Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում». Նովրուզի առիթով Փաշինյանն ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային

Բուլգակովը 100 տարի առաջ մեզ նվիրել է ստեղծագործություն, որն առայսօր արդիական է. կկայանա «Շան սիրտը» ներկայացման  պրեմիերան

Ներկայացումը ստեղծվել է միջազգային ստեղծագործական կազմի մասնակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 23-ին կներկայացվի «Երեւան կինոակումբ» նախագծի հերթական՝ նախաձեռության արդյունքը, կկայանա «Շան սիրտը» ներկայացման պրեմիերան, որը բեմադրվել է ըստ Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի: Սա միջազգային նախագիծ է, որտեղ ներգրաված դերասաններն են՝ Ալեքսանդր Ֆեկլիստովը, Սեմյոն Շտեյնբերգը, Սերգեյ Գրիգորյանը, Պոլինա Վիտորգանը, Գրիգորի Սլուժիտելը, Իրինա Սոբոլեւան,

Գործ ունենք Ադրբեջանի կողմից ներկայացված դասական քաղաքական ուլտիմատումի հետ. Արմեն Հովասափյան

Ուլտիմատումը հաճախ լինում է պատերազմի կամ խոշոր քաղաքական ճգնաժամի նախերգանքը, երբ պահանջ ներկայացնող կողմը պատրաստ է ուժի դիմել, եթե իր պայմանները չեն բավարարվում։

«Մեկ անգամ ևս Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ հանձնարարել է ՊՆ-ին պահպանել զինադադարը, անհարմար վիճակի մեջ է դրել մեր ԶՈՒ-ին»․ Գեղամ Մանուկյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ես վարչապետի ասածն այլ կերպ եմ ընկալել»։

Սա փաստաթուղթ է պետությունների միջև կարգավորման, ոչ թե հասարակությունների հաշտեցման մասին. Թոմաս դը Վաալ

Թոմաս դը Վաալ թվարկել է այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել «խաղաղության պահը բաց չթողնելու» համար։ Շեշտել է՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը կարող են ավելի նախաձեռնող լինել, սակայն առանցքային դերակատարն Անկարան է։

Ալիեւը չի վստահում, բայց Փաշինյանից պահանջում է

Սկիզբը՝ այստեղ: «Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի». Ադրբեջանի նախագահի հրապարակային մեղադրանքները շարունակվում են Բաքուն ու Երեւանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն` երկրի ԱԳ նախարարի մակարդակով ազդարարեց, որ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին: Բաքուն «հաջորդ փուլում» ակնկալում է, որ

Արցախցի երիտասարդին ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից. Արման Թաթոյան

Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում:

2026 թ. ընտրություններից առաջ հերթական անգամ Ադրբեջանը կօգնի՞ Փաշինյանին և կհամաձայնի՞ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել. «168 ժամ»

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Փաշինյանը նշել խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերա՞զմ է եղել, թե՞ այդպես է անվանում, որ չլինի: Այդ դեպքում գուցե կարողանար հասնել չհարձակման պակտի ստորագրմա՞ն, որն առաջարկել էր Փաշինյանը, բայց որն անտեսել էր Ադրբեջանը, չնայած դե ֆակտո այդ պակտը Հայաստանին չէր ապահովագրելու հետագա ադրբեջանական հարձակումից, այնպես, ինչպես չի ապահովագրելու վերը նշված

Արթուր Խաչիկյան. Մեր տանջանքը շարունակվում է այն մարդկանց պատճառով, ովքեր իրենց ձայները տվեցին այս խմբին, կամ այն մարդկանց, ովքեր չմիացան որեւէ բողոքի շարժման՝ կարծելով, որ տանը նստելով կխուսափեն հետեւանքներից. «Հրապարակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրեց, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել Ադրբեջանի եւ Հայաստանի, այսպես կոչված, «խաղաղության փաստաթղթի» տակ: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ճշգրտում կատարեց՝ դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, ավելի խայտառակ պայմանագիր, քան 2020 թվականի կապիտուլյացիան: «Ադրբեջանը պահանջների երկար ցուցակ ունի, որը նշանակելու է Սյունիքի կորուստը եւ Հայաստանի՝

Թուրքիայի և Ադրբեջանի՝ գործնականում համատեղ հայտարարությունը Թրամփին ուղղված շատ հստակ առաջարկ է. «ՉԻ»

Դրա համար էլ առաջարկին զուգահեռ Ադրբեջանը նախապես նոր պատերազմի համար քարոզչական հող է նախապատրաստում՝ առանց որևէ ռիսկի․ եթե Թրամփը մերժի էլ՝ խնդիր չկա, նորից հռետորաբանությունը կփոխեն, կվերադառնան «կառուցողական դաշտ» ու կշարունակեն Հայաստանից զիջումներ կորզել բանակցությունների սեղանի շուրջ։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ. Արարատ Միրզոյան

Մինչ մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է տարածում՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի

Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն

Ֆասթ Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շուկայում ամենաբարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն 367-550 օր ժամկետով՝ անսահմանափակ համալրման հնարավորությամբ: Ֆասթ Բանկի հաճախորդները կարող են ավանդ ներդնել դրամով` 10.50% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 10․24-10.49%), ԱՄՆ դոլարով՝ 6% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը` 5․90-6․00%), եվրոյով՝ 5% անվանական տոկոսադրույքով (եկամտաբերությունը՝ 4․94-5․00%): Հավելենք, որ Ֆասթ Բանկում ավանդի ներդրման համար սահմանվող նվազագույն գումարը 50

Ստացվում է՝ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը՝ հանցանք է համարում դատախազությունը, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող կառավարությունը, հանցանք չկա. «Ժողովուրդ»

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին

Ադրբեջանին ոչինչ բացատրել պետք չէ, Ադրբեջանին հաղթել է պետք. Ալեքսան Հակոբյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն է: – Ադրբեջանը հոխորտում է, փորձում է խեղաթյուրել պատմությունը` Երեւան քաղաքը կոչում է Էրիվան, ասում է՝ դա ադրբեջանական քաղաք է եւ այլն: Մենք, որպես կանոն, արհամարհում ենք այդ անհեթեթությունները, բայց նրանց կեղծիքը տարածվում է աշխարհով մեկ: Դուք` որպես պատմաբան, ի՞նչ կարող եք ասել` ինչո՞ւ է

Նիկոլ Փաշինյան. «Մեր համար հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը եղել է Թուրքիան՝ Օսմանյան կայսրությունը»

«Մի քանի հայտնի իրադրություններում քննադատություն է եղել՝ ինչո՞ւ եմ ես ճանաչել այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը, ո՞րն է դրա մոտիվացիան։ Ես ուզում եմ արձանագրել, որ դրա ամենակարեւոր մոտիվացիան եղել է այն, որ մենք նախ ինքներս պիտի ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,–ասել է նա։

Եթե համաձայնագիրը կնքվի առանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների, ապագայում Հայաստանը կարող է ստիպված լինել գնալ լրացուցիչ զիջումների. «Փաստ»

Ադրբեջանը կարող է մյուս ոլորտների հետ կապված անընդհատ պահանջներ ներկայացնել, որոնք դուրս են համաձայնագրի դաշտից

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության

Նիկոլ Փաշինյան. Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։

Ծնելիությունը նվազել է, մահացությունը՝ աճել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները ծնվածների դեպքում 2025 հունվարին 138-ով քիչ են եղել, քան 2024 թվականի հունվարին։ 2025 թվականի հունվարին ծնվել է 2 733 երեխա, 2024 թվականի հունվարին՝ 2 871 երեխա։ Ծնվածներին զուգահեռ մահացածների թիվն աճել է. 2025 թվականի հունվարին մահացել է 2 627 մարդ, 2024 թվականի

Արարատի մարզում մառախուղ է, Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Լարսը փակ են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արարատի մարզում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ. Տիգրան Աբրահամյան

Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:

«Ժողովրդի իշխանության» ժամանակ ամեն ինչ կարելի է

Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողի հետ զրույցում անհարգալից արտահայտություն թույլ տվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության հասցեին: Վստահ եմ, որ հիշում եք նաեւ, թե ինչ հետեւեց դրան՝ ամբողջ իրավապաշտպան հանրությունն ալեկոծված էր՝ ցույցեր, այլատյացությունը դատափետող հայտարարություններ, բողոքի ակցիաներ: Սակայն, երբ վերջերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նման արտահայտությամբ բնութագրեց մեկ այլ ազգային փոքրամասնությանը, այդ

Գրեթե ոչ մեկը դեռևս առարկայաբար չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը. «168 ժամ»

Դա հասարակությանը եթե ոչ՝ ուղղակի, առնվազն՝ ենթագիտակցորեն կարող է ստիպել «Մահ կամ անպատվություն» երկընտրանքում ընտրել անպատվությունը, քանի որ նրան մահը՝ պատերազմը կանխելու իրատեսական առաջարկ չի ներկայացվում։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար. «Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել». «Փաստ»

Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց»:

«Մեր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ, ինչը բերելու է հաղթանակ». Փարաքար համայնքում «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյան

Երբ որ մենք առաջարկեցինք համատեղ կառավարել համայնքը, կանգնած միկրոֆոնների առջեւ ասում էին՝ 11-ը 10-ից շատ է: Այդ ժամանակ մեր կարիքը չկար: Իսկ երբ խնդիրներ ունեցան եւ համայնքի կառավարումը տապալեցին, այդ ժամանակ հիշեցին, որ կա Վալոդյա Գրիգորյան եւ կան մարդիկ, որոնք ավագանու անդամներ են: Այդ ժամանակ արդեն խնդրում էին, չեմ վախենում այդ բառից, որովհետեւ դա այդպես է, որ եկեք այս անենք, այն անենք: Հիմա էլ ասում են՝ մենք տապալել ենք: Մենք չենք տապալել:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն

«Վիգէնին վիճակը Պաքուի մէջ շատ վատ է: Չափազանց նիհարցած է: Անցեալ տարի 35 օրեր հացադուլի դիմած էր». «Զարթօնք»

Լիբանանահայ Վիգէն Էօլճէքեան կը շարունակէ անարդարօրէն պահուիլ Ազրպէյճանական բանտի մէջ

Վարչապետի ատամները ևս՝ Գյումրու քաղաքապետի թեկնածուների կողմից քննարկման թեմա

Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ռեժիսոր, պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանն օրերս իր հարցազրույցներից մեկում քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը 150 հոգի մարդ հավաքելով, եկել էր Գյումրի, քաղաքի կենտրոնը կոլապսի ենթարկել ու «քանդուքարափ ատամներով ղժղժում էր»։ «Մի մարդը յոթ տարվա իր ատամները չի կարողանում սարքել, պետություն

«Անձրեւը մաքրում է կեղտը, կյանք տալիս հողին». նորակերտցին «Միասնություն» դաշինքի հետ հանդիպման ժամանակ տեղացած անձրեւի մասին

Ուզում եմ այնպես լինի, որ մեզնից ամեն մեկը այսուհետեւ համայնքապետարանից դուրս գալիս ոչ թե դուռը իր հետեւից շրխկացնի, որովհետեւ գոմի դուռն են շրխկացնելով փակում, այլ իր խնդիրները գոնե 80 տոկոսով լուծում ստանան ու ասի շնորհակալություն: Ես հավատում եմ դրան, որովհետեւ լսել եմ, որ Վալոդյան իր թիմակիցներին միշտ ասում է՝ ընտրվելուց հետո պետք է անենք այնպես, որ գրասենյակ մտնողը, նշանակություն չունի՝ ՔՊ-ական է, թե մի ուրիշ ուժի ներկայացուցիչ, բավարարված հեռանա: Իսկ մենք էլ ինչ անում ու ասում ենք հիմա, անում ու ասում ենք ոչ թե Վալոդյայի, այլ մեզ համար, որպեսզի ունենանք բարեկեցիկ, մաքուր ու կոկիկ համայնքներ»,- ասաց ելույթ ունեցողներից մեկը:

Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Քիչ առաջ փաստաբանական խումբը ստացավ Վարդան Ղուկասյանի գործով դատական ակտը, որով դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։ Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հրապարակված դատական ակտը վերաբերել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031