Օրվա լրահոսը

Ֆուտբոլային հանդիպմանը հետևում ենք գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ. Պապիկյան

«Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը հետևում ենք գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ», հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Իգոր Խովաևը պատրաստ է տարածաշրջան գալ խորհրդակցություններ անցկացնելու համար. Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևը պատրաստ է տարածաշրջան գալ խորհրդակցություններ անցկացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ-ում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը նշանակալի քայլ են համարում Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ճանապարհին: Մոսկվան վերահաստատում է գործընկերներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և բոլոր ուղղություններով

Ի՞նչ ունեցվածք ունի սիրված երգերի հեղինակը․ «Իմ հզոր համայնքի» քաղաքապետի թեկնածուի հայտարարագիրը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրով տեղեկացրել է, որ «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մեկ առանձնատուն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ 340 քառակուսի մետր մակերեսով։ Թեկնածուն շարժական գույք չունի, թանկարժեք գույք՝ ևս։

Արդարադատության նախարարությանը հորդորում եմ հնարավորինս արագ հրաժարվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող նախագծից. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Նորություն չէ, որ Արդարադատության նախարարությունը առաջարկել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ ֆիզիկական անձի կամ բիզնեսի նկատմամբ վարչական ակտի վիճարկումը չի դադարեցնելու դրա վճարման պարտավորությունը։ Այսինքն, եթե հարկային մարմինները լրացուցիչ հարկ կամ տուգանք սահմանեն, այն պետք է վճարվի մինչև դատարանի վերջնական որոշումը, անկախ նրանից՝ որոշումը բողոքարկվում է, թե ոչ։ 2019-2024

Ամեն ինչ անում են, որ արցախահայությունը Հայաստանից էլ գնա. Արմենուհի Կյուրեղյան

Իրենք տեսնում են, որ արցախահայությունը մեծ ուժ է. պատգամավոր

Վրաստանի հավաքականի երկրպագուները Երևանում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումից առաջ վրացի երկրպագուները երթ են անցկացրել Երեւանի Հանրապետության հրապարակից մինչեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նիդերլանդցի մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի  այսօր` սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ազգային թիմին: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և

Մելքումյանը՝ Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցությունների մանրամասները հրապարակելու խոստում տվեց

Առաջարկները իրենց կողմից էնքան շատ էին, բայց որոշում կայացնողը Արցախի ժողովուրդն էր. Դավիթ Մելքումյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ

Ոստիկանների արարքը ամենաթողություն է, իսկ այդ արարքները շարունակական են. Աստղիկ Գալեյան

Իշխանություն կոչվածը ոստիկանական համակարգի համար վառել է կանաչ լույս՝ դաժանորեն վարվել այն անձանց նկատմամբ, ովքեր սիրում են հայրենիքը. Աստղիկ Գալեյան

«Միթե պարզ չէ, որ Ադրբեջանը Սյունիքով է ուզում Թուրքիայի հետ միանալ»․ Խոսրով Հարությունյան. «Ա1+»

«Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել, բայց դա ոչինչ չի տա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1992-1993թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից քննարկվող այդ փաստաթղթին, որի բոլոր կետերն արդեն համաձայնեցված են։ Նախկին վարչապետը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրել։ Եվ այդ

Խնդիր է դրված՝ մաքսիմալ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունը պակասի. արցախցի պատգամավորը՝ խոշտանգված երիտասարդի դեպքի մասին

Ես այսպիսի իրավիճակ նախկինում երբեք չեմ տեսել, որ բոլորը խոսում են , ամեն ինչ ակնհայտ է, ցուցմունք կա տրված, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում. արցախցի պատգամավոր

Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության,

Տիգրան Ուլուբաբյանը խոշտանգվել է համակարգի կողմից. Տիգրան Աբրահամյան

Անկախ նրանից, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքում, դրան հետեւած քննչականի, դատախազության լռությունը ցույց է տալիս, որ Տիգրանը խոշտանգվել է համակարգի կողմից. ԱԺ պատգամավոր

Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ. Զախարովա

Մոսկվան օպերատիվ տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հայ գործընկերները պատասխանել են, որ Վաշինգտոնից պաշտոնական հարցում չի ստացվել, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Սակայն եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում, հավելել է նա։ Դա

«Սարիկ, 4,5 կիլոմետրն ի՞նչ արեցիք․ կերա՞ք, հանձնեցիք թուրքերին»․ Ռուբեն Մխիթարյան

«Սարիկ, 4,5 կիլոմետրն ի՞նչ արեցիք․ կերա՞ք, հանձնեցիք թուրքերին, ինչ արեցիք։ Այսինքն, այս աստիճանի շան գլուխը տեղյակ չի թե պոչն ինչո՞վ է զբաղված։ Մենք այսպիսի պետությունում ենք ապրում»,- այսօր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության մտնելուց առաջ, լրագրողների հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց Գյումրու ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է: Ժողովրդավարությունը վտանգված է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ ՊԵԿ-ը հայցում է

Տիգրան Ուլուբաբյանը կրիմինալ անցյալ չունի. փաստաբան

Փաստաբանը հերքում է ներիշխանական շրջանակների տարածած տեղեկությունը՝ Ուլուբաբյանի քրեական անցյալի մասին

«Մենք չենք հրաժարվում ոչ ստանդարտ գործողություններից»․ Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին անվստահության եւ ընդդիմության միավորման մասին

Հարցին՝ Գյումրիում կայանալիք ավագանու ընտրությունները հնարավո՞ր է ընդդիմության միավորման հարթակ դառնան՝ վերաճելով Հայաստանում արտահերթ ընտրություններ իրականացնելու պլատֆորմի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Արտահերթ ընտրություններն այս իշխանությունների օրոք պետք է բացառվեն։ Այս իշխանությունները, ՔՊ-ն պետք է ընտրություններին մասնակցի՝ մյուսների հետ հավասար պայմաններով, բացառությամբ միայն այն իրավիճակի,երբ կառավարությունը կազմված կլինի նեյտրալ անձերից եւ ուժերից, որոնք չեն մասնակցելու ընտրություններին»։

Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի

Վարդան Կոստանյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը քննարկել են «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԶՖԳ-ի միջև սերտ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աղբահանությանն ու թափոնների կառավարմանը, երկրորդային քաղաքների տնտեսական զարգացման և զբոսաշրջիկների համար առավել գրավիչ

Չինաստանի պատվիրակության հետ հանդիպմանը Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների ջանքերի համատեղումը հանցավորության դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը: Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը: Խու

Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա

Ermenihaber. Վանա լճի մակարդակն օրեցօր նվազում է։ Վերջին տարիներին Վանա լճի ավազանում տեղի ունեցած գոլորշիացումներն ու երաշտը, կլիմայական փոփոխությունները, տեղումների նվազումը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։ Ջրի մակարդակի նվազումն ազդում և բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհի վրա։ Այն վայրերում որտեղ ջրի մակարդակը նվազել է և ցամաքել, թռչունների շատ տեսակներ,

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Խաղաղության պայմանագրի կնքումը բխում է նաև Ադրբեջանի շահերից. Ռասմուսեն

Զելենսկին ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու առաջարկը

Ուկրաինայի նախագահը նաև Patriot տեսակի հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր է խնդրել: Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է գտնել այն, ինչ հասանելի է, հատկապես Եվրոպայում:

Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ

Ս.թ. մարտի 15-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Ցերեբրում Ինտելեկտուսի» բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպել են ոլորտով հետաքրքրվող պատանիների հետ, ներկայացրել առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվող թեմաները և խոսել ոլորտային կարևոր մանրամասներից։ «Ցերեբրում Ինտելեկտուսի» Vol3 դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։ «Ցերեբրում Ինտելեկտուս» դասընթացները կվարեն միջազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031