնի

ՀՀԿ-ական գյուղապետերը պատրաստվում են ԲՀԿ-անա՞լ

«Նկատի ունեմ այն, որ համայնքը կառավարման մի օղակ է եւ համապատասխան օղակում տեղի ունեցող փոփոխությունն իշխանափոխության տարր է: Վստահ եմ, որ իշխանափոխությունը անվերապահորեն, անքննարկելի, անդառնալի իրողություն է ոչ թե հեռավոր ապագայում, այլ բառացիորեն երեկ սկսած»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին` ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, պարոն Ուրիխանյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել.

«ՀՀ իշխանությունները կխայտառակվեն, եթե Թուրքիան հայոց ցեղասպանությունը ճանաչի». արեւմտահայ

Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի փոխնախագահ Կարեն Միքայելյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող բարձրացնել արեւմտահայերի պահանջատիրության հարցը: «Հայաստանի իշխանությունները խորհրդային Հայաստանի իրավահաջորդն են: Իսկ խորհրդային Հայաստանը ստորագրել է Կարսի պայմանագիրն ու հրաժարվել հայկական պահանջատիրությունից: Այսօրվա Հայաստանի իշխանությունները, լինելով խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի պահանջ լիազորված չեն, իրավունք չունեն բարձրացնել: Հայաստանի իշխանությունները նույնիսկ Արցախի նկատմամբ

«Սուրիկ Խաչատրյանին վարունգ ցույց տվողին, այնպիսի վարունգ ցույց կտանք…». Սուրիկ Խաչատրյանի խորհրդական

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը տեղյակ չէ մարզպետի ստացած յուրատեսակ նվերներից: Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի, մարզպետ վերանշանակվելու կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանը այս օրերին յուրատեսակ նվերներ է ստանում, մասնավորապես «ռուբիկ-կուբիկ»-ի նման քանդվող հավաքվող գլոբուս՝ նամակով: «Գիտնական Սուրիկ, մի հարցում դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ երկրագունդը կլոր է, սակայն մի հարցում պետք է իմանաս,

Ազատամարտիկի հայր. «Դարձանք փախստական, դարձանք մուրացկան». (Տեսանյութ)

Ադրբեջանի Թարթառի շրջանի Բեգում Սարով հայկական գյուղի բնակիչ Սուրեն Տոնյանը տարիներ առաջ 600 այլ ընտանիքների հետ փախել է թշնամուց և ապաստանել Հրազդանում: Կարոտն աչքերում՝ ամեն օր հիշում է իր կորցրած տունը, շրջկոմի առաջին քարտուղարից նվեր ստացած «Ժիգուլի» մակնիշի մեքենան («Իտալիայի վիպուսկ էր, է՜»,- ծիծաղում է): 40 տարվա գյուղատնտեսը ոչինչ չի խնայել զավակներին բարձրագույն կրթությամբ ապահովելու

Էմին Երիցյան. «Խորանալու դեպքում մենք ընդհանրապես գործընկերներ չենք ունենա եվրոպական կառույցներում»

«Ուղիղ, հենց դա է պատճառը»,-Aravot.am-ի հարցին արդյոք այն, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը «Անջատողական լարվածությունը Ուկրաինայում և հարևան երկրներում» թեմայով նիստի ընթացքում ընդունել է հերթական հակահայկական փաստաթուղթը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնգրեսն ընդունել է բանաձև,  որն ընդգծում

«Տավուշի մարզում մարդիկ դժվարին պայմաններում են ապրում». Ադրիանա Կարեմբո

Այս օրերին Հայաստանում է գտնվում հայտնի մոդել, հաղորդավարուհի, Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: Նա Ֆրանսիայում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի՝ «Ֆոնեթոն»-ի այս տարվա կնքամայրն է: «Ֆոնեթոն»-ի ընթացքում նա կոչով կդիմի ֆրանսահայ համայնքին՝ մասնակցելու Տավուշի մարզում տարաբնույթ ծրագրերի և Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանն ուղղված դրամահավաքին: Ա. Կարեմբոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամեն

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ֆիլ Բենթեի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ֆիլ Բենթեի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Կարևորելով բանկի հետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցելու համար և նկատել, որ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

Վարժանք. գործողություններ էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում  մասնակցեց  էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրաստվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին: Միջոցառմանը ներկա  էին մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի  բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները: «Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի`  վիրուսի ներթափանցման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031