Օրվա լրահոսը
Որոշ փողոցներ փակ կլինեն՝ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Խանդանյան
Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։
«Ավանեսյանին էլ ուղարկի վրես, Սարի՛կ, քաղքի տղա»․ քննչականից կանչել են Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հարց է հնչեցրել․ «Ինձ ուղղակի մի անհամեստ հարց է տանջում․ ի՞նչ հիմքով են Ռուբեն Մխիթարյանին կանչում քննչական՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, եթե այդ արարքը Հայաստանում ենթադրում է վարչական պատասխանատվություն(ՎԻՎՕ հոդված 128):
Ռուսաստանյան շուկան ՀՀ հիմնական թիրախային ուղղություններից է, սակայն երկու երկրների միջև դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել. Պապոյանը՝ նախարար Ռեշետնիկովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության լավագույն եռյակում են
Նրանք կես միավոր են զիջում միանձնյա առաջատարին՝ իսպանացի Դանիիլ Յուֆֆային, որը միավոր դեռ չի կորցրել: Սակայն նրա ընթացքը այսօր՝ 6-րդ տուրում, կարող է կանգնեցնել Ռոբերտ Հովհաննիսյանը:
«Թղթով ամեն ինչ նորմալ է, բայց ուզում եմ հիշեցնել մի քանի շաբաթ առաջ Արթուր Վանեցյանի հետ կապված ոստիկանության «փայլուն» աշխատանքը»․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը նաև մտահոգություն հայտնեց՝ Երևանում կա երկու տեղ, որտեղ իրավապահ համակարգը տոտալ ոտնահարում է օրենքը ու մանրամասնեց․ «Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց՝ գլխավոր դատախազություն, որտեղ հազիվ են մեքենաներն այդ փողոցով անցնում»։
Հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք. Ժաննա Անդրեասյան
«Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, էլ ոչ մի բան չկա՝ ՀՀ-ում արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ստեղծագործություն չկա՞, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո՛, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք». Փաշինյան
Հայաստանում բարձր են գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում
«Միասին» շարժումն առաջարկում է ստորագրահավաք իրականացնել՝ իշխանության վստահության հարցով
Շարժումը նաեւ արցախահայության սոցիալական իրավունքների իրացման գործողությունների փաթեթ կառաջարկի։
Երևանում փողոցների վերաձևավորման աշխատանքների մեկնարկը տրվել է Թումանյան փողոցից
«Կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հուդայածառով»
«Նայում ես՝ Ամազոնի կամ Տեսլայի տերերը մենակ են ման գալիս, մենք ինչի՞ հետևից ենք ընկել»․ Արսեն Թորոսյան
ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Մենք ոչ թե պիտի մտածենք, թե ինչու մի մեծահարուստի երեխա չի կարող գնալ մի մեքենայով, հետևից էլ երկու մեքենա, այլ պետք է հարցին նայենք այլ տեսանկյունից, որ ժողովուրդ ջան, անվտանգ է մեր երկրում, ոչ մեկը չի ուզում ձեզ սպանել, իսկ եթե ուզեն սպանել, ձեր պահնորդները չեն փրկելու»։
Ռասմուսեն. Խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով։ Ադրբեջանը պետք է շուտափույթ կերպով ստորագրի համաձայնագիրը
«Արմենպրես». ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանն իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Անդերս
Պետքարտուղար Ֆասելը վերահաստատել է Շվեյցարիայի հաստատակամությունը Հայաստանի հետ գործընկերության առավել ամրապնդման հարցում
2025թ. մարտի 18-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ալեքսանդր Ֆասելի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ամուր և զարգացող երկկողմ հարաբերություններին՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Զրուցակիցներն անդրադարձել են
«Մաքրեք ձեր շրթունքները, ներողություն չեմ խնդրելու»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ներողություն չի խնդրելու ու լրագրողին հորդորեց՝ գնացեք, Ձեր հաղորդումները նայեք։ Հռիփսիմե Ջեբեջյանը վրդովվեց ու հուզմունքը և բարկությունը հազիվ զսպելով՝ ասաց․ «Ձեր աղջիկը, եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան, ի՞նչ կասեիք»։
Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Ընդունվել են Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերել են արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելուն եւ ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն
«Ոլորտը կգնա ստվեր և կդառնա ավելի անվերահսկելի»․ Հայկ Սարգսյանը՝ պահնորդական ծառայությունների տուրքի բարձրացման մասին
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնեց․ «Մեր դիտարկումները հանգեցրել են նրան, որ հանրային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է պահնորդական ծառայության երկրորդ մեքենան, և մենք օրենքով նախատեսում ենք այսպիսի փոփոխություն»։
Տիգրան Ուլուբաբյանի գործով որևէ ոստիկանի լիազորություն չի կասեցվել. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ։ Պարզաբանեմ՝ ❌ Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով։ ❌ Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա
«2023 թվականի դեկտեմբերի 24-ից հետո ոչ մի գերի Հայաստան չի մտել։ Փաստորեն այս շենքում նստածն անգամ այս հումանիտար հարցը ծառայեցրեց մարդկանց քվեն գողանալու համար»
«Նիկոլ, դու ես գերիներին ու Արցախը հանձնել, դու էլ պիտի վերադարձնես, չես կարողանում, տղավարի դուրս արի, ասա՝ չեմ կարում, ժողովուրդ, դավաճան եմ»
Մեքսիկայում համաժողովի՝ քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ քննարկմանը կարևորել եմ նման հանդիպումների դերը, որտեղ կարող ենք փոխանակվել մեր երկրներում իրականացվող պայքարի արդյունավետ գործիքներով. Տաթևիկ Գասպարյան
«Մեքսիկայում կայացած կին խորհրդարանականների Միջխորհրդարանական միության գլոբալ համաժողովը կրում էր խորհրդանշական խորագիր՝ «Մեքսիկայից աշխարհին․ եկեք միավորվենք գենդերային հավասարության համար»՝ ընդգծելով միջազգային համերաշխության և համատեղ ջանքերի կարևորությունը։ Միջոցառումը ներառում էր բացման արարողությունն ու մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում բարձրաձայնվել են կանանց քաղաքական ներգրավվածության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը։ «Զրո հանդուրժողականություն քաղաքականության մեջ կանանց նկատմամբ ֆիզիկական
«Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, խոշտանգումների մասին շատ ահազանգեր եմ ստանում»․ Անահիտ Մանասյան
«Իսկ դուք գիտե՞ք, թե մեզ օրվա ընթացքում քանի դիմում է ներկայացվում, հանրային հնչեղությունն ինձ համար կապ չունի»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝
«Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»․ Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան․ «Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկա ղեկավարն այնքան է մեջը կուտակել, որ հիմա այս հաղթանակն ինքն ուզում է օգտագործել, որ ավելի շատ մեր լարված վիճակը տևական դարձնի»։
Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցել է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը
Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցել է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Ադրբեջանցի զինվորները Ռուբեն Վարդանյանին գիտեն սոցցանցերից, եւ այս զավեշտը տեղի է ունենում աշխարհի եւ ՀՀ կառավարության աչքերի առաջ»․ Մանե Թանդիլյան
Մեսրոպ Առաքելյանն էլ ասաց, որ կան բազմաթիվ գործիքակազմեր, որոնք հայանպաստ կառավարությունն ի վիճակի է իրականացնել գերիների ազատման հարցով։
Ըստ զեկույցի՝ տարածաշրջանում ամենաերջանիկը Հայաստանն է
Ֆինլանդիան՝ ամենաերջանիկ երկիրը 8-րդ տարի անընդմեջ
ՀՀ նախկին դեսպանն «Առավոտին» տրամադրեց 20 տարի առաջ գույքի գրանցման կադաստրի վկայականը
Հայցվորն իրավունք չուներ իրեն չպատկանող գույքի վրա վերանորոգումներ անել Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսած դատական գործընթացները դեռ չեն ավարտվել: 2019թ. մայիսի 24-ին դատարան մուտքագրվեց Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու,
Փակ կլինի Թումանյանից Աբովյան, Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը՝ Երևանում ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված
Մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը: Երևանի քաղաքապետարան
ՆԳՆ նախագծով կհանվի ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը
Արդյունքում, ընդհանուր վարձատրության չափը, օրինակ, միջին խմբի պաշտոնում նշանակվելու, «Լեյտենանտ» կոչում ստանալու և գերազանց ատեստավորվելու դեպքում կկազմի շուրջ 500 000 ՀՀ դրամ
«Մենք կարծում ենք, որ հանդիպում պետք է տեղի ունենա՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»․ Արմեն Գրիգորյան
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական զինված ուժերն իբր կրակ են բացել իրենց ուղղությամբ, կեղծ մեղադրանքներ են, ԵՄ դիտորդները եւս դա փաստել են։
Քննարկվել են ՀՀ-ի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը


















































